adj.

amiable, dear, pretty, darling, gracious, handsome, charming;
cf. Սիրող.

adj.

ἁγαπητός, φίλος dilectus, amabilis, amicus. Սիրելի. սիրեցեալ. սիրային. ընդունելի. հաճոյական.

Հաւատացեալք են, եւ սիրուն։ Առատս սիրունս. յն. մի բառ՝ առատատուր. (εὑμετάδοτος.)

Սիրեմ զնեփիտէ. բայց սակայն ինչ ճշմարտութիւնն. (Եւս. պտմ. ՟Է. 23։)

Սիրուն տեարք իմ, եւ սիրելի եղբարք. (Յհ. կթ.։)

Անմեղ մանկունք՝ տղայք սիրուննք, ի հրեշտակաց գունդըն խառնիք. (Շ. եդես.։)

Սիրուն է նա (խոնարհն) բարձրացելոց եւ խոնարհաց։ Սիրուն եւ ցանկալի տեսողացն ցուցանի. (Մծբ. ՟Թ։ Լաստ. ՟Ժ՟Ը։)

Սիրուն է մեզ ժամանակեայ կեանս քան զկեանս խոստացեալ. սիրուն է մեզ ժամանակեայ սեղանս քան զսեղանն արքայութեան. (Եփր. ի նին.։)

ՍԻՐՈՒՆ. որպէս Սիրօղ. բարեսէր. ուսումնասէր.

Գտանին առ մարդս սիրունս բարեաց։ Էր նա քաղցր, եւ սիրուն էին միտք նորա առ ծառայս աստուծոյ. (Եւս. պտմ. ՟Զ. 12։ ՟Է. 10։)

Կարծեցուցանեն զանձինս սիրուն եւ պատուիրանապահս. (Փարպ.։ 21)