adj. s.

adj. s. right;
right hand;
ընդ աջմէ, to the right;
աջոյ ձեռամբ յաջողակ, right-handed;
յաջմէ եւ յահեկէ՝ յաջուց եւ յահեկաց, to the right and left, on each side;
— թեւ բանակի, right wing of an army;
— հաւանութեան տալ՝ կարկարել ումեք, to offer one's hand, to consent;
յ— եւ յահեակ, right or wrong.

s.

δεξιά. dextera, dextra. Զօրագոյն եւ աջողակագոյն ձեռն մարդոյ կամ կենդանւոյ, եւ կողմն այնր ձեռին. աջ ձեռքը, աջ կողմը. սաղ. սաղ էլ. սաղ դարաֆ.

Յեցաւ ի նոսա, ի մինն աջով իւրով, եւ ի միւսն ձախով իւրով. (Դտ. ՟Ժ՟Զ. 29։)

Երկու երակք հատան առ թիկունս կոյս՝ երկաւորիս, իբրու հանդիպեալ էր մարմինն աջիւք եւ ահեկիւք գոլով. (Պղատ. տիմ.։)

Աջ զզօրութիւն իւրոյ աստուածութեանն նշանակեաց. (Կիւրղ. ղկ.։)

Աջն զօրութեան է նշանակ. (Լմբ. սղ.։)

Տաժանաւորս աջով նկարել։ Առ կարկառումն աջոյ։ Զերջանիկ ձեռն աջոյն մովսիսի. (Նար.։)

Կորզեալ աջուն (այսինքն աջովն) զսուրն դնէր ի վերայ իբր զենլով. (Փիլ. իմաստն.։)

Ելեալ համբաւ սուրբ աջին. (ՃՃ.։)

Ի սուրբ լուսաւորչին մերոյ աջէս. (Շ. թղթ.։)

Փրկութիւնն յամենակար աջէն տնօրինի. (Լմբ. սղ.։)

Զեփրեմ ընդ աջմէ՝ ի ձախմէ իսրայէլի, եւ զմանասէ ի ձախմէ՝ յաջմէ իսրայէլի։ Յաջ եւ յահեակ թռուսջիր։ Յաջ յահեակ կոտորեաց. (Ծն. ՟Խ՟Ը. 13։ Ես. ՟Ծ՟Դ. 3։ ՟Ա. Մակ. ՟Զ. 44։)

Օգնականք ի պատերազմին եւ աղեղամբ յաջուց եւ յահեկաց. (՟Ա. Մնաց. ՟Ժ՟Բ. 2։)

Ոճով ասի.

Աջ հաւանութեան ետուն ինձ եւ բառնաբայ. (Եփր. գաղ.։)

Խնդրեսցեն զաջն խաղաղութեան յեսովայ եւ կեցցեն։ Երկայնամիտք եղեն տլ զաջ խաղաղութեան. (Եփր. յես.։)

adj.

ԱՋ. δεξιός, -η, -ον. dexterus, -a, -um. Աջեայ, աջոյ, աջու. աջական. աջակողմեան. աջ դիունը. սաղըն. սաղտաքի. սաղ.

Աջով ձեռամբն. յաջմէ ձեռանէ. յաջում թեւի անդ. աջուց ձեռաց. աջուց ոտից. աջուց ականջաց. աջ ծնօտ. եւ այլն. (ի սուրբ գիրս։)

Յաջն յենլով ձեռն. (Պիտ.։)

Աջ անկիւն. (Ագաթ.։)

Թողում զխաշն յաջ բազուկ եւ յաջ ակն ուրուք. Կանոն. իմա՛, յանձնել ի խնամս ամենայն իրօք։

