adj.

wandering, vagrant;
false, erroneous, heretical;
deceitful;
fallible;
— աստղ, erratic star;

s.

—ն, demon;
antichrist.

adj.

πεπλανήμενος, πλανηθείς, πλάνος, πλανήτης errans, aberrans, erroneus, in errorem adductus, et seductor. Նոյն ընդ Մոլոր եւ Մոլար. խոտորեալ. խոտորնակ. սխալական. պատիր, եւ պատրիչ.

Ի ճշմարիտ քրիստոսէ անտի հրաժարեցան, եւ մոլորականին մոլորականքի ակն ունին. (Կոչ. ՟Ժ՟Բ։)

Հեթանոսականն (պաշտօն) մարմնական եւ մոլորական էր. (Ոսկ. հռ.։)

Բառնալ ի մտաց զիմաստութիւն մոլորական. (Յճխ. ՟Ժ՟Ա։)

Սթափեսցին եւ զգաստացին մոլորականքն։ Մոլորական նախնեացն յիմարութիւնք. (Ագաթ.։)

Նմանեալք զաստուծոյսն՝ որ են ամենեւին առանց մոլորութեան, զմեր մոլորականքս հաստատեսցուք յուղղութիւն. (Պղատ. տիմ.։)

Մոլորական միտք, կամ կարծիք։ Խոտորնակս ինչ եւ մոլորական. (Եւագր. ՟Ե։ Նիւս. կուս.։)

Ոլոմպիա մոլորականս կրեաց (այսինքն պատրեցաւ) ի կախարդական զօրութենէն. (Պտմ. աղեքս.։)

Եւ յարարչէն իւրեանց լինին մոլորական. (Շ. իմ. եղակ.։)

Կամ ի համար հաշուոյն եղեն մոլորական. (Երզն. ոտ. երկն.։)

adj. adv.

ՄՈԼՈՐԱԿԱՆ. ա.մ. Թափառական. թափառեալ. մոլորեալ. տարտամ. տատանեալ.

Եղիցին մոլորականք ի մէջ ազգաց. (Ովս. ՟Թ. 17։)

Տաղտկացեալ էր ի մոլորական թափառականութենէն. (Եւս. քր. ՟Ա։)

Էշ առակաւ է մարմինս այս, եւ մոլորական է ամենեւին եւ ընդվայրածու. (Փիլ. ել. ՟Բ։ 42։)

Էաք իբրեւ ոչխարք մոլորականք. (Լծ. կոչ.։)

Անտերունչ հօտն քրիստոստ եւ մոլորականք շրջին. (Խոսր.։)

Գերութեամբն մոլորական շրջին յազգս. (Լմբ. ովս.։)

Շրջեցայց մոլորական յանապատի. (Վրք. հց. ՟Ժ՟Ա. ՟Ժ՟Թ։)

Շրջէր մորթովք մեռեալ մաշկին, մոլորական յանապատին. (Յիսուս որդի.։)

Ի միում գիշերի հասանի ցաւ յանկարծակի իբրեւ զնետ մոլորական. իբր վրիպակաւ կամ յանպատրաստից եկեալ. (Վեցօր. ՟Ե։)

s.

ՄՈԼՈՐԱԿԱՆՆ գ. Մոլորեցուցիչ դեւ, եւ նեռն.

Եւ ահա առեալ տանէր մոլորականն. (Վրք. հց.։)

Առեալ ունիս դու նշանս գալստեան մոլորականին. (Կոչ. ՟Ժ՟Ե։)

adj. s.

ՄՈԼՈՐԱԿԱՆ ա.գ. πλανήτης planeta. Մոլար աստղ. մոլորակ.

Արեգակն եւ լուսին, եւ հինգ այլ աստղ, որ ունին մականունութիւն մոլորականք. (Պղատ. տիմ.։)

Աստեղս մոլորականս, եւ անմոլարս։ Յաստեղաց մոլորականաց։ Զմոլորականացն աստեղաց շարժութիւնս. (Վրք. հց. ՟Ա։ Մագ. ՟Ե։ Մաքս. ի դիոն.։)

Ցրուեցան զօրէն աստեղաց մոլորական կոչեցելոց։ Աստեղացն՝ որ մոլորական անուանակոչին. (Լաստ.։ Զքր. կթ.։)

Է եւ պատճառ՝ մոլորական սոցա կոչման. (Երզն. ոտ. երկն.։)

Անմոլարիցն բազմութիւն անգիտելի է մարդկան. իսկ մոլորականացն՝ առ եօթն մասն գլխաւորին. (Արիստ. աշխ.։)

Եօթն բազմակքն նշանակք են մոլորականացն։ Մոլորականքն ո՛չ ի ձեռն ամենայն մասանացն եւ կողմանցն երկնային գնդին շուրջ յածին. (Փիլ. ել.։)

adj.

ՄՈԼՈՐԱԿԱՆ. ա. իբր Մոլեկան.

Խորշել ի մոլորական ունակութենէ համբակաց. (Պղատ. օրին. ՟Բ։)