ox;
Taurus;
եզին ագի, mullein;
եզին աչք, camomile;
cf. Եզնակն.
βοῦς սեռ. βόος bos սեռ. bovis ταῦρος taurus Արուն արջառոյ. զուարակ. ցուլ. եզ. փէքէր. յորմէ պախրէ.
Հանգիցէ եզն քո, եւ էշ քո. (Ել. ՟Բ. 12։)
Ուր ոչ գոն եզինք, մսուրք սուրբ են. եւ ուր բազում արդիւնք են, յայտնի է եզին զօրութիւն. (Առակ. ՟Ժ՟Դ. 4։)
Միթէ զեզա՞նց ինչ փոյթ էր աստուծոյ. (՟Ա. Կոր. ՟Թ. 9. եւ այլն։)
ԵԶՆ կենդանակերպ. որ եւ ՑՈՒԼ եւ ԶՈՒԱՐԱԿ ասի.
Մինչդեռ եզն, եւ ծնանիցի ոք. (Եզնիկ.։)
ԵԶԻՆ ԱԳԻ. Անուն խոտոյ. ... (Բժշկարան.։)
ԵԶԻՆ ԱՉՔ. Երիցուկ ծաղիկն. ... (Բժշկարան.։)
Ասի ըստ գաւառաց եւ ԵԶԻՆ ԱՉՔ, կամ ԵԶՆԱՉՔ, կամ ԵԶՆԱԿՆ. Խաղող խոշոր՝ սեաւ՝ մսոտ։
• , ն հլ. (-զին, -զանց) «եզ» ՍԳր, «ցուլ կենդանակերպը» Եզն., որից՝ եզնանոց «գոմ» Ոսկ. մ. բ. 27, եզնալուծ Սիր. իզ. 10, եզնակ «փոքր եզ» Եպիփ. ծն., «ոսկի բզեզ» Գաղիան. Մխ. առակ., եզնախոլ Պտմ. ա-ղէքս. եզնող «հօտաղ, մշակ, երկրագործ, հերկող» Վեցօր. էջ 129 (ըստ սրբագրութեան Հ. Ա. Վարդանեանի, ՀԱ, 1911, 302 չունի ՆՀԲ), որ յետնաբար եղել է եզող Նար. էջ 138 (Աւետիքեան, Մեկն. Նարեկի, Վենետ. 1859, էջ 281 հասկանում է «միաւորող, կապող լծոց, մաճկալ», իբր եզ «մէկ» բառից). նոյն արմատից է նաև Եզնիկ յատուկ անունը։
• = Բնիկ հայ բառ՝ հնխ. eg'h-ձևից, որ ա-ճած է հայկական ն մասնիկով. միւս լեզու-ներից ունինք միայն սանս. ahf, զնդ. azi «երեք տարեկան կով», իռլ. ag «կով», ag allaid «եղջերու» (իբր «վայրի եզ»). (Pokor-ny, 1, 38, Pedersen, Kelt. Gram. 1, 97)։
• Հներից Տաթև. հարց. 220 հանում է հես ռառիզ։ Klaproth, Asia polygl. 103 լէզգի os, գերմ. Ochs «եզ»։ Peterm. 35 սանս. ukšan «ցուլ» բառի հետ։ Böttich. ZDMG. 1850, 354 սանս. ahī
• ձևի հետ, բայց նաև ukšan, զնդ. vac-ša։-Boрp, Gram. comp. I. 398 սանս. ukšan, գոթ. auhsin, հբգ. ohsin, գեռմ. Ochs «եզ» ընտանիքի հետ (բայց այս համեմատութեան մէջ բացի ն-ից ուրիշ նման բան չկայ, որովհետև ո՛չ u տա-յիս է ե և ո՛չ էլ kš լինում է զ)։-Justi, Zendsn. 60 նորից է դնում սանս. ιk-šan, զնդ. uxšan, Müller, SWAW, 78, 425 ոնռ, azi «կով»՝ ն մասնիկով։ Այծ մեկնութիւնը մերժում է Lag. Arm Stud § 680։ Tomaschek, Deutsche Litteraturzeit, 1883, էջ 1254 և Bugge, KZ, 32, 83 համարում են կովկասեան փոխառութիւն. հմմտ. թուշ. ase, չեչէն. esi. սեռ. ēsih «հորթ», ուտ. uz «եզ», uzur «եզներ», կայ. դիդ. uns, us, iš