cf. Զայրոյթ.
ԶԱՅՐՈՒԹԻՒՆ ԶԱՅՐՈՒԿՔ ԶԱՅՐՈՒՄՆ ԶԱՅՐՈՒՑ. παροξυσμός , το παροξυντικόν incitatio, irritatio, exacerbatio, et accessio morbi Զայրացումն. զայրոյթ. զայրացուկք. իբրեւ սաստկութիւն եւ դառնութիւն բարկութեան, եւ այլոց կրից եւ ցաւոց. խըշխշուք, սրտի էրուք.
Հետեւեալ լինի բարկացողութեանն եւ զայրութիւն բարուցն. (Արիստ. առաք.։)
Առ զայրուկս սրտին թագաւորն հրաման ետ կոտորել. (Վրդն. դան.։)
Եդին զշամփուրս ջեռուցեալս ի վերայ ազդերացն զուարակացն, զի այրեսցին, եւ առ զայրուկսն կորուսցեն զկապեալն. (ՃՃ.։)
Բարկութիւնն զայրումն շարժեալ. (Ոսկ. գաղ.։)
Զայրումն բարկութեան անմտագոյն է քան զամենայն բոց տարածեալ. (Ոսկ. յհ. ՟Ա. 3։)
Զայրումն, տրտմութիւն, եւ ոխութիւն յարուցանէ։ Յայսմիկ պէտք զայրման. (Եւագր.։)
Զբարս անասնոց, եւ զզայրումն գազանաց. (Սեբեր. ՟Է։)
Նախանձ զայրման առն իւրոյ։ Նախանձու զայրման. (Եփր. թուոց.։)
Մեղուացն առ զայրուցն առ մարդկայինն դիմեալ ազգ։ Առ զայրուցս կատաղութեան. (Արծր.։)
Առ զայրուցս բարկութեան. (Բուզ. ՟Գ. 14։ Վեցօր. ՟Ը։)
Առ զայրուցսն եւ առ կասկած զգուշանայր բազում եւս ժամանակս յաւելուլ։ Զմոգուցն զայրուցս՝ յորոց խաբեցաւ, ընդ անմեղ մանկտին հանէր։ Այսու զբազում զայրուցս ցասմանն ցածուցանէ։ Զայրուցք ցաւոցն չտան պարապել մտացն. (եւ եւ այլն. Ոսկ. մ. ՟Ա 7. 9. ՟Բ 18)
Գոչէի պաղատէի առ զայրուցս ցաւոց սաստկութեան. (Ոսկ. ես.։)
(Լաստ. ՟Թ.)
Առ ի հանգուցանել զայրուց սրտին. լինի անխտիր եւ հայց. բառիս Այրուց, իբր այրուք. էրուք, խշխշուք։
Singulier | Pluriel | |
---|---|---|
nominatif | զայրումն | զայրմունք |
accusatif | զայրումն | զայրմունս |
génitif | զայրման | զայրմանց |
locatif | զայրման | զայրմունս |
datif | զայրման | զայրմանց |
ablatif | զայրմանէ | զայրմանց |
instrumental | զայրմամբ | զայրմամբք |