like dust, powdery;
very small, thin, light.
ՓՈՇԵՏԵՍԱԿ κονιορτώδης pulverulentus եւ այլն. գրի եւ ՓՈՇԷՏԵՍԱԿ, եւ ՓՈՇԻԱՏԵՍԱԿ. Որ ունի զտեսիլ փոշւոյ. նման փոշւոյ, մանր, թեթեւ՝ իրօք կամ նմանութեամբ.
(Մեղուին է ) ո՛չ զբաւանդակն հաւաքել ծաղիկս, այլ զմանրագոյնսն եւ զփոշէտեսակսն ի կրկնուածս ոտիցն ընդունելով։ Զօրէն մեղուի ի բոլորն վարդից եւ ի ծաղկանց զփոշետեսական եւ զանուշահոտսն ի մի վայր հաւաքեալ։ Զփոշետեսակսն զօրէն գործասէր մեղուի ամբարեաց։ Սովորութիւն է մեղուաց զփոշետեսակսն՝ ծաղիկ ժողովել. (Առ որս. ՟Դ։ Մագ. ՟Ա. ՟ԻԷ. ՟ԾԷ։)
Ի յելանելն է փըրփըրակ, երբեմն լինի փոշետեսեկ. նա դիզանայ որպէս բամբակ, երկրի սերմանց է օժանդակ (ձիւնն ). (Շ. առակ.։)
Զո՛ր օրինակ զփոշի՝ որ ոչ է միացեալ ի հողմոյ հոսի. (Սարգ. ՟ա. պ. ՟Դ։ Երզն. մտթ. եւ Երզն. լուս.։)
Փոշետեսակ մեղք. այսինքն ներելի. (Մխ. ապար.։)
Խառնուածք եւ Ճառք զանազանք փոշիատեսակ խնկոցն. (Անան. եկեղ։)