in this quantity, such, so numerous, thus great.
ԱՅՍՔԱՆ ԱՅՍՔԱՆԻ. Որ ինչ է այսու քանակաւ՝ մեծութեամբ՝ հաւասարութեամբ՝ համեմատութեամբ. տե՛ս եւ ԱՅՍՉԱՓ. ասքան. պուգատար. τοσοῦτος, τηλικοῦτος. tantus, tot կամ talis et tantus
Այսքան բան խրատու։ Այսքան անուանք. (Յհ. կթ.։)
Այսքան առ այս. (Վրք. հց. ՟Ա. եւ այլն։)
Յայսքան բարիս։ Այսքան տարակուսանաց։ Յայսքանս եւ ի սոյնպիսիս. (Նար.։)
Այսքանք եւ այսպիսիք. (Յհ. իմ.։)
Այսքան երկար ժամանակաւ. (Լմբ.։)
Այսքան բազմաժամանակեայ քառասուն աւուրբք. (Պիտ.։)
Յետ այսքան շնորհաց. (Սարգ.։)
Այսքանի ամք են, զի ծառայեմ քեզ. յն. ահա զայսքան ամս. (Ղկ. ՟Ժ՟Ե. 29.) (ուր սովորութիւն եղեւ ընթեռնուլ ի մեզ, "Այս քանի՞ ամք են")։
Այսքանի ժամանակք են՝ որ առ մեզ բնակեալ է, եւ ոչ գիտէաք զդա։ (Ագաթ.) (յն. եւս, այսքան կամ բազում ժամանակք են։)
Ո՛րքան իցեն ամօթ եւ պատկառանք մեզ, որք այսքանի ամք զգեցաք զտեսակս զայս եւ զկարգ, եւ գտցուք մերկ. (Վրք. հց. ՟Բ։)
Այսքանոյ շնորհի. (Նիւս.։)
Այսքանում վայելուչ կարգի. (Պիտ.։)
Քանո՞յ վաճառեցեր զայգ. եւ նա ասէ, այսքանոյ. (Վրք. հց. ԺԴ։)
Այսքանից եւ այսչափաց արկածից. (Փիլ.։)
Այսքանից ի Տեառնէ երանութեանց. (Բրս. հց.։)
Եւ այսքանօք (կամ այսքանեօք) ոչ շարժեցին. (Յիսուս որդի.։)
Այսքանեաւ պիտոյիւք կարգաց. (Շ. թղթ.։)
Այսպիսեօք եւ այսքանեօք ժողովրդովք բազմացեալ. (Խոր. ՟Բ. 88։)
Ըստ այսքանեաց առատատուր պարգեւաց. (Պիտ.։)
Այսքանեաց եւ այսպիսեաց ազանց. (Յհ. կթ.։)
Ընդ այսքանեաց բարեաց։ Զայսքանեաց խնամոց յանձանձեալս։ Ի վերայ այսքանեաց յուսահատութեանց։ Այսքանեօք բանիւք. (Նար.։)
Այսքանեաց սրբազանից հարց. (Շ. ատ.։)
ԱՅՍՔԱՆ. մ. Այսու չափով. այսչափ. ասչափ.
Այսքան վաստակ եղէ ի քուրձ եւ ի մոխիր. (Վրդն. սղ.։)
Այսքան առաւելեալ։ Այսքան արձանացեալ էր հաստատուն։ Եւ այս վասն սորին այսքան շատասցի. (Պիտ.։ Լմբ. ատ.։ Շ. թղթ.։)