Definitions containing the research առն : 8528 results

Ծիւ, ք

s. adv.

piece, patch;
flake;
in rags, in tatters.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կտոր, պատառ (մանաւանդ շորի»). արմատ առանձին անգործածական, գտնը-ւում է մեայն արդի բարբառների մէջ (տե՛ս տակը գւռ). որից ծուէն «շորի պատռած կր-տոր» Դ. թագ. բ. 12։ Նար. «փայտից կըտ-րած կտոր» Մագ. թղ. 219. ծիրանածուէն «ծիրանիից շինուած շոր» Նար։


Լիբանոն

s.

frank-incense;
cf. Կնդրուկ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն.. λίβανον ձևից տառադարձուած, որ եզ. հայցականն է λίβανος հոմանիշի. այս բառն էլ փոխառեալ է եբր. [hebrew word] ləbōna «խունկ» բառից. հմմտ. արաբ. [arabic word] lu-bān «խունկ», ասոր. [syriac word] lbūnta, ասուր. lubānu, (սեմական արմատն է lbn «սպիտակ»)։-Հիւբշ. 352։


Լորուստ

s.

obscene song.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. անստոյգ բառ. մէկ ան-գամ գործածուած է սեռ. լորստաց ձևով՝ Վե-ցօր. էջ 66 «Զի ձայնք երգչացն պէսպէս նուագովք գեղգեղեալք և բարբառք ւռոստա-զըն տեղի ապականութեան և աղտեղութեան յիշատակեն ի միտս նոցա»։ Այս բառը չունի ՆՀԲ. իսկ ՋԲ (իբր անստոյգ բառ) և ԱԲ մեկ-նում են «անհամեստ երգ, անամօթ՝ բաց երգ»։ Սեռ. լորստաց ձևից կարելի է ենթադրել ուղ. թէ՛ *լորուստ և թէ՛ *լորիստ. բուն ձևը ան-յայտ է։ Նշանակութիւնն էլ ըստ իս «երգիչ» է, և ո՛չ թէ «երգ». որով համազօր ձևեր են դառնում «ձայնք երգչացն և բարբառք լորըս-տացա»։


Լումայ, ից

s.

mite, small piece of money.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. էջ 93 յն. λεiμμα «նշխարք, կոտորք» ձևից։ ՆՀԲ լծ. լտ. nummus, nummulus, obolus և յն. ὸβολός։ -Ուղիղ մեկնեց նախ Lag. Arm Stud § 930. Հիւնք. արաբ. համէլ «ոչխար, գառն» բառից։


Լուտաս, ի

s. bot. Lotus

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(կամ նաև լոտաս, լաւտաս, լօ-տաս) «մի տեսակ ափրիկեան բոյս՝ որ ուտո-ղը հայրենիքը մոռանում է! (այս է մի տե-սակ ախորժահամ յունապ, որի համար հմմտ L︎ Maout, Botanique, էջ 230. Le ǰuǰubier lotos croit en abondance sur les cötes d'Afrique et dans l'ile de Zerbi, l'ancien navs des I otonhages։ c'estson fruit. dont la saveur agréable faisait oublier leur pat-rie aux voyageurs qui en avaient mangé) խոր. աշխ. 597. «առւոյտ» Ամիրտ. «նունու-նար» Ամիրտ.-հնագոյն ձևն էր ղովտոս որ Նոննոսի մէջ սխալմամբ գրուած է պղովտոս (էջ 59), որից առնելով Տօնապատճառը՝ գրում է պրաւնթոս և Յովհ. Երզնկացին՝ պրոտոս։


Խոնաւ, աց

adj. s.

humid, damp, wet, moist;
humidity.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից Համամ. քեր. 268 խոնարհ բառի հետ միասին հանում է խոն (?) նախդիրից։ Հիւնք. պրս. [arabic word] xu-nāb «արցունք» բառից (որ բուն նշա-նակում է «արենաջուր»)։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 183 պրս. [arabic word] xunuk «ցուրտ, պաղ, սառն» բառից։ Պատա-հական նմանութիւն ունին քրդ. հոնըք «զով» Ղուկ. ժզ. 24 և xunāw «ցօղ», որ


Խոռ

s. bot. iva.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Մշ. խոռ «ամբողջութիւնից մի կտոր կտրած հանած», Երև. խօռ «պատի մէջ քանդուածք, անցնելու համար շինուած բա-ցուածք, մասնաւորապէս այգիների պատի վրայ բացուած մեծ ծակ, որից ջուր են ներս թողնում կամ մարդիկ անցուդարձ են ա-նում», Պլ. Սեբ. խօռ «տձև, ձևահան եղած», Սեբ. «գիւղի կամ աւանի այն մուտքը՝ որ աւելի կիրճի բերան է», Խտջ. «լեռան մէջ-տեղից բացուած նեղ անցք». որից խոռատ Խտջ. Մշ. «կիսատ, կամ մէկ կողմը կոտ-րած», խոռել Ախք. Երև. «պատի մէկ մասը քանդել, փլցնել», Երև. «մէկի սիրտը կոտ-րել», Ապլ. Խրբ. Ալշ. Ննխ. Պլ. Սեբ. «ամբող-ջից մի մաս կտրել հանելով՝ եղծել, ձևահան անել», Մն. «պասը քանդել», խոռուածք Երև «պատի վրայ բացուածք», խոռուկ Բլ. «բե-րանը կոտրած (աման)», խոռուիլ Երև. «փը-ճանալ, վնասուիլ», խոռճակ Բլ. (հնչւում է խօռջակ «քարերի հիւսուածքի միջև մնա-ցած ծերպերը, արանքները», խոռսիրտ Բլ. «սիրտը կոտրած, սգահար», խոռճել Մշ. Երզ. «փոս բանալ», խոռճիլ Երզ. «փոս բացուիլ», խոռճկել Վն. «թաղել» (իմաստի զարգաց-ման համար հմմտ. հորել «թաղել», հոր բառից). նոյն բառն է դարձեալ խոռն, որ ՆՀԲ մեկնում է «զնստեալ մասն լերին ի մէջ գագաթան, և կողմնական ափափայից և ան-դորգանաց», որից խոռնացնել Լ. «խորաց-նել (փոսը, հողը ևն)»։-Պէտք չէ շփոթել բառս թրք. (<պրս.) [arabic word] xor «անարգ, թշուառ, արհամարհ» բառի հետ, որ ազդել է բարբառների վրայ. այսպէս թրք. xor baq-maq «արհամարհել, վրան վատ աչքով նա-յիլ» և Ակն. Պլ. Ռ. Վն. խօռ նայիլ «խեթիւ նայիլ», Ակն. խօռն ի խօռը «աչքերը խոժո-ռելով, խեթիւ»։

. անստոյգ բառ, որ մէկ անգամ գըտ-նում եմ ռռռծածուած խոռ խառնել «հիւան-դի մահուան դուռը հասնիլ» ոճի մէջ՝ Ոսկ. ա. պօղ. 316 «Քանզի ընդ բժիշկն յայն-ժամ զարմանամք, յորժամ ամենևին յոյս ի մտացն մերժեալ իցէ և ոչ միում ինչ օգնա-կանութեան ակն կայցէ, այլ երթեալ ի խոռ խառնեալ և ոչ ունիցի ակն ապրելոյ և ածի-ցէ զայնպիսին յառողջութիւն»։


Խոռապետ, աց

s.

prime minister.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Թիրեաքեան, Արիահայ բռ. 183 պրս. [arabic word] xūr, [arabic word] xura «վեհութիւն, վսե-մութիւն» բառից։ Վարդանեան ՀԱ 1924, 68 հասեանում է «ախոռապետ» և նռան է կցում խոռակալ հոմանիշը ինչպէս կարդում է Բուզանդի սորակալ բառը. այսպէսով խոռ դառնում է ախոռ բառի մէկ ուրիշ ձևը. բայց այսպիսի ձև չկայ ո՛չ հայերէնի մէջ և ո՛չ էլ իրանեան որևէ լեզուի մէջ. Նահապետեան, Բազմ. 1924, 199 շահխորապետ հասկանում է «ար-քունի դպրապետ»՝ կապելով խուրի բառին, որ տե՛ս։


