adj.

ԵՐԿԱԿԵՆԴԱՆ ԵՐԿԱԿԵՆՑԱՂ ԵՐԿԱԿԵՆՑԻԿ. ἁμφίβιος amphibius, in terra et in aqua vivens Ունօղ զերկու վիճակս կելոյ. որ կեայ ի ցամաքի եւ ի ջուր.

Կոկորդիլոսն մարդակեր կենդանին, եւ երկակենցաղ. (Փիլ. լիւս.։)

Է կենդանի ինչ՝ սուբոս անուն, ոչխարանման, երկակենցաղ, եւ ձկնակեր. (Խոր. աշխարհ.։)

Կենդանիք երկակենցաղք՝ ջրոյ եւ ցամաքի իբրու դրացիք. (Արշ.։)

Զօրէն երկակենցաղ գազանի. (Մագ. ՟Ծ՟Դ։)

Երկակենցաղ կենդանեաց նմանեալք. (Շ. ընդհանր.։)

Որպէս եւ նմանութեամբ ասի.

Նոյնպէս եւ ամենայն մարդ երկակենցաղ եւ երկմիտ՝ զաղփաղփուն է յամենայն ճանապարհս իւր. (Եպիփ. բարոյ.։)

Իսկ յասելն՝

Որքան ինչ ի ջուր զկեանս երկակեցի՛կս ունիցին». իմա՛ որպէս մ. յն.