Entries' title containing ե : 10000 Results

Կանթեղագործ, աց

s.

lamp-maker.


Կանթեղակիր

adj.

lamp-bearing.

NBHL (2)

Որ բարձեալ կրէ զկանթեղ, զջահ.

Զջահսն շուրջ ածէր ի վեր անդր (կապիկն,) որպէս կանթեղակիրքդ մանկունք, յոյժ ցոյցս առնելով. (Փիլ. լիւս.։)


Կանթեղավաճառ, աց

s.

lamp-seller.


Կանթեղավառ

s.

lamp-lighter.


Կանթեղաւոր

adj.

having a lamp.

NBHL (3)

ԿԱՆԹԵՂԱՒՈՐ կամ ԿԱՆԹԵՂՆԱՒՈՐ. Ունօղ զկանթեղ, զջահ. կանթեղակիր, լապտերակիր. ջահակիր. (դահիճ) որ ջահիւք խանձողէ զայլս.

Զարկան զգետնի կանթեղաւորքն։ Ասեն կանթեղաւորքն. (Ճ. ՟Ա.։)

Երթային առաջի մեր կանթեղնաւորք պարսիկք՝ առեալ ղամբարս արծաթիս. (Պտմ. աղեքս.։)


Կանթեղխոտ, ոյ

s. bot.

celandine, tetter-wort.

NBHL (2)

Ըստ Բժշկարանի մեկնի յայսպէս.

որ է հողմափայտն. եւ մամիրան ասեն։ Իսկ պրս. թուրքերէն ասի, որպէս ծիծառնախոտ։


Կանխագրեմ, եցի

va.

to write beforehand, to predict in writing.


Կանխազեկոյց

adj.

forewarning;
forewarned.

NBHL (2)

Կանխաւ զեկուցեալ, կամ զեկուցանօղ.

Ըստ հոգեհանճար իմաստնոյն կանխազեկոյց առակի. (Նար. ՟Հ՟Թ։)


Կանխաձայնեմ, եցի

va.

to foretell, to announce beforehand, to predict.

NBHL (4)

προφωνέω praedico, praemoneo. Կանխաւ ձայնել. յառաջագոյն պատմել. քարոզել. գուշակել, ազդել.

Զայս տէրն մեր յառաջագոյն կանխաձայնեաց նոցա։ Զայս եսայի յառաջագոյն տեսեալ կանխաձայնեաց. (Սարգ. ՟ա. պ. ՟Դ։)

Կանխաձայնէ զխիստ նախանձ հրէիցն. (Գէ. ես.։)

Զոր մի ըստ միոջէ կանխաձայնեցին մարգարէքն. (Բրսղ. մրկ.։)


Կանխասահմանեալ

adj.

predestinated;

NBHL (2)

Կանխասահմանեալ իսկ ի նմին տեառնէ յառաջ քան զյաւիտեանս. (Աթ. ՟Ը։)

προοριζόμενος praedefinitus. Յառաջագոյն սահմանեալ.


Կանխատես

adj.

provident, wary, cautious, prudent.

NBHL (3)

նախատես. նախագուշակ. եւ Նախախնամական.

Կանխատես գուշակութեամբ Անան. (եկեղ։)

Ըստ իւրում կանխատես իմաստութեանն. (Սարգ. ՟ա. պ. ՟Ղ։)


Կանխատեսութիւն, ութեան

s.

foresight, precaution;
prevision.

NBHL (5)

πρόνοια, πρόγνωσις praenotio, praescientia, providentia. Նախատեսութիւն, կանխագիտութիւն, նախախնամութիւն աստուծոյ. եւ մարգարէութիւն.

Ըստ ծածուկ եւ անքննին իւրոյ կանխատեսութեանն. (Փարպ.։)

Որպէս զիարդ ճանաչէ աստուածային կանխատեսութիւն։ Առ որս կամաւ եւ ըստ կանխաըեսութեան խորհրդոյ յայնոսիկ խոնարհէր տէրն. (Յհ. իմ. պաւլ. եւ Յհ. իմ. երեւ.։)

Զկանխատեսութիւն իւր յայտ առնէ. (Նանայ.։)

Կանխատեսութիւն մարգարէից, կամ առաքելոց. (Ճ. ՟Բ.։ Սարգ. ՟բ. պ. ՟Ղ։ Սարգ. յուդ. ՟Գ։)


Կանխեմ, եցի

vn.

to rise or get up early;
to arrive early, before daybreak;
to hasten, to hurry, to make haste, to arrive beforehand, to anticipate, to go or get before, to precede, to get the start of, to outstrip;
— ըստ առաւօտն, to rise with the dawn, to get up at day-break;
— ունել, to preoccupy — ի կատարումն ըզձից ուրուք, to anticipate one's desires or wishes.

NBHL (14)

ὁρθρίζω mane, vel diluculo surgo. Կանխաւ կամ կանուխ յառնել վաղքաջ ընդ առաւօտն. վաղայարոյց լինել. առաւօտել. կանուխկեկ ելլալ պառկելէն.

Կանխել ընդ առաւօտն. (Ծն. ՟Ժ՟Թ. 2. 27։ ՟Ի. 8։ Ել. ՟Ը. 20. եւ այլն։)

Կանխեսջի՛ք վաղիւ ի ճանապարհ ձեր. (Դատ. ՟Ժ՟Թ. 9։)

Կանխեաց եզեկիաս արքայ՝ ժողովեաց զիշխանս քաղաքին. (՟Բ. Մնաց. ՟Ի՟Թ. 20։)

Կանխեալ անագանեալ արձանանայր աւուրս ՟Խ. այսինքն ՟Ը առաւօտս, եւ ՟Ը երեկոյս. (՟Ա. Թագ. ՟Ժ՟Է. 17։)

ԿԱՆԽԵԼ. προφθάνω praevenio προλαμβάνω praeoccupoi προσλαμβάνω assumo, praesumo ὀρμάω irruo. Աճապարել. փութալ. վաղաժաման լինել. զառաջս առնուլ. ջանալ. բուռն հարկանել.

Ողորմութիւն նորա կանխեսցէ առիս։ Կանեսցուք առաջի նորա խոստովանութեամբ։ Կանխեցի տարաժամու։ Պարտ է կանխել նախ քան զարեգակն ի գովութիւն քո։ Կանխեսցեն հարկանել ղամուրսն.եւ այլն։

Կանխեցէ՛ք, եւ ծաներուք, զի ես եմ աստուած. յն. ըստ ոմանց է, պարապել եւ ըստ այլոց՝ հոգալ, փութալ։

Կանխել ի սէրն աստուծոյ, կամ ի կենցաղօգուտ երկս արհեստից։ Կանխել յառաջ քան զժամանակն դատել. (եւ այլն. Յճխ.։ Պիտ.։ Սարգ. եւ այլն։)

Միշտ կանխէ զանհնարինս՝ նեղեալ ի խղճէ մտաց. (Իմ. ՟Ժ՟Ե. 10։)

Չեւ էր եկեալ ի գերեզմանն, կանխեն նոքա զհակառակութիւնն. (Ոսկ. յհ. ՟Բ. 16։)

Վաղգոյն կանխէր տէր զաւետիսն. (Յճխ. ՟Ժ՟Ե։)

Զայս խորհուրդ կանխեաց հայր մեր յակովբ. (Մծբ. ՟Դ. (տպ. խորհրդով արդար։))

Ի բանալ նոցա զբանս մարգարէիցն, զոր կանխեցին վասն նորա. (Իգն.։)


Կանխերգ

adj. s. mus.

predicted, foretold;
prelude.

NBHL (2)

Կանխաւ երգեալ ի սաղմոսի, կամ ճառեալ ի սուրբ գիրս.

Ի կանխերգիցն մերձ այսր եդիցգ թէ սիրեցէ՛քզտէր սուրբք նորա. (Նար. ՟Կ՟Ա։)


Կանխումն գիշերահաւասարից

sn.

precessionofthe equinoxes.


Կանխուսեալ

adj.

already instructed or informed.

NBHL (2)

Կանխաւ ուսեալ ինչ. առաջուց սորվածը.

Զկանխուսեալն ի մոռացմունս դարձուցեալ. (Լմբ. պտրգ.։)


Կանոնադրեմ, եցի

va.

to establish rules or laws, to make regulations for;
to admit into canon-law.

NBHL (3)

որ եւ ԿԱՆՈՆԵԼ. Կանոնս եւ օրենս դնել, սահմանել, կարդել. եւ Ի ժամանակագրական կանոնս աւանդել.

Զսոսա զերկոսեան կանոնադրէ՝ ասելով։ եւ զայլն եւս բարեկարգութիւնս կանոնադրեալս յառաքելոց սրբոց. (Սարգ. յկ. ՟Դ. եւ Սարգ. ՟բ. պետ. ՟Գ։)

Զգիւտ ժամուց եւ ժամանակաց, զմարդկայնոց սեռից կենցաղավարութիւնս կանովնադրեալ դրոշմեցին ի մատեանս. (Արծր. ՟Ա. 1։)


Կանոնաւորեմ, եցի

va.

to regulate, to rule, to put in order.


Կանոնեմ, եցի

va.

to regulate, to determine, to order, to dispose, to arrange;
to prescribe, to decree, to constitute, to establish;
to canonize.

NBHL (13)

κανονίζω ad regulam dirigo, constituo. Կանոնաւ սահմանել. կանոնադրել. օրինադրել.

Զայս մեզ առաքեալ կանոնէ. (Բրս. հց.։)

Նախ ինքն արար՝ զոր մեզ կանոնեաց։ Կանոնեցեր ոչ անտես առնել. (Նար. կ. ՟Ձ՟Է։)

Քսանական կանոնեալ զգլուխս ի ժողովոյն. (Յհ. կթ.։)

Արտաքոյ մերոց կանոնելոցս այլազգ նիւթեն. (Կանոն.։)

Քառասուն միայն (աւուրս) կանոնեցին. (Ճ. ՟Բ.։)

Եօթն գուբղայիւք կանոնեալ սաղմոս. (Ի գիրս խոսր.։)

Սիրես քննել զգիրս, եւ նոքօք կանոնել զառ ի քէն աւանդութինսն. (Սարկ. մարդեղ.։)

Շնորյիւ քո լցցուք, զմեզ կանոնեսցուք, զայլըս խրատոսցուք. (Գանձ.։)

Անկեալ առ ոտս նորա՝ աղաչէին կանոնիլ ի նմանէ. (Կլիմաք.։)

ԿԱՆՈՆԵԼ. Կարգել ի կանոն ժամանակագրութեան կամ պատմութեան. վերածել յաղիւսակս.

Այլ մեք զկարգն կանոնելով առընթեր եւ զմարաց էագաւորսն. (Խոր. ՟Ա. 21։)

Զքանիօնութիւն (Ամաց ժամանակի) կանովնեցին։ Իշարս կանովնեալ։ Դրոշմել կանոնել ի գիրս։ Կարգաւ կանոնեալ դրոշմեալ կան յոլովից գիրսս. (Արծր. ՟Ա. 1։)


Կանչեմ, եցի

vn.

to cry, to cry out, to scream;
to exclaim;
to call after, to halloo.

NBHL (7)

κράζω clamo, vociferor. Գոչել, կոչել, ճչել, խանչել, կական բառնալ. ձայն արձակել. կանչել կանչւռտել, պոռալ.

Կանչեմ առ քեզ ձայն կանացի. (Շ. եդես.։)

Կանչեալ իբրեւ զառիւծ. (Արծր. ՟Բ. 1։)

Մեծաձայն ճչեալ, կանչեալ, խանչեալ. (Ագաթ.։)

Մեծամեծս կանչելով ի վերայ իմ. (Արշ.։)

Եւ բազմացաւ ձայն կանչողին. (Գր. տղ. յերուսաղէմ.։)

Ոմանք (ի թռչնոց) ճչօղք, ճռուօղք եւ կանչօղք. յն. զլեզուն յածեն զերաժշտական. (Կոչ. ՟Թ։)


Կաշառաբեկ

adj.

bribed, corrupted, suborned;
venal;
—ս առնել, to bribe with gifts or with money.

NBHL (3)

δεδωροκοπημένος muneribus corruptus. Բեկեալ, այսինքն զիջեալ կամ որսացեալ կաշառօք. կաշառառու. կաշառակուրծ.

Պատուհասակոծ առնէր զդպիրսն իբրեւ զկաշառաբեկս. (՟Գ. Մակ. ՟Դ. 15։)

Կաշառաբեկս առնէր. (Բուզ. ՟Դ. 5։)


Կաշառեմ, եցի

va.

to bribe, to corrupt, to practise upon, to buy over, to suborn, to seduce with bribes.

