εὑεργετικός, -κή, -κόν, ἁγαθοεργέτης, ἁγαθοεργέτις beneficus, -ca Սեպհական բարեգործութեան կամ բարեգործի. բարերարակն. բարեգործակ.
Այնք՝ որ ի ձեռն բարեգործականին են հաստատեալ, եւ այնք՝ որ ի ձեռն արքունականին. (Փիլ. իմաստն.։)
Իսկ տէր, Աստուած, մինն զարքունականն յայտնէ, եւ միւսն զբարեգործականն. (Շ. բարձր.։)
Ծանիցեն զտանջողական զօրութիւն նորա, եւ մի՛ վստահասցին ի բարեգործականն. (Իգն.։)
Սքանչելի նշանօք եւ բարեգրծական բժշկութեամբք հաստատէր ի հաւատս զլսողս բանին. (Ոսկ. գծ.։)
Բնութիւն անկեալ յԱստուծոյ, ի բարեգործական ձեռացն զրկեալ. (Սարգ. ՟ա. պետ. ՟Զ։)
Միշտ նոյօրինակ ունելով զիւրոյն լուսոյ բարեգործական ճառագայթս, յամենեսեան առատապէս հեղեալ յիմանալիսն աչս. (Դիոն. եկեղ.։)