economy;
stewardship, housekeeping, management, direction, administration, distribution;
Providence;
the mystery of the incarnation;
առտնին, քաղաքական —, domestic, political economy.
οἱκονομία oeconomia, dispensatio, administratio, regimen եւ providentia եւ incarnatio. Պաշտօն եւ գործ տնտեսի. հազարապետութիւն. մատակարարութիւն. կարգաւորութիւն. կոնոմոսութիւն. հոգաբարձութիւն տան. գործառնութիւն եւ խնամք ճարտարութեամբ զգօնութեան.
Տո՛ւր զհամար տնտեսութեան քո։ Տէր իմ հանէ զտնտեսութիւնս։ յորժամ ի բաց լինիցիմ ի տնտեսութենէս։ Տնտեսութիւն յա՛նձն է ինձ։ Զտնտեսութիւն շնորհացն աստուծոյ՝ որ տուեալ են ինձ ի ձեզ։ Ըստ տնտեսութեանն աստուծոյ՝ որ տուեալ է ինձ ի ձեզ։ Տնտեսութեան լրման ժամանակաց.եւ այլն։
Քաղաքավարութիւն եւ տնտեսութիւն՝ ազգակից են առաքինութիւնք. զի է՝ որ քաղաքավարութիւն է, տնտեսութիւն առ ի քաղաք. եւ է՝ որ տնտեսութիւն է, քաղաքավարութիւն առ ի տուն. (Փիլ. լին. ՟Դ. 165։)
Աւանդէ նմա (պետրոսի) զտնտեսութիւն եւ զիշխանութիւն եղբարց իւրոց։ Որովհետեւ արարէք տնտեսուի եղբարց՝ ինձ արարէք։ Ոչ է բաւական սերմանց եւեթ արկանելն, աղլեւ բազում տնտեսութեան յետ այսորիկ կարօտիմք, մերժել զթռչունսն, հատանել զփուշսն, եւ այլն. (Ոսկ. յհ. ՟Բ. 42։ Յճխ. ՟Ի՟Գ։ Շ. յկ. ՟Կ՟Թ։)
Զայրեացն հաւատացաւ սպասաւորութեան տնտեսութիւն. (Աթ. ստեփ.։)
ՏՆՏԵՍՈՒԹԻՒՆ. Վերին տեսչութիւն. նախախնամութիւն աստուծոյ.
Այցելութիւն երկնաւոր տնտեսութեանն։ Այս ամենայն անքննելի աստուածային տնտեսութեան խորհուրդ. (Եղիշ. ՟Ա։ Իգն.։)
ՏՆՏԵՍՈՒԹԻՒՆ. Տնօրէնութիւն. խորհուրդ մարդեղութեան բանին.
Զննելի բնութեամբ ըստ ի կուսէն տնտեսութեան հաճեցաւ բնակել ի մեզ. (Պտրգ.)
զոր (Լմբ. մէկնէ.)
Ի սպասաւորութենէ կուսական արեանն։
Տնտեսութիւն՝ գործառնութիւն է. վասն զի առ յանձն որդին աստուծոյ զայս գործել, ի կուսէն որդի մարդոյ լինել. (Խոսր. պտրգ.։)
Մայր բանին տնտեսութեան. (Շար.։)
Սպասաւորք էին տնտեսութեանն։ Ճշմարտապէս ըստ տնտեսութեան մարդ եղեալ շրջէր ի վերայ երկրի. (Շ. բարձր.։)
Զտնտեսութիւնն աստուծոյ. զո՞ր տնտեսութիւն. զյաղագս ի վերայ բոլորիցս աստուծոյ մարդանալոյն. (Աթ. ՟Ը։)
Singulier | Pluriel | |
---|---|---|
nominatif | տնտեսութիւն | տնտեսութիւնք |
accusatif | տնտեսութիւն | տնտեսութիւնս |
génitif | տնտեսութեան | տնտեսութեանց |
locatif | տնտեսութեան | տնտեսութիւնս |
datif | տնտեսութեան | տնտեսութեանց |
ablatif | տնտեսութենէ | տնտեսութեանց |
instrumental | տնտեսութեամբ | տնտեսութեամբք |