Your research : 290 Results for ե

Entries' title containing ե : 10000 Results

Հալեւորիկ

s. bot.

s. bot. marum, chamaedris maritima.


Հակաբեռն

s.

ballast.


Հակադրեմ (եցի)

va.

to oppose.


Հակազդեցութիւն (ութեան)

s.

reaction.


Հակաճառեմ (եցի)

vn.

to contradict, to dispute, to debate.


Հակամտեմ

vn.

to emulate;
to rival, to vie with, to antagonize.


Հակառակաբանեմ (եցի)

vn.

to contradict.


Հակառակադեղ

s.

counter-poison, antidote.


Հակառակեմ

vn.

to oppose, to resist, to thwart, to object, to be repugnant to, to revolt, to cross, to withstand, to impugn;
to clash, to rencounter;
to contest, to dispute, to debate;
to cavil;
to quarrel;
to disagree;
— ընդ ումեք, to rival, to vie with;
առանց —կելոյ, without resistance.


Հակառակեցուցանեմ (ուցի)

va.

to stir up, to excite.


Հակաստուերք

s.

antiscii.


Հակեմ (եցի)

va.

to incline, to lean, to bend, to bow.


Հակերգ

s.

contro-choir.


Հակոտնեայք (նէից)

s.

antipodes.


Հաղարջենի (նւոյ)

s.

currant-bush.


Հաղորդելի (լւոյ, լեաց)

adj.

communicable.


Հաղորդեմ (եցի)

va.

to communicate, to transmit, to hand down, to impart, to acquaint with, to inform;
to communicate, to administer the Sacrament of the Lord's Supper;
cf. Հաղորդիմ;
— զախտ, to infect with disease.


Հաղորդեցուցանեմ (ուցի)

va.

cf. Հաղորդեմ.


Հաճելի (լւոյ)

adj.

pleasant, agreeable.


Հաճեմ (եցի)

va.

cf. Հաճեցուցանեմ.


Հաճեցուցանեմ (ուցի)

va.

to content, to please, to satisfy, to humour, to gratify;
— զմիտս ուրուք, to condescend, to please, to humour;
— զախտս, to gratify the passions;
— զպարտս, to pay a debt;
ի — զնա, to oblige him, to satisfy him.


Հաճեցուցիչ (չի, չաց)

adj.

satisfactory.


Հաճոյատեսիլ

adj.

graceful, charming, genteel, nice, pretty.


Հաճոյացուցանեմ (ուցի)

va.

to make pleasant.


Համաբանեմ (եցի)

vn.

to agree, to be of one mind.


Համաբնեայ (նէից)

adj.

connatural, homogeneous;
consubstantial.


Համագրեմ (եցի)

vn.

to compose.


Համադասեմ (եցի)

va.

to range, to rank, to draw up, to place in order, to put together.


Համազգեստ

cf. Գրատ.


Համալեզու (աց)

adj.

of the same language.


Համախմբեմ (եցի)

vn. va.

vn. va. to gather or put together, to muster, to collect, to convoke.


Համակարգեմ (եցի)

va.

to coordinate, to put in the same order.


Համակդեն (ից)

adj.

well versed in the Persian religion;
coreligionary.


Համակեաց (կեցաց)

adj.

still living with another.


Համակեմ (եցի)

adj.

to affect, to fill with, to immerse;
cf. Թուխ.


Համակենդրոն

adj.

concentric, homocentric.


Համակերպ

adj.

of the same form or manner;
conformable;
resigned.


Համակերպիմ

vn.

to comply with, to conform or submit to, to be resigned.


Համակերպութիւն (ութեան)

s.

submission;
resignation.


Համակերտ

adj.

similar, like;
—ք, all beings, all creatures.


Համահանդերձ

adj.

clothed alike, in uniform.


Համահաւաքեմ (եցի)

va.

cf. Համախմբեմ.


Համահրեշտակ

adj.

angelic.


Համաձայնեմ (եցի)

va. mus.

to accord, to bring to agree;
to conciliate, to reconcile;
to tune.


Համաձեւ

adj.

of the same form or shape, conform;
— առնել զկամս, to be of one mind.


Համաձեւութիւն (ութեան)

s.

configuration.