Խոտ, ոց

s.

grass, herbage, turf, verdure;
pasture;
չոր —, bay, forage.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«պտուղ», ռուս. cадъ «պարտէզ» բա-ռերի հետ, իբր հնխ. sodo-արմատիզ. հայերէնի նախաձևն էր *հոտ։ Patrubá-ny IF 14, 57 յուն. σϰεδάννυμι, սանս škhádate «ճեղքել» բայերի հետ. նոյն է և խոտան։ Սագրզեան ՀԱ 1909. 335 սումեր. gud «բոյս» և թրք. ot «խոտ»։ Karst, Յուշարձան 401, 405 սումեր. gud «բոյս», 408 սումեր, u, gu «բոյս». 419, 427 եաքուտ. թրք. ot «խոտ»։ Pe-tersson KZ 47, 278 ռուս. xвостъ «պոչ», լեհ. chwastъ «անպէտք խոտ». սերբ. höst «շրուանդ, խաղողի չանչ», թերևս նաև յն. πόσϑη «առնի»։ Պա-տահական նմանութիւն ունի արաբ- [arabic word] xid «գլուխ չկապած հասկ», որ ըստ Կամուս, թրք. թրգմ. Ա. 605 պրս. [arabic word] xavid «հասկ» բառից է փոխա-ռեալ։


Խորխ, ի

s.

slough;
skin, hide;
shell, bark, rind, peel;
*spittle, phlegm.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ըստ ՆՀԲ ի հլ. բայց ունինք միայն յետնաբար սեռ. խորխի) «օձի շապիկ» Փիլ. լին. 24. Եպիփ. բարոյ. Լծ. կոչ. Երզն. մտթ. 236. Ոսկիփ. «խոզի մորթ» Ագաթ. «պտուղի ևամ սերմի կճեպ» ՋԲ. որից խորխանալ «կաշի դառնալ» Ագաթ. խորխաւոր «փեճե-կաւոր (պտուղի կամ սերմի համար ա. ւուած)» Նիւս. կազմ. Ոսկիփ։


Խորոպ

s.

the hymen;
maidenhead.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անստոյր բառ, որ նշանակում է ըստ Լեհ. «կնիք կուսութեան, միզն կանա-ցի» (իբր Բժշկարանից առնուած) կամ ըստ ԱԲ «կուսութիւն, կոյս աղջիկ»։ Սրա հետ նոյն է խորոպճին «կանանոց, կանանց բնա-կարանը» Փիլ. լին. էջ 256, որ Բառ. երեմ էջ 145 մեկնւում է «իգի ծննդական մասն», իսկ էջ 58 բունոց հոմանիշ բառի բացատրու-թեան մէջ դառնում է խորապաճիկ։


Խուժ, ի, աց

adj.

barbarous, savage, rude;
rough, cruel, inhuman;
խուժք եւ դուժք, the barbarians.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(յետնաբար ի, ի-ա հլ.) «վայրենի, բարբարոս» ՍԳր. Ոսկ. մ. ա. 6. բ. 18. որից խժաբար Բ. մակ. ժե. 2. խժական Խոր. Յհ, կթ. խժդուժ Եւս. պտմ. խժդժագոյն Բ. մկ. ե. 22. խժաբանել «յիմար ու խառնակ խօսիլ» Վրք. և վկ. Ա. 700. խռովախուժ Վրք. և վկ. Բ. ։83. խառնախուժ Եւագր. արմատի ու ձայ-նաւորը կարող է մնալ անկորուստ, ինչպէս րր սեռականումն էլ ունինք խուժի, խուժաց կամ խժի, խժաց. այսպէս նաև խուժադուժ Բ. մակ. ժ. 4, դ. 40. Ոսկ. յհ. ա. 1, մ. բ. 1. Ագաթ. Կորիւն Կոչ. 176. խուժական Եզն. խու-ժային Նար. խուժդուժ Ոսկ. մ. ա. 5, 7, գ. 3 և ես. խուժել «աւազակի պէս յարձակիլ» Բ. մակ. ժդ. 43. խուժան (գրուած նաև խու-ճան) «խաժամուժ ամբոխ» (բուն «բարբա-րոս». հմմտ. Ոսկ. մ. բ. 18. «Զխուժանն և զվայրենիս դարձոյց» յն. մէկ բառով՝ «րց-բարբարոսս»). նոր բառեր են խուժանային, խուժանավար, խուժանապետ.


Խուլինջ

s.

phlegmon, inflammatory tumour on the shoulders.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, որ և խոլինջ, կոլինջ, կուլինջ «մէջքի վրայ մի տեսակ ուռեցք»։ Ունին մի-այն, ՀՀԲ, ՋԲ, ԱԲ և ՓԲ՝ առանց վկայու-թեան։ Վկայութիւնը գտնում եմ մէկ անգամ Մոլութ. 155 ա. «Որոց ունին կոլինջս, հրա-մայէ բժիշկն ի կիր առնուլ յոյժ ջերմագոյն թիրակէս ամպակ գինւով»։


Խում

s. mus.

drinking, eating;
tin drinking pot;
an Armenian note.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«խմելը, կերուխում». արմատ՝ որ առանձին ձևով աւանդուած չէ հնից, բայց կայ նոր բարբառներում. որից խմել «ծծել, իրեն քաշել» (ինչպէս արևի ճառագայթները ջուրն են քաշում) Վեցօր. էջ 58. «ըմպել, խմել» Վրք. հց. Բ. 381. Տօնակ. խմումն «ծծելը» Նոնն. գինեխում «հարբան» Շնորა. առակ. գինեխմեալ «հարբած» Ուռհ. ան-խում «արբեցութիւն չսիրող» Տօնակ. բազ-մախմութիւն «արբեցութիւն» Պղատ. օրին, զարթխում «գինուց նոր սթափուած» Նիւս. կազմ. Լծ. եւագր. ջրխմիկ «ջուր խմելու ա-ման» Առաք. պտմ. 371. -այս արմատի կրկնեալ ձևերն են՝ խոխոմ (տե՛ս առանձին) և խխում (իբր *խուխում<*խումխում). հին մատենագրութեան մէջ չէ աւանդուած, բայց կայ արդի գաւառականներում։

= Փոխառեալ է կովկասեան լեզուներից. հմմտ. վրաց. ხმა խմա «առնել, ընդունել, վերցնել, առնել տանիլ», ხმევა խմեվա «ուտել, խմել», ამოხმა ամոխմա «քաշել», მახმა մախմա «ընդունիլ, ստանալ, իր վրայ առնել, հանել, վերցնել».-բառիս բուն հայերէնն է ըմպել։-Աճ.


Խուց, խցի

s.

chamber;
cell.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(սեռ. -ի) «փոքր սենեակ» Վրք. հց. Սարգ. որից խցարգել Կանոն. խցաւոր Վրք. հց. խառնախուց Ոսկ. մ. բ. 3. խցիկ Բուզ. Ոսկ. Եղիշ. միանձ. էջ 159։-ՆՀԲ խուց բառին տալիս է նաև «սենեակ արքունի, տուն գանձուց, շտեմարան» նշանակութիւնը, որի համար իբր վկայութիւն է դնում Եղիշ. խաչել. «Շնորհեաց ո՛չ միայն զմասն պար-գևին, այլ զամենայն զբուն հայրենի խցիւն յանմատոյց զօրութենէն». (Վենետ. 1859 տպագրութեան մէջ այս վկայութիւնը չկայ)։ Ոսկ. մտթ. Ա. էջ 112 «Ոչինչ պատուաևան տեսանէին անդ, այլ զմսուրն և զխուց» հա-տուածի մէջ խուց ուղղելի է խուղ (ըստ Վար-դանեան ՀԱ 1913, 300)։


Թէյ, ի

s.

tea.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ծագում է չինարէն = բառից. այս դաղափարանշանը հին չինարէնում կարդաց-ւում էր thou. նոր չինարէնում հիւսիսային բարբառները կարդում են č̌a, հարաւային-ները thou. այն ազգերը՝ որոնք հիւսիսային Չինաստանից են ստացել թէյր, գործածում ևն հիւսիսային չինարէնի ča ձևը, իսկ այն ազզերը՝ որոնք հարաւային Չինաստանից են ստացել, գործածում են հարաւային չինարւ-նի thou ձևը։ Այսպէս՝ հիւսիսային չինարէ-նից են փոխառեալ ճապոն. [arabic word] cha «թէլ». չաղաթ. կամ արևել. թրք. ❇ čay, եաքութ և թունգուղ. čai, թրք. čay, պլհ. [arabic word] cayi, բրոնցից էլ ռուս. чaй, լեհ. czaǰ, օսթյաք. šai, նաև հյ. չայ, որ ըստ ՀԲուս. § 2451 գործածուած է Ժէ դարի վերջերը գրուած մի բժշկարանում։ Հարաւային չինարէնից է փո-խառեալ մալայերէն [arabic word] teh, որի միջոցով յառաջացել են բոլոր եւրոպական ձևերը. ինչ անգլ. tea, իտալ. te, ֆր. thé, գերմ. thee, նյն. τείον և սրանցից էլ հյ. թէյ։-Աճ.


