cf. Ջայլամն.
ՋԱՅԼԱՄՆ ՋԱՅԼԵԱՄՆ. գրի եւ իբր ռմկ. ՋԱՅԼԱՄ. ի. στρούθος, -θων, -θίον struthio. Մեծն ի հաւս կիսաթռիչս՝ նման կոզռան ըղտու երկայնավիզ՝ բարձր բարձիւնք, սեաւ եւ սպիտակ փետրովք. աչքն նման մարդոյ՝ ապուշ հայեցուածով. ածէ ձուս մեծամեծս թանձր պատենիւք. եբր. եէնդ.
Ջայլեամն, եւ բու , եւ որոր։ Զջայլեամն, եւ զբու, եւ զճայ. (Ղեւտ. ՟Ժ՟Ա. 15։ Օր. ՟Ժ՟Դ. 15։)
եղբայր եղէ համբարուաց, եւ ընկեր ջայլամեաց. (Յոբ. ՟Լ. 29։)
Բնակութիւն համբարեաց, եւ հանգիստ ջայլամեաց (կամ ջայլամանց)։ Համբարուք, եւ դստերք ջայլամանց։ Ի դադարս ջայլամաց։ Բնակութիւն ջայլամանց. (Ես. ՟Դ. 13։ ՟Խ՟Գ.. 20։ Երեմ. ՟Ժ. 22։ ՟Խ՟Թ. 53։)