• նեն նաւավարքն զպարանս նաւուն». սրա համար իբր վկայութիւն է բերում Ագաթ. «Բերին կարս պարանաց եր-կայն ստուարս և կծեցին»։ Նոր տաա-գրութեան մէջ այս հատուածը հետևեալ ձևով է. «Բերին կարս պարանաց եր-կայնս և ստուարս, և կցեցին իջուցին ի ներքս» (§ 218. ձեռ. տարբ. չկայ, ուրեմն բոլորն էլ ունին կցեցին). սրա-նով՝ ենթադրեալ *կծել բայը ինքնին ջնջւում է։-Հիւնք. հանում է կծծի բա-ռից։
• . անստոյգ նշանակութեամբ բառ. գոր-ծածուած է երեք անգամ հետևեալ ձևով. Զգեցեալ հիրս և կարմիրս. Եզեկ. իգ. 6 (յոյ-նը երկու բառի տեղ միայն ὅαxίνϑινω «յակնթագոյն»). Հիր և կարմիր և կապու-տակ և երփն երփն նարօտուց. Եզեկ. իէ. 24 (յն. այս բոլորի դէմ միայն ύάϰινϑον «ա-կինթ». բայց այլ ձձ. աւեւառնում են ϰαι πορρυραν «և պորփիւր»). Ագուցի զքեզ հիր և կարմիր. Եփր. աւետ. 305 (առնուած է Եզեկ. ժզ. 10 համարից, որ մեր թարգմա-նութեան մէջ այսպէս է. Ագուցի քեզ զերկ-նագոյնն. =յն. ὸάϰινϑον «յակինթ»)։-Որովհետև գործածուած է կարմիր և կապոյտ բառերի հետ, ուստի և գոյնի անուն է, և յատկապէս կարմրից ու կապոյտից տարբեր մի գոյն։ Եւ որովհետև յունարէնում համա-պատասխան ձևն է միշտ «յակնթագոյն», որ և վերջին օրինակում թարգմանուած է նաև երկնագոյն, ուստի պէտք է ընդունիլ, թէ հիր նշանակում է «յակնթագոյն, որ է երկնա-գոյն կապուտակ»։ Հնագոյն հայերէնում զա-նազանում էին ուրեմն կապոյտի երկու որոշ տեսակները, այն է՝ կապոյտ «cинiи, լեղա-կի գոյն», հիր «րοлуσoй, երկնագոյն»։
• = Պհլ. *čarpik ձևից, որ թէև աւանդուած չէ, բայց հմմտ. պրս. čarb-dast «աջողակա-ձեռն և եոագաշարժ», čarb-bālā «ուղղաբերձ և կշռակի հասակ», čarbīdan «յաղթող լի-նել», čarb-zabān «ճարտարալեզու», որ և ǰarb «յաջողակ, ճարտար», jarbi «յաջողա-կութիւն, քաջութիւն», jarb-dast «յաջողա-ձեռն», jarb-zabān «ճարտասան» ևն։ Թերևս իրանեաններից անցած լինի թաթարական լեզուներին. հմմտ. քումուք. čeberlik «ար-ուեստ», Ննխ. հայոց բարբառով՝ չէբէր «ձեռ-արուեստի մէջ ճարտար»։
• Böttich. ZDMG 1850, 357 սանս. čhyu «չուել, երթալ», որ մերժում է Lag. Arm. Stud. § 1393, որովհետև իրանեանում նոյն բառն ունի նախա-ձայն š. պրս. šudan «երթալ. չուել»։ Patrubány ՀԱ 1908, 152 յն. δίεμαι «փախչիլ», διερός «փախչող, արագըն-թաց» բառերին ցեղակից է դնում։-Թաթարական լեզուախմբում կայ [arabic word] ձևը, որ գտնում եմ Böhtling-ի եաքու-տերէն բառարանում (Uber die sprache der Jakuten, Ս. Պ. 1851)՝ satə «յոտոն-կայս, հետևակ» բառի դէմ համեմա-տութեան բերուած. [arabic word] ձևը պէտք է կարդալ երևի jeyve. բայց մեր բառը սրա հետ չի կարող կապ ունենալ, որով-հետև յիշուած է Զ դարից (տե՛ս Ակին-եան ՀԱ 1910, էջ 205 ա), ուստի և նը-մանութիւնը պատահական է։ Այսպէս է նաև չին. [ethiopian word] šՈ կամ [other alphabet] čiao3 «ոտք»։