NBHL (11)

δωροκοπέω muneribus corrumpo. Կաշառօք որսալ, ամոքել. կաշառաբեկ առնել. կաշառ տալ.

Մենեղաւոս կաշառեաց զանդրոնիկոս. (Նախ. ՟Բ. Մակ.։)

Զպահապանսն կաշառեն. (Ճ. ՟Բ.։)

Կաշառեցին եւ պատրեցին կարասեաւն. (Շ. մտթ.։)

Ոչ կաշառէր նմա զորթն դիեցիկ. (Եփր. թագ.։)

Կաշառեցին զբանտապանն, կամ զպահապանսն. (Հ=Յ. հոկտ. ՟Ե. Հ=Յ. հոկտ. ՟Ժ՟Զ.։)

Որում ոչ ընծայիւն կաշառեալ աչառեցաւ. (Պիտ.։)

Գործովք միայն գրաւի, եւ ոչ ստեղծաբանութեամբ կաշառի. (Նար. ՟Բ։)

Կամ յիմաստութեանն ի հնարից ըմբռնիլ, կամ յանզգամութեանն ի մեծութենէ կաշառիլ. (Լմբ. սղ.։)

Իմաստութեամբն կաշառէ զնոսա, որպէս եւ երկրպագութեամբն։ Լաբանու ի նոյն կարծիս կաշառեալ՝ օրհնելով տանի զնա. (Վրդն. ծն.։)

Մատնեցին զնա իշխանին, եւ սուրբն կաշառեաց (այսինքն ընծայիւք մեծարեաց) զմատնիչն, եւ ասէ. շատ շնորհակալ եմ՝ որ պատրաստեցիր ինձ զերկնից արքայութիւն. (Հ. կիլիկ.։)


Կաշեայ, էի, ից

adj.

leathern, made of leather.

NBHL (2)

Ի կաշւոյ կազմեալ. կաշեղէն. կաշիէ.

Ի կաշեայ պահպանակաց զգեստուն. (Խոր. ՟Գ. 37։)


Կաշեգործ

s.

currier.


Կաշեգործութիւն, ութեան

s.

currying;
cf. Խաղախորդ.


Կաշկանդեմ, եցի

va.

to bind, to tie fast, to bind tightly, to lash together.

NBHL (8)

Պնդապէս կապել քարշելով (կամ իբր կաշւով, փոկով). պրկել. արգելուլ եւ պնդել անշարժ.

Կապեալք խաւարի, եւ կաշկանդեալք երկայն գիշերոյ. յն. ոտնակապեալք. (Իմ. ՟Ժ՟Է. 2։)

Զամուսնութիւն նախանձայոյզ առն կաշկանդեաց առ վաւաշ ունչս գիտութեան։ Կաշկանդեալ զօրէն երկաթապինդ լինէր կապանօք. (Պիտ.։)

Կաշկանդեալք չքաւորութեամբ. (Յհ. կթ.։)

Կաշկանդեալ ձեռօք. (Նար. ՟Հ՟Գ։)

Յորս կաշկանդեալն է բազմաբեղուն յօդիւք. (Մագ. ՟Ի՟Ե։)

Ախտաւոր աստի կենօքս կաշկանդեալք. (Իգն.։)

Կաշկանդեաց զնոսա ի մահիճս երկայնութեամբ գիշերոյ։ Նովաւ կաշկանդեցան որպէս երկաթով. (Լմբ. իմ.։)


Կապակցեմ, եցի

va.

to bind, to unite, to join together.

NBHL (5)

συνδέω colligo, connecto, conjungo, concilio. Կապել ընդ միմեանս. զուգել. զօդել. շաղկապել. միաբանել.

Զթագաւորն եւս եգերացւոց ի սէր միաբանութեան ընդ իւր կապակցեալ։ Զխորհրդածուսն իւր կապակցէր դաշանց երդմամբ. (Յհ. կթ.։)

Կապակցել լծով հաւանականաւ զվեհն ընդ փոքուն. (Նար. ՟Խ՟Զ։)

Զայրիացեալքս ի քէն դարձեալ՝ կապակցեսցե՛ս սիրով քոյին. (Յս. որդի.։)

Բազում համաշունչս ունին, եւ ստուգապէս են կապակցեալ ընդ միմեանս. (Ոսկ. յհ.։)


Կապարեայ, էի, ից

adj.

leaden, made of lead.

NBHL (11)

μολίβδιος plumbeus. cf. ՊՂԵՄԲԱՏ։ Որ ինչ է ի կապարէ. արճճեայ.

Կշիռ կապարեայ. (Զաք. ՟Ե. 7։ եւ 8։)

Կապարեայ դահեկան. (Ոսկ. յհ. ՟Բ։ 34։)

Կապարեայ մրճով, կամ գնտովք. (ՃՃ.։)

Երկուս տախտակս կապարեայ. (ՃՃ.)

Բիւր բեռն փայտեայ կամ կապարեայ գտանել. (Ոսկ. ես.։)

Տայր կնիք կապարեայ դնել յամենեցուն պարանոցսն. եւոնդ.։)

Չափ կապարեայ. (Շ. բարձր.։)

Իբր մեքենայիւք իմն կապարէիւք. (Նիւս. կազմ.։)

Իբր մ. Կապարաւ. կապարեայ գրչաւ.

Պատկեր թագաւորական յառաջ կապարեա՛յ նկարագրի, եւ ապա բազմերանգ դեղոցն ի վերայ արկանելով. (Շ. բարձր.։)


Կապարեմ, եցի

va.

to plug or stop withlead, to lead, to plumb.


Կապարճեալ

adj.

cf. Կապարճաւոր

NBHL (3)

ԿԱՊԱՐՃԱՒՈՐ ԿԱՊԱՐՃԵԱԼ. Ունօղ եւ վարօղ զկապարճս. նետաձիգ.

Զկապարճաւորս եւ զկորովիս աղեղնաւորացն. (Արծր. ՟Գ. 1։)

Կապարճեալք եւ լիաձիգք՝ եւ լիագիրկք մտցեն անդր. (Ոսկ. ես. (յն. նետիւք եւ աղեղամբ)։)


Կապելայ

s.

tavern, public-house;
eating-house;
brothel.

Etymologies (3)

• «հանրատուն» Կանոն. 245 (ներգ. ի կապելոջ). Մաշկ. Սարգ. ա. պետ. է. էջ 292. որ և կապեղայ Մխ. դտ. կապե-լիոն Վրք. հց. կապեղիոն, կապլիոն Վրք. հց. կապեղէ ԱԲ. կապիղայ Սոկր. 446. որից կապեղանոց, կապելանոց Ոսկ. եբր. 493. բ. տիմ. և ես. 419 կապեղուհի «պանդոկապա-նուհի» Վրք. հց։

• = Ասոր. [syriac word] ︎ qapēlā «գինեպան, պան-դոկապետ» բառից, որ իր հերթին փոխա-ռեալ է յն. ϰαπηλεία, ϰαπηλεῖον, ϰαπήλιον «մանրավաճառի կրպակ, գինետուն» բառից։ Հունարէնի արմատն է ϰαπη «մանը կտոր, մանրուք» (Boisacq 408)։ Հայերէնի մէծ կապելայ և կապեղայ ասորերէնից են, իսկ միւսները յունարէնից։

• ՀՀԲ և ՆՀԲ դնում են յունարէն ձևից։ Հիւբշ. 355 նոյնպէս յունարէնից է դը-նում, երկրորդաբար միայն յիշելով ա-սորին՝ նշանակութեան տարբերութեան պատճառաւ։ Վերի ձևով դրաւ Վարդա-նեան ՀԱ 1920, 331։

NBHL (5)

ԿԱՊԵԼԱՅ կամ ԿԱՊԵՂԱՅ, ԿԱՊԵԼԻՈՆ ԿԱՊԵՂԻՈՆ. Բառ յն. գաբիլի՛ա, գաբիլի՛օն. καπηλεία, -λείον, καπηλίον caupona, cauponaria, taberna, popina. Պանդոկի. հիւրանոց վարձիւք. գինետուն, եւ Պոռնկոց.

Զօրէն բոզիցն՝ որ ի կապելայս նստին։ Պոռնիկ անուանին կանայք, որ ի կապելայս նստին. (Սարգ. ՟ա. պ. ՟Է։ Սարգ. ՟բ. պետ. ՟Դ։)

Մեղայ՝ ի կապելայս մտանել եւ ճաշել. (Մաշկ.։)

Ի դռեհս, եւ ի կապեղայս. (Մխ. դտ.։ Կանոն.։)

Եմուտ ի կապելիոննգ ի տունս պոռնկաց. (Վրք. հց. ՟Բ։)


Կապելանոց

cf. Կապելայ.


Կապելիոն

cf. Կապելայ.

NBHL (5)

ԿԱՊԵԼԱՅ կամ ԿԱՊԵՂԱՅ, ԿԱՊԵԼԻՈՆ ԿԱՊԵՂԻՈՆ. Բառ յն. գաբիլի՛ա, գաբիլի՛օն. καπηλεία, -λείον, καπηλίον caupona, cauponaria, taberna, popina. Պանդոկի. հիւրանոց վարձիւք. գինետուն, եւ Պոռնկոց.

Զօրէն բոզիցն՝ որ ի կապելայս նստին։ Պոռնիկ անուանին կանայք, որ ի կապելայս նստին. (Սարգ. ՟ա. պ. ՟Է։ Սարգ. ՟բ. պետ. ՟Դ։)

Մեղայ՝ ի կապելայս մտանել եւ ճաշել. (Մաշկ.։)

Ի դռեհս, եւ ի կապեղայս. (Մխ. դտ.։ Կանոն.։)

Եմուտ ի կապելիոննգ ի տունս պոռնկաց. (Վրք. հց. ՟Բ։)


Կապելապետ, ի

s.

tavern or eating-house keeper, publican.


Կապեմ, եցի

va. fig. gr.

to bind, to tie, to fasten;
to bind or tie up;
to bind fast, to pinion;
to cord, to bind with cords;
to bind, to connect or link with;
to chain, to put in irons, to imprison;
to bind by friendship, by contract;
to spell.

NBHL (31)

δέω, ἑπιδέω, καταδέω, ἑκδέω , δεσμεύω ligo, vincio. Կապով զօդել. յօդիւ միաւորել. կցել. աղխել. զուգել. յարել. յեռուլ. եւ Ի կապանս արկանել. պնդել. պրկել. կաշկանդել. կախել. արգելուլ. խափանել. ծրարել. պատել. կապել, կապկըպել, կպցընել, փակցընել, արգիլել. եբր. ասար.

Կապել կարմիր ի ձեռին, կամ նշան կարմիր ի պատուհանին։ կապել կապով, կարովք նորովք, սամետիւք լուծ նմա, անուր ի քիթս։ Ի՞ւ կապիցիս։ Կապել պատանու զաչս, զորթոյ զյավանակ, զլար զպատուհանէ։ Որայ կապել ի դաշտի։ Կապեցէ՛ք զայդ՝ խրձունս, կամ ի խրձունս։ Միով խաւարային շղթայիւ ամենեքեան կապեցան։ Կապեալ ոտիւք, եւ կապեալ ձեռօք։ Եւ մեռեալն ոտիւք կապելովք։ Զամենայն ականս պատուականս ի քեզ կապեցեր։ Վեց աստիճանք էին աթոռոյն կապեալք ոսկւով.եւ այլն։

Երկան զուլանէն հրամայէ կապել. (Խոր. ՟Բ. 45։)

Կապել զցցոյ միոյ. (ՃՃ.։)

Երկու ձեռքն կապեալ ի վերայ գլխոյն. (Վրք. հց. ՟Դ։)

ԿԱՊԵԼ. Նմանութեամբ, եւ պէսպէս ոճով.

