ἑπωνυμία, ἑπονομασία, ἑπίκλησις cognominatio, cognomentum, cognomen. Յորջորջումն մակադրական անուամբ. մակակոչութիւն. եւ Մականուն. կոչումն.
Զի՞նչ նշանակէ հրեշտակաց մականունութիւն։ Հասարակաց է ամենեցունց հրեշտակականն մականունութիւն։ Զամենայն երկնայինսն էութիւնս ինն յայտնաբանական մականունութեամբ կոչեաց։ Ասել զսրբոցն նոցա մականունութեանց յայտնաբանութիւնս։ Յոլովակի եւ զհնագոյնսն՝ յաւիտենի մականունութեամբ ցուցանէ. (Դիոն. ստէպ։)
Յայտնողական էութեան նորա զայս ունելով մականունութիւն. (Կիւրղ. գանձ.։)
Համեմատ սրովբէականն մականունութեան. (Մագ. ՟Գ։)
Արեգակն եւ լուսին, եւ հինգ այլ աստղ, որ ունին մականունութիւն մոլորականք. (Պղատ. տիմ.։)
Զի՞նչ իցէ մականունութիւն քահանայապետի, եթէ ոչ՝ զի քաւիչ է մեղուցելոց. (Սանահն.։)
Singulier | Pluriel | |
---|---|---|
nominatif | մականունութիւն | մականունութիւնք |
accusatif | մականունութիւն | մականունութիւնս |
génitif | մականունութեան | մականունութեանց |
locatif | մականունութեան | մականունութիւնս |
datif | մականունութեան | մականունութեանց |
ablatif | մականունութենէ | մականունութեանց |
instrumental | մականունութեամբ | մականունութեամբք |