Թիլ, թլի

s.

suburb, village.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «բլուր, հողաբլուր». յետին ժամանակի բառ, որ մի քանի անգամ ունին Միխ. ասոր, Սամ. անեց. և Մխ. այրիվ. այս-պէս. «Սա (Շամիրամ) արար զհողակոյտ բլուրսդ, զոր կոչեն թիլս» (Միխ. ասոր. տպ. Երուսաղէմ, էջ 35). «Շամիրամ շինեաց թլեր բլուր ի հողոյ կուտեալ ամրոց. բայց մեք զտաք պատճառ թլացացդ...» (պատմում է թէ Ասռուծու հրամանով մեհեանները կործա-նուեցան, կուռքերը գետնի տակ անցան և նրանց վրայ բլուրներ ձևացան). մինչև ցայսօր դևք կախարդք առ թլովդ գործելով զարուեստս իւրեանց։ (Այսպէս ըստ ՆՀԲ-ի օրինակի. Երուսաղէմի տիպը՝ էջ 35 չատ տարբեր է և ունի թիլս, թլացդ, թլօքդ ձևերը, փոխանակ ռամկական թլեր, թլացացդ։ առ թլովդ հոլովների). «Շամիրամ կին Նինոսի շինեաց թլեր, բլուր ի հողոյ կուտեալ ամրոց. բայց այլք վասն թլերոյդ ասեն թէ... զէա-խարդութիւնսն առ թլօքն առնեն» Սաւ անեց. 16.-«Շինեաց Շամիրամ... և արար հողաբլուրս ի վերայ նոցա, զոր թիլս անուա-նեն» Մխ. այրիվ. 46։

ՆՀԲ չունենալով Անեցին և Այրիվանե-զին, ո՛չ էլ Միխ. ասորու առաջին օրի-նակը և սխալելով սրա դևք, կախարդք ևն բառերից, ինչպէս և թլսմեր, տլըս-մերք «կախարդանք, յուռութք» բառերի պատահական նմանութիւնից, ստեղծում է անգոյ թլեր, ոյ կամ թիլ, թլոյ և թլաց1, ցաց ձևերը՝ «թըբլըսըմ, յուռութք» նշա-նակութեամբ։ Այսպէս է նաև ՋԲ։-Իսկ ԱԲ թէև ունի թիլ «հողաբլուր» նշանակու-թիւնը, բայց կրկնում է նաև ՆՀԲ-ի թիլ. թլացք ձևերը։ Սրանցից դուրս ՆՀԲ և ՋԲ դնում են թիլ «աւան, գիւղ», հանելով Թիլ տեղական յատուկ անունից։ԱԲ իրա-ւամբ ջնջած է այս։ Աղաբէգեան, Բիւզ. 1903, л 1943 դնում է «շիրիմ, տա-աան». վերջին անգամ Վարդանեան ՀԱ 1921, 640 ասոր. tēlā ձևից։ Վերի մեկնութիւնը Արմատական բառարանիս ձեռագրից առնելով հրատարակեց Աճե-մեան ՀԱ 1922, 592։


Թիլ, թլոյ, թլեր

s.

amulet, talisman.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «բլուր, հողաբլուր». յետին ժամանակի բառ, որ մի քանի անգամ ունին Միխ. ասոր, Սամ. անեց. և Մխ. այրիվ. այս-պէս. «Սա (Շամիրամ) արար զհողակոյտ բլուրսդ, զոր կոչեն թիլս» (Միխ. ասոր. տպ. Երուսաղէմ, էջ 35). «Շամիրամ շինեաց թլեր բլուր ի հողոյ կուտեալ ամրոց. բայց մեք զտաք պատճառ թլացացդ...» (պատմում է թէ Ասռուծու հրամանով մեհեանները կործա-նուեցան, կուռքերը գետնի տակ անցան և նրանց վրայ բլուրներ ձևացան). մինչև ցայսօր դևք կախարդք առ թլովդ գործելով զարուեստս իւրեանց։ (Այսպէս ըստ ՆՀԲ-ի օրինակի. Երուսաղէմի տիպը՝ էջ 35 չատ տարբեր է և ունի թիլս, թլացդ, թլօքդ ձևերը, փոխանակ ռամկական թլեր, թլացացդ։ առ թլովդ հոլովների). «Շամիրամ կին Նինոսի շինեաց թլեր, բլուր ի հողոյ կուտեալ ամրոց. բայց այլք վասն թլերոյդ ասեն թէ... զէա-խարդութիւնսն առ թլօքն առնեն» Սաւ անեց. 16.-«Շինեաց Շամիրամ... և արար հողաբլուրս ի վերայ նոցա, զոր թիլս անուա-նեն» Մխ. այրիվ. 46։

ՆՀԲ չունենալով Անեցին և Այրիվանե-զին, ո՛չ էլ Միխ. ասորու առաջին օրի-նակը և սխալելով սրա դևք, կախարդք ևն բառերից, ինչպէս և թլսմեր, տլըս-մերք «կախարդանք, յուռութք» բառերի պատահական նմանութիւնից, ստեղծում է անգոյ թլեր, ոյ կամ թիլ, թլոյ և թլաց1, ցաց ձևերը՝ «թըբլըսըմ, յուռութք» նշա-նակութեամբ։ Այսպէս է նաև ՋԲ։-Իսկ ԱԲ թէև ունի թիլ «հողաբլուր» նշանակու-թիւնը, բայց կրկնում է նաև ՆՀԲ-ի թիլ. թլացք ձևերը։ Սրանցից դուրս ՆՀԲ և ՋԲ դնում են թիլ «աւան, գիւղ», հանելով Թիլ տեղական յատուկ անունից։ԱԲ իրա-ւամբ ջնջած է այս։ Աղաբէգեան, Բիւզ. 1903, л 1943 դնում է «շիրիմ, տա-աան». վերջին անգամ Վարդանեան ՀԱ 1921, 640 ասոր. tēlā ձևից։ Վերի մեկնութիւնը Արմատական բառարանիս ձեռագրից առնելով հրատարակեց Աճե-մեան ՀԱ 1922, 592։


Թին, թնոյ

s.

grape-stone.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«խաղողի կուտ» Թուոց զ. 4. Վրդն. անդ. Անյ. վերլծ. արիստ. որից թնահատ «խաղողի մի հատիկ կուտ» Ոսկ. ա. թես. էջ 446. թնիճ «նոյն նշ.» Տիմոթ. կուզ, էջ 324, 325 (երկուսն էլ նորագիւտ. չունի ՆՀԲ. տե՛ս իմ Հայ. նոր բառեր Տիմոթ. Կուզի մէջ, էջ 74-76)։ Նոյն բառն է Բառ. երեմ. էջ 120 թնիշ (շ-ով1) «հատ կամ որթն որ ի հողոյ ե-լանէ»։


