s.

cf. Ոստրէ.

ՈՍՏՐԷՈՍ ՈՍՏՐԻՔ կամ ՈՍՏՌԻՔ. Բառ յն. օ՛սդռէօն. օ՛սդրիօն. (այսինքն ոսկրուտ. ոսկրապատ) ὅστρεον, -ειον ostreum, -rum. Խեցի կամ խեցեմորթ ծովային. ռմկ. ըստրիա, ըստռիտետ. եւ գաղտակրայ. մարգրտի միտէա

Որ անուանեալ կոչին ոստրիք։ Խեցգետին ցանկայ ուտել զմիս զեռնոյ միոջ, որ անուանեալ կոչի ոստրէոս. եւ քանզի դժուարին է ոստրէոսն, եւ այլն։ Ուստի՞ իցէ ոստրէոսն տկար զեռնոյ յղանալ ծնանել զմարգարիտն պատուական. (Վեցօր. ՟Բ։)

Յոստրէոս զեռնոց՝ հատ մարգարտենոց՝ կոյս քեզ բազկանոց. (Գանձ.։)

Ուստի ազն ձկանցն եւ ոստռիցն ի միասին ամենեցուն, որչափ ի ջուրս են, եղեն ի նմանութիւն վերջին անուսումնութեան զվերջին բնակութիւնս ընկալեալ. (Պղատ. տիմ.։)

• (յգ. ոստրիք, սեռ. ոստրից) «ծովային մի խեցեմորթ» Վեցօր. 14M 143-4, 152, Պղատ. տիմ. 174 (տպ. ոստ-րից, ՆՀԲ դնում է ոստռից!) Գնձ. գրուաձ ոստրիոս Գիրք թղ. 472. ոստրէ Եփր. մրդ. 355 (սեռ. ոստրէից). նոր գրականի մէջ ըն-դունուած է միայն ոստրէ ձևը։

• = Յն. ὄστρεον «ոստրէ» (բուն նշանաևում է «ոսկրային». տե՛ս Ոսկր բառի տակ). սրանից են փոխառեալ նաև լտ. ostreum, գերմ. Auster, անգլ. oyster, ֆրանս. huitre, ռուս. устрицa, թրք. əstəridya ևն՝ նոյն նշ.։ -Հիւբշ. 369։

• Ուղիղ մեկնեցին նախ ՀՀԲ և ՆՀԲ։