ԿՏՈՒՏ ԿՏՈՒՏՔ. Արմատ Կտտոյ. որպէս Կտտանք. չարչարանք. լլկանք, եւ մանր կտրատելն.
Կտուտ տանջանաց (նշանակէ) զանցս հռոմայեցւոցն, զորս անցուցին ընդ հրէայսն. (Երզն. մտթ.։)
Յորժամ հեռիս եմ, եւ ի տանջանս, եւ ազգի ազգի կտուտս ունիմք. (Ոսկ. ՟ա. թես.։)
Քանիսն տանջանս եւ կտուտս յանողորմից անտի կրիցեն. (Սարկ. հանգ.։)
Զբոլորովին կտուտս վիշապիցն. որպէս թէ կտցելն, խայթելն. (Իսիւք.։)
Ի հատանօղ աստուծոյ բանէն, որ մանրամասնաբար կտուտս կտտիցէ զոգի եւ զշունչ եւ մարմին. (Ոսկ. եբր.։)
Այնու առաւել զարդարի, զի զմեծամեծ կտուտսն վասն ճգանցն՝ զորս վասն ճշմարտութեան կրիցէ. (Ոսկ. ես.։)