to shut up strongly, to lock well, to preserve;
to fasten, to bar, to close.
Քաջ փակել. ամրացուցանել. աղէկ գոցել. գավիճէ գափամագ. քիլիտլէմէք. սէտա էթմէք.
Ամրափակեմք զդրունս. (Լմբ. պտրգ.։)
Ամրափակեալ էր տուն կուսին յամենայն կողմանց. (Վրք. հց. Ի։)
Պատսպարել. պաշտպանել. ամրապահեստ առնել. աղէկ պահել պահպանել.
Ընդ հովանեաւ խրատուն իւրեանց ամրափակեն զնոսա ի ժանեաց որսողացն դիւաց։ Ամրափակէ զնուաստութիւն մեր յամենայն կործանմանէ։ Մարմնական նոցա իշխանութիւն ամրափակեալ հոգեւորաւն՝ մնաց ի հաստատութեան. (Լմբ. առակ. եւ Լմբ. սղ. եւ Լմբ. պտրգ.։)
Շուրջ ցանկել՝ պատել. περιφράττω circumvallo
Տնկագործն զծառն յամենայն կողմանց ամրափակէ քարամբք եւ փշօք, զի մի՛ յումեքէ վնասեսցի. (Ոսկ. գծ.։)
Ապաստան առնել իբր յամուր վայր. յանձն առնել պնդագոյնս.
Ի քեզ ամրափակեմ զնոսա զամենեսեան. (Լմբ. ստիպ.։)