cf. Սակառի.
ՍԱԿԱՌ ՍԱԿԱՌԻ. κόφινος cophinus, corbis, qualus. (իբր աման՝ առող կամ տանող այսչափ ինչ). Սապատ. կողով մեծ. ... (լծ. յն. քօ՛ֆինօս ).
Բարձին զնշխարհս կոտորոցն երկոտասան սակառ լի։ Քանի՞ սակառի բարձիք.եւ այլն։
Սակառիքն. ոմանք ասեն, թէ պաշար բարձեալ էին. այլք՝ թէ զհիւանդսն էին բարձեալ եւ ողջացան. նոքօք եւ զնացորդ հացին բարձին. (Երզն. մտթ.։)
Արկից ի սակառի, եւ պահեաց։ Բեր առաջի զսակառիդ։ Առեալ զսակառն լի ոսկերովքն. (Ճ. ՟Բ.։)
Բերին տատասկ երկաթի բազում սակառօք. (Ագաթ.։)
• , ի-ա հլ. «մեծ կողով» Ագաթ. Ճառընտ. որ և սակառի (-ուոյ, -ռեաց) «կո-ղով» ՍԳր։
• Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. 156 թերևս յն. σαργάνη «ղամբիւղ»։ ՆՀԲ «իբր աման, առօղ կամ տանօղ
• այսչափ ինչ» (ուզում է հանել սակ «չափ» +առնուլ բառերից)։ Schef-telowitz BВ 28 (1904), 144 անա-çakala «բաժակ, կեղև, տաշեղ, մորթ, գանկ», լիթ. szakalys «փայտի փշուր» բառերի հետ՝ իբրև բնիկ հայ.։ (Պիտի տային հյ. *սաքաղ)։
• ԳՒՌ.-Մկ. Վն. սակառ. Ալշ. սագառ. Մշ. սագռի (ուղ.1), Սլմ. սաղ'օռ, Ազա սա-քօր? (Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 582 ունի և սակոռ ձևը)։
• ՓՈԽ.-Քրդ. sekar «ուռուց հիւսած մեծ կողով» (Justi, Dict, Kurde, էջ 242), ն. ատոր. sakur «մեծ կողով» ատրպ. թրք. sa-γar «մեծ կողով»։-Նո՞յն է արդեօք նաև վրաց. საგარი սագարի «պաշարեղէն, ուտելիք» Երեմ. ժա. 5։