adj.

forty;
սուրբ —ք, the forty martyrs of Sebaste;
էր ամաց —ունից, he was forty years old;
ամս երկու ընդ —սնիւ, forty two years;
քաղաքս ութ առ —սնիւք, forty eight cities;
—սուն, —սուն զպահքն լուծանել, break the fast once in forty days.

adj.

τεσσαράκοντα quadraginta. իտ. quaranta. Քառիցս կամ չորիցս տասն. քառսուն.

Զքառասուն տիւ, եւ զքառասուն տիւ, եւ զքառասուն գիշեր։ Եւ եղեւ յետ քառասուն աւուր։ Իսկ եթէ գացի անդ քառասուն. եւ ասէ. ոչ կորուսից վասն քառասնիցն։ Եւ էր իսահակ ամաց քառասնից։ Լցան նորա աւուրք քառասուն։ Զայն ամս քառասուն։ Քառասուն՝ միով պակաս՝ արբի (այսինքն ՟Լ՟Թ). եւ այլն։

Տիրեաց ամս երկու ընդ քառասնիւ (կամ քառասնով, այսինքն ՟Խ՟Բ)։ Ետ եւ քաղաքս նոցա ութ առ քառասնիւք (այսինքն ՟Խ՟Ը). (Եւս. քր. ՟Ա։ Փիլ. քհ. ՟Ժ՟Բ։)

Քառասուն թիւդ ի հինգ ութից աւարտի. (Արիստակ. մկրտ.։)

Քռասունքս զբիւրս հալածեցաք, եւ արդ ի միում առնէ քառասունքս ընդէ՞ր երկընչիմք։ Ո՛վ սուրբ քառասունք։ Ո՛վ սրբոց քառասնից (մանկանց սեբեստիոյ). (Թէոփիլ. ՟խ. մկ.։ Շար.։ ՃՃ.։)

քառասուն քառասուն զպահքն լուծանել. այսինքն ի ՟Խ աւուրս միանգամ. (Խոսր.։)

Յայտնի են եւ կարծեցեալ բարդութիւնքն քառասուն եւ հինգ, կամ եօթն կամ ինն. Քառասուն հազար. Քառասուն եւ մի հազար. եւ այլն։