adv.

far, very far;
— ի բաց cf. Բաց.

adv.

ԲԱՑՈՒՍՏ կամ Ի ԲԱՑՈՒՍՏ. Ի հեռուստ, ի հեռաստանէ. հեռւանց.

Տեսեալ զնա ի բացուստ, ոչ ծանեան. (Յոբ. ՟Բ. 12։)

Բացուստ միայն բանիւ ի կեանս դարձոյց. (Տօնակ.։)

Ետես թզենի մի ի բացուստ. (Մրկ. ՟Ժ՟Ա. 13։)

Նշանակիչ ժամանակին ի բացուստ անդր ծանուցմամբն։ Ի բացուստ ի հեռուստ իբր ըստ հուպ նայեցեալ տեսանօղս։ Ի բացուստ նկատել, ակնարկել, հերքել. (Նար.։)

Բժշկէ բանիւ եւ հրամանաւ ի բացուստ. (Իգն.։)

Ի տղմատիպ կենցաղական շաղախմանցս, որք ի կենցաղումս, ի բացուստ (այսինքն հեռի) ելով. (Մագ.։)

ԲԱՑՈՒՍՏ Ի ԲԱՑ. cf. ԲԱՑԷ Ի ԲԱՑ. πόρρωθεν, μακράν procul, longe

Հայել ոչ իշխեսցէ, այլ բացուստ ի բաց զթիկունս դարձուցեալ՝ ի բացուստ մորմոքիցի. (Ոսկ. յհ. ՟Բ. 51։)

Մինչ չեւ տարածեալ իցեն ճառագայթք արեգականն, բացուստ ի բաց յառաջարձակ լուսովն լուսաւորէ զաշխարհս ամենայն. (Ոսկ. մ. ՟Ա. 4։)

Ի տեսլենէ օձի միոջ բացուստ ի բաց փախչելով մարդիկ. (Ագաթ.։)

Բացուստ ի բաց ի հաւատացեալ գործոյն հրաժարեն. (Լմբ. պտրգ.։)

Բացուստ ի բաց հալածել, կամ հեռանալ. տրոհեալ տարագրել. հերքումն. (Կոչ. ՟Ժ՟Գ։ Եփր. յես.։ Նար. ՟Հ՟Ե։ Նար. խչ. երգ։)

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Ի բացուստ

Voir tout