s. fig.

thicket;
pardon.

• . (սեռ.-այ). անյայտ նշանակու-թեամբ գործածուած է մէկ անգամ Ծն. իբ. 13. «եւ ահա խոյ մի կախեալ կայր զծառոյն սաբեկայ զեղջերացն». այստեղից անցել է նաև Բուզ. 93, Եփր. երաշտ. 203-204, 209, Շար.։

• = Եբր. [hebrew word] səbak «ծառի իրար անց կացած թաւ ու խիտ ճիւղերը» բառն է, որի նշանակութիւնը չիմանալով Եօթանասունք՝ անփոփոխ պահել են յն. σαβέϰ տա-ռադարձութեամբ, որից նաև հայերէն ձևը (Gesenius17, 535)։

• Հները հասկացել են զանազան ձևե-րով. այսպէս Վրդն. ծն. մեկնում է «Աաբեկն ոստ մի ծառոյ թարգմանի, կամ երկճղի ծառ. իսկ առ ի միտս՝ թո-ղութիւն կոչի... ոմանք ասեն թոյլ գոլ». (ՀԲուս. § 2676 վերջընթեր բառը հաս-կանում է թայլ բոյսը)։ Առանձին բոյ-սի տեսակ է հասկանում նաև Թովմաս վրդ. Կիլիկեցի, որ գրում է «թուզ, նու-ռըն և սաբեկ» (տե՛ս ՀԲուս. անդ)։ Տունկ է նաև ըստ Եփր. երաշտ. «Ջոր և տունկ անուանեաց սաբեկ.-Տնկեսցէ զտունկս զայս սաբեկ.-Անուն տնկոյն սաբեկ ասի»։-Բառ. երեմ. էջ 278 դը-նում է «սաբեկայ. բարձր»։ Իբր եբր. բառ յիշում են ՀՀԲ և ՆՀԲ՝ զանազան մեկնութեամբ։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Ակօսաբեկ

Այսաբեկ

Յուսաբեկ

Voir tout