cf. Շափիւղայ.
ՇԱՓԻՂԱՅ ՇԱՓԻՒՂԱՅ կամ ՇԱՓԻՂ, գրի եւ ՇԱՓԻԼԱՅ. եբր. սաֆիր, սաֆֆիռ . յորմէ եւ յն. σάπφειρος sapphirus. իտ. zaffiro. Ակն պատուական՝ երկնագոյն, կամ ծիրանագոյն, կամ դեղնագոյն, ոսկի երակօք. կէօք եագութ, սարը եագութ. (ըստ ոմանց՝ նաեւ լաճիվէրտ եւ այլն) Տե՛ս (Ել. ՟Ի՟Դ. 10։ ՟Ի՟Ը. 18։ ՟Լ՟Թ. Եզեկ. ՟Ա. 16. եւ այլն։)
Շափիղայդ՝ գահանակ ակն է. (Փիլ. այլաբ.։)
Ի նմանութեան ական շափիղայ։ Ի նմանութեան շափիղայ. (Ճ. ՟Բ.։)
Յաթոռն շափիւղայ (իբր շափիւղայ) ի վերայ հրեղէն թեւոցն. (Եփր. ի ծն. քրիստոսի.։)
Եւ յականցըն շափիւղայից (կամ շափիւղից, կամ շափեղից) ցուցեալ ըզնա զարմանազան. (Շ. ոտ. բարձր.։)
Կայծկարկեհան ընդ շափիւղին, կարմիր յակունդ սարդիոնի. (Ուռպ. ողբ.։)
Յականցն շափիլայ։ Բազմագոյն եւ փայլուն ասի շափիլայն. (Տօնակ.։)
• , որ և շափիւղայ, շափիլայ, յետնաբար լափիղ (բոլորն էլ ի հլ. կամ ան-փոփոխ նաև սեռ. շափիղայ) «պատուական մի քար. sapphirus» ՍԳր. Փիլ. այլաբ. Եփր. ել. էջ 178. որից շափիւղեայ Պտմ. աղէքս. Տաղ. շափիւղաձև Լծ. եւագր։ Հմմտ. նաև սափիրայ։
• = Ասոր. [syriac word] sapīlā «շափիւղայ». սրա հետ հմմտ. նաև եբր. [hebrew word] sappīr, լն. Ἀάπφειρος, լտ. sapphirus, իտալ. zaffiro, գերմ. Sapphir, ֆրանս. saphir հոմանիշնե-րը, որոնց բոլորի սկզբնական աղբիւրն է սնս. [other alphabet] çani-priya-«շափիւղայ». որ բուն նշանակում է «Saturno amatus, Երևակից սիրուած» (çani-«երևակ»+priya-«սեռեզեալ» բառերից բարդուած)։ Անկանոն է բառասկզբի շ ձայնը՝ ասոր. Տ-ի դէմ։-Հիւբշ. 313։
• ՆՀԲ եբր. սաֆիր բառից։ Bö̈ttich. Rudim. 48, 176 ասոր. և եբր. ձևերի հետ նաև սանս. çanipriya, որի նախա-ձայնով բացատրում է Lag. Armer Stud § 1690 հայերէնի ը ձայնը։