Թնջուկ

s. bot. boletus, laseras, the most beautiful of mushrooms.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«խճճուած՝ իրար խառնուած մա-զեր». հնից աւանդուած չէ և կայ միայն ար-դի գաւառականների մէջ. բայց այս արմա-տից ունինք միջին հյ. թնջկռիլ «մազերը ի-բար խառնուիլ» Վստկ. 146 «Զմանր մազմը-սուկսն՝ որ թնշկռեալ լինին ի տակսն, հա՛ն ձգեա՛»։

ԳՒՌ (dialectal) Ախզ. թնջ'ուկ, Պլ. Սեբ. թնջուգ, Բբ. թնջիկ ևն. նոր բառեր են թնջկուիլ, թնջկա-հան, թնջկռուկ ևն։-Կեսարիոյ թրքախօս հա-յոց բարբառով՝ tənǰug «թնջուկ», tənjugla-məš «թնջկած, խառնակուած (մազեր)»։-Ակն. թնջուգ «արմատի մազմզուքը»։


Թոհ՞՞՞եւ՞՞՞Բոհ

s.

chaos, abyss, gulf, pit, hell, the bottomless pit.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

. գրուած նաև թոխ և բոխ. առնուած է ասորական Աստուածաշնչի Ծն. ա. 2 համարից, որ մեր թարգմանութեան մէջ թարգմանուած է «աներեւոյթ և անպատ-րաստ»։ Եփր. ծն. էջ 2-3 մեկնելու համար այս դարձուածը՝ գրում է. «Երկիր, ասէ, էր թոհ և բոհ. յայտ արար՝ թէ անպատրաստ էր ցայնժամ և ամայի... երկիր, ասէ, թոհ և բոհ. յոյնն ասէ, աներևոյթ և անպատրաստ... այլ հեբրայեցին փոխանակ այնր՝ զի (ասորին) ասէ թոխ և բոխ, խոր և խաւար ասէ»։ Սրա-նից առնելով Վրդն. ծն. մեկնում է. «Ոմանք ի խաւարէ և յանդնդոց ասեն եղեալ զաշ-խարհս, զոր թոհ և բոհ ասացին, որ է խոր և խաւար»։ Այս երկուսից դուրս բառս գործա-ծուած է մի քանի անկախ տեղեր էլ. այսպէս Առծռ. ա. 10 «ամայի, անմարդաբնակ» նշա-նակութեամբ (Ի խոխոմս ձորոյն ի թոխ և ի բոխ երկրին՝ անբնակ մարդկան). որից կազ-մուած է բոխասեր կամ բոխասէր «դժուար-անցանելի» Նանայ. յռջ։-Հին բռ. մեկնում և քմահաճօրէն «թոհ և բոհ. անկազմ, աներև ւոյթ կամ անպիտան. բոհ, թոհ, բորբ, խա-ւար. բոխ՝ աւերակ»։-Նոր գրականում (արև-մըտեան բարբառ) թոհ և բոհ, մանաւանդ թոհուբոհ գործածւում է «քաօսային վիճակ, կատարեալ խառնաշփոթութիւն» նշանակու-թեամբ։

= Ասոր. [syriac word] toh wə woh, եբր. tohu vā bohu «ամայի և ա-նասւատ». հմմտ. արաբ. [arabic word] tīh «անա-պատ, լաբիւրինթոս». սրանից է փոխառեալ նաև ֆրանս. tohu-bohu «մեծ անկարգու-թիւն, խառնակութիւն»։-Հիւբշ. 303։


Թո՜ղ

adv. pron.

leave off ! come on ! save, excepting, besides that;
— անդր, set aside, leave out, pass over, nonsense! go! get away, or out! fy! pooh! — թէ, so much the more, more than, rather than;
— զայն, — զի, not only;
— լիք լինել, to be abandoned, outcast.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. արմատ «ձգել, ներել» նշանակու-թեամբ, որ առանձին գործածւում է իբրև թո-ղում բայի հրամայականը և կամ իբր մակ-բայ կամ նախադրութիւն, որից թո՛ղ թէ, թո՛ղ անդր ՍԳր. Եզն. թողուլ ՍԳր. Ագաթ. թողա-նալ Կոչ. 16. 17. անթող «աններելի» Պիոն, 387. թողացուցանել ՍԳր. թողութիւն ՍԳր. թողարան «ձիարձակարան» Փիլ. լին. թող լիք լինել Եփր. մն. բարձ և թող առնել Կա-նոն. բարձի թողի առնել Շնորհ. հարութող Եփր. ղևտ. էջ 223. կնաթող Կանոն. Մխ. դտ. կարգաթող Մարթին. ղժուարաթող Կլիմաք. ևն։ Այս արմատի երկրորդ ձևն է թոյլ, ո, ի հլ. «լոյծ, թոյլ մեղկ, ծոյլ» Իմ. բ. 3. որից թոյլ առնել «թողնել, թոյլ տալ» ՍԳր. թոյլ տալ, թոյլ լինել ՍԳր. թոյլանդամ Ոսկ. յհ. ա. 2. թոյլատարազ Եփր. աւետ. թոյլտուու-թիւն Վանակ. յոբ. (սրանց մէջ սղում տեղի ունեցած չէ). թուլագոյն Ագաթ. Ոսկ. թուլա-մորթ Եւս. քր. թուլանալ ՍԳր. թուլատարր Վեցօր. 140. թուլացուցանել ՍԳր. Եզն. թուլա-կազմ, թոյլատրել, թոյլատրութիւն, անթոյլա-տրելի (նոր բառեր են) ևն։ Այս երկու ձևերի մայրն է թոյղ, որ յետոյ յղ յաջորդական ձայների դժուար արտասանութեան պատճա-ռաւ պարզուելով՝ տւաւ թող և թոյլ. հմմտ. նշող և նշոյլ, այլ և այղ. (այս մասին տե՛ս Աճառ. Բազմ. 1897, 170)։ Թոյղ ձևը գործա-ծական է մի խումբ հին ձեռագրերի մէջ. հմմտ. թոյղ ետ՝ կրկնագիր Ագաթ. հրտր. Յուշարձան, էջ 74ա (ՀԱ 1913, 13). որից թուղացուցանել Փիլ. 1892, էջ 183։


Թորթոշ

adj.

rank, flourishing.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ուռճացած, զարգացած (բոյս» Վստկ. 15, 19, 167. որից թորթոշեցուցանել «ուռճացնել» Վստկ. 154.-ըստ Նորայր, Բռ. ֆրնս. (potelé բառի տակ) միջ. հյ. թորթոշ «գեր, յոյլ,», իսկ Պլ. թօրթօշ «շրթունքը ամ-փոփուած և ծնօտը վեր հաւաքուած»։ Ան-շուշտ նոյն բառն է նաև Կոյլաւ, Բռ. գերմ. 1172 ա թորթ «ալ ջառոց վզէն կախուած մը-սուտ մասն, աւելամիս», բայց իւրահնա՞ր է թէ գաւառական՝ յայտնի չէ։


Թութ, թթոյ

s.

mulberry;
սպիտակ կամ սեաւ —, white or black -;
թթոյ օշարակ, a drink made from mulberies;
ծառ թթոյ, cf. ԹԹենի;
—ք, piles, hemorrhoides.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Առաջին անգամ ԳԴ դրաւ պրս. tut բառի համեմատութիւնը։ Պրս. արաբ. և թրք. բառերի նոյնութիւնը յիշում է ՆՀԲ։-Lag. Urgesch. 822 պրս. բառի հետ։ Ղ. Աղայեան, Աղբիւր 1890, 275 ծառն ու բառը Չինաստանից տար-ծուած և Պարսկաստանի վրայով անցած հայոց։ Հիւնք. թութ դնում է թուզ բա-ռից, իսկ թրք. թութ փոխառեալ է հայե-րէնից։


Թուղթ, թղթի, թղթոց

s. com.