Զոր կապեսցես կամ կապիցէք յերկրի, եղիցի կապեալ յերկինս. (Մտթ. ՟Ժ՟Զ. 19։ ՟Ժ՟Ը. 18։)

Զլեզու քո կապեցից կապեցից ի քիմս քո. (Եզեկ. ՟Գ. 26։)

Կապեալ լեզուն արձակի. (Իգն.։)

Ի ժամ մահուն կապեցաւ բերանն. (Կանոն.։)

Զգունդն ասորւոց կուրութեամբ կապէր. (Խոսր.։)

Որ հանապազ կապէ զբերան իւր ընդ երդման, կապէ զհոգի իւր ընդ հուր գեհենին. (Մանդ. ՟Բ։)

Ընդ նզովիւք կապեսցի ի հարցն. (Յճխ. ՟Ի՟Գ։)

Կապիլ ընդ հնազանդութեամբ, կամ ընդ հարկաւորութեամբ. (Մծբ. ՟Ժ՟Գ։ Մանդ. ՟Ժ՟Ա։)

Կապեցին զանձինս իւրեանց ի սէր նորա։ (ՃՃ.։)

Պատուհաս ի վերայ փղապետին կապէր. (՟Գ. Մակ. ՟Ե. 15։)

Զմեծագոյն ի վերայ կապիցէ դսրովանս. (Պիտ.։)

Կապեա՛ կամուրջ. (Ճ. ՟Ա.։)

Փայտեայ պահանգս կապէին ի մէջ որմոյն. (՟Ա. Եզր. ՟Զ. 9։)

Այն որ կապեաց կամար զերկինք. (Շ. եդես.։)

Ոչ մեծութեան ինչ նշանակ է այնչափ զարդ յանձին կապել. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ը։)

Մի՛ կապեր զխոստովանութիւնդ, եւ ես արձակեցից զիմ բարերարութիւնս. (Եփր. զղջ.։)

Եթէ էր հաստեալ կապեալ մտացն ադամայ ի պատուէր արարչին, ոչ լինէր մարմին նորա լուծեալ յօդելոյ անտի։ Ոչ կապեաց նա ի փորի իւրում զպատուէրն. (Եփր. ծն.։)

Կապեալ դուռն արգանդի նորա բացաւ. (Եփր. թագ.։)

Կապեաց եղիա զանձրեւածին ամպ, եւ արձակեաց. եբեր. ՟Ժ՟Ղ։)

Կապեաց զաննիւթ բնութիւնն ընդ նիւթականիս (զհոգի ընդ մարմին), որքան կամեսցի՝ որ կապեացն. եւ դարձեալ լուծանէ՝ որպէս կամի, եւ վերստին կապէ. (Սարգ. ՟բ. պ. ՟Բ։)

Պատկեր էիր աստուծոյ, եւ վատթարիդ կապեցար։ Առ որս. (՟Ժ՟Բ։)

Պատկառիմ ասել, թէ՝ եւ ընդ սանդարամետականին կապեցաւ. (Նար. ՟Խ՟Ը։)

Ընդ զգալի ձայնիս եւ զմտացն յօժարութիւն պարտ է կապել. (Ի գիրս խոսր.։)

Ոչ քահանայք ակումբ կապին. (Գր. տղ. յերուսաղէմ.։)

ԹԱԳ կամ ՊՍԱԿ ԿԱՊԵԼ. cf. ԹԱԳ, եւ այլն։


Կապեալ

adj.

bound;
imprisoned, enchained;
կապեալ ձեռօք եւ կապեալ ոտիւք, bound hand & foot.

NBHL (4)

δέσμιος vinctus, captivus. եբր. ասիր. Արկեալն ի կապանս. կալանաւոր. բանտարկեալ պատժաւոր, կամ գերի.

Արձակեցեր զկապեալս քո։ Զամենայն կապեալս երկրի։ Կապեալք խաւարի։ Կապեալ մի՝ զոր կամէին։ Կարծէր փախուցեալ զկապեալսն։ Կապեալն պօղոս կոչեաց զիս։ Պօղոս կապեալ յիսուսի քրիստոսի.եւ այլն։

Զայլս ի կապելոց։ Ընդ այլոց կապելոց. (Փարպ.։)

Լուծանէ զիրս կապեալս՝ դանիէլ. իմա՛ զդժուարիմաց բանս, կամ զկնճիռն անլուծանելի.


Կապերտ, ից

s.

piece of linen or of cloth;
— հնոտի, tatter, rag.

Etymologies (4)

• , ի հլ. (հմմտ. գրծ. կապերտիւք Եփր. Գ. կոր. 122) «շորի կտոր, քուրջ, լաթ, 2. հագուստի փեղկերը. 3. քուրձ» ՍԳր. Եւս. պտմ. 697. Մծբ. էջ 312. Ոսկ. ես. և յհ. բ. 38. ւրից կապերտակ կամ կապերտիկ «շո-րի կտոր» Ոսկ. ես. 292 և յհ. բ. 14. Շիր. կապերտոց «դրօշակ կամ դրօշակի շորը» (նորագիւտ բառ) Ուխտ. Ա. 83. կապերտա-վրան «թաղիքէ վրան, ալաչուխ» Զքր. սարկ. Բ. 105.-բառիս ռամկական ձևն է կարպետ Ոսկիփ. Վրդ. առ. 71։

• ՆՀԲ «փերթ կապայի կամ քէպէի»։ Վ. Ա. Ա. (Ազգասէր Արարատեան, Կալ-կաթա 1848, էջ 96) հանում է կա, կայ. կաց, կայան «տեղ»+պերտ=փերթ «կտոր» բառերից. կափերթ է բնիկ հայ բառ, որ ցոյց է տալիս թէ այս աոհես-տը նախ ծաղկեցաւ Հայաստանում, ո-րից նիւթն ու անունը փոխ առին օտա-րազգիները։ Հիւնք. կապարճ բառից։ Հացունի, Պատմ. տարազի, էջ 7 կապ բառից։

• ԳՒՌ.-Սլմ. Վն. կարպետ, Ախց. Գոր. Երև. Կր. Շմ. Տփ. կարպէտ, Ղրբ. կա՛րպրէտ. Ալշ. Մշ. կարբեղ, Խրբ. Սեբ. գարբէդ, Ասլ. գարբէ՝դ, գարբէ՝*, Հմշ. գարբիդ, Տիգ. գmր-բիդ, Զթ. գայբիդ, գարբիդ. բոլորն էլ նշա-նակում են «անմազ գորգ»։

• ՓՈԽ.-Հալերէն գաւառական ձևի հետ բոլորովին նոյն են անգլ. carpet «գորգ». հՖր. carpite, ֆրանս. carpette «սենեակի քառանկիւնի գորգ», գերմ. Karpet, իտալ. carpita «մի տեսակ թաւ կերպաս», հունգ. kärpit «վարագոյր», սերբ. karpit «վա-րագոյր», krpèta «սեղանի վրայ փռելու գորգ» (Berneker 628), որոնք բոլոր հանում են եւրոպացիք ստ. լտ. carpita «բրդէ ձորձ» բառից, իսկ այս էլ ծագած լտ. carpo «բուրդ կամ թել մանել» բայից. բայց դեռ քննելի է թէ արդեօք նոյն իսկ այս ստ. լատ. բառը փոխառեալ չէ՞ յետին հայերէն կարպետ ձևից, նիւթի հետ վաճառականու-թեամբ անցած Եւրոպա։-Օրբէլի (տե՛ս Մառ, Teксть и paз. no Kав. Փոл. հտ. I (1925), էջ 111) հայերէնից փոխառեալ է համարում նաև ռուս. ковëръ «գորգ»։ Այս բառը՝ որի ցեղակիցներն են ուկր. kóver., kovérec, չեխ. koberec, լեհ. kobierzec, բուլ-զար. guber և սերբ. guber, դեռ բացատրը-ւած չէ։ Ըստ Berneker 592 ոմանք փոխա-ռեալ են դնում անգլ. čover «ծածկոց» բա-ռից, ուրիշներ հիսլ. kggurr «գորգ» բառից, ուրիշներ էլ ֆրանս. couvrir, սպան. cobrir. իտալ. coprire, ռում. cóper «ծածկել» բա-ռից։ Սակայն բոլորն էլ անճիշտ են»

NBHL (6)

ῤάκος, ῤῆγμα panniculus, pannus, vestis detrita, fragmentum, ruptura σάκκος saccus ἰμάτιον vestimentum. Իբրու փերթ կապայի, կամ քէպէի. Պատառ պաստառի, կոտորակ ձորձոյ. հանդերձ անարգ, մաշեալ, պատառատուն. ցնցոտի. գրգլեակ. կտաւ բրդեայ, ցփսեայ. քուրձ. ծուէն. լաթի կտոր, քուրջ, շոր, կարկտանք.

Կապերտս հինս։ Կապերտ անթափ։ Պատառեաց զնա յերկոտասան կապերտս։ Կապերտ այծեայ։ Որպէս ի կապերտէ՝ որ լինի ըստ օրինի կանանց. (Երեմ. ՟Լ՟Ը. 11։ Մտթ. ՟Թ. 16։ ՟Գ. Թագ.)

Կապերտի միոջ, եւ պատառոյ հացի վաճառեսցին իշխանութիւնք։ Պատառոյ միոյ կապերտի զի՞նչ գնեցեր. (Ոսկ. ես.։)

Ի պաղեստին երկուս կապերտս հենլով ի միասին՝ այնպէս առնեն զհանդերձսն. (Ոսկ. յհ. ՟Բ. 38։)

Կարկառեա կապերտ, մատո դեղ. (Ածաբ. աղքատ.։)

Զկապերտն նորա կորզեցին յուսոյն. (Վրք. հց. ՟Ժ՟Ե։)


Կապերտակ, ի

s.

piece of tag, shred, strip, scrap, cutting of linen or cloth.

NBHL (4)

ԿԱՊԵՐՏԱԿ ԿԱՊԵՐՏԻԿ. ῤάκιον vestis vilis. Դոյզն կապերտ, լաթի կտոր, քրջի կտոր.

Եւ այժմէն իսկ ի տօնսն կապերտակս իմն զերեսօքն պատեն. (Ոսկ. ես.։)

Կոստանդիանոս հրամայեաց զօրացն զյաղթող նշանն քրիստոսի դրոշմել ի վերայ կապերտակի. (Շիր. քրոն.։)

Միայն ցնցոտի կապերտիկ զգեցեալ. (Ոսկ. յհ. ՟Բ. 13։)


Կապերտիկ, տկի

cf. Կապերտակ.

NBHL (4)

ԿԱՊԵՐՏԱԿ ԿԱՊԵՐՏԻԿ. ῤάκιον vestis vilis. Դոյզն կապերտ, լաթի կտոր, քրջի կտոր.

Եւ այժմէն իսկ ի տօնսն կապերտակս իմն զերեսօքն պատեն. (Ոսկ. ես.։)

Կոստանդիանոս հրամայեաց զօրացն զյաղթող նշանն քրիստոսի դրոշմել ի վերայ կապերտակի. (Շիր. քրոն.։)

Միայն ցնցոտի կապերտիկ զգեցեալ. (Ոսկ. յհ. ՟Բ. 13։)


Կապկեմ, եցի

vn.

to ape, to mimic.


Կապնդեղ, ոյ

s. bot.

lovage.

NBHL (1)

ԿԱՊՆԴԵՂ որ եւ կոչի ՔԵՂՈՅ ՍԵՐՄՆ. ՔԱՇՄ. Խոտ եւ արմատ կծու ախորժ՝ օգտակար ստամոքաց, իբր համազօր պղպեղի մանանխոյ. ... ըստ Մենինսքեայ որպէս լտ. ligusticum, siler montanum, կամ cunilago եւ այլն. (Բժշկարան.։)


Կապուտակեալ

adj.

cf. Կապուտակագոյն.


Կապուտակեայ

adj.

cf. Կապուտակագոյն.

NBHL (4)

Ճարմանդս կապուտակեայս։ Առ կապուտակեայ ժապաւինեաւն։ Զվիժակսն կապուտակեայս։ Զնուարտանս նորա կապուտակեայս. (Ել ՟Լղ. ՟Ի՟Զ. 4։ ՟Լ՟Թ. 30. 34։ Թուոց. ՟Դ. 25։)

Զգեստ՝ կրկին կապուտակեայ. (Փիլ. քհ. ՟Ա։)

Ի հաստատութեացն, որ կամարն է կապուտակեայ. (Մագ. ՟Բ. ՟Ի՟Թ։)

Սրբոցն այն արեամբ կապուտակեայ ծովուն փոխեալ յարիւն. (Տաղ.։)


Կապտեմ, եցի

va.

to despoil, to depredate;
to plunder, to loot, to collect booty, to rob, to strip, to deprive of, to bereave.

NBHL (8)

(լծ. լտ. գա՛բիօ, գա՛բդօ. եւ թ. գափմագ որպէս եւ շըպշագ ). σκολεύω , συλάω spolio praedor, capto συλλέγω colligo. Աւար առնուլ, եւ կապուտ կողոպուտ թողուլ. աւազակել. կորզել ի բաց. յափշտակել. կողոպտել. մերկացուցանել յընչից զըմբռնեալն, եւ քաղել զպտուղ ի ծառոց, եւ այլն. թալլել, թալանել, գերել գերփել, մերկացընել, փրցընել.

