vn.

cf. Քստմնիմ.

չ.

ՔՍՏՄՆԵՄ ՔՍՏՄՆԻՄ. φρίσσω, ἑπιφρίσσω , ὐποφρικός γίνομαι horreo. գրի եւ ՔՍՄՆԵԼ. Որպէս զքիստ լինել փշաձեւ ցցեալ. փուշ փուշ լինել հրեաց, մարմնոյ, ալեաց ծովու, եւ անձին յերեսաց արհաւրաց եւ անակնկալ իրաց սոսկալ. սարսիլ, եւ սխրանալ. քշաքաղիլ, քուշ քուշ ըլլալ, դողդողալ, արմըննալ.

Քստմնեցին հերք իմ եւ մարմինք։ Քստմնեալ լինէին ոսկերքն եւ մարմինքն. (Յոբ. ՟Դ. 15։ ՟Գ. Մակ. ՟Զ. 15։)

Ծովն ի մանր եւ յանվնաս ոքոց քստմնեալ ծածանէր. (Նիւս. կազմ.։)

Որպէս մերթ խաղաղօրէն ձեւով քստմնեալ ծածանիս (ծովդ). (Պիտ.։)

Դողումն եւ սոսկումն ունի զարարածսն. յայտ առնէ երկիր շարժելովն, օդքն դժդմելովն եւ քստմելով, եւ ծով սաստկութեամբ ալեացն սպառնալեօք. (Եզնիկ.։)

Ձմեռն ի ցփսին արկեալ դժգմեալ խոժոռեալ քստմնելով ասէր. (Յհ. կթ.։)

Հրեշտակք երբ լսեն զանունն աստուծոյ, ուրախ լինին. եւ դեւք ոչ երբէք, այլ առաւել իբրեւ լսեն, քստմնին. (Եզնիկ.։)

Ընդ խուճապ խաւարին դողային՝ քստմնէին. (Լմբ. իմ.։)

Անձամբդ չափ զկիրս նեղութեան (ուրուք ի ծով անկելոյ) քսմնիս, եւ վշտանաս ընդ թշուառութեան տեսիլն. արդ դու քսմնիս, բայց բացում անգամ ոչ լինիս ձեռահաս օգնել։ Յորժամ զայլ ոք տեսանեմք ի նեղութիւն, եւ մեք խանդաղատեալ քսմնիմք ընդ դժնդակութիւնն, ողորմութիւն է. (Լմբ. սղ.։)