cedar;
pine-tree;
cedrine, made of cedar.
(որպէս թէ ունօղ զմի այր. կամ միացեալ ընդ այր) լծ. եւ պ. մատէր, մազէր. սանս. մա՛թռրի. յն. μήτηρ , մի՛դիր. mater. մադէր. Էգ ծնօղ, որ յղանայ եւ ծնան զզաւակ. մանաւանդ ի բանական կենդանիս. մար.
Թողցէ այր զհայր իւր եւ զմայր իւր։ Նա է մայրայր ամենայն կենդանեաց։ Քոյր իմ է ի հօրէ, եւ ոչ ի մօրէ։ Հանդերձ մարբն։ Զեօթն օր եղիցի ընդ մարբ իւրով, եւ յաւուրն ութերորդի տացես զնա ինձ։ Մի՛ եփեսցես զգառն ի կաթն մօր իւրոյ։ Մայրն ջեռեալ նստցի ի վերայ ձագուցն կամ ձուոց.եւ այլն։
Մահու մօրը բժիշկ՝ կենաց մայր, մաքուր մարիամ. (Շ. տաղ.։)
Մայր եւ կոյս։ Կոյս եւ մայր։ Քրիստոսի մայր աստուծոյ մերոյ. (Շար.։)
Տղայոց՝ որ զկոտորեալ մարամբքն փարէին, եւ դիէին զարիւն ստեանց նոցա որպէս զկաթն. (Կաղանկտ.։)
ՄԱՅՐ ասի եւ այն՝ որ լնու զտեղի մօր ի վերայ օտարի, որպէս մայրագիր.
Դեբովրա՝ մայր իսրայէլի. (Դատ. ՟Ե 7։)
Ահա մայրք։ Յհ. (՟Ժ՟Թ. 26։)
Մայր հաստատութեան մարդկան. (Շար.։)
Ծնան կուսանք ազգս բազումս, եւ մարք մանկունք զհրապարակս ծերոց. (Շար.։)
ՄԱՅՐ ՎԱՆԻՑ. Առաջնորդ կուսաստանի։ Վրք. հց.։ Յայսմաւ. եւ այլն։ Որպէս եւ կուսանքն կամ հաւատաւորք՝ մարք կոչին, որպէս եւ կրօնաւորք՝ հարք.
Ընդ մարցդ պետին կամիմ խօսել. (Վրք. հց. ձ. ստէպ։)
ՄԱՅՐ. փոխաբերութեամբ՝ ասի եկեղեցին, եւ սուրբ աւազանն։ Եւ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻ, կամ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԵԱՑ՝ աթոռանիստ տաճարն, կամ գլխաւոր եկեղեցին, եւ կաթողիկէ եկեղեցին։ Որպէս եւ ՄԱՅՐ ՔԱՂԱՔԱՑ՝ է մայրաքաղաք։
Այլով նմանութեամբ՝ Մայր հասարակաց՝ կամ ամենեցուն՝ ասի Հողն կամ երկրին.
Յօրէ ելանելոյ յորովայնէ մօր իւրոյ՝ մինչեւ յօր թաղելոյ ի մայրն ամենեցուն. (Սիր. խ. 1։)
Քարշեցէ՛ք զմայրդ իմ ի վերայ իմ. (այս է զհողդ. Հ. սեպտ. ՟Ի՟Զ.։)
Մարդկան մայր գոլով երկիր. (Պղատ. օրին. ՟Ժ՟Բ։)
ՄԱՅՐ ԱՐԵՒՈՒ կամ ԱՐԵԳԱԿԱՆ, է Արեւմուտք. մարը.
Քանզի երեկոյացեալ էր ժամն, արեգակն ի մայրն դառնայր։ Յորժամ արեգակն ի մայր մտանէր։ Ի մայր մտից (թաղմամբ) ընդ արեգականն, եւ յաներեկ առաւօտին ծագեցայց. (Լաստ. ՟Ի՟Գ։ Տէր Իսրայէլ. մարտ. ՟Ի.։ Տէր Իսրայէլ. դեկտ. ՟Ի.։)
Նովին նմանութեամբ բացատրի եւ խաւարումն արեգական, եւ շիջումն ճրագի. ռմկ. Ղ՝մոդ մարիլՓ. իբր մարը մտնալ.