Արագ արագ կապտեսջի՛ր. (Ես. ՟Ը. 3։)

Աւազակել եւ կապտել զճանապարհորդսն. (Խոսր.։)

Պահողին գանձն կապտեալ։ Կապտեցաւ ի շնորհէ։ Կապտել զզարդ փչման, կամ զփչումն։ Կապտեն զհայր ի յիւրմէ բանէ։ Կապտեսցին կապանքն, կամ մեքենայքն. (Նար.։)

Զխայրին կապտէր. այսինքն զարգելեալ պտուղն. (Թէոդոր. մայրագ.։)

Զկանուխն ոչ կապտեցի պտուղ. (Նար.։)

Գործասէրն մեղու ի մարդսն թռչի, եւ կապտէ պտուղ (կամ ծաղիկ). (Ածաբ. նոր կիր.։)

Զիւրաքանչիւր (փետուրս) համանգամայն կապտէին. (Պիտ.։)


Կառ հարկանեմ

sv.

to fix the regards on, to bend, to rivet on.


Կառաչեմ, եցի

vn.

to cry, to shout, to utter cries, to bawl;
to roar;
to low, to bellow;
to croak.

NBHL (1)

Ոմն աղաղակէ, ոմն կառաչէ յերկինս առ աստուած. (Լմբ. սղ.։)


Կառապետ

cf. Կառապետ.

NBHL (2)

ἠνίοχος (սանձակալ). եւ ἅρχων τῶν ἀρμάτων auriga. Պետ կառաց. կառավար. ուղղիչ կառաձիգ ձիոց.

Պատուէր ետ կառապետաց իւրոց։ Իբրեւ տեսին կառապետքն։ Ասէ ցկառապետն իւր. (՟Գ. Թագ. ՟Ի՟Բ. 31=34։)


Կառավարեմ, եցի

va.

to drive a coach;
to conduct, to direct, to guide, to govern, to rule, to regulate;
սրարշաւ —, to drive, to rattle along at full speed;
—իմ ի թեւս հաղմոց, to be borne on the wings of the wind.

NBHL (18)

ԿԱՌԱՎԱՐԵՄ եւ ԿԱՌԱՎԱՐԻՄ, եցայ. ձ. ἀρματηλατέω, ἠνιοχεύω aurigo, currum ago, habenas teneo, moderor. Վարել կամ ուղղել զկառս. ընթանալ կառօք. յառաջ խաղալ. եւ Կառամարտիլ ի ձիընթացս.

Կառավարել կամիմ, զի կառօք յաղթեցից քեզ. (Պտմ. աղեքս.։)

Ի ձիընթացս մեծի կրկիսին կառավարել կամեցեալ. (Խոր. ՟Բ. 76։ եւ Շ. վիպ.։)

Կառավարիլ ամպովք, եւ ելանել ի վայր աստուածութեան հրոյ. (Խոր. վրդվռ.։)

Եղիա կառավարէր յերկինս։ Վերածնութեամբ աւազանին կառավարեալ թեւապարի յերկիրն պարգեւաց. (Զքր. կթ.։)

Նմանապէս եղիայի կառավարելով յափշտակեցար ի բարձրագոյն անճառելիս. (Ոսկ. լս.։)

Կառք խաչակառք, յորում էմմանուէլն բարձրացեալ՝ կառավարելով ստուգապէս աւարումն գերելոցն արար. (Անյաղթ բարձր.։)

Կառավարեա՛լ ի թեւս հողմոց, ելեալ ի քրովբէս. (Նար. ՟Լ՟Դ։)

ԿԱՌԱՎԱՐԵՄ. ն. κατευθύνω, ἅγω, διοικέω, οἱκονομέω rego, dirigo, duco, guberno, administro. Նմանութեամբ ասի զաստուծոյ եւ եթ, որպէս Ուղղել, առաջնորդել, վարել, ղեկավարել, տնտեսել, հոգալ, նախախնամել։

Ո՛, որ չորեքերիվարեան որպէս կառաց դիր զտարերս դասելով, եւ կառավարելով զժամանակս եւ այլն. (Պիսիդ.։)

Որ զամենայն կառավարես ըստ պատշաճ պիտոյից. (Խոսր.։)

Կառավարեա՛ զկամս հայցմանց նոցա եւ զմերս ընդ ուղղորդն. (Պտրգ.։)

Որ զանշարժն իբր զընթացօղ կառավարես. (Նար. ՟Կ՟Գ։)

Իմանալիք եւ զգալիք նովին եւ ի նորին ակնարկելոյ եղեն եւ կառավարին. (Գր. հր.։)

Կառավարէ զտարերս ի մեր պէտս, կամ զարարածս, կամ զբարձունս բարձամբք, կամ զաշխարհս ողորմութեամբ, եւ զերկինս ճշմարտութեամբ։ Նովաւ կառավարին արարածք։ Արարածոցս, կամ աշխարհի կառավարէ (այս ինքն առաջնորդէ). (Լմբ. սղ. Լմբ. ստիպ. եւ Լմբ. ժղ. եւ Լմբ. պտրգ.։)

Կառավարեա՛ ի վերայ իմ զողորմութեան քո պարգեւս. այսինքն տնտեսեա՛. ենիկ.։)

Իսկ զմարդկանէ դուն ուրեք՝ այլազգ այլաբանութեամբ.

Սիրով ի միասին միախորհուրդք զմիտս կառավարեալ. (Յհ. կթ.։)


Կառափեմ, եցի

va.

to strike on the head;
to behead, to execute, to decapitate.

NBHL (9)

Տ. ԿԱՌՆ, եւ ԿԱՆԿԱՐ։ Շփոթի ի գրչաց եւ ընդ ծառ, որպէս ոստ ծառոյ.

անկանէր ի գետն մեծ կուր. անդ ի միջոյ (կամ իմ իջոց) գետոյն դիպեալ կառ մի ի կղզոջ, եւ ի լուղ անցանէր՝ եղեալ ի ծառն. (Կաղանկտ.։)

ԿԱՌ 3 cf. ԿԱՌՆ, եւ ԿԱՆԿԱՐ։ Շփոթի ի գրչաց եւ ընդ ծառ, որպէս ոստ ծառոյ.

անկանէր ի գետն մեծ կուր. անդ ի միջոյ (կամ իմ իջոց) գետոյն դիպեալ կառ մի ի կղզոջ, եւ ի լուղ անցանէր՝ եղեալ ի ծառն. (Կաղանկտ.։)

ԿԱՌԱՓԵՄ որ եւ ԿԱՌԱՓՆԱՏԵԼ. Զկառափն հարկանել, եթէ՛ գլխատելով, եւ եթէ կռփելով, եւ տանջելով. գլխուն զարնել, եւ գլուխը զարնել՝ կտրել.

Գողգոթայ, որ է տեղի կառափելոյ. (Մտթ. ՟Ի՟Է. 33. յն. տեղի կառափին. վասն որոյ ի Ղկ. եւ Յհ. գագաթն դնի։)

Քրիստոս կառափեցաւ անդ մարմնով. կառափելն քերթելն է զմիսն մինչեւ ցոսկերսն. որ է անլուր։

Զբազումս ի պաշտոնէիցն կառափեալ սատակեցին. (Արծր. ՟Բ. 3։)

Եւ որ զմարգարէն ոչ կառափեաց, վրիժապարտ գտաւ. (Խոսր.։)


Կառափետղ

s.

Golgotha, place of the skull, place of execution.

NBHL (2)

Տեղի կառափման, այս ինքն գլխատման, կամ սպանման. լեառն գողգոթայ, եւ խաչն.

Բերէ զգագաթն՝ բարձրութիւն սորա (խաչի), եւ զկառափետղն ձեւ սորա։ (Փոխէ) զկառափետղն ի կենաց գործետղ. (Անյաղթ բարձր.։ Շ. անդ։)


Definitions containing the research ե : 10000 Results

Բացուստ, ի Բացուստ

adv.

far, very far;
— ի բաց cf. Բաց.

NBHL (12)

ԲԱՑՈՒՍՏ կամ Ի ԲԱՑՈՒՍՏ. Ի հեռուստ, ի հեռաստանէ. հեռւանց.

Տեսեալ զնա ի բացուստ, ոչ ծանեան. (Յոբ. ՟Բ. 12։)

Բացուստ միայն բանիւ ի կեանս դարձոյց. (Տօնակ.։)

Ետես թզենի մի ի բացուստ. (Մրկ. ՟Ժ՟Ա. 13։)

Նշանակիչ ժամանակին ի բացուստ անդր ծանուցմամբն։ Ի բացուստ ի հեռուստ իբր ըստ հուպ նայեցեալ տեսանօղս։ Ի բացուստ նկատել, ակնարկել, հերքել. (Նար.։)

Բժշկէ բանիւ եւ հրամանաւ ի բացուստ. (Իգն.։)

Ի տղմատիպ կենցաղական շաղախմանցս, որք ի կենցաղումս, ի բացուստ (այսինքն հեռի) ելով. (Մագ.։)

Հայել ոչ իշխեսցէ, այլ բացուստ ի բաց զթիկունս դարձուցեալ՝ ի բացուստ մորմոքիցի. (Ոսկ. յհ. ՟Բ. 51։)

Մինչ չեւ տարածեալ իցեն ճառագայթք արեգականն, բացուստ ի բաց յառաջարձակ լուսովն լուսաւորէ զաշխարհս ամենայն. (Ոսկ. մ. ՟Ա. 4։)

Ի տեսլենէ օձի միոջ բացուստ ի բաց փախչելով մարդիկ. (Ագաթ.։)

Բացուստ ի բաց ի հաւատացեալ գործոյն հրաժարեն. (Լմբ. պտրգ.։)

Բացուստ ի բաց հալածել, կամ հեռանալ. տրոհեալ տարագրել. հերքումն. (Կոչ. ՟Ժ՟Գ։ Եփր. յես.։ Նար. ՟Հ՟Ե։ Նար. խչ. երգ։)


Բաւականազօր

adj.

powerful, omnipotent.

NBHL (2)

Իբր Ամենազօր. բաւականն (Աստուած).

Մեծ է տէր, եւ բաւականազօր, թէ՛ յերկնից ոք խնդրէ (նշան), եւ կամ յերկրի. (Ոսկ. ես.։)


Բաւականութիւն, ութեան

s.

capacity, ability, competence, aptness.

NBHL (18)

cf. ԲԱՒԱԿԱՆ. իբր Ձեռնհաս.

Զիա՞րդ կարիցէ ի նմին աստուածութենէն համարել որ չէն բաւակ ճանաչել զհայր. եբեր.)

ԲԱՒԱԿ 2 (ի, աց.) ԲԱՒՂԱԿ. cf. ԲԱՒԻՂ. գրի եւ ԲԱՒԱԿ ըստ Հին բռ. ուր ասի.

Բաւիղ կամ բաւեղ, բաւակ, բաւղակ կամ բողակ. շինուածք ինչ՝ կամ առոյք (առուք) մանուածոյք, ստուերական։

Կշռեա՛ ինձ զարժանն բաւականութեամբ. (Առակ. լ. 8։)

Յաղագս բաւականութենէ կերակրոց. (Փիլ. քհ. ՟Ժ՟Բ։)

Որպէս զի զամենայն բաւականութիւն ունիցիմք. (Ժմ.։)

Հարկաւոր բաւականութեամբ շատացելոց։ Իմաստասիրական բաւականութեամբ. (Պիտ.։)

Լիապէս բաւականութեամբ բաշխեալ ամենայնի։ Մի՛ զկամուրջ կենցաղոյս գրեսցես ինձ հանգստեան բաւականութիւն. (Նար. ՟Կ՟Ը. ՟Հ՟Ը։)

Ըստ բաւականութեան պահանջելոյ ժամուն պիտոյից. (Յհ. իմ. ատ.։)

Ուստի՝ ԲԱՒԱԿԱՆՈՒԹԵԱՄԲ, իբր մ. Բաւականաբար. հերիք. լիով.

Բաւականութեամբ ունի զկենացն տեւողութիւն. (Պիտ.։)

Բաւականութեամբ իսկ յայտ առնէ, թէ եւ այլն. (Կիւրղ. ծն.)

Յոբ բաւականութեամբ եցոյց. (Վանակ. յոբ.։)

ἰκανότης facultas Ձեռնհասն գոլ. կարողութիւն.

Բաւականութիւն մեր յԱստուծոյ է. (՟Բ. Կոր. ՟Գ. 5։)

Կեանս ընձեռել զօրէ ինքնիշխան բաւականութեամբ։ Ինքեան միայն բաւականութեամբ նորոգեաց։ Քաւեա՛ ի պարտեաց ամենակատար բաւականութիւն. (նար. ՟Ժ. ՟Հ՟Է. եւ ՟Ծ՟Բ։)

Զտաճարս աղօթիցն ըստ արժանի բաւականութեանն զարդարուն պահեսցին. (Կանոն.։)


Բբիւն

s.

noise, confused sound.