Համամեայ

adj.

coetaneous, of the same age.


Համայնասերմն

s.

pansperm.


Համայնաւեր

adj.

universally destroying.


Համանմանեալ

adj.

cf. Համանման.


Definitions containing the research ե : 4575 Results

Խարբալ (ի)

s. mech.

sieve, cribble, bolter;
bolting-mill.

• «մաղ». առանձին չէ գործա ծուած. բայց սրանից են խարբալել «մաղել», փխբ. «տակնուվրայ անել, վտանգել, փոր-ձել» Ղկ. իբ. 31. Եզն. 181. Բրս. մրկ. Մադ. Երզն. մտթ. «մի սուտ գլորել» Վրք. հց. Ա. 698. խարբալիլ «վնասուիլ, կարկամիլ, ան-դամալոյծ դառնալ» Մին. համր. 86. «սա-տանայից փորձուիլ» Վրք. հց. Բ. 443. խար-րալումն «փորձութիւն» Վրք. հց. խա.-ր վերածուելով լ-ի՝ խալբալել «շփոթել, միտ-քը տակնուվրայ անել» Ադամ. էջ 315, խալ-բալիլ «շփոթուիլ» Ադամ. 31. խալբալում այնել «շփոթեցնել, խանգարել» Սմբ. դատ. 124. երկու ձևով է խարբալեալ (այլ ձ. խալ-բալեալ) Ադամ. 59։

• = Ասոր. [syriac word] 'arbālā «մաղ», [syriac word] *arbel «մաղել», արամ. [hebrew word] 'arbālā արաբ. [arabic word] γirbal «մաղ». սրանցից են փոխառեալ նաև արևել. թրք. [arabic word] γalbir «մի տեսակ կոշտ մաղ», թրք. [arabic word] qalbur «մաղ», [arabic word] qalburlamaq «մաղել». ռմկ. խալպուր, խալպուրլամիշ ընել։-Հիւբշ. 3n4։

• Վարդան Յունանեան, Ձեռբածութիւն 1671, էջ 313 խարբալ մեկնում է «ոլո-րապտոյտ ճանապարհ», որից խարբալել «մոլորեցնել»։-Schrōder, Thesaur. 47 թրք. և պրս. ձևերը դնելով՝ ենթադրում է որ հին պարթևական բառ լինի։ ՆՀԲ թրք. պրս. արաբ. ձևերի հետ նաև լտ. cribellum «մաղ»։ Lag. Arm. Stud. § 976 դնում է նաև արամ. և թալմ. ձևե-րը, որոնցից անբաժան է համարում լտ. cribrum «մաղ»։ Նոյնը նաև Müller WZKM 7, 381, որ ասորի բառը լ-cribellum ձևից փոխառութիւն է կար-ծում։ Հիւնք. չաղաթայ. ղարպալ։ [arabic word] xarfaq, որ մեկնւում է «սպիտակ մա-նանեխ» (տե՛ս Կամուս, անդ՝ էջ 892)։-Հիւբշ. էջ 268։

• ԳՒՌ.-Այս բառից է Ղրբ. խըլըփա՛լվէլ «ուշաթափուիլ, ուշքը գնալ, նուաղելով վայր ընկնել» (Աճառ. Հայ. նոր բառեր հին մատ Բ. 150). իմաստի զարգացման համար հմմտ. գւռ. խելքամաղ լինել «ուշքից գնալ» (մաղ բառից)։


Խարբուզ

s. zool.

s. zool. roe-buck.

• «էշայծեամ» Օր. ժդ. 5. ուրիշ վկայութիւն չկայ։

• -Պհւ. xarbuz «էշայծեամ». բառիս պրս. ձևը աւանդուած չէ։ Կազմուած է պհլ. xar= պրս. ❇ xar=զնդ. xara-«էշ» և պհլ. buz= պրս. ❇ buz=զնդ. būza-«այծ, բուծ» բառերից, ճիշտ ինչպէս է հյ. էշայծեամն. Իրանեանից է փոխառեալ նաև վրաց. ხარა-ბუზი խարաբուզի «եղնիկ, էշայծեամ»։-Հիւբշ. էջ 159։

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, յետոյ Հիւբշ. KZ 23, 403. և Lag. Arm. Stud. § 979։

• Հիւնք. պրս. խար «էշ» և բուզինէ «կա-պիկ» կամ թրք. պուզաղը «հորթ» բա-ռերից։


Խարի

s. anat.

s. anat. penis.

