s.

hyacinth.

s.

ՅԱԿԻՆԹ ՅԱԿԻՆԹՈՍ. ὐάκινθος hyacinthus եւ χρυσόλιθος chrysolithus. գրի եւ ՅԱԿՈՒՆԹ, ՅԱԿԻՆԴ, ՅԱԿՈՒՆԴ. (յն. իա՛գինթօս. լտ. հիա՛չինթուս. թ. եագուտ) Ակն պատուական, է՛ որ երկնագոյն կապուտակ, է որ կարմիր ոսկեգոյն կամ դեղին, եւ է՛ որ կարմիր վարդագոյն։ Ոսկեգոյնն կոչի ըստ յն. եւ Ոսկեքար. Ոսկեակն.

Մետասանն՝ յակինթ։ Կարգն չորրորդ՝ յակինթ եւ բիւրեղ եւ եղունգն. (Յայտ. ՟Ի՟Ա. 20։ Ել. ՟Ի՟Ը. 20։)

Յափրիկէ լինի եւ կարմիր յակունդ. (Խոր. աշխարհ.։)

Ի պատուհանսն (աշտարակին) դնելով ակունս լուսատու՝ յակինթս եւ զմրուխտս. (Պտմ. վր.։)

(Բիծք լուսնի) խոյլք են խոռոչաց, որպէս յական յակնդի. (Շիր.։)

adj.

Եւ որպէս ա. ὐακίνθινος hyacinthinus. իբր Յակնթեայ. կապուտակ.

Ունէին զրահս հրեղէնս, եւ յակինթս՝ հրդեհեալս հրով. (Յայտ. ՟Թ. 17։)

ՅԱԿԻՆԹ. Ծաղիկ անուշահոտ, կապուտակ եւ պէսպէս գունով. նունուֆար, սիւմպիւլ.

Նոյն անձրեւ՝ ծիրանի զմանուշակն երեւեցուցանէ. կապուտակի հարկանի (ի) յակինթ ծաղիկ։ Ի մանուշակն ծիրանի, ի յակինթն՝ կապուտակ. (Կոչ. ՟Ժ՟Դ։ Ոսկ. ՟ա. կոր.։)

Վարդս եւ մանուշակս, եւ շուշանս, եւ յակինթոսս. (Տօնակ.)

ուր եւ ասի վասն ականց (ի դէպ եկեալ եւ ծաղկանց).

Յակունդն է սա. եւ յակնթիցն բազում ազգ։

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն յետնաբար ի հլ.) «ընտիր մի աևունո» Ել. իը. 20. Յայտ. իա։ 20. «յակինթ քարից» Յայտ. թ. 17. «նունուֆար ծաղիկը» Կոչ. 344. Ոսկ. ա. կոր. որից յակնթակ Յայտ. թ. 17 յակնթակապ Խոր. բ. 44. յակնթապաճոյճ Անկ. գիրք հին կտ. 156. յակնթեայ Թղթ. դաշ. յետնաբար գրուած է նաև յակինթոս Տօնակ. ակունդ Ոսկիփ. Վստկ. 110. յակունդ Խոր. աշխ. յակինդ Խոր. աշխ. 597. յակունթ Պտմ. վր. էջ 87. աղութ Գնձ. Վրց. առ. 205 խանակ յակինթոս), ակիւնթոս Գիրք. առաք. էջ 257բ։

• = Յն. δάϰινϑος բառից, որ նշանակում է «յակինթ քարը և ծաղիկը», որի հետ նոյն են նաև լտ. hyacinthus «ծաղիկը», մբգ. ia-chant, գերմ. Hyacinth «քարը և ծաղիկը», ֆրանս. jacinthe «ծաղիկը», hyacinthe «ծա-ղիկը և քարը», լեհ. jachant, ուկր. և ՛ռուս. яx-онть, ասոր. [syriac word] уaqunda կամ [syriac word] уuqantā, պհլ. պրս. [arabic word] ︎ уākand, արաբ. պրս. թրք. և քրդ. [arabic word] yāqūt «յակինի քարը», ույղուր. ❇ yaqut, վրաց. օაკინთი իակինթի «ծաղիկը», იაგუნდი իա-գունդի «քարը» ևն։ Բառի բուն աղբիւրը Եգէական կամ Միջերկրեան է (Boisaq, էջ 996, Meillet Esq. lat. 86), որից անցել է ււնարէնին՝ նախ Fαϰινϑος ձևով, որ և յե-տոյ յոնիական մի բարբառում ստացել է նάϰινϑος ձևը (փոխառութեան ապացոյց է և -նթոս վերջավորութիւնը. հմմտ. Կորնթոս, լաբիւրինթոս)։ Յունականից փոխառեալ և լատինը, լատինականից գերմանականը ե գերմանականից սլաւականը (Berneker 443)։ Միջերկրականից են նաև սեմական ձևերը որոնցից արաբերէնը տարածիչն է զանազան արևելեան ձևերի։ Հայերէնի մէջ յակինթոս և յակինթ ձևերը յունարնէից են, աղութ արա-բերէնից է. միւսները ազդուած են ասորա-կանից։-Հիւբշ. 366։

• Նախ ԳԴ կցեց պրս. ձևերի հետ։ Ու ղիղ մեկնութիւնը տուաւ ՆՀԲ։

• ՓՈԽ.-Հայերէնի միջոցով են վրացի ձևե. րը. հայերէնից է տառադարձուած Ս. Գրքի քրդ. թարգմանութեան մէջ՝ Յայտ. թ. 17՝ Ոգա յակինթէ ու քիպրիթէ (որպէս յակինթ և ծծումբ)։