letter, epistle, missive;
թուղթ գրել, to write a letter;
թուղթ առաքել, to send a letter;
թուղթ ընդունել, to receive a letter;
թուղթ աղաչանաց, written entreaty, petition;
paper;
պատառ մի թուղթ, կոտորոկ թղթոյ, a bit of paper;
շրջշրջել զթուղթս գրոց, to turn over the leaves of a book;
ծրարել ի թուղթ, to put in paper;
տոգորել, արատել զթուղթ, to blot, to waste paper;
դանակ, հատիչ թղթոյ, paper-cutter or paper-knife;
թուղթ գրութեան, writing paper;
թուղթ նամակի, letter-paper;
թուղթ տոմսակի, note-paper;
թուղթ ուրուագրութեան, drawing-paper;
ծծուն թուղթ, blotting or bibulous paper;
թաւ թուղթ, pasteboard;
թուղթ ծրարի, wrapping or packing paper;
թուղթ յոռի, անպիտան, waste, paper, old papers;
մածուցիկ թուղթ, sized paper;
թուղթ տպագրութեան, printing paper;
թուղթ մագաղաթեայ, parchment, vellum;
թուղթ ճենաց, India paper;
թուղթ ծրահանելոյ, tracing paper;
թուղթ ապիկեալ, զմռնիտեալ, emery-paper, glass-paper, sand-paper;
թուղթ մզելոյ, filtering-paper;
թուղթ գունաւոր, coloured paper;
թուղթ կճեայ, marbled or stained paper;
թուղթ սեկանման, morocco paper;
թուղթ դրոշմեալ, stamped paper;
թուղթ արծնելոյ, smoothing paper;
թուղթ ձիւթեղէն, brown paper, tar paper;
թուղթ մեքենական, machine paper;
թուղթ տաշտական՝կազմ, vat-paper, handmade paper;
թուղթ գաղափարեալ, laid paper;
bills.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Ատանայի թուրքերն ու թրքախօս յոյները տեղացի հայերից փոխ առնելով ու-նին թղթապացին «հնաւուրց աման մը, որուն չորս կողմը թուրքերէն գրեր կան և որուն մէջ մայրերը կը լուան իրենց հիւանդ ու նիհար տղաբը՝ առողջութիւն գտնելու համար» (Արե-վելք 1888 թ. նոյ" 8-9)։ Բոշ. նուխտ (ըստ Finck, Die p. d. arm. Zigeuner, ЗAH 1907, էջ 57)։


Թուշ

cf. Այտ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Երև. Զթ. Խրբ. Կր. Հճ. Հմշ. Մշ. Մրղ. Ննխ. Շմ. Պլ. Ջղ Ռ. (յգ. թըշ-ներ), Սեբ. Սչ. Վն. Տիգ. Տփ. թուշ, Ոզմ. թօւշ, Գոր. Ղրբ. թօշ, Ասլ. Սլմ. թիւշ, Ագլ. թէշ.-այս բոլորը նշանակում են «այտ», միաւն Խրբ. Պլ. Սչ. «կզակի ծայրի կլորիկ միսը» և Տիգ. «այտը ներսի կողմից»։ Նոր բառեր են՝ թշակալ, թշել, թշան, թշնոց, թշիկ կամ թու-շիկ։-Գաւառականների մէջ թուշ (Երև. Լ Գնձ. Ղզ. Ղրբ. Շմ. Տփ.) նշանակում է նաև «դէմը, կողմը, ուղղակի, շեշտակի ևն» (տե՛ս իմ Գաւառ. բառ. էջ 379 ա)։ Բայց այս վեր-ջինը նախորդից բոլորովին տարբեր մի բառ է. ինչպէս որ Ղարաբաղի բարբառն էլ զա-նազանում է թօշ «թուշ, այտ» և թուշ «դէմը»։ Վերջինը թուրք-թաթարական փոխառութիւն է. հմմտ. թթր. [arabic word] tuš «կուրծք, առաջը, մօտը, դէմը, հանդէպ, կողմը», tusde «մօտր. դէմուդէմը», tuslamek «հանդիպիլ, դէմն ել-նել» (Будaговъ 1, 394)։-Աճ։


Թուփ, թփոց

s.

tuft of shrubs, bush, bramble;
thicket, copse, underwood.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Երև. Խրբ. Զթ. Մկ. Մչ Հճ. Ոզմ. Տիգ. Սլմ. թուփ, Ասլ. Վն. թիւփ, ո-րոնք նշանակում են «թուփ, կարճ ծառ», բայց նաև «տերև, մանաւանդ խաղողի և կամ կաղամբի տերև». նոր առումներով են Զթ. թուփ «նորատունկ բոյս», Ջղ. թուփ «Տէրըն-դասին վառելու ճիւղեր», Մշկ. Ք. թուփ «բոյ-սի փթթիլը»։ Նոր բառեր են թփի տալ Երև. «տնևածը աճիլ, բոյսը թուփ դառնալ», թուփ-խոտ Նբ. «մի տեսակ բոյս», թփնիք Վն. «խաղողի թուփեր», թփռիլ Բղ. Խն. Մշ. «ծլիլ, ծաղկիլ», թփռոշ, թփռուն Մշ. «ծլած ծաղ-կած», թփռոշնալ Զն. «ծառերի բողբոջիլը»։


Թրթնջուկ, ջկի

s. bot. sorrel;
lurk.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«գառնադմակիկ, լտ. rumex acetosa թթուաշ բոյսը». արդի գրականի ըն-ղունած ձևն է. հների մէջ գրուած է զանա-զան ձևերով, ինչ. թթռկիչ, թթռնիճ, թթռնուկ, բրկիճ, թրթուին, թաթառին, թրթկիճ, թրթճուկ Բժշ. Վստկ. 208 (ՀԲուս. § 788 և էջ 200). ըստ Ռոշք. թնդռչուկ. -(Տիրացուեան, Con-tributo § 97-99 և § 319 ռնում է «rumex acetosa, rumexacetosella, rumex scutatus, oxalis corniculata»)։


Կարթ, ից

s.

fish-hook, fishing-line;
line, rod;
spur;
hook, crook;
nosering;
shin-bone, tibia;
— ընկենուլ, to throw a hook, to cast a line.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

lusti, Zendsp. 80 զնդ. karota «դա-նակ» բառի հետ կասկածով։ Տէրվ. Նա-խալ. 70 որթ, խրճիթ, լտ. crates «հիւ-սուածք», յն. ϰάρταλος «որթ, կողով», սանս. kart-«հիւսել» ձևերի հետ՝ հնխ. kart «հեւսել» արմատից։ Հիւնք. թա-կարդ բառից։ Scheftelovitz BВ 28, 303 և 29, 29 լտ. cardo «ծխնի» բառի հետ։ Սրա արմատն է հնխ. sqerād «դառնալով շարժիլ, ճօճիլ», որ չի կա-րող տալ հայ. կարթ. ուստի մերժելով՝ ուղիղ մեկնութիւնն է տալիս Liden, Arm. Stud. էջ 36-37 (նոյնը կրկնում է Walde 131 և 332)։


Կարիճ, րճաց

s. astr. fig.

scorpion;
scorpion;
thorny cudgel or stick;
իւղ կարճի, scorpion oil.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ըստ որում այս խեցեմորթի գլուխը շատ ուժեղ է և մարմնի մեծագոյն մա-սըն է կազմում)։ Boisacq 413 յիշում է այս մեկնութիւնը առանց դիտողութեան. Pokorny 1, 404 ձևական դժուարու-թիւններն ի նկատի ունենալով՝ շատ հաւանախան, բայց ո՛չ վերջնական է համարում։ Իմ տուած մեկնութեամբ բառիս այսպիսի ծագումը եթէ չի ջընջ-ւում, առնուազն Փոքր-Ասիա է փոխա-դըրւում։ Ըստ այսմ հյ. կարիճ բառի հետ կապ չունի կոր հոմանիշը, որ տե՛ս առանձին։ Իմ մեկնութիւնս ընռունում է նաև Meillet (նամակ 1930 դեկտ. 8)։


Կարծր, ծերք, ծունք

adj. fig.