• «մի տեսակ բոյս է, որի արմատից պատրաստում են կարմիր սնգոյր. հաւաժի-պակ, լտ. anchusa» Բժշ. Բռ. ստեփ. լեհ. ո-րից շէկխարի, որ և շեկխարի, շիկխարի, շի-ար «սնգոյր» Մծբ. ժդ. (առ Լեհ.)։

• ՆՀԲ Գաղիանոսի մէջ գտնելով «ան-կիւդա (կամ անկիւրա). խարի» բացա-տըրութիւնը, նոյն յն. բառը հասկացել է ἄγϰυρα «խարիսխ. 2. ամօթոյք», որով մեր խարի բառն էլ մեկնում է «արութիւն մառռու. առնի անդամ»։ Զգուշաւոր ՋԲ չունի այս բառը։ ԱԲ հետևում է ՆՀԲ-ի։ Նորայր, Հայկ. բառաքնն. էջ 117 ցոյց տուեց՝ որ Գաղիանոսի յիշած յն. բառը պէտք է հասկանալ ἀγχοῦσα, որով խա-րի բառին տրուած «առնի» նշանակու-թիւնը ջնջեց և մեկնեց վերի ձևով։ Bug-ge KZ 32, 9 անտեղեակ սրանից՝ հա-մեմատում է խարի «առնի» բառը պրս. ❇ xar «փուշ» բառի հետ, ենթադրե-ւով որ պրս. xar ունեցած է նաև «առ-նի» նշանակութիւնը, որից փոխառեալ են ալբան. kā̄r, karε, գնչ. kar «առնի»։


Խարշափ

s.

rustling, murmur.

• «տեղևների խշրտոց» Նեղոս 659. որից խարշափել «սօսափել» Ոսկ. մ. բ. 8. խարշափումն Մեկն. ղևտ. խարշափուն «խը-շըրտացող» Յոբ. լ. 4 (բանջարի համար ա-սուած. տե՛ս աղիմայ). գրուած է խաշափ Նեղոս 710։


Խարստի

s.

stallion, entire horse or ass.

• տե՛ս Հարուստ։


Խաւ (ոյ)

s.

couch, cot, bed;
plait, fold;
nap on cloth, down on fruit or plants;
— հանածոյից, stratum, layer, bed;
խաւ ի խաւ, խաւ ի խաւոյ, folded, plaited, doubled;
in folds, doubly.

• . ո հւ. «բարդ, շերտ». որից խաւ ի խաւ, խաւ ի խաւոյ «շերտ շերտ իրար վրայ բարդուած» Վեցօր. 97, 165. խաւել «կարգ կարգ, վրայէ վրայ, բարդ բարդ (կերակրի համար ասուած)» ԱԲ. խաւաքարտ «կար-տոն, մուխավա» (նոր գրականի մէջ)։ Ար-դեօք սրա հետ նո՞յն է

• (յետնաբար ո, ու հլ.) «աղուամազ, կերպասի վրայի բարակ թաւութիւնը, պտու-ղի վրայի բարակ աղուամազը» Շնորհ. առ Բժշ. խաւոտ (նոր գրականի մէջ)։

• = Բառիս հետ նոյն է ուտ. խա «բուրդ», որից խալու «բրդոտ» ևն։

• ՆՀԲ արմատ խաւար բառի, լծ. թրք qat «յարկ» և xav, hav, յորմէ xavlu, havlə։ Հիւնք. պրս. xaf «պատատանք, ծրարք, ծալք հանդերձից»։

• ԳՒՌ.-Ախց. Երև. Կր. Ղրբ. Մրղ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Տիգ. Տփ. խավ, Ագլ. Շմ. խօվ, Մշ. խաֆ «կերպասի խաւ»։

• ՓՈԽ.-Վրաց. ხაო խառ «բուրդի խաւ» ჩავოიანი խավոիանի, ხაოიანი խառիանի «խաւոտ, թաւ», թրք. ❇ xav «թաւութիւն ասուեաց, աղուամազ», ❇ xavlu (ռմկ. bavlu) «թաւոտ. 2. մի տեսակ բրդոտ երես-սրբիչ. 3. ղենջակ», սերբ. բուլգ. (թուրքերէ-նի միջոցով) havlija «խաւոտ, թաւ, բրդոտ», ուտ. խա «բուրդ»։


Թէյ (ի)

s.

tea.

