courageous, bold, brave;
noble, magnanimous;
diligent, careful.
ἁνδρεῖος virilis, fortis γνήσιος, γενναῖος genuinus, generosus σπουδαιότερος diligentior. Արի. առաքինի. անձանձրոյթ. փութկոտ. ժրաջան. գործասէր. եւ Գործօնեայ. կտրիճ, ճարպիկ. (Առակ. ՟Ժ՟Բ. 4։ եւ ՟Լ՟Ա. 10։ եւ Սիր. ՟Ի՟Զ. 2։)
Իբրեւ երթիցես դու առ տէրն քո, կոչեսցէ զքեզ ծառայ քաջ եւ ժրագլուխ։ Եղիցու՛ք մշակքԺրագլուխք, զի խնդրեսցուք զվարձս մեր ընդ առաջինսն. (Մծբ. ՟Ա. ՟Զ։)
Ժրագլուխ մշակ առաքինութեանն լինիցիս. (Ոսկ. մ. ՟Ա. 20։)
Ճանաչին ժրագլուխք եւ արդարակորով երկրագործքն. (Պիտ.։)
Ժրագլուխ մրջիւնն զարթուցանէ զհեղգութեան վատացն զտաղտկութիւն. (Կոչ. ՟Թ։)
Ժրագլուխս յօրինէ զնոսա լինել առ տուրսն. (Ոսկ. ՟բ. կոր.։)
Զօրագլուխն թադէոս ժրագլուխ եւ փոյթ ի զարդ եւ ի շինութիւն եկեղեցեաց. (Արծր. ՟Ե. 3։)
Ոճով ասի.
Որոց հաւատքն իւրեանց ժրագլուխ էին. (Եփր. համաբ.։)