Քնազի ի հասարակ աւուրն եմուտ արեգակն ի մայրն, խաւար ասաց, եւ ոչ գիշեր. (Եղիշ. խաչել.։)
Զճրագսն զգուշութեամբ իմն ի մայր դարձուցանեն, թէ գուցէ կայծ ինչ մնացեալ զտունն այրեսցէ. (Ոսկ. մ. ՟Գ. 16։)
ՄԱՅՐ. որպէս Սկիզբն եւ պատճառ իրաց ինչ՝ բարւոյ եւ չարի.
Որպէս մայր պատերազմաց անիրաւութիւնն է, նոյնպէս եւ մայր խաղաղութեն՝ արդարութիւնն է. (Ոսկ. ես.։)
Առաջին ճաշակումնն մայր եղեւ մահու եւ ապականութեան. (Կիւրղ. ղկ.։)
Խոնարհ լինիցիս՝ հեզ եւ հանդարտ, այն իսկ է մայր ամենայն առաքինութեան։ Ամենայն բարութեանց՝ անոխակալութիւնն է մայր. (Ոսկ. մ. ՟Բ. 13։)
cf. ՄԱՅՐ։ ՄԱՅՐ ԱՐԵՒՈՒ կամ ԱՐԵԳԱԿԱՆ, է Արեւմուտք. մարը.
κέδρος cedrus եւ κέδρινος cedrinus. Եղեւին ծառ. եղեւնափայտ. ազգ նոճի՝ որպէս մայր ծառոց՝ գլխաւորն ի փայտս անտառի.
Իբրեւ զմայրս ի գնացս ջուրց։ Ձայն տեառն փշրէ զմայրս, եւ մանրէ տէր զմայրսն լիբանանու.եւ այլն։
Կամ Նոճի, նոճեղէն.
Առաքեաց քիրամ փայտս մայրս։ Ահա ես բնակեմ ի տան մայր փայից։ Տուն ի մայր փայտից։ Գերանք տանց մերոց մայրք.եւ այլն։
ՄԱՅՐ. որպէս πεύκη pinus, abies եւ πεύκινος pineus, abiegnus. թեղօշ. փստըղենի վայրի.
Սարգիւն եւ սօսիւ, եւ նոճով եւ մայրիւ։ Եղեւնափայտիւք, եւ փայտիւք մայրից.եւ այլն։
Կամ Թեղօշեայ.
Կողմանոցօք մայրիւք։ Ի փայտից մայրից։ Փայտս մայրս.եւ այլն։
Իսկ ի բառս Գաղիանոսի ՝ Մայր փայտ դնի նաեւ որպէս յն. բի՛գիս եւ լտ. պի՛չէա. cf. ԿՈՒԵՆԻ։
Իսկ (Ես. ՟Թ. 10.)
Զմայրս եւ զեղեւնափայտս հարցուք. յայժմու յն. գրի՝ մորենի։
| Singulier | Pluriel | |
|---|---|---|
| nominatif | մայր | մարք |
| accusatif | մայր | մարս |
| génitif | մաւր | մարց |
| locatif | մաւր | մարս |
| datif | մաւր | մարց |
| ablatif | մաւրէ | մարց |
| instrumental | մարբ | մարբք |
• (մօր, մարբ, մարք, մարց, մարբք) «մայր, մայրիկ» ՍԳր. Եզն. Ոսկ. ևն. որից մայրաբար Եփր. ծն. մայրակեր Ոսկ։ մ. գ. 3. մայրակնութիւն «իր մօր հետ ա-մուսնանալը» Ոսկ. տիտ. 328 (չունի ՆՀԲ), մայրաքաղաք ՍԳր. մօրաքոյր Ղևտ. ժո. 13 մօրեղբայր (հնից չէ աւանդուած), մօրեղ-բօրորդի Պղատ. օրին. մօրու «խորթ մայր. Ոսկ. պօղ. Ա. 328. Սեբեր. 42 (նաև գրուած մուրու). Եւս. քր. Բ. էջ 116 (ձ. ի մօրէն). աստուածամայր Շար. Սկևռ. Գնձ. անմայր ես. ծդ. 1. Եբր. է. 3. Կոչ. գորովամայր Մաշկ. եղերամայր Ոսկ. եբր. և Փիլիպ. ման-կամայր Ագաթ. մատաղամայր Գ. մկ. ա. 11։ ոսկեմայր Ագաթ. կնքամայր Մխ. ապար. կոչամայր Վրդն. ծն. կուսամայր Պիտառ. ճամամայր Ծն. խգ. 29. Եւս. քր. միամօր ՍԳր. (յգ. սեռ. միամօրուց Տոբ. ը. 19), համմօրեալ Մխ. դտ. ևն։
