s.

buckle, ring;
button;
lock;
baggage, equipage;
goods and chattels.

s.

ԱՂԽ կամ ԱԽ. κλεῖθρον, σύγκλεισμα, πτίξις, κάτοχος claustrum, clausura, repagulum, plicatura Փակ. փականք. փակաղակ. կապ. զօդ պնդիչ. ախլակ, ախլանք, կղպաք, կպղաք. քիլիտ. պաղ. կէշմէ. քիլիտլամէ.

Աղխք երկնից սարսեցին ի նմանէ։ Կոտորեաց զաղխսն մեքենովթացն։ Ընդ աղխս պատենից նորա ո՞ մտանիցէ։ Որոյ նիգք իւր աղխք յաւիտենից. (Յոբ. ՟Ի՟Զ. 13։ ՟Դ. Թագ. ՟Ժ՟Զ. 17։ Յոբ. ՟Խ՟Ա. 4։ Յովն. ՟Բ. 7։)

Եւ ոչ զանդունդս աղխիւքն հանդերձ։ Երկակի շրթանցս արժանափակ աղխիւ կարգելոյ. (Նար. ՟Խ՟Թ. ՟Ժ՟Բ։)

Բա՛ց մեզ զդուրս տանդ. եւ ոչ կամելով երիցուն՝ աղխքն բացան. (ՃՃ.։)

Եւ որպէս լծորդ ընդ ռմկ. հալխա, հալգա. այս ինքն օղ. ճարմանդ. օղակ, կոճակ. κρίκος annulus

Արասցե՛ս յիսուն աղխս ոսկիս, եւ խառնեսցես զփեղկսն ընդ միմեանս աղխիւքն։ Եւ տացես զաղխս նորա ի վերայ մեքենայից վակասին։ Յէ՞ր վերայ հաստատեցան աղխք դորա. (Ել. ՟Ի՟Զ. 6։ ՟Ի՟Ը. 27։ Յոբ. ՟Լ՟Ը. 6։)

ԱՂԽ ՉՈՒՈՅ, կամ ՏԱՆ. Կահ կարասի. ստացուած. կազմած. ինչք. վաճառք. սպաս. պատրաստութիւն. եւս եւ ամբոխ կամ ազգ. թէճէմիւլլէթ, գապգաճագ, եիւք, ազըրլըգ. եւ էվպարգ. խալգ. գըսմ. ἁπαρτία sarcina, ἁποσκευή apparatus, supellex

Չուեցին ամենայն աղխիւք իւրեանց։ Զամենայն աղխ առցես քեզ յաւարի։ Եւ այլ աղխդ ձեր երթիցեն ընդ ձեզ։ Այր հետեւակ. թո՛ղ զայլ աղխ. Զկանայս Մադիամու, եւ զաղխն նոցա, եւ զանասուն նոցա առին յաւարի։ Շինեսցուք քաղաքս աղխից մերոց, եւ բնակեսցէ աղխն մեր ի քաղաքս։ Կոտորեցէ՛ք զամենայն արու յամենայն աղխիդ։ Զամենայն աղխ կանանց. եւ այլն։

Չու արարեալ գնայ բոլոր աղխիւ։ Ամենայն աղխիւ իւրով առաքէ զնա. (Խոր. ՟Ա. 9։ ՟Բ. 18։)

Ընտանեօք, եւ աղխիւ. (Յհ. կթ.։)

Զգերին եւ զաղխն յետոյ տանէին. (Լաստ. ՟Ի՟Ա։)

Դամասկոս վաճառական քո ի բազում աղխէ (կամ աղխի, եւ կամ բազմաղխի), եւ ի բազում զօրութենէ քումմէ. յն. ի բազմութեան գործոց քոց, կամ ի բազմութենէ ամենայն զօրութեան քո։ (Եզեկ. ՟Ի՟Է. 18.)

