incomprehensibility;
unripeness.
τὸ ἁκατάληπτον, τὸ ἅληπτον. capi non posse. Անհաս կամ անհասանելի գոլն ի մտաց. անպարագրութիւն. անքննելի եւ անըմբռնելի լինելն.
Զանփոփոխութիւն, զանհասութիւն. (Աթ. ՟Ը։)
Անհասութեամբն սքանչելի երեւի. (Ածաբ. ծն.։)
Յառաջ քան զյաւիտեանս մշտնջենաւորութեամբ եւ անհասութեամբ (յն. անհասաբար) ի հօրէ ծնեալ. (Կոչ. ՟Դ։)
Զվերնոյն անհասութեան անեզրութիւն. (Կլիմաք.։)
Անուն անհասութեան (այս ինքն անհասական)։ Անհասութեամբն վերնականաւ եւ զանունն ունի անքնին. (Նար.։)
Հիանալով ընդ դատաստանացն անհասութիւն. (Արշ.։)
Անհասութիւն խորհրդոյս. (Սարգ.։)
Որքան ի տեսութիւնն Աստուծոյ ոք վերանայ, այնքան եւ եւս յանհասութիւնն բարձրանայ. (Լմբ. սղ.։)
Եւ անհաս գոլն երագ կամ խորին իրաց.
Անհասութիւն ընթացիցն. (Պիտ.։)
Անդնդոց անհասութիւն. (Նար.։)
Կամ չհասանելն իրաց մինչեւ առ մեզ. չանկանելն ի ձեռս.
Անհասութիւն ծերունեացն զրուցաց. (Յհ. կթ.։)
Չկարելն ուրուք հասանել իմիք. անձեռնհաս գոլն. անկարութիւն.
Գունդք զօրաւորացն պարսից զկնի նորա երթային անհասութեամբ. (Փարպ.։)
Անուր հարկացն անհասութեամբ. (Յհ. կթ.։)
Եւ ոչ լինելն հասու մտօք. չիմանալն. չըմբռնելն տիրապէս.
Զմերոյ բնութեանս նմանութիւն ցուցանեմք աներեւութին վասն մերոյ անհասութեան. (Ագաթ.։)
Յանհասութեան էր եւ ի տգիտութեան. (Նար. երգ.։)
Բազում ինչ է՝ որ միտքն իմանայ զԱստուծոյ, եւ բանն տկարանայ, եւ ոչ տրտմի ընդ անհասութիւնն. (Սարգ. ՟ա. յհ. ՟Ա։)
Զսքանչացումն ընդ անհասութիւն խառնեալ։ Անհասութիւն հասողացն ... Անբան անհասութիւն. (Լմբ. էր ընդ. եւ Սղմ.։)
Տհասութիւն. խակութիւն. խամլըգ.
Ետես զխակութեանն զանհասութիւն. (Ագաթ.։)
Անհասութեան խակութեանդ լեալ տարփանք. (Խոր. ՟Բ. 1։)
Singulier | Pluriel | |
---|---|---|
nominatif | անհասութիւն | անհասութիւնք |
accusatif | անհասութիւն | անհասութիւնս |
génitif | անհասութեան | անհասութեանց |
locatif | անհասութեան | անհասութիւնս |
datif | անհասութեան | անհասութեանց |
ablatif | անհասութենէ | անհասութեանց |
instrumental | անհասութեամբ | անհասութեամբք |