cf. Մոլի.

adj.

ἑμμανής, μανικός furiosus, insanus եւ այլն. Մոլի. մոլեգնեալ. մոլեգին. մոլեգնոտ. վայրենի. կատաղի. խելագար. այսահար, ցնորեալ. եւ Խելագարական. այսահարական. ցնորական.

Զանձանց ասի.

Դուք մոլեկանք էք, եւ կարծէք զմեզ լինել մոլեկանս։ Բարկացողք եւ մոլեկանք։ Ցասումն մոլեկանաց։ Իբրեւ մոլեկանս բանդագուշեալս. (Ճ. ՟Բ.։ Արիստ. որակ.։ Ճ. ՟Գ.։ Վեցօր. ՟Է։)

Իբրեւ եբաց նա զաչս կուրին, մոլեկան կոչեցին զնա. (Եփր. համաբ.։)

Դադարեսցէ գունդ մոլեկան (յն. նախանշանակեալ) սիմոնի. (՟Ա. Մակ. ՟Ժ՟Ա. 50։ ՟Բ. Մակ. ՟Դ. 23։)

Մոլեկան մանիքեցիք. (զի եւ մանգօ՛ս. նշանակէ մոլեգնոտ) (Եւս. քր. ՟Բ։)

Ասի եւ զդիւաց. մանաւանդ զբանսարկու սատանայէ.

Զբռնութիւն չար եւ մոլեկան դիւաց հալածեաց ի մարդկանէ. (Ճ. ՟Գ.։)

Շուրջ կայ մոլեկանն, եւ սահեալս եւ ծփեալս առնէ։ Այսպէս եւ զառաջին ստեղծուածն՝ մոլեկանն տանէր եւ հանէր ի դրախտէ անտի. (Ոսկ. յհ. ՟Ա. 6։)

Եւ զիրաց.

Մոլեկան կատաղութիւն, կամ ալիք, ախտ, տռփանք, վաւաշոտութիւն, խելայեղութիւն, վարք, բարք, եւ այլն. (Սեբեր.։ Նանաւ։ Եղիշ. դտ.։ Խոր. հռիփս.։ Պիտ.։ Փարպ.։ Նար. ՟Ձ՟Գ։)

Շամբուշ ցանկութիւնք, եւ տռփմունք իբրու մոլեկանք. (Պղատ. օրին. ՟Ե։)

Դարձեալ այլ մոլեկան հուր հրդեհի բորբոքէր ի կողմանց արեւելից. (Ղեւոնդ.։)

Մի ի դժնդակ չարացն ճանաչի մոլեկանդ տունկ՝ որթ. (Պիտ.։)

Առնուլ վարձս ըսի մոլեկան խորհելոյն իւրոյ (այսինքն խորհրդոց) զթագաւորութիւնն իսկ հայոց. (Փարպ.։)

Մոլեկան արտակցութիւն, ափշութիւն. (Արիստ. որակ.) յն. մի բառ. ἕκστασις extasis, mentis amotio.