• , ռ, ու հլ. (բովանդակ ՍԳրքի մէջ ու-նինք 33 անգամ աջոյ, 8 աջով, 5 աջու, 2 աջուց, 2 յաջում, 62 աջմէ. յետնաբար նաև ի հլ.) «աջ» ՍԳր. Ագաթ. ևն. յետնաբառ «սրբի կամ նաև կրօնաւորի ձեռք», որով աաւում է մինչև անգամ՝ Ուր կայ ձախ աջն Պետրոսի և Պօղոսի. Վրդ. աշխ. 516։ Այս բառից են աջակողմն ՍԳր. աջաթև Արծր. աջակից Սամ. երէց. աջակցիլ Խոր. Յհ. կթ. աջեակ Վրդ. քրզ. աջել «հրաւիրեալը վերև կամ աջ կողմը նստեցնել» (հմմտ. յն. δεζιό-ομαι) Մանդ. աջին Խոր. Յհ. կթ. աջանալ (նոր բառ)։ 2. Լեռուների մէջ առհասարակ աջը հա-մառուած է լաւ, բարեգուշակ, յաջողութեան կողմ, մինչդեռ ձախը նշան է անյաջողու-թեան, ձախորդութեան, իբրև չար, անբա-րեգուշակ կողմ։ Այս նախապաշարման հա-մեմատ ունինք յն. δεšιά «աջ», δεšιδς «յաջող, ճարտար, սրամիտ, ճարպիկ», լտ. dexter «աջ, յաջողակ, ճարտար», տճկ. [arabic word] saγ «աջ, առողջ, ողջ», պրս. [arabic word] rāst «աջ, ուղիղ», գւռ. գործս աջ է գնում «յաջող է»։ Ընդհակառակը՝ յն. ἀριστερός «ձախ, անյաջոզ», լտ. sinister «ձախ, անբարե-յաջող, չարագուշակ», հյ. ձախ, ձախորդ, ձախորդութիւն, ձախող, գւռ. գործս ձախ է գնում «անյաջող է» ևն։ Ըստ այսմ հյ. աα բառից կազմուած են աջող Եզեկ. ծը. 28. Խոր. Փարպ. աջողակ «ճարտար» ՍԳր. Փարպ. «լաւ, յաջող» Պիտ. Զենոբ. աջողա-ձևոն «ճարտար» Խոր. Յհ. կթ. չաջողութիւն Եզն. մանաւանդ յ նախդիրով՝ յաջող Եւս-քր. յաջողակ ՍԳր. յաջողել կամ յաջողիլ ՍԳր. յաջողութիւն ՍԳր. Եզն. Եւս. քր. ան-յաջ «անյաջող, տարադէպ» Խոր. բ. 7. մի-ջին հյ. աջողնալ «հիւանդը լաւանալ, ապա-քինիլ» Անսիզք 65 (հմմտ. թրք. saγ «աջ, 2. ողջ»)։ Ջ. աջողութեան գաղափարից անբաժան է յառաջդիմութեան գաղափարը. ըստ այսմ աջ բառից են ծագում՝ առ մասնիկով՝ ա-ռաջ «առջևը» ՍԳր. Ոսկ. Եզն. Ագաթ. ընդ առաջ ՍԳր. Ոսկ. ես. առաջոյ, առաջապահ. առաջև, զառաջեսք, զառաջեաւ, առաջի, զառաջասուն, յառաջ ևն, բոլորն էլ հին և ընտիր (հմմտ. թրք. ōn բառը՝ որ նշանա-կում է «առջևը», իսկ կումուկերէնում ար-դէն «աջ». այսպէս՝ ong «աջ», ong yanə ռաջ կողմը». տե՛ս Mоxирa, Kумыкско-pyccкiи cловарь, Cбори. мaтep. Kавкaзa, հտ. 17)։-Այս բոլոր բառերը զուգորդուած են տեղի