• «չայ» (բոյսի տերևները և նրանցից պատրաստուած ըմպելիքը). նոր բառ է, ո-րից կազմուած են թէյաման թէյասեղան, թէ-յարան, թէյատուն, թէյավաճառ, թէյավաճա-ռանոց, թէյենի, թէյին (քիմիական մարմի-նը), ոմանք գործածում են նաև թէյել «թէ, խմել»։

• = Ծագում է չինարէն = բառից. այս դաղափարանշանը հին չինարէնում կարդաց-ւում էր thou. նոր չինարէնում հիւսիսային բարբառները կարդում են č̌a, հարաւային-ները thou. այն ազգերը՝ որոնք հիւսիսային Չինաստանից են ստացել թէյր, գործածում ևն հիւսիսային չինարէնի ča ձևը, իսկ այն ազզերը՝ որոնք հարաւային Չինաստանից են ստացել, գործածում են հարաւային չինարւ-նի thou ձևը։ Այսպէս՝ հիւսիսային չինարէ-նից են փոխառեալ ճապոն. [arabic word] cha «թէլ». չաղաթ. կամ արևել. թրք. ❇ čay, եաքութ և թունգուղ. čai, թրք. čay, պլհ. [arabic word] cayi, բրոնցից էլ ռուս. чaй, լեհ. czaǰ, օսթյաք. šai, նաև հյ. չայ, որ ըստ ՀԲուս. § 2451 գործածուած է Ժէ դարի վերջերը գրուած մի բժշկարանում։ Հարաւային չինարէնից է փո-խառեալ մալայերէն [arabic word] teh, որի միջոցով յառաջացել են բոլոր եւրոպական ձևերը. ինչ անգլ. tea, իտալ. te, ֆր. thé, գերմ. thee, նյն. τείον և սրանցից էլ հյ. թէյ։-Աճ.

• ԳՒՌ.-Գրական ձև է համարւում թէյ և ոչ մի բարբառի մէջ գոյութիւն չունի. բարբառ-ները գործածում են թրք. պրս. ռուս. չայ ձե-ւը՝ նոր փոխառութեամբ։


Թթու (ոց)

adj. s. chem.

acid, sour, tart, sharp;
bitter, harsh, grievous, sad;
s. chem. acid.

• (ըստ ՆՀԲ ո հլ. բայց առանց վկա-յութեան) «թթուհամ» Մագ. Փիլ. նխ. Հա-մամ. առ. (գրուած նաև թրթու). որից թթուե-նի «թթու պտուղ տուող (ծառ)» Վեցօր. 92 թբուաբար Պտմ. աղէք. թթուաբեր Երղն. լուս. թթուագոյն Պղատ. տիմ. և օրին. Վահր. երբ րթուեցուցանել Սարգ. ա. պ. թթուիկ Մազ. թղ. 138. թթուութիւն Մխ. առ. որ և թթութիւն (անշուշտ սխալ գրչութիւն) Վեցօր. Ոսկիփ. թթուոց (նորագիւտ բառ) «խմոր թթուեցնելու տեղ» Տարօն. Ա. § 96, էջ 197, թթուկ, թըթ-ւուտ (նորակերտ քիմիական բառեր)։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Երև. Խրբ. Կր. Հմշ. Մկ. Մշ. Ջղ. Սեբ. Սչ. Տփ. թըթու, Ննխ. Շմ. Պլ Ռ. թութու, Տիգ. թըթթու, Հճ. թmթու, Զթ. թօթու, Ասլ. Սլմ. Վն. թթիւ, Մրղ. թիւթիւ. Ագլ. Գոր. Ղրբ. Ոզմ. թթօ. -ածանցներից նշանակելի են Սչ. թթֆել, Ասլ. թը'վիլ, Գոր. թըթըվէլ. Հւր. թութույէլ, Ղրբ. թըթուաշ, Գոր. թըթըվա՛շ, Շմ. թութվաշ։ Նոր բառեր են թթխմոր, թթուան, թթուահոտ, թթուեղէն, թթուեշաղ, թթուրուխ, թթռուպ ևն։-Թրքա-խօս հայոց մէջ կայ Ատն. թթվէլ օլմաք «խմորի թթուիլը» (Արևելք, 1888, նոյ. 8-9)։