hard, rough, harsh;
stiff;
solid, firm, steady;
harsh, severe.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. g2rg1-արմատից. որի միւս ժառանգներն են յն. γοργός «ուժ-գին, զարհուրելի, սաստիկ, վայրենի», հիռլ, garg, gargg «կոշտ, բիրտ, վայրենի», մբգ. kare «ուժեղ, բիրտ», որոնց հետ ոմանք միացնում են նաև հսլ. groza, լեհ groza «վախ, սարսափ, սոսկում», ռուս. гpoзa «երկիւղ, սարսափ, արհաւիրք, սպառնալիք, փոթորիկ», rpoзнo «խստիւ, սպառնալեօք. յոխօրտաբար», грoзныи «խիստ, սպառնա-լի, ահարկու, ահռելի», սլ. grózno «յոյժս ևն (Boisacq 154, 1103, Berneker 354-5. Pokorny I, 354)։ Pokorny I, 537, համե-մատութեանց մէջ աւելացնում է նաև լիթ. grazóti «սպառնալ» (Trautmann 95). ար-մատը դնում է հնխ. garg'-կամ grag'-«սարսափ, սարսափելի» (չի յիշում մբգ. karc «ուժեղ, բիրտ» ձևը)։


Կարճին

s.

root.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ռոյսի արմատ». մէկ անռամ ունի Ագաթ. § 548 «Չարաթոյն օդոցն շընչ-մամբ խստութեան դառնութեան՝ խորշակա-հար ցամաքեցուցանէ զվարսաձև բոյսս դա-լարոյն, մօտ առ կարճինսն այրեցուցանէ»։ (Ձեռ. կաճինսն, կարճիսն, կարճիսկսն. ՆՀԲ դնում է կաճին, նոր տպագրութիւնը՝ կար-նինսն, բայց ուզում է կարդալ «մօտ առ կարճ իսկ սնարեցուցանէ». կրկնագրում պա-կասում է. յն. և արաբ. թարգմանութիւնները յապաւած են այս մասերը)։ Թէ ուղիղն է կարճին՝ ցոյց է տալիս նրանից ածանցուած կարճնովին «արմատաքի, արմատով միա-սին» բառը, որ գործածուած է մէկ անգամ Սղմ. կէ. 22 «Փշրեսցէ զգլուխս թշնամեաց իւրոց և զհերսն կարճնովին» (այլ ձեռ. կար-ճովին)։


Կարմիր, մրոյ, մրով, մրաւ

adj. s.

red;
rubicund, ruddy, rosy;
red, red colour, vermilion.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Պհլ. *karmir հոմանիշից, որ իրանեան գրականութեան մէջ աւանդուած չէր և վեր-ջերս միայն երևան եկաւ (տե՛ս Gauthiot, Gram, sogd. 143 և MSL 17, 247) սոգդիա-ևան krm'yr (կարդա՛ karmir) «կարմիր» ձևով։ (Բայց ըստ Մարքվարտ (անձնական) կայ պհլ. [syriac word] ︎ kalmīr «կարմիր»)։ Նոյ-նից փոխառեալ է նաև եբր. [hebrew word] karmil «որդանի կարմիր գոյնը և նրանով ներկուած բան». հմմտ. նաև սանս. kirmira։ Բոլորի արմատն է պրս. [arabic word] kirm, զնդ. kərəma (?), տանս. krmi «որդ», որի ցեղա-կիցներն են ալբան. krum, krimp, իռլ. cruim, լիթ. kirmis, հպրուս. girmis «որդ», ընդհանուր նախաձևը հնխ. q'rmi-։ «Որդ> կարմիր» նշանակութեան զարգացման պատ-ճառն այն է, որ հին ժամանակ ծիրանի կարմիր գոյնը պատրաստում էին մի տե-սակ որդից (coccus ilicis կամ coccus polo-hicus), որ կաղնի ծառի վրայ աճող մի մակաբոյծ էր։ Հմմտ. ուրիշ լեզուներից նշանակութեան նոյնպիսի զարգացմամբ՝ յն. ϰὄϰϰος «որդ» և ϰὸϰϰινος «կարմիր», հսլ. čirmi «որդ» և čruminu «կարմիր», լտ. ver-mis «որդ» և vermiculus «որդան»>իտալ. vermiglio, ֆրանս. vermeil «կարմիր», հսլ. *v'rmi «որդ» և ուկր. vermjanyj «կարմիր», հպրուս. wormyan «կարմիր»։ Այնուհետև իրանեան բառը տարածուեց Արևելք և Արև-մուտք (Եւրոպա մտաւ արաբների միջոցով) հՍմտ. թրք. [arabic word] qərməz «որդան», qər-məzə «կարմիր», քրդ. kərməz, արաբ. kir-miz, kirmizi, սպան. alquermes, ֆրանս. μermèა ետաւ. carmesino. գերմ. Karmesin, լեհ. kiermes, alkiermes, բուլգար. hrimiz, սերբ. grimis, ռուս. кармазинъ, միջին հյ. խրմզի, ղըրմըզի «ծիրանի», գործածական յետին ռամիկ լեզուի մէջ, ինչ. Կոստ. երզն. էջ 114, 120 ևն (Boisacq 245, 844, Berne-ker 169, 490)։-Հիւբշ. 167։


Կրկուտ, կտի

s.

sprig, twig;
fagots, fallen-wood, brambles, bushes, briars.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Բլ. կրգուտ «խռիւ, փայտի չոր կտորտանք». նոյն բառն ունին նաև Բիւթ. Չն։


Կրպակ, աց

s.

shop;
tavern, wine shop or wine vault.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

Տաթև. ամ. էջ 25, 36 և 139 ստուգա-բանում է «գողի բակ». «Որ ի վաճառն տանի, զրկօղ է. զի որ քան զարժէսն ի վեր ծախէ և պակաս գնէ, գող է և զըր-կօղ, և որ զչափն կրկին դնէ՝ մեծ և փո-քըր, նոյնպէս զլիտրն, նոյնպէս զևան-գունն, որ մեծովն առնու և փոքրովն

տաւ, գող և զրկօղ է. վասն այն կոչի բնակութիւն նոցա կողբակ, որ է գողի բակ։-Այն որ ի վաճառն խաբէ զմարդ՝ գող է. վասն այն կուղբակ կոչեն, որ է գողի բակ՝ նստեալ ի փողոցի։-Նոս-տեալ ի մէջ կրպակին, որ է կուղբակ, որ ստուգաբանի գողի բակ»։-Ուղիղ մեկնեց նախ ԳԴ. նոյնը նաև Այտընեան, Քննակ. քեր. էջ 145 և յետոյ Հիւբշ. ZDMG 35(1881), էջ 661։


Կրտսեր, աց

cf. Կրսեր.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(խառն հոլովմամբ -ոյ, -աւ, -աց) ւտարիքով կամ կարգով յետինը՝ փոքրը, նուաստը, ստորին» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. մ. ա. 3 և յհ. ա. 3. որից կրտսերագոյն ՍԳր. Ոսկ. բ. կոր. յհ. ա. 4. կրտսերանալ Մեկն. ծն. կրտսերութիւն Ծն. խգ. 33. Եփր. թգ. բաղաձայնների ձուլմամբ յառաջացել է կրցեր Նխ. ծն. հմմտ. արտասուք >արտը-սուք >արցունք. իսկ ատամնականի անկու-մով՝ կրսեր, որից կրսերադաս Երզն. քեր. կրսերարար Փիլ. իմաստն. ևն։


Հադաղակ, աց

s.

demi-john, flagon;
goat-skin.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«գինու աման». մէկ անգամ ունի Յուդիթ ժ. 5. այլ ձեռ. հանդաղակ. յոյն օրինակն ունի ἀσϰοπυτίνη «կաշեղէն շիշ». ըստ այսմ հայ բառն էլ մեկնում են «կաշիէ տիկ, կամ փայտէ աման գինւոյ, կամ խսի-րով պատած մեծ շիշ (ֆրանս. dame-jeanne, ռմկ. տամճանա)», բոլորն էլ ենթադրաբար։


Հաշմ, ից

cf. Հաշմանդամ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

դել, մանրել», [arabic word] inhisām «նի-հարիլ. գործելու անընդունակ դառնալ» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 572)։


Պատար

adj.

