cf. Վեցերեակ.
ՎԵՑԵԱԿ. ἐξάς senarius. որ եւ ՎԵՑԱԿ, ՎԵՑԵՐԵԱԿ. Թիւն վեց կամ վեցերորդ.
Զմահկանացուսն յարաչափելով վեցեկին, իսկ զերջանիկսն՝ եօթներեկին առաջնում։ Վեցեակն վեցակաւն. (Փիլ. այլաբ. եւ Փիլ. լին.։)
Վեցն ունի կէս զերսն, եւ երրեակ զերկուս, եւ վեցեակ՝ զմին, որ լինի վեց. (Սահմ. ՟Ե։)
Երկոտասան բաղկանայ յերկուց վեցեկաց. եւ վեցեակն առաջին՝ կատարեալ թիւ է. (Մխ. դտ.։)
Ի դրոշմածի (հայերէն տառից) երից տասնեկաց, եւ միոյ վեցեկի. (Քեր. քերթ.։)