adj.

mild-looking;
fine, graceful.

adj.

որ հայի քաղցրութեամբ եւ հաշտ ակամբ. հեզահայեաց. բարեսէր. մարդասէր.

Քաղցրահայեացն գթութիւն գտցէ. (Առակ. ՟Ժ՟Բ. 13.) (յն. հայցօղ թեթեւս, կամ հեզութեամբ)։

Քաղցրահայեացդ առ որս ի քէն գոյացան. (Սարկ. աղ.։)

Որ քաղցրահայեացն էր եւ հեզ. (Սարգ. ՟ա. պ. ՟Ժ՟Բ։)

Քաղցրահայեաց տեսութիւն. (Նար. ՟Կ՟Գ։)

Քեղմով եւ քաղցրահայեաց ակամբքն. (Բրսղ. մրկ.։)

Մանուկն Յիսուս քաղցրահայեաց եւ աստուածանման տեսլեամբ նայէր ընդ նոսա լրջմտութեամբ. (Եպիփ. ծն.։)

Երեսք հեզոյն քաղցրահայեաց եւ հեշտալի տեսակ ունի. (Կիր. ՟ը. խհ.)

Եւ ոչ վասն քաղցրահայեաց երեսաց. (Մանդ. ՟Ժ՟Դ։)

ՔԱՂՑՐԱՀԱՅԵԱՑ. Ցանկալի եւ ախորժ հայեցողաց. զուարճալի աչաց. քաղցր տեսլեամբ.

Ո՛րչափ ինչ քաղցրահայեաց եւ ցանկալի իցէ տեսիլ լուսոյն։ Զքաղցրահայեաց նշուլից արեգականն։ Քաղցրահայեաց ճառագայթից. (Վեցօր. ՟Բ. ՟Ե։ Շիր.։ եւ Ճ. ՟Ա.։)

Զուարթատես եւ քաղցրահայեաց ողկոյզն. (Պրոկղ. յոսկ.։)