գաղափարի հետ. բայց յառաջդիմու-թիւն առանց ժամանակի գաղափարի՝ ան-կարելի է. այս պատճառով լեզուների մէջ այն բառերը՝ որ նշանակում են «առջև», նշանակում են նաև «նախ». հմմտ. ֆրանս avant «առջևը, առաջ, նախ», devancer քառջևից երթալ և կանխել», յն. πρὸ «առ-ջևը, առաջ, նախ», թրք. [arabic word] ön «առջևը». [arabic word] ónǰe «նախ և առաջ», պրս. [arabic word] pēš «առջևը, նախ», [arabic word] pēšrav «առ-չևից գնացողը», [arabic word] pēšin «առաջուց, կանխաւ» ևն։ Հայերէնի մէջ էլ ունինք ա-հաջ «առջևը», աշխ. «նախ, նախապէս», յառաջ «դէպի առաջ և առաջուց, նախ», յառաջել «առաջ երթալ և կանխել», առա-ջի «առջևը», բայց նաև «առջի, առաջին» Սեբեր. թ. Բուզ. ե. 51. զառաջել «կանխել» Եւս. պտմ. Եփր. ա. տիմ. առաջուստ «առջե-վից» Եփր. աւետ. «առաջուց» Եփր. Եբր. առաջին (այս բառի կազմութեան հետ հմմտ. բելուճ. p'ēšī «առաջին», բառա-ցի «այն որ առջևն է», և սոգդ. sry «առաջին», բառացի «այն որ գլուխն է»), առաջնորդ և վերջապէս յաջորդ, ուր յ և որդ մասնիկ են, հմմտ. նախորդ։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. sədhvo-եամ sādhyo-«ուղիղ» ձևից։ Սրա արմատն է sādh-կամ sədh-, ստորին ձայնադարձը sidh -«ուղիղ նպատակին դիմել». ժա-ռանգներն են սանս. sādhati «յաջողեց-նել, կարգի բերել, բարգաւաճ դարձնել», sadhü «ուղիղ, կանոնաւոր, լաւ, պատ-րաստ, կարգին», sidhyati «նպատակին հասնիլ, յաջողիլ», sidhrá-«յաջողակ», sadhis-«նպատակ, տեղ», sādhyá-«լաջո ղակ, կարգին, նպատակին հասած», զնդ-bālδišta-«ամէնից բարեյաջող», hādrōyā. «նպատակին հասնելու ցանկութիւն», asnā-(*a-zdh-na-) «յաջողակ, գործունեայ, կրտ-րիճ», յն. ἰϑόι «ուղիղ գծով գնացող, ուղիղ», ἰβυι «ուղղակի», ἰϑύνω «ուղիղ գծով վարել», ἰϑνω «ուղղակի վազել, սաստիկ փափագիլ» (Pokorny 2, 450, Boisacq 370)։ Հայերէնի ձևով ամենից համապատասխանն է սանս. sādhvá-։ Հնխ. նախաձայն s-ի անկման օրինակ է աղջ ձայնափոխու-թեան համար հմմտ. հնխ. mêdhyos>մէջ։ Նշանակութեան զարգացումը ճիշտ նոյն է, ինչ ֆրանս. droit «աջ»<լտ. directus «աւ-ղիղ» բառից և ո՛չ թէ հակառակը. այսպէս նաև պրս. [arabic word] ︎ rast «ուղիղ. 2. աջ»։

