adj.

strong, robust;
brave, daring, gallant, courageous, manful;
hard, firm, solid, steady.

adj.

ἱσχυρός fortis εὕζωνος succinctus συνέχων continens. Որոյ պինդ է կազմուածն. քաջ. քաջագոտի. տոկուն. հզօր. կտրիճ.

Զիա՞րդ կարասցուք մեք սակաւաձեռն՝ մարտնչել ընդ այնչափ պնդակազմ գնդի. (՟Ա. Մակ. ՟Գ. 17։)

Զպնդակազմսն եւ զպատերազմողսն չարչարեցին (հալացիչք). (Եփր. վկ. արեւ.։)

Ամենայն ուստեք զմեզ պնդակազմ կամի առնել։ Պարտ եւ պատշաճ է պնդակազմն լինել, զի կարող լինիցին ընթանալ անցանել. (Ոսկ. մ. ա. 19։ եւ Ոսկ. թես. ՟Թ։)

Իբրեւ զայր պնդակազմ զուղղորդ ճանապարհն եւեթ գնայր. (Ճ. ՟Գ.։)

Պնդակազմ լեր զինու քաջ, զի մի վիրավորեսցիս ի պատերազմի։ Ամենայն որ պնդակազմ իցէ, ջուրբ քննեն զնա. (որպէս արար գեդէոն). (Մծբ. ՟Է։)

Միշտ պնդակազմ եղիցուք ընդդէմ իմանալի նենգութեանցն. (Իսիւք.։)

Էր այր պնդակազմ ուժով զօրութեան, եւ վարէր ըմբշական ամենամարտութեամբ. (Ղեւոնդ.։)

Պնդակազմ առնէ զառաքեալսն աստուածային զօրութեամբ. (Իգն.։)

Ոչ ամենայն ոք պնդակազմ է լսովք (լսելօք). (Լաստ. ՟Ի՟Գ ։)

ՆԴԱԿԱԶՄ. որպէս Սերտ. կուռ.

Կարծրն՝ քեզ հոսանուտ է եւ լոյծն՝ քեզ պնդակազմ. (Նար. ՟Ծ՟Գ։)

Զմուռն պնդակազմ առնէ. (Եպիփ. թղմ.։)

Գնացին ամենայն պնդակազմ սպառազինութեամբ. (Արծր. ա. 14։)

Որ ժամանեալ պնդակազմ մարտիւն առին զառաւել յաղթութիւնն յաւիտենական. (Եփր. վկ. արեւ.։)

adv.

ՊՆԴԱԿԱԶՄ. մ. Պնդագոյնս. զօրեղապէս. քաջութեամբ. ուժով. կտրճի պէս.

Ըստ սովորութեանն, զոր խաչեն՝ պնդակազմ զմէջսն գօտեւորեն. (Նանայ.։)

կացցէ պնդակազմ՝ եւ առաքինասցի. (Ոսկ. մ. ՟Ա։)

Յորդորէր զնոսա կալ պնդակազմ ի գործն առաջարկեալ. (Ղեւոնդ.։)

Բայց թէ յայլմէ վարեսցուք (իՓորձութիւն), կալ պնդակազմ եւ առաքինի. (Շ. մտթ.։)

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Պնդակազմեմ, եցի

Պնդակազմութիւն, ութեան

Voir tout