ՀԱՄԱՌՕՏ, տս. մ. ՀԱՄԱՌՕՏԱԲԱՐ σύντομον, συντέμνων breviter, in compendium redigendo ἑν κεφαλαίῳ summatim. Համառօտիւ. կարճառօտ. ի կարճոյ. անվրէպ. փութով, եւ անաչառ.
Ցուցցուք համառօտ. յն. համառօտելով. (՟Բ. Մակ. ՟Ժ. 10։)
Համառօտ յիշատակել, կամ ասել, գլխաւորել, դնել. (Խոր. ՟Բ. 31։ Եզնիկ.։ Խոսր.։ Բրս. հց.։ Լմբ. պտրգ.։)
Իւրաքանչիւր ի նոցանէ աղաչէր զդահիճսն համառօ՛տ մահ ածել ի վերայ նոցա։ Պետրոս համառօ՛տ ընծայեաց զզղջումն։ Աստուածասաստ բարկութեամբ համառօտ դատել։ Համառօտ ածէ զբարկութիւնն. (Ճ. ՟Ա.։ Ճ. ՟Գ.։ Ագաթ.։ Սարգ. յկ. ՟Ժ։)
Վկայէ սոցին եւ ժամանակագիրն կաստովր, յորում համառօտս զժամանակացն հատանէ. (Եւս. քր. ՟Ա։)
Ի մարգարէից անտի բերեալ համառօտս՝ ի սոյն յարկ մուծից սաստիկ դատախազ. (Նար. ՟Լ՟Գ։)
Համառօտաբար զեկուցանել, կամ զգացուցանել, տեանել, ի մէջ ածել, ընձեռել, յառաջ վարել, կամ վերստին առնուլ (զբան). (Պիտ.։ Գր. սքանչ.։ Դիոն. Շ. բարձր.։ Յհ. կթ.։ Արծր. ՟Գ. 12։ Ոսկ. ծն.։)
Բայց եթէ համառօտաբար իսկ ընդ տուօղն հրաշանալ։ Այնպէս համառօտաբար հրաժարեցուցեալ։ (Եւ իբր ա) Որ համառօտաբար բանիւն յայտնի կացուցանէ զյեղանակս. (Պիտ.։)
Առ ի համառօտաբար ասել. (Շիր.։)