adj.

half done, unfinished, imperfect, incomplete.

adj.

ἑξ ἠμισείας, ἠμιτελής, ἠμιτέλεστος semiabsolutus, imperfectus. Անկատար. թերակատար. թերի. կիսատ.

Անմարթ էր թերի եւ կիսակատար լինել լուսնի յաւուր լինելութեան իւրոյ։ Եթէ ամենայն արարածք լիուլի ստեղծման, ապա եւ ոչ լուսին. թերի եւ կիսակատար. (Շիր. զատիկ.։)

Իբրեւ զնիկոդեմոս զկիսակատար զքրիստոսասէր. (Ածաբ. աղք.։)

Կիսակատար ցուցանելով զառաքինութիւնն. (Փիլ. լին.։)

կիսակատար ուսմամբ. (Յհ. կթ.։)

Զայսպիսի կիսակատարսն ի պատուիրանսն աստուծոյ՝ յանցաւոր օրինացն ցուցանեն. (Սարգ. յկ. ՟Զ։)

Ալոջով սրբի կիսակատար կենդանեաւ. (Վրդն. ղեւտ.։)

Այնու զկիսակատար սիրտ առն ի կատարելութիւն ածցէ։ Շինեալ ի վերայ կիսակատար հաւատոյն. (Երզն. մտթ.։)

Զի բարձի գայթագղութիւն կիսակատար դաւանողացն զքրիստոս մարդ. (Խոսրովիկ.։)