Garabed.
πρόδρομος praecursor, praevius, praecedens, antecessor. (լծ. կառապետ, կամ կարաւանապետ) Հորդիչ ճանապարհի, իբրեւ առաջնորդ, եւ իբր յառաջընթաց սուրհանդակ. Նախընթաց. աւետաւոր. քարոզ. եւ առաւել սեպհականեալ անուն Յովհաննու մկրտչի. ճամբա բացօղ, կամ ցցնող.
Առաքեցեր կարապետս զօրու քոյ զպիծակն. (Իմ. ՟Ժ՟Բ. 8։)
Եկեսցե իբրեւ զկարապետ աղքտութիւն քո. (Առակ. ՟Ի՟Դ. 34.)
Ուր կարապետն մեր յիսուս եմուտ. (Եբր. ՟Զ. 20։)
Կարապետ կոչի քրիստոս տիեզերաց։ Կարապետ ասի եւ յովհաննէս երկնային կարապետին. (Եղիշ. մկրտ.։)
Կենաց կարապետ. կամ կարապետ փրկութեան մերոյ. (Նար. ՟Ժ՟Ա։ Շ. ՟ա. յհ. ՟Ղ՟Ա։ Լմբ. պտրգ.։)
Յառաջնթաց կարապետ։ Կարապետ թագաւորին երկնաւորի։ Որպէս զարուսեակն ծագեալ ի յերկրի՝ եղեւ կարապետ արեգական արդարութեան։ Կարապետ կրկին իջման տեառն ի ստորին կողմ երկրի. (Շար.։)
Ընտրել արս առաքինիս, որ կարողք են լինել կարապետս աստուծոյ. (յն. մի բառ, θεόδρομος divins cursor ) եւ յառաքել յասորիս. (Ածազգ. ՟Բ։)
Արս իբրեւ հազար մի կարապետ առաջի իւր առաքեալ։ Կարապետքն հրաւիրեալ գագիկ եւ գուրգէն հասանէին. (Յհ. կթ.։)
առաքեաց զսուրբ հրեշտակն (զգաբրիէլ) իւր կարապետ. (Լմբ. իմ.։)
Կարապետ ուրախութեան. այսինքն աւետաւոր. (Մծբ. ՟Ժ՟Բ։ Պիտ.։)
Օրհնեալ ես փայտ սուրբգ կարապետ յառաջագոյնս երկնայնոյն ընթացեալ. (Անյաղթ բարձր.։)
Սա է կարապետ յաւուր գալստեան փրկչին. (Շար.։)
այսօր ցնծա՛ նշան յաղթօղ՝ փայտ փրկութեան, սատուածընկալ եւ ահարկու՝ մեծ կարապետ. (Սիւն. տաղ խչ.։)
Ընդե՞ր թողեալ զթագաւորն՝ի կարապետն հարեալ իցես. (Ոսկ. մ. ՟Բ. 9. յն. քարոզ։)
Կարապետաց նեռինն՝ որդւոցն կորստեան. (Կաղանկտ.։)
Հիւանդութիւնք՝ կարապետք մահու. (Անյաղթ հց. իմ.։)