vn.

to smile, to laugh;
to laugh at, to scoff, to deride, to mock;

fig.

to look pleasant, to smile, to laugh;
ընդ քիմս —, to laugh constrainedly;
— ընդ միտս, to laugh in one's sleeve;
մեղմ —, to titter;
— յանդէպս, to giggle;
բարձրաձայն —, to burst out laughing, to laugh out;
— յոյժ յոյժ, յանչափս, to burst, to split ones sides with laughing, to choke with laughter;
չիք ինչ —ղելոյ, there is nothing to laugh at;
եւ —ղեցան յոյժ, and they burst out laughing;
անդ ծիծաղէր լիութիւն եւ գեղեցկութիւն, the whole country laughed with fertility & beauty.

ձ.

γελάω, ἑκγελάω, καταγελάω rideo, irrideo, derideo եւ այլն. Ծաղկիլ երեսաց ծաղու. ցուցանել զծաղր ուրախական, կամ այպանողական. ժպտիլ, որ է թեթեւ ծաղր, եւ քրքջալ, որ է մեծաձայն. ծիծաղիլ, խընտալ. (եբր. ծաղաք. յորմէ սահակ, իսահակ)

Աբրահամ ծիծաղեցաւ, եւ խօսեցաւ ի սրտի իւրում։ Ծիծաղեցաւ սառա ընդ միտս։ Ոչ ծիծաղեցայ։ Ո՛չ այդպէս, այլ ծիծաղեցար. (որ էր հաստատութիւն ծնանելոյ զիսահակ։) Ժամանակ լալոյ, եւ ժամանակ ծիծաղելոյ։ Երանի որ լան այժմ, զի սգայցէք եւ լայցէք։ Եթէ ծիծաղէր, ծիծաղէր ընդդէմ նորա։ Եւ ասէ դանիէլ ծիծաղելով, մի՛ խաբիր արքայ. եւ այլն։

Ընդ մարմնապէս ծիծաղելն՝ առ նմին հեծէ հոգեպէս. (Նար. ՟Ժ՟Ա։)

Մարմնոյն ծիծաղելն փափկութեամբ. այսինքն խնդալ. (Լմբ. ժղ.։)

(Նաւօղք) հասեալ ի ցամաքակէտն՝ ծիծաղեսցին. (Ագաթ.։)

Նմանութեամբ ասի.

Ուր ծիծաղին գեղեցկութիւնք, եւ կամ մեծութիւնք. այսինքն ծաղկին. (Յն. ուր իցեն. Կոչ. ՟Գ։)

Եզերք ծովու ծիծաղեալք հանդարտութեամբ ալեացն. (Ածաբ. կիպր.։)

Ընդ ծիծաղիլ ջուրց նորա, որ ազգի ազգի գոյնս ցուցանեն. (Վեցօր. ՟Դ։)

Բարի է ծով ի խաղաղ ժամու ծիծաղելով ի գոյնս երփն երփն զարդուց. (Վրդն. ծն.։)

Շինէ զքարաբլուրն ապարանս, ընդէմ ծիծաղելով ծովուն ի հիւսիսի. (Արծր. ՟Ա. 11։)

Ծովն ի միջի իմ ծածանէր, քաղցրիկ օդովըն ծիծաղէր. (Շ. եդես.։)

ԾԻԾԱՂԻՄ. իբր Այպանել, ծաղր առնել (խնդ. պարառ. կամ ի վերայ).

Ծիծաղեսցի զնոքօք։ Ծիծաղեցայց զկորստեամբ ձերով.եւ այլն։

Զծիծաղելն զմեօք, եւ զարհամարհելն. (Խոր. ՟Գ. 68։)

Ծիծաղէր զասացուածովք նորա. (Մեսր. երէց.։)

ոտն հարին, եւ ծիծաղեցան ի վերայ գերութեան նորա. (Ողբ. ՟Ա. 7։)

Յն. ոճով. հյց. խնդ. ըստ ամենայն նշանակութեան.

Զայն իրս ծիծաղին, զոր պարտ է վշտանալ. (Ոսկ. յհ. ՟Բ. 17։)

Զայն ծիծաղեցայ, զի եւ այլն. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Ծիծաղին զնորա տկարութիւնն։ Զպահքն նախատէին, եւ զքուրձն ծիծաղէին. (Լմբ. սղ.։)