va.

to create, to produce, to make;
to strengthen, to confirm, to consolidate;
— զոք ի բարիս, to confirm in the right way.

ն.

Հաստատել. պնդել. յեցուցանել. մածուցանել. արմատացուանել. եւ Ստեղծանել, առնել. արձանագրել. (արմատն Հաստ, եւ Աստի՛. զոր տեսցես)

Զայն օր ողորմութեան հաստէին. (՟Բ. Մակ. ՟Ը. 27։)

Հաստեա՛ հաւատով, հաստատեա՛ յուսով. (Ժմ.։)

Օրհնութիւնն աստուծոյ ի վերայ իմ հաստէր. (Պիտ.։)

Յորում տաճարի կայր եռոտանի հաստեալ. (Նոննոս.։)

Մածումն իմն առեալ ըստ պատահմանն հաստին. (Նիւս. բն. ՟Ի՟Ե։)

Ցուպ, յոր անկեալն ադամ հաստի. (Շ. ոտ. բարձր.։)

Յանապատին աճելով աճեաց, եւ աստ հաստելով հաստեցաւ. (ՃՃ.։)

(Կուռք) հաստեալք են ի մարդկանէ. (Ագաթ.։)

Ոչ բերանով ընդ հող հաստելի։ Յանէից գոյաւորութիւն լուսոյ հաստեսցես։ Կամայականն յանձնառութեամբ հաստեցի. (Նար. ՟Դ. ՟Ժ՟Ը. ՟Հ՟Բ։)

Միով օրինակաւ ասէ ո՛չ հաստի կանոն եկեղեցւոյ. (Լծ. ածաբ.։)

Եթէ էր հաստեալ կապեալ մտացն ադամայ ի պատուէր արարչին, ոչ լինէր մարմին նորա լուծեալ յօդելոյ անտի. (Եփր. ծն.։)