heaped up, full, brimful, rich, abundant, copious, overflowing.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«լի, լեցունկ» (ըստ ՀՀԲ), «լեցու-նութիւն, կատարելութիւն» (ըստ ԱԲ. չունի ՆՀԲ)։ Երևի այս բառն է, որ մի անգամ ունի Ոսկ. մեկն. Պաւղ. Ա. էջ 881. «Տեսե՞ր զչափ հնազանդութեանն, լո՛ւր և զպատար սի-րոյն», յն. μέτρον «չափ», որ նախորդ նա-խադասութեան մէջ արդէն գտնուելով՝ թարգ-մանիչը կրկնութիւնից խուսափելու համար ա՛յս ձևով է թարգմանել. (այլ ձ. պատուէր, ինչպէս կարդում է նաև Վարդանեան ՀԱ 1913. 488, բայզ անյարմար է)։ Այս արմա-տից են պատարել «բոլորովին լցնել» Փիլ. Պիտ. «ծայրալիր կատարել» Մագ. պատա-րումն Եղիշ. Ճառընտ. պատարուն «լի» Եղիշ. խաչել. Պիտ. յուսապատար Դիոն. լիապա-տար Յհ. կթ. անպատարուն Մագ. լուսապա-տար Անան. յհ. մկ. խնկապատար Նար. ծայրապատար Պիտ.։


Պատինճան, ի

cf. Պատնջան.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Տիգ. բmդինջmն, Վս. պատըն-ջmն, Զթ. բադինջօն, բադինջոն, Հճ. բա-դընջօն, Ագլ. պատընջո՛ւն, Սվեդ. բmդինջուն, Մկ. պատիջmն, Մշ. պադիջան, Շմ. բադըմ-ջան, Ղրբ. բադումջան, Գոր. բադամջան, Ախց. պաթլիջան, Պլ. փաթլիջան, Տփ. բադ-րիջան, Սեբ. բալդըրջան, Երև. պօրընջան. Աոհասարակ նշանակում են «սմբուկ», բայց Զթ. Հճ. «լոլիկ, պամիդոր». Կովկասում եր-կուտր իրար խառնելով ասում են ւաճախ ռե պօրընջան «սմբուկ», կարմիր պօրընջան «լո-լիկ»։


Պատիր

adj. s.

deceiving, captious, false, deceitful, fallacious, delusive, sophistical, feigned, dissembled, concealed, artificial, illusory, vain;
seducing, untrue, lying;
—ք, deception, deceit, fraud, cheat, illusion, delusion, vanity, sophistry, feint, error, falsehood, lie;
cunning, craft, wile;
ի —ս արկանել, to deceive, to gull, to dupe, to lead into error.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«խաբէական, խաբեբայ, սուտ» ՍԳր. Եւս. քր. Վեցօր. Սեբեր. որից պատ-րել «խաբել, դաւել, որսալ» ՍԳր. պատիրք «խաբէութիւն, մոլորութիւն» Բ պետ. բ. 13. Ոսկ. կող. և եբր. Սեբեր. պատրական Ոսկ. եփես. պատրանք ՍԳր. Եւս. քր. պատրա-խառն Եփր. համաբ. էջ 154. առասպելապա-տիր Կոչ. 312. պատրողական Փարպ. խաբե-պատիր Եփր. թգ. և յես. հաւապատիր ՍԳր. կորստապատիր Մծբ. դիւրապատրելի Ոսկ. ա. կոր. վաղապատիր Ոսկ. բ. տիմ. թակար-դապատիր Ճառընտ. ևն։


Պատկան

cf. Պատշաճ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«նետ. նետի սլաք». արմատ առանձին անգործածական. գտնւում է մի-այն նորագիւտ պատկանել «վրան նետեր արձակել, նետաձիգ լինել, նետալից առնել» բառի մէջ, տր մէկ անգամ ունի Եփր. մեկն, յոբայ. «Պատկանեցէք ի նա զհամբաւս իբրև զնետս և ձգեցէք ի Յոբ՝ որպէս ի նպատակ» (ՀԱ 1912, 625 և 673)։


Պատնէշ, նիշի, նէշի, աւ, իւ, նիշաց

s.

rampart, intrenchment, barricade, stockade, barrier, bastion, bulwark;
— պաշարման, circumvallation, contravallation, siege, blockade;
պատել — պաշարմամբ, to besiege;
դնել — շուրջ զքաղաքաւ, to invest a city;
— ածել, արկանել, կանգնել, պատել, to intrench, to throw up intrenchments, to intrench or fortify oneself, to surround with ramparts or trenches, to barricade, to palisade;
to fortify with bastions.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրազ. ბატნემი պատնեշի «աատ-նէշ, պատնէշաւոր տեղ, մարտկոց» Գ. թագ. ի. 12, ուր հայ թարգմանութիւնն էլ նոյն բառն ունի։ (Չուբինով, էջ 1008 սխալմամբ տպել է მატნეზი պատնեզի, ինչպէս որ էջ 1105 სა3ატნეზო սապատնեզո «окопныи»)։


Պատշգամ, ից

s.

side chamber;
projecture, balcony, verandah, belvedere, terrace;
porch.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «վերնայարևի սեն եակ, դահլիճ, դստիկոն, շէնքի վերի յարևեռ դուրս կարկառեալ մաս» ՍԳր. Մծբ. Կոչ. 389. Եփր. ծն. էջ 44. որից պատշգամ դրաց «նախադուռ, գաւիթ» Փիլ. նխ. պատշգամեալ Արծր. գրուած է նաև պատշկամ, պատըշ-գամբ, պատշկամբ, պաշտգամ, պաշտկամբ. վերջինս «եկեղեցու բեմ» նշանակութեամբ ունև Լմբ. մատ. էջ 205 (տե՛ս իմ Հալ. նռռ բառեր հին մատ. Բ. 122) և այս իմաստով պէտք է առնել նաև պաշտկամ Թղթ. դաշ 27։ Նոր գրականի մէջ ընդունուած է պա-տրշգամ «balcon կամ շահնիշիր» (արևմտև-ան բարբառ), պատշգամբ (արևելեան բար-բառ)։


Պատուար, աց

s.

bulwark, rampart, bastion, barrier, epaulment, beam, rafter;
ceiling;
— լինել հայրենեաց, to be a bulwark of one's country.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *patvār ձևից, որից փոխառեալ է նաև ասոր. [syriac word] p dtūrā «պատուառ» կազմուած է pat-նախդիրով vār=զնդ. *vā-ra=պրս. օ [arabic word] bāra «պատ, պարիսպ» բա-ռից, իբր զնդ. *paitivāra=սանս. [other alphabet] prativāra «արգելք»։ Նոյն արմատից տար-բեր մասնիկներով կազմուած են պրս. [arabic word] barvār «ամառանոց, քօշկ», օ [arabic word] varvā-ra «վերնայարկի պատշգամ» <զնդ. *upairi-vara-, պրս. [arabic word] farvār «ամառանոց, ա-մառնատուն, չարդախ»<պհլ. farvār<զնդ. ❇ fravāra-«ամրոց, մարտկոց», պհլ. *parvār (որից փոխառեալ է արամ. parvārā «արուարձան»)<զնդ. ❇ ︎ pairivara-«պատնէշ, պատուար»=սանս. [other alphabet] parvvara-«ծածկոց, շրջակայք»։ -Հիւբշ. 226, 514։


Կամուրջ, մրջաց

s.

