s.

light, shining;
reflex, glimmer;
— խնդութեան, ray or beam of joy;
աղօտ, մռայլ —, faint glimmer, dim light.

s.

ՆՇՈՅԼ կամ ՆՇՈՅՂ. որ եւ ՆՇՈՂ կամ ՆՇՈԼ, ի, ից կամ աց. ἁπαύγασμα , ἁστραπή, σπινθήρ, μαρμαρυγή splendor, radius, fulgor, nitor եւ այլն. եւ բայիւ ἁντιλάμπω , στίλβω splendeo, fulgeo. Շող եւ շողիւ, ցոլք եւ արծարծումն լուսոյ արեգական, ճրագի, բոցոյ. ճառագայթ. ճաճանչ. փայլակն. փայլիւն զինուց, եւ կայծ՝ զգալի կամ իմանալի.

Նշոյլ է մշտնջենաւոր լուսոյն։ նշոյլքն զլերամբքն փայլատակէին։ Իբրեւ բոցոյն նշոյլք եղեն։ Ճրագն նշուլիւք (կամ նշողիւք) լուսաւորեսցէ զքեզ. (Իմ. ՟Է. 26։ ՟Ա. Մակ. ՟Զ. 39։ ՟Բ. Մակ. ՟Ա. 32։ Ղկ. ՟Ժ՟Ա. 36։)

Մեծի լուսոյ աղօտ նշոյլք։ Կատարեալ լուսոյն նշոյլք։ Եւ ոչ փոքր ինչ նշուլիւք մտացդ պայծառանաս. (Առ որս. ՟Է։)

Ի նշոյլ սրոյն կափուցեալք զաչս. (Նիւս. մկ. բեթղ.։)

Նշողիւք աստուածասիրութեան։ Ի նշողից շնորհացն. (Յճխ. ՟Թ. ՟Ժ՟Ա։)

Յորս ամենեւին ոչ ծագէ նշոյլ լուսոյն Քրիստոսի. (Եղիշ. ՟Ա։)

Որպէս թէ ընդ սակաւ ինչ փեռեկումն ծերպից՝ նշոյլք երեւեսցին։ Գիշերի՝ յորժամ առ ծովեզեր կայցես, եւ զջուրն ժքթիցիս, նշոյլք լուսոյն հատանին. (Եզնիկ.։)

Աստեղք տանաւորք, կամ որք զօրէն նիզակի ունին զնշոյլս ցնդման լուսոյն. (Իգն.։)

Նշխար նշուլից փրկութեան կենաց հպաւոր։ Պարծանացն նշոյլ ամենեւին ինձ շիջաւ։ Ի ծագել անստուեր նշուլից ողորմութեան քո փառաց։ Ի յամպոյդ լուսոյ ցոլք նշուղից. (Նար.։)

Ի նշողից նորա յաչս ձգեն. (Լմբ. սղ.։)

Ի դուղնաքեայ մերոյ նշուղից հանճարոյ. (Շ. թղթ.։)

Իբրեւ ի սքանչելի նշուլացն աստուծոյ տանջեցաւ ի ձեռն աչաց խորհրդոց իւրոց։ Խորհրդածուս կոչին եւ լինել ըստ նոցա նշողաց արժանի գտաք. (Եւս. պտմ. ՟Բ. 14։ Միք. պտր. առ գր. կթ։)

Առաջի նշոյլի միոյ նորա իբրեւ զխաւար համարեալ է։ Ի ծորմանէ նշոլից ծայրագոյն լուսոյ քո. (Բենիկ.։)

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Աննշոյլ

Բազմանշոյլ

Բոցանշոյլ

Եօթնանշոյլ

Թափանշոյլ

Հրանշոյլ

Ղամբարանշոյլ

Ճառագայթանշոյլ

Նորանշոյլ

Փայլակնանշոյլ

Քաղցրանշոյլ

Voir tout