• . ի հլ. «փականք. 2. օղակ. 3. կահ-կարասիք, ունեցած-չունեցածը. վաճաս-քի բեռներ. 4. ճամբորդների բազմութիւն, ամբոխ» ՍԳր. Ագաթ. «5. ցեղ, զարմ, ժողո-վուրդ» Սամ. անեց. 42 (Մեռանի Հայկ յանձն առնելով զաղխն՝ Արամանեկայ). «6. մարմնի յօդ» Մագ. որից աղխել, ախել «կողպել» Դատ. գ. 6. Ագաթ. աղխիլ «կողպուիլ» Բ. թագ. գ. 34. (տե՛ս և ախաղել Ոսկ. բ. տիմ. 241), ախեալ «փակուած, կողպուած, կոյս» (Ս. Կոյսի համար ասուած՝ ի կուսական ար-զանդէ և յախեալ մօրէ) Յհ. իմ. խոստ. 2 աղխամաղխ (կրկնութեամբ և մ յաւելուա-ծով. հմմտ. արհամարհ) «հակ հուկ ապրանք, բազմութիւն ընչից» ՍԳր. աղխազուր «կոշտ» (գրուած նաև ալխազուր) Խոր. աղխատրոյզ (կամ ախատրոյզ, աղխատրոյժ) «աւազակ» Յհ. կթ. ախատրուզել «կողոպտել» Պտմ. առ Լհ. բազմաղխաղխ «բազմախուսն» Սեբեր. գ. (ինչպէս պէտք է կարդալ ըստ Հիւնք. էջ 182՝ ձեռագիրների բազմախաղաղ ընթեր-ցուածը). «Որք զայսպիսի ինչ բանս և զանուանս և զկարգս ընդ միմեանս խառ-նեալ չզատանիցեն ի միմեանց, բազ-մաղխաղխ ինչ նիւթոց ընդ միմեանս խառնելոց նման են... գտանիցես այ-նուհետև զբազմաղխաղխ նիւթս ընդ մի-մեանս խառնեալ». աղխաղխակոյտ «բեռան հակերի պէս դիզուած» Մծբ. ը (երկիցս), Կոչ, ժղ. Ասող. Գ. խբ. Անան. ժմնկ. էջ 18 (առա-ջինների մէջ գրուած խաղաղակոյտ, վերջին երկուսի մէջ խաղխաղակոյտ. բոլորն էլ ոս-կորների դիզուած կոյտի համար է ասուած. ՆՀԲ մեկնում է «խաղաղ անշարժ մնացած կոյտ», որ յարմար իմաստ չէ. ըստ իս պէտք է ուղղել աղխաղխակոյտ). ճարտարաղխ Ոսկ. Ես. (անստոյգ և սխալ գրչութիւն). աղխաղ-խել «դիզել, կուտել, խռկել» Բ. մակ. ժա. 4. Ոսկ. Վեցօր. 129. աղխեալ գանձ (ուղղել աղ-խաղխեալ գանձ «դիզուած գանձ»՝ ըստ Նո-րայր, Հայկ. բառաքն. էջ 57) Սեբ. էջ 40։ ՆՀԲ լծ. տճկ. հալխա, հալվա «օղակ»։

• Հիւնք. խաղ բառից։ Bugge, Beitr. 36 յն. ἀρϰὲω «արգիլել», ὰρϰος «պահպա-

• նութիւն», լտ. areco «արգելք հանեւ». լիթ. rakinu «կողպել», raktas «բանա-լի» ևն բառերի հետ՝ հնխ. arkh-նախա-ձևից։ Petersson KZ 47, 284 խ մասնի-կով՝ ոլորել և աղեղն բառերի հետ։ Մառ, Оcнов. таблицы, էջ 6 և ЗВО 22 62 «տուն» նախիմաստով կցում է եբր. [hebrew word] ahel «վրան, տուն», արաբ. [arabic word] ︎ ahl «ընտանիք», վրաց. სახღი սախլի «տուն, ընտանիք», լազ. մինգ. օխօրի «տուն» բառերի հետ՝ յաբեթական sxl-hxl արմատից։ Պատահական նմանու-թիւն ունի արաբ. [arabic word] aγlaqq «դու-առ փակել»։

• ԳՒՌ.-Ախց. Հմշ. Մշ. ախ «դռան փա-կանք», Ակն. Խրբ. Հմշ. ախէլ «դուռը փակել», Սեբ. ախլը «գոց, կողպուած». հմմտ. նաև ախլանք Բզ. Բն. Եւդ. Կիւր. Զն. Սեբ. «դուռը կողպելու համար վրան անցուած շղթան», ախիկ Ակն. «դռան կողպէք», ախլել Սեբ. Չն. «դուռը կողպել՝ շղթան դնելով»։ Գրաբարում բառիս ուղղագրութիւնը անորոշ է (ա՞ղխ թե ախ). նոր գրականում միայն աղխ ձևը հա-մարւում է ուղիղ. գաւառականների ախլը, ախլանք, ախլել ձևերի լ ձայնը թերևս շարու-նակութիւնն է հին ղ ձայնի։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Աղխաղխեմ, եցի

Աղխամաղխ, ի

Աղխամաղխեայ

Աղխատրոյզ

Աղխեմ, եցի

Բաղխեմ, եցի

Բաղխոհական, ի, աց

Խաղխամ, աց

Խաղխամեայ

Ջաղխեմ, եցի

Voir tout