NBHL (1)

Իսկ բըբիւն աղաղակի եւ մարտամբոխի ... եւս քան զեւս սաստկանայր, եւ հնչմունք եւ կայթմունք եւ կաքաւք զինուց. (Յհ. կթ.։)


Բզզամ, ացի

vn.

to buzz, to hum, to murmur.

NBHL (2)

Ձայն հանել ճանճից, մեղուաց, եւ նոցին նմանեաց ի թռիչս իւրեանց. տզզալ.

(Ո՞վ ճանճ) անդ բզզա՛, եւ յարքունիսն մի՛ երթար. (Մագ. ՟Ը։)


Բզզումն, ման

s.

buzz, hum.

NBHL (2)

ԲԶԶՈՒՄՆ որ եւ ԲԶԶԱՆՔ. Բզզալն, կամ բզզելն մեղուաց, ճանճից, եւ այլն. վըզ վըզ ձան հանելը.

Թէ աւետարանականն ձայն ... ոչ ազդեն ի լսելիս, եւ ոչ քոյդ մեղուական բզզումն. (Շ. թղթ.։)


Բզզանք

s.

cf. Բզզումն.

NBHL (2)

ԲԶԶՈՒՄՆ որ եւ ԲԶԶԱՆՔ . Բզզալն, կամ բզզելն մեղուաց, ճանճից, եւ այլն. վըզ վըզ ձան հանելը.

Թէ աւետարանականն ձայն ... ոչ ազդեն ի լսելիս, եւ ոչ քոյդ մեղուական բզզումն. (Շ. թղթ.։)


Բզէզ, եզոյ

s.

scarab, beetle;
stag-beetle;
cockchafer.

NBHL (7)

ԲԶԷԶ ԲԶԻԶ. որ եւ ԲՆԴԵՌՆ. κάνθαρος, κανθαρίς scarabeus, scarabelaphus Ճճի բզզօղ՝ ո՛րպիսի եւ իցէ. մանաւանդ՝ որոյ թեւքն եւ ամփոփեալ ի պատեանս, եւ առաւել աղտաղասէրն.

Զայլ զբիւրս ի բզզոց անզարդ զեռունս։ Զամենայն զեռունս եւ զբզիզսն ... ժայթքեալ արտաքս բերցես. (Մագ. ՟Ժ՟Բ։)

Եւ այլ՝ որ ոչ արիւնաւոր զեռունք են, որ են բզիզք. (Կանոն.։)

Զկէսն պարթեւս, այսինքն զմեղու. եւ զկէսն պատենաթեւս, այսինքն ... զբզէզս. եցօր. ՟Ը։)

Մանտր բզէզն, որ ի մէջ վարդին լինի։ Յաղագս բզեզոյ. (Վստկ. ՟Ճ՟Բ. ՟Ճ՟Ը։)

Բնդեռն, բզիզ. (Հին բռ.։)

Կաքաւն ի բզէզն ապաւինեցաւ։ Արծիւն ոչ լուաւ բզեզին։ Խոզն եւ բզէզն աղբակերք են. (Ոսկիփոր.։)


Բզիզ, զոյ

cf. Բզէզ.

NBHL (7)

ԲԶԷԶ ԲԶԻԶ. որ եւ ԲՆԴԵՌՆ. κάνθαρος, κανθαρίς scarabeus, scarabelaphus Ճճի բզզօղ՝ ո՛րպիսի եւ իցէ. մանաւանդ՝ որոյ թեւքն եւ ամփոփեալ ի պատեանս, եւ առաւել աղտաղասէրն.

Զայլ զբիւրս ի բզզոց անզարդ զեռունս։ Զամենայն զեռունս եւ զբզիզսն ... ժայթքեալ արտաքս բերցես. (Մագ. ՟Ժ՟Բ։)

Եւ այլ՝ որ ոչ արիւնաւոր զեռունք են, որ են բզիզք. (Կանոն.։)

Զկէսն պարթեւս, այսինքն զմեղու. եւ զկէսն պատենաթեւս, այսինքն ... զբզէզս. եցօր. ՟Ը։)

Մանտր բզէզն, որ ի մէջ վարդին լինի։ Յաղագս բզեզոյ. (Վստկ. ՟Ճ՟Բ. ՟Ճ՟Ը։)

Բնդեռն, բզիզ. (Հին բռ.։)

Կաքաւն ի բզէզն ապաւինեցաւ։ Արծիւն ոչ լուաւ բզեզին։ Խոզն եւ բզէզն աղբակերք են. (Ոսկիփոր.։)


Բթիմ, եցայ

vn.

to make ones self dull, less keen;
to be dull, stupid, to grow rusty.

NBHL (8)

ἁμβλύνομαι hebesco, languesco Բութ եւ գուլ լինել. նմանութեամբ՝ Տկարանալ. թուլանալ. անգործ լինել. յետնիլ. գուլնալ, գըլնալ

Մեր սուրքս բթեցան, եւ նոքա ոչ զարհուրեցան ի մեռանելոյ. (Ագաթ.։)

Սուրք սպանողացն բթեցան, եւ նոցա պարանոցքն ոչ ձանձրացան. (Եղիշ. ՟Գ։)

Տեսանե՞ս զհաւատոյ սրոյն բթելն։ Սրտմտութիւնն բթեցաւ։ Ի յանձկութենէ բթեալ։ Մեր իմաստքս ամենայն առ մարտակցութիւն նորին բթի, եւ անգործ եղեալ նհանջի։ Իմ հնարքս բթեցաւ. (Լմբ. սղ.։)

Ահաւասիկ տանջանք քո բթեցան. (Ճ. ՟Ա.։)

Վատթարացեալք բթեցաք յամենայն առաքինութեանց. (Լմբ. սղ.։)

Բթելն յըստ բնութենէն գործոց. (Նիւս. կազմ.։)

Բթեալ ստամոքսն ի բաց ընկենու զառողջարար կերակուրն. (Առաք. մոլ.։)


Բժակն

cf. Բժաբեր.


Բժժանք, նաց

s. pl.

talisman, amulet, phylactery.

NBHL (11)

ἵαμα sanatio, remedium, ἁλεξιφάρμακον, περίαμμα amuletum, ligamen որ եւ ԲԺԻԺ. Սուտ դեղ բժշկութեան. կախարդանք. ծրարք եւ արարք վհկաց ի սուտ կարծիս բուժելոյ զախտս, կամ պահելոյ ի պատահարաց. է՛ որ տխմարական, եւ գործ սնապաշտութեան, եւ է՛ որ դիւթական եւ դիւական. հա մայիլ.

Գտանէին ի ներքոյ հանդերձից նոցա յուռութուլունս, եւ բժժանս յամենայն կռոց. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Բ. 40։) Ուր որպէս յուռութուլունք՝ ի յն. է ἰερώματα այսինքն նուիրականք, կամ սրբազան կարծեցեալ իրք հեթանոսանկանք. նոյնպէս եւ բժժանք՝ է ἱαμνεία (իբր յատուկ անոճն). զոր թարգմանիցն մեր առնու իբր ἵαμα , որ է բուժումն, բժշկութիւն։ Վասն որոյ բժժանքն լինի որպէս Բուժանք. այսինքն իրք բժշկարարք եւ ազատարարք՝ ստութեամբ.

Եւ ոմանց քերել բերել ի ծեփածոյ նաւին նաւթոյ՝ ի բժշկութիւն եւ ի ջնջոց ցաւոց ինչ բժժանաց. (Եւս. քր. ՟Ա։)

Զծրարս բժժանաց ի ձեռին եւ ի յարկին եւ ի պարանոցի կապել. (Մանդ. ՟Ժ՟Զ։)

Դիւթութեամբք եւ բժժանօք. (Ոսկ. ՟ա. թես.։)

Եւ եթէ այլ ոք ի ձէնջ գիտէ առ նոսա դիւական ինչ բժժանք, եւ զայնոսիկ յայտնեցէ՛ք նոցա, եւ ասացէ՛ք թողուլ, եւ ի բաց կալ. (Շ. թղթ.։)

Եթէ բժժանօք ինչ յուռթից կախարդել խորամանկեսցէ. (Նար. ՟Կ՟Զ։)

Ի բամբասելն զկուսութիւն իմ յուռթի բժժանօք. այսինքն իբր կախարդական դեղովք կամ հնարիւք լեալ. (Լմբ. համբ.։)

Կախարդութեամբ, եւ հնարիւք բժժանաց։ Առանց ամենայն բժժանաց կատարին ի Քրիստոսէ բժշկութիւնքն. (Բրսղ. մրկ.։)

Պատրաստեաց կերակուր բժժանօք կախարդութեամբ։ Ճ. (՟Ա.։)

Դեւն ունէր բարձեալ յամենայն անդամս իւր բժժանս դեղոց։ Բելիար ունէր յամենայն անդամս իւր բժըժանս դեղոց բարձեալ. (Վրք. հց. ՟Ի՟Զ։ Հ. մարտ. ՟Ի՟Դ.։)


Բժշկական, ի, աց

adj.

medical;
բժշկականն, cf. Բժշկականութիւն.

NBHL (15)

ἱατρικός, θεραπευτικός medicus, -a, -um, et sanandi vim habens Սեպհական բժշկաց եւ բժշկութեան. բժշկային. եւ Բժշկարար. առողջացուցիչ.

Ասեմք՝ բժշկական գիրք, բժշկական դեղ, բժշկական գործի. (Սահմ. ՟Ը։)

Ըստ բժշկական արուեստին բերէիք զնմանութիւն. (Եղիշ. ՟Ը։)

Հրաժարել ի վնասակարացն ըստ բժշկական բանին՝ եւ մեզ է օգտակար. (Բրս. հց.։)

Բժշկական կարծիս արտադրելով առաւել՝ քան բնական. (Փիլ. այլաբ.։)

Բժշկական կրթականութիւն ամենափորձ հնարաւորութեամբ՝ պատճառ կենաց անախտականաց. (Նար. ՟Խ՟Գ։)

Պարտ է, զի նա կամեսցի զառողջութիւնն, եւ ապա դեղքն բժշկականք ազդեսցեն. (Լմբ. սղ.։)

Տեղի տան վէրք՝ բժշկական զօրութեան քո մեծի. (Սարկ. աղ.։)

Ցօղելով յիս զբժշկականդ քո ցօղ. (Երզն. աղ.։)

Մերթ՝ որպէս Բժիշկ. հմուտ բժշկութեան.

Լուայ ի բժշկականէ ումեքէ եւ անցելոյ ընդ բանս բժշկականս՞ Մաշկ.։

Բժշկական վարդապետքն. (Մխ. բժիշկ.։)

ԲԺՇԿԱԿԱՆՆ. Բժշկականութիւն, բժշկական արուեստ (ըստ յն. ոճոյ) ἱατρική եւ Մատեան բժշկական արուեստի.

Ա՛յլ արհեստք՝ կա՛մ յաղագս մարմնոյ է, որպէս բժշկականն, կամ յաղագս այնոցիկ՝ որ արտաքոյ մարմնոյ. որպէս հիւսնականն, շինողականն, դարբնականն. (Սահմ. ՟Ի՟Ա։)

Բժշկական, անուամբն Աստուծոյ, արարեալ մխիթարայ իմաստուն բժշկի, որ ի հեր քաղաքէ. (Մխ. բժիշկ.։)


Բժշկարան, աց

s.

place of cure;
doctors shop;
medical book.

NBHL (14)

Եկեղեցի է բժշկարան մեղաւորաց. (Եփր. խոստով.։)

Բժիշկն՝ հաւատացողիդ հասեալ է. բժշկարանն բացեալ է, դեղ առաջի ե՛դեալ կայ. (Ոսկ. ղկ.։)

ἱατρεῖον officina medici, vel chirurgi որ եւ ԲԺՇԿԱՆՈՑ. Տուն եւ կրպակ բժշկի, եւ տեղի եւ առիթ բժշկութեան.

Ծառայքն ի բժշկարանսն սպասելով. (Պղատ. օրին. ՟Դ։)

Բժշկարան հիւանդութեանց զանազան՝ զտեղիս զայս բացագործեալ. (Նիւս. թէոդոր.։)

Ի մէջ անցուցեալ զամենակար բժշկարանն՝ բժշկել զամենայն ախտս։ Բացեալ զիւր ամենակարն բժշկարան. (Ագաթ.։)

(Եկեղեցին՝) բժշկարան անսխալելի՝ տարակուսեալ պարտաւորաց. (Նար. ՟Հ՟Ե։)

Ամենայն իմաստասիրութիւն եկն եմուտ ի կեանս մեր իբրեւ զբժշկարան իմն ոգւոյ. (Փիլ. լին.։)

Դեղ բժշկութեան են աղօթքն, արգել մեղաց, բժշկարան յանցանաց. (Ոսկ. եբր.։)

Գիրք կամ մատեան բժշկութեան արհեստին. որպէս եղեւ սովորութիւն անուանել Բժշկարան մխիթարայ, Ամիրտոլվաթի, կամ Հին բժշկարան. յոր հայի եւ իմաստ բանիս.

