s.

usher, sheriff's officer, sergeant, lictor;
nuncio;
deputy;
cf. Նուիրանոց.

s.

ար. եւ պ. նէֆեր. յոք. նէֆէրաթ. ῤαβδοῦχος miles gregarius, vel virgas gerens;
lictor, satelles. Զինուոր սոսկական՝ հրամանակատար. սպասաւոր ատենի. արբանեակ, պաշտօնեայ. ըստ. յն. գաւազանակիր.

Առաքեցին զօրագլուխքն նուիրակսն, եւ ասեն, արձակեա՛ զարսդ զայդոսիկ։ Պատմեցին զօրագլխացն նուիրակքն զբանսն. (Գծ. ՟Ժ՟Զ. 35. 38։)

Հրաման առեա նուիրակացն՝ եւ ոչ ի դուրսն մօտել տային (զուրացեալսն)։ Որ ոք ասէր ցնուիրակսն, թէ յապստամբացն գնդէն եմ, եւ վաղվաղակի թողուին ի ներքս. (Փարպ.։)

Չեկաց ուրուք նուիրակ առ դուրս, եւ ոչ կոչեցան պատուականք յարանց ի տաճարս նոցա. (Եղիշ. ՟Ը։)

Որպէս առաջի իշխանաց նուիրակք եւ կառապետք, եւ քարոզք. (Ոսկ. ես.։)

Իսկ վահան կոչեաց զնուիրակն, եւ ասէ, երթ կոչեա՛ զայս անուն իշխան։ Զնուիրակն եւ զդպիրն արկանել ետ ի բանտ. (Մամիկ.։)

Գրիգոր՝ որ վասն առաւելութեան, եւ վասն առոյգ եւ ուժեղ հասակի՝ քաջաց նուիրակ կոչեցաւ. (Ուռպ.։)

ՆՈՒԻՐԱԿ ասացաւ ի յետին դարս Պաշտօնեայն եկեղեցական, դեսպան հոգեւոր. ըստ իմիք որպէս լտ. նու՛նցիուս.

ի դէպ գայ այսմ ասելն Թէոփիլ. ՟խ. մկ.

Բողոք հարկանէ ի ձեռն նուիրակաց իւրոց աւետարանաց։

Ի գալ նուիրակի կաթուղիկոսին՝ կոստանդեայ եպիսկոպոսի. (Ուռպ.։)

ՆՈՒԻՐԱԿ. որպէս Նուիրանոց, կամ նուագ ոսկի եւ արծաթի.

Սկաւառակք եւ բուրվառք եւ նուիրակք եւ ճաշակք։ Բուրուառքն՝ խնկոցն ամանք, եւ նուիրակքն՝ գինւոյն, որ նուիրի. (Փիլ. ել. ՟Բ. 71։)

• , ի-ա հլ. «պալատական յատուկ պաշտօնեայ՝ որ արքունիք կանչուած անձե-րին առաջնորդում էր թագաւորի առաջ. 2 թագաւորի կամ իշխանի առաջից գնացող պաշտօնաւոր՝ որ նրա գալուստն է յալտա-րարում և ճանապարհ բաց անում» Գծ. ժզ. 35, 38. Ոսկ. ես. 439 (Առաջի իշխանաց յոր-ժամ սպասաւորն երթայցէ, կարապետք և նուիրակք և քարոզք մեծաձայն առաջի կար-դայցեն). Վեցօր. 86 (Աստի անտի նուիրակք հպարտացեալք ամբարհաւաճեալք ստիպեն ճեպեն, զխառնաղանճ ամբոխն ի բաց պար-զեն). Եփր. բ. 284. Լաբուբ. 30. Բուզ. 221. Գիրք թղ. 90. Փարպ. Եղիշ. ը. էջ 156 (Չե-կաց ուրուք նոցա նուիրակ առ դուրս և ոչ կոչեցան պատուականք յարանց ի տաճարս նոցա). Մամիկ. էջ 25 (Վահան կոչեաց ըզ-նուիրակն և ասէ. Ե՛րթ կոչեա՛ զայս անուն իշխան). Անկ. գիրք նոր կտ. 58 (նոյնը մի քիչ ցած կոչւում է հրաւիրակ). «նոյն պաշ-տօնը կատարող եկեղեցական՝ կաթուղիկոսի մօտ» Օրբել. (Կաթողիկոսն Անանիա կոչէր նուիրակօք զՅակոբ և զՍահակ. Յուղարկէ նուիրակ... զՍտեփաննոս վարդապետ... հրա-ւիրական նամակօք) հրտր. Էմինի, էջ 201 և 321. «պտղի և եկեղեցական տուրքերը հա-ւաքելու համար կաթուղիկոսի կողմից ուրիշ երկիր կամ քաղաք ուղարկուած կրօնաւոր» (նոր բառ). որից նուիրակապետ Բուզ. 128 Պիոն 389. Յայսմ. Ճառընտ. (սխալ գրչու-թեամբ նուիրապետ Ուռհ. Ճառընտ. նուիրա-պետական Դիոն. երկն.)։

