cf. Լեգէոն.
ԼԵԳԷՈՎՆ կամ ԼԷԳԷՈՆ. Բառ լտ. լեճիօ. legio. (ի lego որ է հաւաքել). յորմէ եւ յն. լեղէօն. λεγεών . ասի եւ φάλαγξ եւ այլն. գունդ կամ դաս զինուորական, իբր 6000 կամ 6666 արանց. կամ 12000 զինուորաց, եւ կամ 6000 հետեւակաց, եւ 732 հեծելոց։ cf. ՓԱՂԱՆԳ, եւ cf. ԳՈՒՆԴ.
Լեգէոն անուն է իմ, քանզի բազումք եմք։ Որ ունէր զլեգէոնն. (Մրկ. ՟Ե. 9. 15։ Ղկ. ՟Ը. 30։)
Լեգէոն պահպանակ թիկնոցաց. (Յհ. կթ.։)
Երեք լէճիօն ջնջեցան։ լէճիօնն թարգմանի լեգէոն. (որ է թիւն ՟Զ՟Ռ, ՟Զ՟Ճ, ՟Կ՟Զ. ՟Գ. 9։)
Հարցէ իսպառ սուր հրեշտակին՝ ըզբազմութիւն լեգէոնին։ ու՞ր զօրականքն յասպարիզի, կամ լեգէոնքն ի ճակատի. (Շ. յիսուս որդի. եւ Շ. եդես.։)
ԼԵԳԷՈՆ. ա. իբր Լեգէոնական. յոգնախումբ. մեծագունդ.
Երկոտասան բիւրուց լեգէովն (յն. լեգէովնից) հրեշտակաց. (Կոչ. ՟Ժ՟Բ։)
Հալածեաց զբազմութիւն լեգէոն զօրացն. (Շար.։)
Լեգէոն վառելովք, եւ լեգէոն վառելովք։ Ոմն ի լեգէոն զօրացն ամրոցին. (Յհ. կթ.։)