Բա՛ց հզօր եւ գթած զբժշկարանիդ կենաց վարդապետարան. այսինքն բա՛ց զդպրոց ուսանելոյ զսուրբ գիրս եւ զվարդապետութիւն հոգեւոր բժշկութեանդ. (Նար. ՟Լ՟Ե։)

որպէս διόρθωσις medela Դեղ եւ դարման բժշկութեան. եւ Բուժիչ, բժշկարար.

Առ ժամանակն մարմնոց եւեթ բժիշկս առնէ զնոսա. յետոյ եւ զոգւոց իսկ բժշկարանս տայ ի ձեռս նոցա, զլաւն եւ զկարեւորն. (Ոսկ. մ. ՟Բ. 7։)

Բժշկարան է, եւ դեղ զօրաւոր. (Վրդն. սղ.։)


Բժշկութիւն, ութեան

s.

cure, attendance, recovery, dressing;
medicament, medecine, remedy.

NBHL (11)

ἵαμα, ἵασις, θεραπεία curatio, sanatio, et sanitas Բժշկելն, եւ բժշկիլն. բուժումն. ապաքինումն. առողջութիւն. գործ բժշկի. եւ դեղ դարմանոյ.

Ի զուր յանճախեցեր զբժշկութիւնս քո, եւ օգուտ չիք ուստեք քեզ։ Ախտիւ որովայնի, որոյ ոչ գոյր բժշկութիւն։ Որոց պէտք էին բժշկութեան՝ բժշկէր։ Բժշկութիւնս կատարեմ։ Ի ձգել զձեռն քո ի բժշկութիւն։ Այլում շնորհս բժշկութեանց։ Եւ տերեւ ծառոյն էր բժշկութիւն հեթանոսաց.եւ այլն։

Զդարման բժշկութեանն առնիցէ, շնորհելով նմա զառողջութիւն. (Եղիշ. ՟Ը։)

Որպէս բազում եւ պէսպէս են մեղքն, նոյնպէս եւ բազում եւ պէսպէս են բժշկութիւնքն. (Վրք. հց. ՟Դ։)

ԲԺՇԿՈՒԹԻՒՆ. որպէս Բժշկականութիւն. արհեստ բժշկելոյ, կամ բժշկի. հէքիմլիք.

Բժշկութիւն (կամ բժշկականութիւն) է արհեստ, եւ այլն. (Սահմ. ՟Դ։)

Բժշկութեան սկիզբն է արգելուլ զհիւանդութեանցն պատճառս, ոչ եւս թողուլ նիւթ հիւանդարարութեան. (Փիլ. լին. ՟Բ. 29։)

Եւ որպէս Ծախք բժշկութեան.

Զխափանածոյ նորա, եւ զբժշկութեանն տուժեսցի. (Ել. ՟Ի՟Ա. 19։)

Օտա՛ր է ի հայկաբանութենէ՝ Բժշկութիւն ասել որպէս Պաշտօն ծառայութեան.

Վայելչագոյն է՝ որ ի քահանայութեան կայ աշխարհիս հօրն (այսինքն Աստուծոյ), եւ զորդի ընդ իւր ածել առ ի բժշկութիւն սպասու ծնողին. (Փիլ. լին. ՟Բ. 29։)


Բժոտ

adj.

bleared.

NBHL (1)

Բժոտ աչքն ոչ կարէ հայել յարեգակն. (Առաք. մոլ.։)


Բժոտիմ, եցայ

vn.

to have bleared eyes.

NBHL (2)

ԲԺՈՏԻԼ. Բժոտ լինել, ունել բիժ յաչս. ճպռոտիլ.

Բժոտեալ տեսութիւն. (Մագ. ՟Կ՟Դ։)


Բիւրագոյն

adj. adv.

of a thousand colours

NBHL (2)

ποικίλος varius, variegatus Բիւրապիսի գունով, բազմօրինակ երանգօք, բազմապատիկ.

Ճիւաղ ինչ բիւրակերպ՝ բիւրագոյն պիսակացեալ. (Ոսկ. յհ. ՟Ա. 28։)


Բիւրազգի

adj. adv.

of several shapes or kinds, several, many, multitudinous.

NBHL (6)

Բիւրակերպ, ազգի ազգի, բազմապատիկ. շատ կերպ.

Շինեաց ի նմա բիւրազգի գործած ապարանից. (՟Ա. Մակ. ՟Ժ՟Գ. 48։)

Ո՛րչափ ազգ իցեն ծառոց ... բազմադիմիք բիւրազգիք. եցօր. ՟Ե։)

Բիւրազգի հնարք պիտոյ են, ոչ բանից, այլ՝ արդեանց. (Ոսկ. եփես.։)

Եւ զայլ պահ գիշերապահ շուրջ զնոքօք զգուշութեամբ բիւրազգի ածէին. (՟Գ. Մակ. ՟Ե. 3։)

Թէպէտ եւ բիւրազգի տանջեսցես. (Ճ. ՟Ա.։)


Բիւրապատիկ

cf. Բիւրազգի.

NBHL (12)

Բիւրապատիկ իմն էին յայս եւ ի սոյն աղօթք ժողովելոցն. (՟Գ. Մակ. ՟Ա. 11։)

Թէպէտ եւ բիւրապատիկ ինչ արհաւիրս սաստից արկաք ի վերայ նոցա։ Բիւրապատիկ սքանչելեօք. (Ագաթ.։)

Բիւրապատիկ իսկ մեծ քան զնա հիւղն գտանի. (Եզնիկ.։)

Բիւրապատիկ աղետից, կամ աղիտիւք. (Պիտ.։)

Ահաւասիկ ես դնեմ ի սիոն վէմ բիւրապատիկ. (Մծբ. ՟Ա.)

Զպէսպէս եւ զբիւրապատիկ ընթացս մարդկան. (Լմբ. ժղ.։)

ԲԻՒՐԱՊԱՏԻԿ. մ. μυριοπλασίως decies millies, et frequenter Բիւր անգամ. եւ յոյժ աւելի. յոյժ յոյժ.

Աչք տեառն բիւրապատիկ քան զարեգակն լուսաւորագոյն են։ Սիր. (՟Ի՟Գ. 28։)

Յոյժ բիւրապատիկ առաւել. (Անյաղթ բարձր.։)

Բիւրապատիկ ել ի ձեռաց նոցա. (Ոսկ. յհ. ՟Բ. 14։)

Բիւրապատիկ ելեր զխրատով նորա (այսինքն անցեր). (Խոսր. պտրգ.։)

Արդ զմեզ խրատեալ՝ զթշնամիսն բիւրապատիկ տանջես. յն. ἑν μυριότητι այսինքն բիւրովք տանջանօք, կամ բազում օրինակաւ. (Իմ. ՟Ժ՟Բ. 22։)


Բիւրասպի

adj.

that has ten thousand horses;
that has many wounds.

NBHL (1)

ԲԻՒՐԱՍՊԻ ԱԺԴԱՀԱԿ. պ. պիյուրէսպի էժտէհաք. Անուն ուրուն նախնի նահապետի պարսից, որպէս թէ ունողի զբիւրաւոր ասպս, այսինքն տասն հազար երիվարս. զորմէ տե՛ս ի (Խոր. ՟Ա. 31։)


Բիւրաւոր, աց

adj.

ten thousand or ten millenaries;
thousand, many, immense, numberless.

NBHL (13)

Որ ունի զթիւ բիւրու միոյ, կամ բազում բիւրուց. եւ կամ Անթիւ բազմութեամբ, եւ Անթիւ բազմութիւն. յն. μυριάδες բիւրք.

Ի բիւրաւոր բանակս հրեշտակաց. յն. ի բիւրս հրեշտակաց. (Եբր. ՟Ժ՟Բ. 22։)

Դարձի՛ր տէր ի հազարաւորս եւ ի բիւրաւորս իսրայելի. յն. ի բիւրս. (Թուոց. ՟Ժ. 36։ Օրին. ՟Լ՟Գ. 17։)

Իբրեւ զբիւրաւորս գառանց պարարտաց. յն. զբիւրս. (Դան. ՟Գ. 40։)

Հրաման տայր զօր յարուցանել զբիւրաւորս Ատրպատական նահանգին. (Խոր. ՟Բ. 21։)

Առաջի կային նմա անթիւ բիւրաւորք հրեշտակաց. (Վրք. հց. ՟Զ։)

Եւ ոչ բիւրաւոր բանակաց երկնաւոր զուարթնոց. (Ագաթ.։)

Բիւրաւոր բանակք վերին զուարթնոցն։ Գառանց բիւրաւորաց. (Շար.։)

Բիւրաւոր զօրաց հրեշտակականաց։ Խիտս բիւրաւորաց բուսոց անտառաց։ Բիւրաւոր օգնականութիւնս վերնապարգեւս. (Նար. խչ. եւ ՟Ղ՟Բ։)

ԲԻՒՐԱՒՈՐ. Որ ունի ընդ ձեռամբ բիւր մի զօրաց. պետ տասն հազար արանց.

Այս առան՝ անուանի եւ քաջ՝ կարգեցաւ կողմնակալ բիւրաւոր՝ ի պարթեւէն Վաղարշակայ. (Խոր. ՟Բ. 7։)

Կուսակալք՝ կողմնակալք, հազարաւորք, եւ բիւրաւորք. (Ագաթ.։)

Եւ Ունակ բիւրապատիկ իրաց. ճոխացեալ յոյժ յոյժ.


Բլշակնիմ, եցայ

vn.

to have a cataract in the eye.

NBHL (5)

ἁμβλυωπέω caecutio Բթանալ աչօք, վատատես լինել. շլանալ. (լծ. ընդ բիլ կամ պլուզ) որպէս թէ Մթագնիլ իբր կապուտակ. աչքը պուղ ըլլալ.

Բլչակնեալ նայեցար ի ճշմարիտ մարդեղութիւն էմմանուէլին. (Ճ. ՟Է.։)

Ի յարութեանն յուսոյ բլչակնեալ են. (Երզն. մտթ.։)

Եւ մի՛ յարատ հայեցուածովք ի գեղ պատրնաց՝ բլչակնիցիմք ի պատուիրանացն Աստուծոյ պահպանութենէ. (Սիսեան։ Ճ. ՟Գ.։ (ուր Ճ. ՟Ա. պլշակնիցիմք։ Ճ. ՟Բ. բլչակիցեմք։))

Որոց ոչ բլշակնել եւ բթել տեսանելիքն ի նա հայել. (Սարկ. տոմար.։)


Բլշակնութիւն, ութեան

s.

state of a person who has a cataract or web in the eye, obscurity of vision.

NBHL (5)

ἁμβλυωπία visus obtusus, hebetudo Բթութիւն աչաց, որպէս եւ մտաց. վատատեսութիւն. պուշ, կամ հաւկուր ըլլալը.

Իսկ առաւելն քան զայս՝ ամպով ծածկեցաւ, ի բաց փախուցեալ ի քումմէ բլչակնութենէդ. (Առ որս. ՟Գ։)

Զխորհուրդս աստուածային իմաստիցն տիրապէս ոչ տեսանելով՝ բլչակնութեամբ կուրացեալ. (Սարգ. յկ. ՟Ա։)

Վարագուրաւ ծածկեալ ի բլչակնութենէ նոցա. (Վրդն. երգ.։)

Որոց կուրացեալ առաջնորդականն, եւ բլչակնութեան չափով օտարանան յԱստուածոյ. (Լծ. ածաբ.։)


Բլշանամ, ացայ

vn.

cf. Բլշակնիմ.

NBHL (3)

ԲԼՇԱՆԱԼ. ἁναβλύνομαι obtundor Վատիլ աչաց, վատատես լինել. մթագնիլ աչաց, կամ լուսոյ աղօտանալ.

Ոչ զի բլչացան աչքն, այլ յետ ծերանալոյն բնականագոյն. քանզի ծերութեան տկարանան երեսք (այսինքն տեսութիւնք). (Փիլ. լին.։)

Ո՛չ վասն նախախնամեցելոցն անձնիշխանութեան աստուածայինն լոյս նախախնամականին լուսափայլութեան բլչանայ. (Դիոն. երկն.։)


Բլրակ, աց

s.

hillock, knoll.

NBHL (3)

որ եւ ԲԼՐԻԿ. Բլուր փոքր.

