s. zool.

s. zool. querquedula, teal.

s.

Հաւ ջրային ձկնակեր՝ նման բադի. որ յոմանց կոչի նեսարիմ ( ի բառս Գաղիանոսի ). եւ ըստ Լեհ. մեկնի ի լտ. bruntus, querquedula.

Ձկնաքաղ, եւ մրտմունք. իսկ մրտմունք զաւետարանիչսն նշանակեն. (Երզն. ՟ժ. խորան.։)

• «ծովային ձկնակեր մի թռչուն» Գիրք թղ. 486. իսկ յգ. մրտմունք ձևով ունի Երզն. ժ. խորան, 7բ, 10 բ. սեռ. մրտմանց Երզն. ժ. խորան, 11 (ըստ Լեհ. «bruntus, querquedula»). շփականի անկումով՝ մըտ-մունք Անան. գիտ. 8 (երկիցս)։

• Գաբ. բառ. համարում է «մարթի, mouette թռչունը» և համեմատում է արաբ. մէրզամի պահրի ձևև հետ։

• ԳՒՌ.-Ըստ Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 495 Օշական և Աշտարակ ունին մրտիմ ձևով. (գլուխը սև, թևերը մոխրա-գոյն և սպիտակախառն, կտուցը կարճ և տափակ, ոտերը կարճ, սև և թաղանթապատ ջրասէր թռչուն)։