աոճ. az «եզ», տաբաս. unza, ավար. oc. կիւր. jac, կազիկում. nic, հիւրկան. unc, լեզգ. os, is, վոտյ. aš, սիրյ. us, օստյակ. uges, ափխազ. ac* ևն ևե։ Այս բոլորը մերժելով Meillet, MSL, 10, 278, վերկանգնում է Lagarde-ի և Müller-ի նախկին մեկնութիւնը, սանս. ahi և զնդ. azi, որոնք ձայնական տե-սակէտով էլ ուղիղ է գտնում։ Հիւբշ. IF, Anz. 10, 47 չի ընդունում այս մեկնու-թիւնը, պատճառաբանելով թէ սանս. ձևը անստոյգ է, իսկ զնդ. բառը իբրև վերադիր է գործածուած «կով» բառին՝ «կաթնտու» կամ ուրիշ մերձաւոր մի նշանակութեամբ։ lensen, Hitt. u. Arm. 80, 109 հաթ. sin=հյ. եզին։ Հայ ժողո-վըրդական մի ստուգաբանութիւն է յի-շում Յ. Մ. Տուտուխեան, Արևելք, 1888 ապրիլ 27, որի համեմատ՝ Աստուած, իբր թէ Ադամի անկումից յետոյ մի հրեշտակ ուղարկեց, որ նրան հողա-գործութիւն սովորեցնէ. երբ հրեշտակը ևւռոհում էր թէ կենդանիներից ո՛րին է ւծելու արօրին, նրանցից մին «ե՛ս, ե՛ս» աղաղակեց, և անունը մնաց «եզ»։ Հիւնք. զենուլ բայից։ Patrubány, SA, 1, 188 իբր «բեռնաբարձ»՝ թերևս կցելի յն. ὄχλος «բեռնաւորումն» բառին, հնխ. eg'hos կամ og'hos ձևից, իսկ KZ,
• 13, 124 և ՀԱ, 1903, 151 յն. άσνος «ճիւղ». զհլ. azg «ճիւղ», սանս. adga «ռաւազսն» բառերի հետ. հմմտ. յն. μόσχος «ճիւղ և հորթ»։ Karst, Յուշար-ձան, էջ 405 սումեր. isi «կով»։ Մառ. ՀԱ, 1921, 81 բասկ. edi «եզ»։ Պատա-հական նմանութիւն ունի չաղաթայ. [arabic word] uz «ցուլ»։ Justi, Kurd. Gram. 114 դրել է զնդ. azi բառի հետ։
• ԳՒՌ.-Վն. լեզ, Ջղ. ւեզ, Ախց. Երև Խրբ. Կր. Մշ. Մրղ. Ննխ. Սլմ. Սչ. Սեբ. Տիգ. յէզ, Ասլ. յէ՛զ (սեռ. էզա), Գոր. Ղրբ. Շմ. յէ՛զնը, Ագլ. Մժ. ի՛զնը, Հմշ. յիզ (սեռ. էզօ-նը, յգ. էզնին), Տփ. յի՛զը, Մկ. Ոզմ. իզ։ Պլ. գործածւում է կով բառը. յատկապէս որոշև. լու համար ասում են մանչ կով։ Նոր բառե» են՝ եզանճակտիկ, եզնաշռիկ, եզընկալ, եզ-նագին, եզնաչք, եզնասայլ, եզնավար, եզնե-ղէն, եզնարած, եզնազու, եօնտքար ևն.
• ՓՈԽ.-Pedersen, Հայ. դր. լեզ. 188 սանս. ukša, գոթ. auhsa, կիմր. ych ևն ձևե-րի համեմատությամբ դնում է հնխ. uosō և ենթադրում է, որ այս բառը տուել է հյ. *ուցն «եզն» ձևով մի բառ, որ յետոյ մեր մէջ կորել է. բայց նոյն *ուցն բառից փոխառեալ են կովկասեան ձևերը (տե՛ս վերը)։ Հնա-գոյն uqso-ից էլ ծագում են թրք. öküz. եա-քուղ. oγus, մոնղոլ. uker, բուրեատ. uker, uxer, uxur, թունգուզ. ukur «եզ» բառերը։