ն.

ἁποτελέω efficio, perficio, constituo Տիրապէս կատարել. առնել, կացուցանել, կամ բաղկացուցանել. կր. լինել. եղանիլ.

Շնչաւորն եւ զգայունն ... բացակատարեցին զկենդանին. (Պորփ.։)

Ութին մասուն (՟Գ. ՟Բ. ՟Ա) շարադրեալ՝ զեօթն թիւ բացակատարեն։ Ասերբ ոք եթէ զօդդ հարկանէ, ո՛չ բացակատարէ ձայն։ Սկզբունս ամենայնի բացակատարէ զչորս տարերս։ Սահման զբազումն մի ինչ առնէ, եւ մի բնութիւն բացակատարէ. (Սահմ.։)

Դեղագործութիւն ի դեղոց (գունոց) պատկեր բացակատարեաց։ Քաղաքական միաբանութիւն՝ ի բազմաց եւ յաննմանից բացակատարի. (Արիստ. աշխ.։)

Լինելութիւն՝ ապականացելոց այլոց, եւ ապականութիւն՝ ծնիցելոց այլոց, բացակատարի. (Փիլ. այլաբ.։)

Եւ կամ պարզապէս՝ Կատարել, ի լրումն ածել, գլխաւորել. լնուլ. առնել.

Եկեալ բացակատարեաց տէրն զնախասաց բարբառն աստուածազգեստիցն. (Զքր. կթ.։)

Ծառայք են հաւատարիմ, որք բացակատարեն զպատուիրեալսն. (Մաքս. եկեղ.։)