• «մօտ կամ առաջ երթալ՝ տանիլ». արմատ առանձին անգործածական, որից զանազան բայակերտ մասնիկներով ձևագած են՝ մատիլ «մօտենալ» Մծբ. մատնուլ «մո-տենալ» Բ. մակ. ժա. 8. մատչիլ «մօտ եր-թալ, մօտենալ» ՍԳր. Ագաթ. Կիւրղ. թգ. և ծն. մատուցանել ՍԳր. Ագաթ. Եզն. Սեբեր. սրանցից են մատուցական Ագաթ. մատու-ցիչ Եփր. ել. ղևտ. թղթամատոյց Աբր. մա-միկ. և Ճառընտ. ինքնամատոյց Նիւս. բն. դժուարամատոյց Բ. մակ. ժբ. 21. Ոսկ. մ. բ. 12. դժուարամատչելի Արծր. յառաջամա-տոյց Կոչ. Ոսկ. յհ. ա. 30. սրբամատոյց Ա-գաթ. զոհամատոյց Կաղանկտ. նպաստամա-տոյց Կորիւն. նաւամատոյց, խնդրամատոյց (նոր բառեր) ևն։ Թերևս նաև մատք «երա-զափորձութի՞ւն» Եւագր. իա.։ Տե՛ս նաև մա-տարկայ։-Արմատի երկրորդ ձևն է ՄԱՒՏ = ՄՕՏ, որի հետ ճիշտ այն ձայնական լա-րաբերութիւնն ունի, ինչ որ արածել և արօտ, յատանել և յօտ։
• . անստոյգ բառ. մէկ անգամ ու-նի Արիստ. աշխ. «Երեք մասունքն ի մար-մենին (կամ ի մարմնենին) ի նա լինին հա-յեցեալ, ըստ երից ամանակաց բաժանեալ»։ ՆՀԲ մեկնում է «մանելիք, գործի մանելոյ, աղեկատ», իսկ ԱԲ ջնջած է։ Արդեօք ստուգ-ուած է որ սխալ ընթերցուա՞ծ է։ Քաջունի, Գ. 160 դեռ շարունակում է գրել «quenouille, իլ»։ +ՄԱՐՄԻՆ, ո հլ. «միս, փխբ. մարդ, նիւթ, իր» ՍԳր. որից ունինք բազմաթիւ ա-ձանցներ. յիշենք նրանցից մի քանի հնա-ռոյնները. -մարմնագեղ Ոսկ. ես. մարմնա-ծին Ագաթ. մարմնակից Եփես. գ. 6. Ագաթ. մարմնահար Բուզ. մարմնապատ Եզն. Վեց-օր. Ոսկ. մ. բ. 19. մարմնապէս Սեբեր. Եւս. պտմ. Եփր. ծն. Ագաթ. բառավերջում՝ թանձ-րամարմին Եզն. զովամարմին Եփր. մնաց. չորեքմարմին Եւս. քր. քաջամարմին Ոսկ. յհ. ա. 3. յետիններից յիշենք մարմնապա-հեստ Պտրգ. 261, մարմնացի «մարմնով» Լծ. պրպմ. 742 (երկուսն էլ նորագիւտ բառ), գե-ղեցկամարմին Փիլ. երկմարմին Փիլ. բուլա-մարմին Կանոն լերկամարմին Նար. խոտա-մարմին Ոսկիփ. բազմամարմին Նիւս. կազմ. մարմնամարց. մարմնամարզութիւն, մարմ-նամարօական (նոր բառեր) ևն։
• (յգ. սեռ. -եաց) «անպտուղ մի ծառ՝ որի փայտը յարմար է շինութեան մէջ» Պիտ. (յիշուած է կաղամախի հետ). գրուած է նաև տփի, յուբի, հոփի և մեկնուած է զանազան ձևով. այսպէս՝ յուբի «կաղամախ» Բժշ. յո-փի «կապպար» Ռոշք. հոփի «կասլայ, դափ-նի» Հին բռ. ոփնի «կաղամախի, populus» Ղուկ. վրդ. Խարբերդցի (ՀԲուս. § 2430). «ազգ կաղամախի» ՆՀԲ և ՋԲ, իսկ ըստ Տի-րացուեան, Contributo § 77 fagus silvatica L, § 303 ucer campestre L (առաջինը ըստ ՀԲուս., երկրորդը ըստ Քաջունի)։-Տե՛ս և գւռ.։
• Հին բռ. մեկնել է «ապաժոյժ կամ անոյժ», ըստ ՆՀԲ անշուշտ շփոթելով վատոյժ բառի հետ։ ՀՀԲ մեկնում է ուա Հին բռ. «անհամբեր», որով հանում է ժոյժ բառից։ ՆՀԲ ի վակասն ուժել «զօձեաց բուռն հարկանել»։ Nyberg-ի մեկնութիւնը տե՛ս Հաւաք բառի տակ։
• «աղէ՛, շո՛ւտ, հա՛յդա» Մրկ. ժդ. 42. Յհ. ժա. 16. ժդ. 51. Ոսկ. յհ. ա. 1. որից օ՛ն առ, օ՛ն առեալ «դե՛հ, հա՛յդա» Ոսկ. մտթ. (ստէպ), Եւս. քր. օն անդր «չէ՛, ամենևին ոչ, քա՛ւ լիցի» Ոսկ. յհ. ա. 3, 37, բ. 13. Պիտ. փիլ. լին. օն անդր, օն իսկ «անմիջա-պէս, տեղն ի տեղը» Արծր. Եպիփ. ծն. և թաղմ. օն և օն «Աստուած ինձ ալսպէս այնպէս անէ» (երդման ձև) ՍԳր. (սրանից է ծագած օնսայ «երդումն» Բառ. երեմ. էջ 336). եթէ օն, թէ օն «թէ այսպէս և թէ այնպէս» Կոչ. քանիօն «որչափ» Սղ. լը. 5. Յոբ. ժգ. 23. Եւս. պտմ. Մծբ. Սեբեր.։