s.

syllable.

s.

ՍԻՂՂՈԲԱՅ գրի եւ սիղոբայ, սիղոբէ, սիւղղոբայ. սիւղոբայ. սիղուբայ. սալովբայ. սողոբայ. սիլլաբայ. ԲԱռ յն. սիլլավի՛. συλλαβή syllaba. Փաղառութիւն. վանկ. հեգ.

Փոխատրելով զհայերէն աթութայսն ըստ անսայթաքութեան սիղոբայից հելլենացւոց։ կարգեալ յօրինէր սիբողայիւք եւ կապօք. (Խոր. ՟Գ. 53։ Կորիւն.։)

Որպէս հեգքն ի դպրութեան, որ զսիղոբայսն ուսանիցին։ Ի թիւս որքանութեան չափոյ սիղոբայիցն. (Արշ.։ Նար. խչ.։)

Եթէ ոչ նախ ուսցի ոք զգիրն, զսիղուբայսն ընթեռնուալ ոչ կարէ. (Աթ. ՟Թ։)

Միաբան ըստ մովսեսի գրոցն յիշէ զայս ձեւ օրինակ մինչեւ ցսիղոբայս անգամ. (Եւս. քր. ՟Ա։)

Հետեւեցելոյ՝ տառից եւ գծագրից անմտից եւ սիզոբէից, եւ բառից անծանօթից։ Տառից եւ սիղոբէից եւ բառից եւ գրոց եւ բանից հպիմք վասն զգայարանացս. (Դիոն. ածայ.։)

Ամդ (յերկինս) ապստամբեաց, որ ամենայն սիղոբայիւք հակառակ յառնէ խոնարհութեանն. (Կլիմաք.։ 2)