mulberry;
սպիտակ կամ սեաւ —, white or black -;
թթոյ օշարակ, a drink made from mulberies;
ծառ թթոյ, cf. ԹԹենի;
—ք, piles, hemorrhoides.
• , ո հլ. «թութ պտուղը» Ամովս. Լ. 14. Ագաթ. Մծբ. 197. նմանութեամբ՝ «երաս-տանի ախտ, արիւներթութիւն, մայասըլ» (հմմտ. վերը՝ թուզ բառի կրկին նշանակու-թիւնները և գւռ. թութ «լեզուի ծայրին վէրք. 2. ձեռքի վրայ գորտնուկ»). որից թթենի «թութի ծառ» նորագիւտ Բ. մնաց. ա. 15. Ղուկ. ժե. 6. Վեցօր. 92. թթաքաղ Սիմ. ա-պար. 103 (չունի ԱԲ)։
• = Փոխառեալ բառ, որ գտնւում է նաև բազմաթիւ լեզուների մէջ. բոլորի մայրն է ասոր. արամ. [hebrew word] tutā̄, որից փոխա-ռեալ են ն. ասոր. t'uit'ə, արաբ. [arabic word] tut կամ [arabic word] tūt, պհլ. tūt, պրս. [arabic word] tut, [arabic word] tuq ) tūδ, ուտ. թութ. -հայերէնը կարող է գալ թէ՛ ուղղակի արամերէնից և թէ պարսկերէնի մի-ջոցով. վերջինը աւելի հաւանական է։-Պարս-կերէնից են փոխառեալ նաև արևել. թրք [arabic word] tut, թրք. [arabic word] tut, [arabic word] tut, [arabic word] dut, թուշ. թութ, վրաց. თუთა թութա, օսս. թութա, չեչէն. dət, ինգուշ. dət, կումիկ. և լեզգ. թութ, եաքութ. tīt, հինդուստ. tut, tuta, գնչ. dut, tu, բոհեմ. dut, քրդ. tu, բոշա յութ (Հնութիւնք Ակնայ, էջ 62),-իսկ թուր-քերէնի միջոցով են ռուս. тутъ, սերբ. բուլ-գար. dud (Berneker 233). նյն. τοῦτια, լազ. մդութի, բոլորն էլ «թութ» նշանակու-թեամբ։-Հիւբշ. 155։
• Առաջին անգամ ԳԴ դրաւ պրս. tut բառի համեմատութիւնը։ Պրս. արաբ. և թրք. բառերի նոյնութիւնը յիշում է ՆՀԲ։-Lag. Urgesch. 822 պրս. բառի հետ։ Ղ. Աղայեան, Աղբիւր 1890, 275 ծառն ու բառը Չինաստանից տար-ծուած և Պարսկաստանի վրայով անցած հայոց։ Հիւնք. թութ դնում է թուզ բա-ռից, իսկ թրք. թութ փոխառեալ է հայե-րէնից։
• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Երև. Զթ. Խրբ. Կր. Հճ. Հմշ. Մկ. Մշ. Ննխ. Մրղ. Շմ. Պլ. Ջղ. Ռ. Սեբ. Տիգ. թութ, Տփ. թութը (սեռ. թթան), Ագլ. Գոր. Ղրբ. Ոզմ. թօթ, Ասլ. Սլմ. Վն. թիւթ։ Նոր բառեր են՝ թութահաց, թութխոտ, թթալիւր, թթահոտ, թթաչիր, թթի, թթուտ։
• ՓՈԽ -Patrubány SA 1, 311 հյ. թթենի բառից է դնում հունգ. fétény տեղական յա-տուկ անունը։
• նոռառիւտ անստոյգ բառ, որ մի անգամ գտնում եմ գործածուած Տաթև. ամ էջ 264 «Ասէ ի Մակաբայեցւոց թէ յորժամ գնաց Յուդա ի պատերազմ և ունէին բազում փիղս և ի վերայ շինեալ աշտարակ. յայնժամ ցուցին զարիւն փղիցն, այսինքն զարիւն թթոյն, արիացան ի պատերազմ»։