Գտեալ բլրակ մի, ի նմա ելեալ բնակէր. (Յհ. կթ.։)

Մինչեւ ցբլրակ մի. (Ճ. ՟Ա.։)


Բլրացի, ցւոյ, ցւոց

adj. s.

inhabitant of a hill.


Բծախառն

adj.

spotted, Stained, faulty

NBHL (2)

Ուր իցէ բիծ ինչ խառնեալ. արատաւոր, աղտեղեալ. աղտոտ.

Զառաջին յիշատակ մեղացն՝ ի միտս նորին բծախառն՝ նորոգել։ Բծախառն յիշատակ. (Լմբ. սղ.։)


Բծաւոր

cf. Բծախառն.

NBHL (3)

որ եւ ԲԾԱԿԱՆ. σπιλωτός maculosus Արատաւոր. պակասաւոր. աղտեղի, կամ ախտաւոր. յանցաւոր.

Որոյ սկիզբն գոլով բծաւոր՝ վախճանն եղեւ գովելի. (Կլիմաք.։)

Բծաւոր լինի եւ արատաւոր։ Զի բծաւոր լինիմք ի սոցա ընդդէմ միմեանց զինելոյն։ Ուղիղ գնայ՝ որ ոչ է բծաւոր յախտս մեղաց. (Լմբ. սղ. եւ Լմբ. էր ընդ եղբ. եւ Լմբ. առակ.։)


Բծկան

adj.

spotted, soiled, vicious, dishonest, ugly.

NBHL (3)

ԲԾԿԱՆ կամ ԲԾԿԱՆՔ. Բծաւոր, կամ Բիծ իմն. (որպէս եւ Խաբկանք՝ է գոյական).

Բծկանք, արատաւորք. յն. բիծք, եւ արատք. ( ՟Բ. Պետ. ՟Բ. 13։)

Բծկանս արատաւորս կոչէ զհերձուածօղսն. (Սարգ. անդ։)


Բծկանութիւն, ութեան

s.

spot, soil, fault, ugliness, deformity.

NBHL (4)

Ո՞ ի բաց քերեսցէ ի մէնջ զչարաչար աղտեղութիւնս զաստի ամբարեալ բծկանութեանցն. (Սարկ. քհ.։)

Թէպէտ եւ էիր դու երբեմն ծնունդ իժից ծնեալ, բայց մերկացի՛ր դու ի քէն զառաջին մեղանչականն զկենացն բծկանութիւն. զի ամենայն օձք ... մերկանան զհնութիւնս իւրեանց. (Կոչ. ՟Գ։)

բծոտեալ. Բծաւորեալ, կամ պիսակացեալ, աղտեղեալ.

Ի բաց ընկենուլ ... զզգալիսն ամենայն եւ զմարմնականսն, որովք պալարաբար բծոտեալ լինէր (միտքն). (Փիլ. լին.։)


Բղխիմ, եցայ

vn.

to flow, to drop, to gush, to stream, to spout out;
to derive, to emanate, to come, to proceed, to arise, to spring from.

NBHL (2)

Դուն ուրեք վարի առ նախնիս. cf. ԲՂԽԵՄ.

Իսահակ յանապատացեալ արգանդէ բխեցաւ տունկ հոգի, որ ի քէն բըխի՝ անսպառելի. (Գանձ.։ եւ Մխ. ապար. եւ այլք յետինք։)


Բղխումն, ման

s.

source, gush, eruption;
emission, spiration, proceeding, emanation.

NBHL (18)

ԲՂԽՈՒՄՆ որ եւ ԲԽՈՒՄՆ. Բղխելն ներգործաբար, եւ մանաւանդ չէզօքաբար, կամ կրաւորաբար (ըստ ամենայն առման).

Նապաստակ երկնչի եւ ի բխմանէ վիժից աղբերց։ Զիմասնութեան բղխմունս. (Փիլ. լիւս. եւ Փիլ. լին.։)

Աղբերք՝ որոց բղխմունքն զայլոց կարօտութիւնս լնուլ։ Յորդութիւն բղխմանց. (Եզնիկ.։)

Ընկալան զվտակս բղխման անմահութեան. (Ագաթ.։)

Բղխումն յորդաբուղխ սուրբ արեանցն. Բղխմամբ քո սուրբ արտասուաց. (Շար.։)

Առ արտասուացն բղխմունս։ Բղխմունք հանապազահոսք։ Բղխման բանիս, կամ կայլակաց բանից, կամ երգաբանութեանս. (Նար.։)

ԲՂԽՈՒՄՆ. Անճառ ելումն կամ ծագումն հոգւոյ սրբոյ՝ ըստ նմանութեան անսպառ աղբեր կամ գետոյ. եւ նոյն ինքն հոգին սուրբ բղխեալ.

Սուրբ հոգին անհատացեալ բղխումն ի հօրէ եւ յորդւոյ անհատաբար, յերկաքանչիւրոց ընդ պատճառաւ, այսինքն իբրեւ ի միոջէ սկզբնէ. եր. քերթ.։)

Որ համագոյդ ես հօր եւ որդւոյ՝ անճառաբար բղխումն ի միշտ էէն. (Շար.։)

Զորդի իբր ծնեալ ի հօրէ բնութենակից եւ հաւասար հօր, եւ զհոգին իբրեւ զբղխումն ի նոցունց էութենէ. (Խոսր.։)

Եւ ոչ աղբեր հոսման հանգոյն՝ գոլ անմարմին բղխումն հոգւոյն. (Յիսուս որդի.։) cf. ԵՐԵՒՈՒՄՆ (ըստ յն. ոճոյ)։

Ասի բղխումն հոգւոյն սրբոյ եւ նմանութեամբ ծագման ծաղկի կամ պտղոյ իբր յարմատոյ եւ ի բնոյ. եւ նմանութեամբ բղխման շնչոյ ի բերանոյ, կամ ճառագայթի յարեգակնէ. եւ այլն։ (Վրդն. ծն.։ Կիր. պտմ. ի վանականէ։ Կիւրղ. գանձ.։)

ԲՂԽՈՒՄՆ, ասի լայնաբար եւ Ծագումն որդւոյ ի հօրէ անճառ ծննդեամբ.

Իմոյ ծոցոյս է ծնունդ, եւ հոյրական սրտիս է բղխումն. (Երզն. մտթ.։)

Նա միակ է եւ միածին եւ ծոցածին որդի, եւ բղխումն սրտի բան սերտ սիրելի եւ հաճոյ. (Տօնակ.։)

Բխումն՝ ե՛ւս զորդի անուանեն (գիրք)։ Զորդին միածին Դաւիթ ի դէմս հօր բխումն զնա կոչէ ասելով, բխեսցէ սիրտ իմ զբան բարի. անախտ եւ աննիւթ ծննդեանն որ ի հօրէ, զբղխումն անուն մերձ դնէ։ Զծնեալն զորդի բխումն ի հօրէ պատմաբանէ. որպէս զի բխմամբն զանախտութիւնն, եւ զառանց չարչարանաց (այսինքն կրից) եւ հոսման զելումն գուշակեսցէ. նոյնպէս եւ զըստ մարմնոյն ծնունդ բխումն ի կուսէն մարգարէն ասէ. (Վահր. երրորդ. եւ Վահր. յայտն.։)

Հայր է հայրն միածնի որդւոյ, եւ բխումն հոգւոյն սրբոյ։ Որ է հայր միածնի որդւոյ, եւ բղխումն հոգւոյն սրբոյ։ Սէր աղբիւր է ամենայն բարեաց, սէր բղխումն երախտեաց Քրիստոսի, եւ վայելեցուցիչ յանապատում շնորհս նորա. (Յճխ. ՟Ե. ՟Զ. ՟Ժ՟Ա։)

Որդւոյ պատճառ ծնընդեամբ անճառ, հոգւոյ բղխումն աղբերաբար։ Աղբիւր կենաց Աստուած, եւ բղխումն ողորմութեան։ Բղխումն ողորմութեան, եւ պարգեւիչ կենդանութեան. (Շար.։)


Բղուղ

cf. Բղուկ.

NBHL (2)

ԲՂՈՒՂ որ եւ ԲՂՈՂ. ռմկ. բղուկ, բղիկ. Կարաս. թակոյկ. կուժ. ընդունարան մեղու, իւղոյ, գինւոյ, եւ այլն, մեծ կամ փոքր, քարեղէն կամ խեցեղէն.

Քեզ բղուղ մի իւղ տամ ... Ելից զբղուղ մի յարդով մինչեւ ի ճիտն, եւ զբերան բղղին սերեկեաց. (Ոսկիփոր.։ որպէս եւ Վստկ. ՟Ճ՟Խ՟Ը։ Հին բռ.։)


Բղջախոհութիւն, ութեան

s.

luxury, licentiousness, incontinence, lasciviousness.

NBHL (5)

ἁσωτία, ἁκρασία luxuria եւ այլն. Չար ցանկութիւն. վաւաշոտութիւն, անխառնութիւն. եւ Չարախոհութիւն.

Ոչ խրատեցի զցանկութիւնն ողջախոհութեամբ, այլ մանաւանդ հակառակացն բերմամբ, հեղդութեան, բղջախոհութեան. (Շ. առ.։)

Բղջախոհութեամբ թողեալ։ Գարշեաց ի բղջախոհութենէ. (Լմբ. ժղ.։ Ոսկիփոր.։)

Կարել ի ցանկականէն զբղջախոհութիւնն. (Բրսղ. մրկ.։)

Արիութիւն, եւ ողջախոհութիւն. սրտմտութիւն, եւ բղջախոհութիւն. (Գր. հր.։)


Բնաբան, ից

s.

theme, text.

NBHL (4)

θέμα, θέσις, γραφή thesis, textus, originals littera Բուն եւ հարազատ բանն գրոց. եւ Բնագիրն. վկայութիւն ի գրոց ի պէտս առաջիկայ ճառի.

Յարմար տօնիս բնաբան։ Ի բնաբանն Մովսէսի գրոցն. (Վրդն. յանթառամն. եւ Վրդն. ծն.։)

Բնաբանիս անգամ ոչ զգուշացաք, որ պատուիրէ իւրաքանչիւր ումեք հայել յինքն. (Տօնակ.։)

Զսոցա օրինակս բնաբանն (հին քերականութեան) ոչ յայտնէ, եւ մեկնիչքն նուրբ շաւղօք բառիցն միայն ցուցին։ Եւ այս քննութիւն մասանց յօգիս՝ ըստ իւրում ցուցելոյ բնաբանին մասանց. (Երզն. քեր.։)


Բնաբանութիւն, ութեան

s.

physics.

NBHL (5)

Եւ որպէս Բուն բանն կամ իմաստն ճառելի. բնաբան. վկայութիւն գրոց. եւ Հաւաստաբանութիւն. իսկաբանութիւն.

Աստանօր առ գերակայ երանութիւնն բարձրացուսցուք զբնաբանութիւնս. եր. քերթ.։)

Տեսակ եւ զօրութիւն բնաբանութեանն այսպէս երեւեցաւ մեզ։ Այլ Քրիստոս եկեալ քահանայապետ. եւ թերեւս վայելչական է բնաբանութիւն այս ի պաշտօն ժամուս եւ տեղւոյս. (Վրդն. ծն. եւ Վրդն. քրզ.։)

Զբնաբանութիւն աւետարանին արտաքս մերժեալ. (Երզն. մտթ.։)

Որ է առաջի եդեալ բնաբանութիւնս, որ ասէ. ոչ կամիմ եղբարք, եթէ տգետք իցէք. (Տօնակ.։)


Բնաբար

adv.

naturally.

NBHL (12)

φυσικῶς· φυσικός, -κή, -κόν naturaliter, naturalis եւ այլն. Ի բնէ. ըստ բնութենան. բնութեամբ. բնաւորապէս. եւ մանաւանդ Բնաւորական. բնական. բուն. հարազատ. ընդաբոյս. որ ինչ է ըստ բուն բուսոյ բարուց. եւ Սովորական.

Խորհուրդ եւ յանձնառութիւն՝ սոքա հարկաւորապէս եւ բնաբար ի հօրէն ծնանին ի մտաց. (Փիլ. լին.։)

Բնաբար շարժէին յինքն, յորժամ թոյլ տայր բանն մարմնոյն կրել զիւրն. (Դամասկ.։)

Ծնեալն ի Մարիամու էութիւնն ի նորա բնութենէն (այսինքն մարդկայինն) ո՛չ էր Աստուած բնաբար, այլ միաւորութեամբ տնօրէնութեանն. (Բրս. առ յհ. իմ. երեւ.։)

Աստուածութեամբ եւ զօրութեամբ բնաբար ունելով տիրութիւն. (Տօնակ.։)

Անբանքն զկարիս բնաբար (այսինքն բնական ազդմամբ) ցուցանելով. (Վրդն. սղ.։)

Տեսեալ զբարելաւութիւն աշխարհին՝ հաճեցաւ ի նմա լինել բնաբար (այսինքն իբր բուն բնակիչ). (Կաղանկտ.։)

Բնաբար բարիդ (Աստուած)։ Ի բնաբար բարւոյդ. ենիկ.։)

Որ բնաբար սովորութեամբ էր յերկրի մերում. (Խոր. ՟Գ. 20։)

Ոչ ըստ մարդկային բնաբարն բնութեան բարուց. (Նար. խչ.։)

Բնաբար եւ սեռական ի միում տեսակի։ Բնաբարն առաքինութեան. (Մագ. ՟Ի՟Ե։)

Ազգականն եւ բնաբար սիրելին. (Երզն. մտթ.։)


Բնաբնակ

adj.

native, natural;
— գաւառ, native country.