bridge;
պսակ կամրջի, parapet —.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ. հմմտ. յն. γέϰῦρα «պո-ղոտայ, յետնաբար՝ կամուրջ», որ ուրիշ բարբառներում ժողովրդական ստուգաբա-նութեամբ ստացել է διφοῦρα, δίφουρα, δέφορα, βέευρα, βιυφόρις, βλέευραν ձևերը։ Ուրիշ լեզուների մէջ պահուած չէ սոյն հնդևրոպական բառը, անշուշտ կրօնական նախապաշարմունքով, և փոխանակուած է զանազան նոր դարձւածներով. ինչ. սանս. «կապ», իրան. «անցք», լտ. «ճանապարհ» ևն։ Հալերէն ու յունարէն ձևերը ապահովա-պէս նոյն են իրար հետ, բայց իրար այն-քան աննման, որ կարելի չէ վերականգնել հնդևրոպական նախաձևը։ Jacobsohn (Wör-ter und Sachen, Kulturhistorische Zeit-schrift, հտ. II, էջ 198) յունարէն բառի հետ է միացնում լտ. vibia «գերան», այս վեր-ջինը դնելով հնխ. g'*ebhia ձևից։ Արմատը ենթադրելով g*ebh-կամ gebh-՝ հայերէ-նում սպասելի էր *կաւուրջ. մեր մ ձայնը կարող է մի անծանօթ ձայնական օրենքի և կամ ժողովրդական ստուգաբանութեան ար-դիւնք լինել։ Ըստ Meillet նախաձայնը ան-շուշտ g* է, ինչպէս երևում է կրետական δεφυρα, բէովտ. βέφυρα և յոն. -ատտ. γέ́φῦρα ձևերի համեմատութիւնից. իսկ հյ. ա յառաջացել է նախաւոր e>ե-ից՝ ազդեցու-թևամբ յաջորդ վանկի ու ձայնաւորի. հմմտ. վեց և վաթսուն (փխ. *վեթսուն)։


Կամփսակ, աց

s.

oil-bottle;
phial.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. ϰαμώνάϰης, ϰαώάϰης «իւղի կուժ», սափոր», որից նաև լտ. capsaces. յունարէն բառը գործածուած է Ս. Գրքի վերոյիշեալ հատռուածնեռում և թարգմանութեան ժամա-նակ փոխ է առնուած պարզ տառադարձու-թեամբ։-Հիւբշ. 354։


Կայթ, ից

s.

basket, pannier;
cf. Կայթիւն;
—ք դրուատեաց, rounds of applause, plaudits;
—ս հարկանել, տալ cf. Կայթեմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

րայականն ու միւս թարգմանութիւննե-րը կայթի տեղ ունին «հարիւր ողկոյզ, հարիւր կապոց»։ Սրանից հետևցնելով Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. էջ 100 կայթ մեկնում է «շար ողկուզաց չորա-ցեալ խաղողոյ կամ չամչու»։ ՆՀԲ «իբրև արմատ կթելոյ՝ է կթոց, քթոց»։ Հիւնք. հանում է կաթն բառից։ Մանան-դեան, Կշիռները յեվ չափերը, էջ 88 և 90 գտնում է որ Դիոնիսիոս Թելմա-հարցու ասորական ժամանակագրու-թյան մէջ «գինու մեծ չափը անվանված և kailtè. չափի այս անունը... համա-պատասխան ե հայերեն կայթին... կայլտեյի կշռորդը կստացվի՝ 408x x25=10 կիլ. 200 գր.»։ Ասորի բառն է kailtā «չափ», որ իգականն է kaila «չափ» բառի։ Ըստ ձևի կարելի չէ հա-մեմատել հայ բառի հետ, որովհետև պիտի տար հյ. *քայղթայ կամ *քեղթայ (միայն ք նախաձայնով)։


Կայծ, ից

s.

spark;
cf. Կարկեհան.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ԳՒՌ (dialectal) նում կարծ և պայծառ բառերի հետ։ ԳԻՌ.-1. Ագլ. կայծ, Մկ. Սլմ. կίծ, Ախց Կր. կած, Հմշ. գէձ, Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. գաձ, Զթ. Խրբ. գmձ, Ասլ. գաձ, գազ, Սվէդ. զուձ, որոնք նշանակում են «կրակի կայծ». իսկ Ղրբ. կmծ «տաք, շատ տաք», Մղր. կ'mծ «օդի տաքութիմն», Հճ. գած, գօձ «վառուած ածուխ», Ննխ. գաձ գաձ «բոլո-ռովին նոր» (փուռից դուրս եկած որևէ բա-նի ակնարկութեամբ ընդհանուր իմաստ ստացած).-սրանց դէմ ունինք Երև. պէծ, Մշ. պձեղ, Ալշ. պէձիլ «կայծ»։-2. Ախց. Երև. կայծակ, Ագլ. կա՛յծmկ, Ռ. գայձագ, Կր. կածակ, Գոր. Մկ. Մրղ. Ոզմ. Ջղ. Վն. Տփ. կէծակ, Ղրբ. կm՛ծmկ, Ննխ. Պլ. Սչ. գաձագ, Ասլ. գաձագ, գաձայ, Ալշ. Մշ. կէ-ծագ, Հմշ. գէձագ, Բլ. կիձագ, Տիգ. գէճmգ, Զթ. գէձօգ, գէձոգ, Շմ. կէցկէցի, Սլմ. կէր-ծակ, բոլորն էլ «կայծակ, շանթ». իսկ Խրբ. գ'mձmգ «Տեառնընդառաջի յաջորդ օրը»։ Հմմտ. նաև Սչ. գաձօռիգ «բշտիկ», գաձքար «կայծքար», Խրբ. ք'mձօռագ (նախաձայն ք՝ և ոչ գ՝), Հմշ. գէ'զդիչ, Ղրբ. (շրջմամբ) ծիկո՛ւռի և պէծ հոմանիշով էլ՝ Ղզ. պրծրվէ-ոիկ «կայծոռիկ, փոսուռայ» (բառիս կազ-մութեան մասին՝ իբրև կայծ+ոռ+իկ՝ տե՛ս փոսուռայ), Հմշ. գէ՝զդից «փայլատակեզ»։-Նոր բառեր են կայծկլտուկ Խրբ. «շանթ», կայծանալ «տաքանալ, զայրանալ, տռփիլ. սիրահարուիլ, շատ փափագիլ, կարմրիլ», կայծապողուն, կայծապտուկ «բշտիկ», կայ-ծառ «ունելի», կայծացնել «սաստիկ տա-քացնել, արծարծել», կայծեփեաց, կայծ-խոտ, կայծկլտալ, կայծկծալի «ատրաշէկ». կայծկոնած «տաքութիւնից երեսը կարմը-րած», կայծկռտիլ «փայլիլ, ցոլալ», կայ-ծութիւն «տենդ», կայծուկոթիլ «զայրանալ». կծղիլ «հասկերը չորանալով այրիլ»։ Ատա-նայի թրքախօս հայոց բարբառով կայ հուր

ՓՈԽ (borrowing) Գ. Փառնակ, Անահիտ 1906, 233 հայերէնից փոխառեալ է դնում ալբան. gadz «կայծ, կրակ»։-Գւռ. կայծառ ձևից է կապադովկ. յն. ϰαίζάρ «երկաթագործի ու-նելի» Karolides, Iλ. συγϰρ, էջ 61, 85 և 165 (ի զուր Karolides ստուգաբանում է այս բառը յն. ϰαίω «վառել»+սնս. dhar, պրս. dar «կրել, ունել» բառերից)։ Հայերէնից է դարձեալ կապադովկ. ϰϰσϰάρα «կայծքար» (որի առաջին մասի մէջ Karolides, էջ 82 ուզում է տեսնել սանս. kas «փայլիլ», ա-ռանց մեկնութեան թողնելով երկրորդ մա-սը)։ Առաջին ձևի մէջ հյ. ծ տուել է Հ իսկ միւսի մէջ σ՝ յաջորդ ք-ի պատճառաւ։


Կայսր, սեր, սերք, սերաց

s.

emperor, caesar;
Վեհափառ —ն, His Imperial Majesty.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. ր հյ. (-սեր, ւսերաց) «ինքնակալ թագաւոր Հռովմայեցոց» ՍԳր. Բուզ. որից կայսերագիր Կորիւն. կայսերական Ագաթ. Բուզ. կայսերակերպ Ագաթ. կայսերալուր Արծր. կայսերազարմ Գնձ. կայսրունի Իրեն. հերձ. 100. յետնաբար կայսրանալ «կայսր դառնալ» Մին. համդ. 127, 128. -տարբեր ձևեռոմ ունենք նաև՝ կեսար (սեռ. -ու) Եփր. բ. տիմ. Կոչ. Խոր. Յհ. կթ. կեսառութիւն Ճառընտ. կեսառոս Ուռհ. էջ 402. կիսառոս Յայսմ. նոյ. 29։