• Ուղիղ մեկնութիւնը տուաւ Liden, Arm. Stud. 75։ Peterm. 26, Bottich. ZDMG 185о. aan Arica 81, 354, Justi Zendsp. 150 ևն այս բառը կցում են ընդհանուր հնդև-րոպական *deks-արմատին, որ գրեթէ բոլոր լեզուների մէջ կայ. ինչ. սանս. dákšina, զնդ. dasinō, յն. δεšιός, լտ. dexter, լիթ. desziné, հսլ. desinu, գոթ. taihswa, հբգ. zêso, հիռլ. dess, ալբան. djate, բոլորն էլ «աջ», բայց հայերէնը, ինչպէս ցոյց է տալիս Lagar-

• սրանց, որովհետև նախաձայն გ-կ ան-կում չկայ հայերէնում. Տէրվ. Երկրա-գունտ 1883, էջ 178-9 դարձեալ նոյն մեկնութիւնն է տալիս և ենթադրում հնագոյն աջ «երթալ» իմաստով մի ար-մատ։ Մորթման ZDMG 1872, էջ 518 խալդ. azi «աջ», իսկ Jensen IF Anz. 14, 52 և ՀԱ 1904, 183 հաթ. s'ί ձևի հետ է համեմատում։ Հիւնք. հանում է ողջ բա-ռից։ Patrubány SA 1, 214 վերադառ-նում է dakšina-ին և *ատջ կամ *տաջ ձևի միջոցով դուրս է բերում աջ. իսկ ՀԱ 1905, 253 ենթադրում է թէ հնխ. deks շրջուել է odks, որից հյ. աջ։ Pedersen, Հայ. դր. լեզ. 156 համեմատում է յն. ἐšιος «արժանի» բառի հետ. Lidén, Arm. Stud. 75 հանում է հնխ. sādhlo ձևից. հմմտ. սանս. sádhati, sádhnōti «լաջողիլ, յաջողեցնել, կարգաւորել», sadháyati «յաջողիլ, նպատակին հասնիլ, ստանաւ». sādhaka «լարմար», sādhu «իրաւացի, ճիշտ, լաւ, գեղեցիկ, ստոյգ, ախորժելի», զնդ. hāidista «նպատա-կայարմար», āsna «յաջող, յաջողակ». նշանակութեան տարբերութեան համար հմմտ. գերմ. reoht և հհիւս. hogri «աջ և իրաւացի»։-Այս մեկնութեան է հակ-ւում նաև Meillet (անձնական). Karst, Յուշարձ. էջ 426, 429 թաթար. yak, yag, sak, sag, sav «լաւ, աջ» և թրք. sāγ «աջ» բառերի հետ։ Brosset IAs. 1834, 383 ևն, որից նաև Չուբինով իր վրացերէն բառարանում (ա. տպ.) հյ. աջ բառի հետ համեմատում են վրաց. մարջվենի հոմանիշը, մարջուլ «աջ կողմ» (լազ. marǰguani աջ). իսկ նախաւոր մար-մասի համար յիշում են վրաց. მარլხენა մարցխենա=հյ. ձախ։ Գրեթէ նոյն է Մառ ИАН 1913, 419, որ հայ ձևի մէջ գտնում է վրացի բառի ջ ձայնը՝ իբրև մնացորդ յաբեթական ջւն=սեմ. ymn «աջ» արմատի։ Հայերէ-նին աւելի մօտիկ ձևեր կան կովկասեան միւս լեզուներում. ինչպէս՝ ուտ. mծm, կիւր. էրչի, լակ. ուրչա, տաբ. արչու

• «աջ», բոլորն էլ պատահական, ինչպէս նաև մանչուր. r iči «աջ»։

• ԳՒՌ.-Ակն. Գոր. Լ Երև. Ղրբ. Ոզմ. Ջղ. Սեր. Սլմ. Վն. Տփ. աչ, Մկ. mչ, Ալշ. Մշ. աճ, Ասլ. տչիւգ, աչիւ* Ագլ. յեօջ, Հճ. եջ'ջ'իգ, միւսները գործածում են տճկ. սաղ հոմանիշը։ Նոր բառեր են աջերես, աջա-համբոյր, աջել «յաջող երթալ, յաջողիլ»։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Ազոխաջուր, ջրոյ

Աղաջուր

Ամոլաջիլ

Անառաջնորդ

Անձրեւաջուր

Անյաջող

Անյաջողակ

Անյաջողակութիւն, ութեան

Անյաջողութիւն, ութեան

Անյաջորդ

Աշխատաջան

Աջակից, կցի, կցաց

Աջակողմ, ման

Աջակողմեան

Աջակողմն

Աջակոյս

Աջակցիմ, եցայ

Աջակցութիւն, ութեան

Աջահամբոյր, բուրի

Աջեայ, եայք, աջիք, եայց, եաց

Voir tout