NBHL (2)

Ի բնէ կամ բո՛ւն բնակութիւն եղեալ. հայրենի. բուն. սեպհական.

Անդէն ի նմին ազգային եւ բնաբնակ գաւառին մոկաց. (Նար. խչ.։)


Բնաբոյս

adj.

natural, innate.

NBHL (2)

ԲՆԱԲՈՅՍՔ. գ. Բոյսք բնականք. ծաղիկք ինքնաբոյսք՝ ունօղք զբուն սեպհական, ուրոյն ի ծաղկանց ծառոց.

Կարգեաց զբնաբոյսս ծաղկանց ի զբօսանս եւ ի բժշկութիւնս. (Մխ. առակ. ՟Ի՟Զ։)


Բնագաւառ

s.

native country.

NBHL (2)

Բուն գաւառ. երկիր հայրենի. հայրենիք.

Կէսքն ասէին տանել ի բնագաւառն իւր ի Տարոն. (Խոր. ՟Գ. 67։)


Բնագիր, գրաց

s.

original, text.

NBHL (11)

Եւ ոչ բնագիր ինչ մեզ յայտնեաց. (Շիր.։)

Ի հայք մեծ լեառն սարարգայ, որ է Մասիս, ըստ բնագրոցն. (Միխ. աս.։)

αὑτόγραφος autographus, ἁρχική γραφή vernaculus, vel originalis textus Բուն եւ հարազատ գրեալն ի գիրս. սուրբ գիրք ըստ սկզբնագրին. եւ Հնագիր օրինակ կամ թարգմանութիւն.

Չիցե՞ն մեզ բաւական օրէնքն բնագիրք, յոր ենն լիով կամքն Աստուծոյ. ընդէ՞ր ունիցիմք զհրամանս նորատուրս եւ զթուղթս պատիրս (յուռութս). (Մանդ.։)

Ի մերում թարգմանութեան ոչ ուրեք ի բնագրի գտանի. (Խոր. ՟Ա. 4։)

Բայց զի ի բնագրին ոչ գտանի, մեզ անընդունելի է. (Արշ.։)

Որպէս եւ գոյ ուսանել բացերեւապէս ի բնագրէ անտի. (Լծ. պերիարմ.։)

ԲՆԱԳԻՐ. Արձանագրութիւն ի յիշատակ վախճանելոցն ի Քրիստոս. յիշատակագիրք, կամ պատկեր կենդանագրեալ հանդերձ ներբողական յիշատակարանաւ. տե՛ս եւ ՏԻՓՏԻԿՈՆ.

Բնագրօք յիշատակեցան նոքա. (Եղիշ. ՟Ը։)

Ընթերցողք. եւ գործ է սոցա ընթեռնուլ զմարգարէս, եւ զբնագիրս, եւ զվարդապետականս. (Լմբ. պտրգ. (ուր մարթ է իմանալ եւ իմանալ եւ զթուղթս առաքելոց, կամ զկոնդակս, եւ այլն)։)

Քննեսցու՛ք զտեղիս զայս. նախ՝ բնագիրն, եւ ապա զաւետարանն։ Ասէ բնագիրն այսպէս, եթէ տօնք իմ նուիրեալք սուրբ կոչեսցին ձեզ։ Երիս ժամանակս ի տարւոջն տօնեսցիք. զայս՝ բնագիրն. (Շիր. յայտն.։)


Բնադիր, դրի, դրաց

s.

camp, encampment.

NBHL (2)

Բանակ. կամ բանակադիրք, ուր բուն վրանաց եդեալ իցէ, կամ խորան հարեալ.

Ելանէին անկանէին ի վերայ բնակչացն բնադրացն ասուրայ. յն. լոկ. ի վերայ բանակին ասուրայ. (Յուդթ. ՟Ժ՟Ե. 7։)


Բնազանցութիւն, ութեան

s.

metaphysics.

NBHL (2)

ԲՆԱԶԱՆՑ եւ ԲՆԱԶԱՆՑԱԲԱՐ. μεταφυσικός, -κή, -κόν· μεταφυσικῶς metaphysicus, -ca, -cum;
metaphysice Զանցեալ կամ զանցանելով անդր քան զբնութիւն զգալի. ի վեր քան զբնաբանական կարգ. մեթաֆիզիգական, մեթաֆիզիգապէս.

Քանզի է յորակումն գոյացութիւն, թէպէտեւ բնազանցաբար. քանզի երկակի է ստորոգութիւն. մին ըստ բնութեան, իսկ միւսն բնազանց. ըստ բնութեան՝ յորժամ հանուրքն մասնականացն, եւ պատահումն գոյացութեանց ստորոգին. իսկ բնազանցաբար, յորժամ մասնականքն ընդհանուրցն, եւ գոյացութիւնք պատահմանց ստորոգին. (Անյաղթ վերլծ. արիստ.։)


Բնախօս, աց

s.

physiologist;
moralist;
apologist;
veridical, truth-telling.

NBHL (3)

φυσιολόγος physicus Որ խօսի զբնութենէ զգալի էակաց. տե՛ս եւ ՓԻՒՍԿԵԱՆ.

Բնականին եւ բնախօսին ոգին վազէ եւ թեւաբոյս լինի։ Որ եղեւ եւ նոցա բնախօս լինելոյ սկիզբն. (Փիլ. լին.։)

Բնախօսքն վարին այնպիսեօքն յօրինակս խրատուց. (Վրդն. ծն.։)


Բնախօսութիւն, ութեան

s.

physiology;
physics.

NBHL (7)

φυσιολογία discplina physica Բնաբանութիւն. ճառ զբնութենէ զգալեաց.

Ընդհանուրն բնախօսութիւն։ (Բժիշկն) այսպիսեաւ բնախօսութեամբ զբանն ցուցանէր. (Նիւս. կազմ. եւ Նիւս. կուս.։)

Զի մի՛ բնախօսութեան անվարժն՝ ընդ էակն բնախօսութեանն զարմասցի. (Փիլ. այլաբ.։)

Ըստ ոմանց իմաստնագոյն բնախօսութեանն. (Պիտ.։)

Բնախօսութեամբ քննութիւն յաղագս զօրութեան աղօթից։ Նախաշավիղ բանիս բնախօսութիւն։ Բնախօսութիւն արարեալ ի թուղթն հռովմայեցւոց՝ այսպէս եցոյց զընթացս բնութեանս. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. սղ.։)

Եւ Յատկութիւն կամ սովորութիւն խօսից. բնիկ լեզու.

Զոր եւ մեք սովորեցաք բնախօսութեամբ՝ յարդգողի հետք անուանել. (Շիր.։)


Բնածին

adj.

innate, natural.

NBHL (2)

Ի բնէ ծնեալ եւ կարգեալ առ իմն. եւ Ընդաբոյս. բնաւորեալ.

Իբրեւ զանխօս անասունս ըստ բնածին բարուցն յեղծումն եւ յապականութիւն. յն. բնութեամբ ծնելոց յեղծումն. (՟Բ. Պետ. ՟Բ. 12։)


Բնակակից, կցի, կցաց

adj.

that dwells together;
cohabitant.

NBHL (9)

σύνοικος, συνοικίτης cohabitator, contubernalis Ընկեր բնակութեան. կից բնակութեամբ. յարակակից. որ կայ ի միասին ընդ այլում.

Ընդունիցի՞ս բնակակից զոմն եւ կամ դրացի, որ յոյժ գոյ արիագոյն, եւ ոչ իցէ ողջախոհ. (Պղատ. օրին. ՟Գ։)

Զվնասակարն հեռի ի բաց բնակեցուցանել, եւ զօգտակարսն միայն բնակակից լինել. (Փիլ. նխ. ՟բ.։)

Զիա՞րդ կարէ ոք ապրել, թէ ընդ սողունս եւ ընդ գազանս բնակակիցս արարեալ էր զմեզ. (Եզնիկ.։)

Արժանացոյց (տէր զզաքէոս) բնակակից եւ սեղանակից առնել. (Իգն.։)

Զսուրբ հոգին ետ մեզ Քրիստոս բնակակից եւ ուսուցիչ. (Լմբ. առակ.։)

Հրեշտակք բնակակիցք մարդկան, եւ մարդիկ հաղորդք հրեշտակաց. (Շ. մտթ.։)

Մարմին զօրհանապազ բնակակից մեր լինելով. (Պղատ. տիմ.։)

Որոտմունք եւ փայլատակմունք, եւ այլ որ ինչ բնակակից է սոցունց. (Արիստ. աշխ.։)


Բնակակցութիւն, ութեան

s.

cohabitation.

NBHL (2)

Ի միասին բնակիլն. ընկերութիւն.

Պատրաստեաց Աստուած (մեզ) զհրեշտակաց բնակակցութիւն՝ օգնական. (Լմբ. սղ.։)


Բնական, ի, աց

adj.

natural;
—, — իմաստասէր, այր, philosopher;
physician;
—ն, physics;
—ք արուաց, genitals;
—ք, — լոյս, օրէնք, light of nature, natural law.

NBHL (16)

φυσικός, -κή, -κόν naturalis, -le;
physicus, -ca, -cum Սեպհական եւ յանկաւոր բնութեան. բնաւորական. բնածին. յառաջ եկեալ ի բնութենէ. որ ինչ է ի բնէ.

Փոխանակեցին զպետս բնականս ի պէտս անբնականս։ Թողեալ զբնական պէտս. (Հռ. ՟Ա. 26. 27։)

Ի վերայ բնականացն, ի վերայ արուեստականացն։ Բնական ասի չարամերձութիւն հոգւոյ եւ մարմնոյ։ Բնական մահ է անջատումն հոգւոյ ի մարմնոյ. (Սահմ. ՟Դ. ՟Ը։)

Կիրքս՝ բնակա՛ն մարմնոյ եւ ոգւոյ կարիք։ Ես զբնականացն ասեմ, դու զանբնականսն ի ներքս մղես։ Բնականք ասին՝ ըստ բնութեան (այսինքն ի բնէ) ի եզ տրամադրեալք. (Յհ. իմ. երեւ.։)

Զօրէնսն յաւելուած բնականացն արարեալ։ Իմանալ զԱստուած ի նիւթականացս բնականօք։ Ծովու եւ կղզեաց օրհնել եւ ցնծայ ասեն՝ բնականաւ, եւ ոչ բնականաւ. (Արշ.։)

Օրէնք բնական, գրաւորական, աւետարանական։ Բնականն տուաւ Ադամայ. (եւ այլն. Վրդն. քրզ.։)

Եւ որպէս Բո՛ւն, իւրական, սեպհական. բնիկ. եւ Հարազատ. ընտանի.

Երթեալք հանգչէին ի բնական ոստանին հայոց. (Փարպ.։)

Իբրեւ հատանին ի բնական մօրէն. (Վրդն. ել.։)

Որով եւ բնականդ իսկ էք նորա (Աստուծոյ) ընտանութեամբ, ըստ քրիստոնեական հաւատոցն։ Բնական սփոփանօք լցուսցէ զձեզ. (Յհ. կթ.։)

Չորեքշաբաթն եւ ուրբաթն՝ բնական պահք են քրիստոնէից. Տօնակ.։

ԲՆԱԿԱՆ. որպէս Բնախօս. եւ Բնաբանական.

Ըստ բնականին եմպեդոկլեայ, Արիստ. (աշխ.։)

Լուայ եւ ի բնական արանց։ Ըստ քաջ բժշկացն եւ բնականաց։ Ի բնականց (այսինքն ի բնականաց) ոմանք ասացին։ Իմաստասիրութիւն ի ձեռն երից մասանցն իւրոց, բանականին, բարոյականին եւ բնականին. (Փիլ.։)

ԲՆԱԿԱՆՔ. գ. Բնութիւն որոշիչ սերի. ամօթոյք.

Զարուացն բնականսն կրճատէ ի պաշտօն իգակեր դիւին. (Լմբ. իմ.։)