• = Բնիկ հայ բառ, որ գալիս է հնխ. mātér ձևիղ. հմմտ. սանս. [other alphabet] mātar, զնդ. [arabic word] mātar, հպրս. [other alphabet] mātā, պհլ. māt, mātar, պրս. [arabic word] mādar, արևել. իրան. meri (տե՛ս MSL 18, 101), աֆղան. mor, թոխար. mācar, յն. μήτηթ, դոր. ῥάτη լատ. māter (իտալ. սպան. madre, ֆրանս mére), հբգ. muoter, գերմ. Mutier, հոլլ. moeder, հսլ. mati, ռուս. мать, լիթ. mó-tуna, լեթթ. māte, հպրուս. mūti, mothe, հիռլ. máthir, հիսլ. mōδer, անգսք. modo։, անգլ. mother ևն, բոլորն էլ «մայր» նշա-նակութեամբ. իմաստի փոփոխութիւն են կը-րած լիթ. motē, móte «կին», ալբան. motre «քոյր» (նախապէս «երէց քոյր», որ մօր պաշտօնն էր կատարում իրանից փռոր հա-րազատների համար). հմմտ. նաև յն. μητροιά́ և հպրուս. pomatre «մօրու» (Walde 469, Boisacq 635, Ernout-Meillet 565, Traut-mann 171, Pokorny 2, 229)։ Հայ. սեռ. մօր<մաւր<հնխ. mātrós ձևից, իսկ մօրու <մաւրու<հնխ. mātruyā-ձևից։ -Հիւբշ. 472։
• Klaproth, Asia pol. 103 ֆրանս. mê-
• re ևն ձևերի հետ։ ԳԴ պրս. madar, mā-δar, mād, māmā, mām, mār, māru հոմանիշների հետ։ ՆՀԲ «որպէս թէ ունօղ զմի այր կամ միացեալ ընդ այր». լծ. և պրս. սանս. յն. լտ. ձևերը։ Ուղիղ են մեննում Peterm. 20, 21, 33, Win-disch. 22, 31, Böttich. Horae 36, Boрp Հմմտ. քերակ. 2, 37, ևն։ Bugge, Lyk Stud L 86 լիւկ. madrane «մայռա-կան»։ Ալիշան, Հին հաւ. 318 Կելտերի մայր կոչած իգական ոգիների հետ։ Հիւնք. հայր բառի՞ց։ Jensen, Hitt. u. Arm 95 կցում է հաթ. mtr, mtar ձևե-րին։
• ԳՒՌ.-Ագլ. մայր, Ախց. Ակն. Ասլ. Կր. Ղրբ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. մար, Խրբ. մmր, Զթ. մmյ, մmր, Երև. Հմշ. Մկ. Մշ. Մրղ. Շմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. մէր, Գոր. մըէր, Ոզմ. մեր, Հճ. մայ.-մօրու ձևը պահում են Շտ. մուրո. մէր (Ազգ. հանդէս իե. 115)՝ իբր ածական և Բլ. Մշ. խորթումուրու (<խորթ ու մօրու) կրկնականում.-մայր բառը բոլորովին ջընջ-ուած է Տիգ. և փոխանակուած մmմ բառով. ինչպէս որ հայր փոխանակուած է բmբ (<պապ) բառով։-Նոր բառեր են մայրա-հոր, մայրամահիկ, մայրամեռ, մայրամուտ, մայրանք, մայրապետ, մայրատատ, մայ-րացու, մայրնմանակ, մայրտեսիկ, մայրք, մօրենական, մօրութ, մօրացու, մօրացեղ, մօրուց ևն։-Այստեղ են պատկանում նաև ևոհաեամէր «կոճակի լամբակ», մէրան «մածնի կամ պանրի մակարդ», մէրել «մա-կարդել» (հմմտ. վրաց. მაწვნის gედა մածվնիս-դեդա «մածնի մերան», բուն «մածնի մայրիկ») ևն. այս բառերի վրայ ռես Գւռ. բռ։-Թրքախօս Հայոց մէջ գտնում ենք Ատն. մէրկիմօրէ «աղքատ», սանամէր «սանամայր». էնկ. ինք'ամար «կնքամայր» (Բիւր. 1898, 789)։
