candle, light, flambeau;
taper;
յարդարել, լուցանել, շիջուցանել զ—ն, to snuff;
to light;
to put out, extinguish or blow out a candle or light.
λύχνος lucerna, lychnus. Լոյս վառեալ յիւղոյ եւ ի պատրուգէ. լայնաբար՝ Ջահ. մոմ. լապտեր. կանթեղ. ճրագարան. եւ այլն. եբր. նէր.
Ձէթ ի ձիթենեաց ի լոյս. զի եղիցի ճրագ հանապազորդ։ Լոյս ճրագի։ Զճրագսն հանդերձիցէ։ Զճրագունսն այրելոյ (այսինքն լուցանելոյ)։ Այրիցէք զճրագունսն։ Այրիցի ճրագ։ Ճրագունք լուցեալք, եւ այլն։
Ճրագ աղօտ լոյս է. (Իսիւք.։)
Ճրագունք ի լուցելոյ ճրագէ լուցանին. (Մանդ. ՟Գ։)
Ծագեալ զգործոց իւր լոյս յաշխարհ, որպէս ըզճրագդ ի յաշտանակ. (Շ. տաղ ի մեծն ներսէս.։)
Նմանութեամբ ասի.
Ոչ շիջուսցես զճրագդ իսրայէլի։ Դու ես ճրագ իմ տէր։ Ճրագ է բան ոտից իմոց։ Քննեցից զերուսաղէմ ճրագաւ։ Ճրագ ամպարշտաց շիջցի։ Նա էր ճրագն, եւ այլն։ Ճրագ ճշմարտութեան սուրբ յովհաննէս մկրտիչ։ Ճրագ օրինացն մովսեսի. (Շար.)
Ճրագ թագաւորի՝ աստուծոյ հրամանքն են, եւ հրաման թագաւորի՝ ճրագ է ժողովրդեանն. (Կիւրղ. թագ.։)
• , ի-ա հլ. (յգ. ճրագք կամ ճրա-գունք) «ճրագ, ջահ, լոյս, մոմ» ՍԳր. Կիւրղ. թագ. որից ճրագ գիշերոյ «ամենաթանկագին ակունքը» (որի առասպելական ծագումը տե՛ս) Տաթև. ամ. 162. ճրագաբերան ՍԳր. ճրագարան ՍԳր. ճրագալոյց Արշ. Կամրջ. Գնձ. ճրագու «ճարպ» Եզն. Վստկ. Կանոն. 27, 37 (վերջինը՝ ճրագոյն), Ոսկիփ. ճրագա-կալ Վրք. հց. եօթնաճրագ Գնձ. եօթնճրա-գեան Սեբեր։ ևն։
• = Պհլ. *čirāg հոմանիշից, որ աւանդուած չէ. հմմտ. պրս. [arabic word] čirāγ «պատրոյգի ծայրի բոցը, լոյս, ճրագ, լամբ», սոզդ. čirá̄γ «ճրագ». սրանից են փոխառեալ նաև բելուճ. čirāg «ճրագ», օսս. cj aγ «լոյս», քրդ. čira, č̌irai «ջահ, լապտեր», ասոր. [syriac word] šəra-ga, արաբ. [other alphabet] ❇ sirāj «ճրագ», արևել, թրք [arabic word] čiraγ «ճրագ», ավար. ճիրախ «մոմ» և թերևս նաև թրք. [arabic word] čəra «մարխ»։-Հիւբշ. 190։
• Schröder Thesaur. 46 դնում է փո-խառեալ արաբ. sirāǰ ձևից։ Աւետիքեան, Քերակ. 1815, էջ 314 անվճռական կեր-պով ուզում է փոխառեալ դնել տճկ. ջէրաղ բառից։ Ուղիղ է մեկնում նախ ԳԴ՝ համեմատելով պրս. ձևի հետ։ Pe-term. 25, 26, 34 արաբ. sirāǰ։ Böttich Rudimenta 55, 243 և Arica 75, 238 պրս. čirāγ, ասոր. šərāg, օսս. tyuraγ, čirāγ։ Սրանց են հետևում նաև միւս-ները։
• ԳՒՌ.-Ալշ. Մշ. ճրագ՝, Ախց. Երև. Գոր. Կր. Մրղ. Շմ. Ջղ. Սլմ. Տփ. ճրաք, Հմշ. Պլ. Ռ. Սեբ. Տիգ. ջրաք (Պլ. գործածական է մի-այն ասացուածների մէջ, ինչ. Սիրտիս ճրա-գը մարեցաւ). Մկ. Ոզմ. Վն. ճրաք՝, Ղրբ. ճրէ՛րաք, Ակն. Խրբ. ջիրաք, Ասլ. ջիրաք, ջի-րա*, Սվեդ. ջրիւգ՝, Ագլ. ճրօյգ'. նոր փոխա-ռութեամբ Ննխ. չիրախ և խաչաձևմամբ՝ Սչ. ջիրախ։ Նոր բառեր են՝ անճրագ, ճրագան-ցում, ճրագաւոր, ճրագդիր, ճրագթաթ, ճրագ-լոյս, ճրագկալի, ճրագկպոց, ճրագպահի, ճը-րագվառ, ճրագվառոց, ճրագվառունք, ճրագ-տալ «փայլփլիլ», ճրագուել, ճրագուակալել «գիրանալ» ևն։
• ՓՈԽ.-Վերջաձայն ք-ի պատճառով հայե-րէնից են փոխառեալ վրաց. ჭრაკი ճրաքի, թուշ. ჭრაკ ճրաք «ճրագ, լամբ» (բայց պարսկերէնից են վրաց. ჩირაღი չիրաղի, ჩօრახი չիրախի «ճրագ»).-Կարաբուլակի բարբառով կայ ճերակուի «պարարտութիւն, ճարպ» մեր ճրագու ձևից։