• = Պհլ. *nivēδak ձևից, որ աւանդուած չէ. հմմտ. զնդ. nivaēδayemi «ծանուցանեմ» և պրս. [arabic word] nuvīd «աւետիք, լուր». կազ-մուած են ni-մասնիկով vid=զնդ. vaed-«գիտել, ճանաչել, հասկանալ» արմատից.-ըստ այսմ նուիրակ բուն նշանակում է «ծա-նուցիչ, ազդարարող, յայտարարող», որ և ճշտիւ համապատասխանում է բառի իսկա-ևան նշանակութեան։ Նոյն vid-vaēd «գի-տել» արմատից paiti->pat-և fra-մասնիկ. ներով կազմուած ձևեր են զնդ. paiti-vaēδay-emi «ծանուզանեմ», fravaēδ-«նկատել», որոնց պհլ. ձևից փոխառեալ են հյ. պատ-ուէր, պատուիրել, հրաւէր, հրաւիրակ, հրա-ւիրել։ Այս բոլորի նախնական և հիմնական ռառափարն է «իմացնել, գիտցնել, ծանու-ցանել». այսպէս պատուիրել ո՛չ թէ «խրա-տել» է, այլ անելիքը նախապէս իմացնել, հրաւէրը ո՛չ թէ «կոչ» է, այլ «հանդէսը ծա-նըւցանել» և հրաւիրակը այն անձն է՝ որ հանդէսի մասին յայտարարում կամ ծանու-ցում է հրաւիրեալ անձին։ Նոյն իսկ նուիրել (որ այս արմատից է դարձեալ. տե՛ս նուէր), բուն իմաստով «աստուածներին մի բան ձօ-նել», ո՛չ թէ «պարգևել» իմաստով է, այլ «քուրմի կողմից ծանուցում տալ ժողովուր-դին՝ ընծայ բերուած իրի մասին» և նուիրա-գործել (կամ սրբագործել)՝ նշանակում է «սրբազնագործեալ անձի կամ իրի մասին» բարձրից ցած (ni-) ժողովրդին յայտարարել կամ ծանուցանել»։ Այնուհետև աստուածնե-րին միայն յատուկ նուէրը, իր սրբազան ի-մաստը կորցնելով, դարձել է հասարակ ըն-ծայ ամէն մարդու համար, ինչպէս եղել է նաև ձօն բառը։-Աճ.

• ՆՀԲ արաբ. և պրս. նէֆէր, նէֆէրաթ (իմա՛ արաբ. [arabic word] nafar «անձ, անհատ, զինւոր»), իբր «զինուոր սոսկական՝ հրա-մանակատար ևն»։ Պատկ. Maтep. дла арм։ cлов. II 20 ընդունում է արաբ. ռառի համեմատութիւնը և հասկանում է «գլխավոր կոմիսար»։ Ակինեան ՀԱ 1910, 9 տալով բառիս համար բազմա-թիւ վկայութիւններ, մեկնում է «արքայի անձնապահ, բարապան»։ Վերի ձևով մեկնեց ու բացատրեց Աճառ. ՀԱ 1910, 119։ Թիրեաքեան, ՀԱ 1912, 426 -ակ մասնիկով նուէր բառից, որ կցում է պրս. nūbār կամ naubar «նախախայ-րիք» բառին։

• ԳՒՌ.-Մշ. նվիրագ «վանքի կողմից պտղի հաւաքող կրօնաւորո»։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Աննուիրական, ի, աց

Նուիրական, ի, աց

Նուիրակապետ, աց

Նուիրակատար

Նուիրակութիւն, ութեան

Voir tout