• ՓՈԽ.-Ուտ. tatmer «տատմէր, մանևա-բարձուհի», վրաց. თატბერი տատբերի «տատմէր» (ილია ჭჟონია, სიტვვის-კონა CI. 1910, էջ 50), քրդ. [arabic word] marabet «կրօնաւորուհի»<գւռ. մարապետ ձևից. (այ-վերջինը Justi, Dict. Kurde 392 զուր է աշ-խատում հանել արաբ. [arabic word] murabit «ափ րիկեան դարվիշ» բառից)։
• «մթութիւն, խաւար». անկախօրէն գործածուած չէ, բայց պահուած է մի քանի դարձուածների մէջ. ինչ. ի մայրն դառնալ, ի մայր մտանել «արևի մայր մտնելո» Յայսմ. Եղիշ. խաչել. ի մայր դարձուցանել «ճրագը հանգցնել» Ոսկ. մ. գ. 16. մայր արևու «արևմուտք» Լաստ. որից արևմայր կամ արևմարք «վերջալոյս» Վստկ. 45, 116. մարիլ «աստղը մայր մտնել» Վստկ. 45. ան-մար (նորագիւտ բառ) «անշէջ» Ադամ. ՅՈՈ. գաւառականներում ունինք բայական ձևով մարել «հանգցնել», մարի, «հանգիլ (լոյսի, կրակի)», կրկնութեամբ՝ մարմրիլ «առկայ-ծելով՝ կամաց կամաց շիջանիլ» ևն։ Հմմտ. նաև մառ։-Ըստ՝ իս այստեղ է պատկանում նաև մայրամած Օրբել. 370. «Վասն որոյ, մայրամած դիմօք մաղթեմ զդասս սրբազա-նիցդ, զի յիշման զմեզ արասջիք արժանի»։ ՆՀԲ մեկնում է բառս «մածեալ ի մայր հա-սարակաց՝ ի հող, գետնամածեալ», որից էլ ԱԲ «հողի կպած». պէտք է հասկանալ «խա-ւառամած, մթամած»։
• = Անշուշտ առանձին արմատ է՝ որ տար-բեր է վերի մայր «մայրիկ» բառից. սրան ապացոյց պէտք է համարել մառ ձևի գոյու-թիւնը (հմմտ. նշոյլ և նշող)։ Աւելի յետոյ բառերի նմանութիւնից ազդուելով՝ կապուեց մայր «մայրիկ» բառին և ստեղծուեց ժողո-վըրդական հաւատալիքը. Արեգակը գնում էր իր մօր մօտ հանգստանալու, ինչպէս որ ծա-ռելու համար էլ ասում էին «Արևը մօր ծո-զից ելաւ»։ Նոյնպիսի փոխաբերական դար-ձուածներ կան նաև Սլաւական ժողովուրդ-ների մէջ (հմմտ. Աբեղեան, Arm. Volksgla-ube, էջ 42-43)։
• Մայր «մայրիկ» բառից են մեկնում ՆՀԲ և ԱԲ։ Տէրվ. տե՛ս մառ։ Սագըզ-եան ՀԱ 1909, էջ 335 և Karst, Յուշար-ձան, էջ 406, 410 սումեր. martu «ա-րևմուտք»։ Մատիկեան ՀԱ 1920, 262
• չընդունելով ՆՀԲ-ի մեկնութիւնը, մայր համարում է անկախ արմատ, «մթու-թիւն» իմաստով։
• ԳՒՌ.-Սեբ. մարը մրդնէլ, Ախց. Կր. մա-րը մտնիլ, Ննխ. Պլ. Ռ. մարը (մտնել, մըտ-նալ), Սլմ. մար մնել, Ղրբ. մար մըննէլ, Շմ. մmր մտնիլ, Զթ. մmյը մօդնուլ, Ջղ. մէր մտնել, Երև. մէր մտնէլ, Տփ. մէր մտնիլ, Սվեդ. միրիլ «արևը մայր մտնել».-բայա-կան ձևով՝ Սչ. մարել «նուաղիլ, ուշքից գը-նալ» (իսկ ճրագի համար ասում են անցը-նել), Սլմ. մարել, Ախց. Մշ. Պլ. Սեբ. մա-րիլ (յիշում է արդէն Բառ. երեմ. էջ 246), Խրբ. մmրիլ, Հմշ. մէրիլ «շիջանիլ, հանգիլ» ևն։ Կրկնական են Ղզ. մէրհամէր «արևը մայր մտնելու կէտի վրայ», մարմրիլ, մար-մըրկիլ, մարեմրիլ, մարմշտիլ ևն։