• ՓՈԽ.-Սղերդի արաբախօս քրիստռնեա-ները հայերէնից են փոխ առել čortətu «շող. գամի կամ կաղամբի թթու, թուրշի» (Բիւր. 1899. 116), որ Մշոյ չորթթու բառն էւ-Ան շուշտ կապ ունին հայերէնի հետ հար. օսս. tuag «թթու», լակ. թութուլ «քացախ», վրաց. თუთუბო թութուբո «բոյս՝ որի տերևները փո-շիացնելով՝ քացախի տեղ գործածում են» (Չուբ. 2 570 դնում է «աղտոր, սմաղ»)։


Թթռկիչ

s. bot.

s. bot. sorrel.

• տե՛ս ԹՐԹՆՋՈՒԿ։


Թիւն

cf. Թոյն.

• «մինչ ոստայն լիցի». ունի միայն Բառ. երեմ. էջ 119. ինչ լինելը յայտնի չէ։


Թիւրակէ (էի)

s.

theriac.

• տե՛ս Թերիակէ։


Թլուատ

cf. Թոթով.

• «թոթով, լեզուն ծանր». իբրև մի-ջին հյ. բառ ունի Նորայր, Բառ. ֆր. էջ 141 ա︎ bègue բառի տակս

• ԳՒՌ.-Ալշ. թլաատ, Տփ. թլվատ, Երև. թըլ-պատ. ուրիշ տեղեր ունինք նաև թլիկ, թլու. թլոլ՝ նոյն նշ. վերջինից։


Թմբի

s.

lime-tree, linden.

• «գրտնակ». ունի միայն Տիրոյեան, Հանռագրութ. էջ 370, 407։


Թմբիչ

s.

slice;
rod, stick.

• տե՛ս Թմռիւն։


Թոժիւն

s.

young one, little one;
— արջոյ, bear's cub;
cf. Կորիւն.

• «արջի ձագ» Եզն. էջ 69. ուրիշ վկայութիւն չկայ։

• = Անշուշտ նոյն է քրդ. toeža, toezang «գազանի կամ թռչունի ձագ» բառի հետ. բայց չդիտեմ թէ ի՛նչպէս պէտք է կապել այս ևոկու բառերն իրար հետ։-Աճ.

• ՆՀԲ լծ. թրք. tosun «հորթ», իտալ tozzo «տխմար կամ տղայ»։ Հիւնք. թրք. tosun «հորթ»։ Ղափանցեան, ЗВО 23, 354 երկուսը միասին իրան. tauk-«ծնա-նիլ, սերունդ յառաջ բերել» արմատից. որոնց կցում է նաև թրք. [arabic word] foγ-maq «ծնիլ»!


Թոխոր

s.

pole-cat.

• «կուզ կենդանին». ունին միայն ՋԲ, ԱԲ և ՓԲ յաւել. չգիտէ ՆՀԲ.-սրա հետ թերևս նոյն է


Թոխորն (աց)

s.

viper;
aspic, asp.

• , ի-ա հլ. «մի տեսակ օձ». ան-ստոյգ բառ՝ որ մէկ անգամ ունի Վրդն. ծն։ «Չիք իգամոլք կոչեցան յԵրեմիայէ, և կէսք թիւնս թոխորնաց և նենգութիւնս»։-Ըստ ԳԲ «թոյն կամ թունաւոր»?


Թոնծ

adj.

crippled, lame, maimed, mutilated.

• «խեղ, հաշմանդամ». մէկ անդամ ունի Երզն. մտթ. 340 «Զբազում մարմինս թոնծս և կիսամեռս բերեալ ընկեցին զնոսա առաջի նորա իբր առ կենաց տուող և ցաւոց լուծող»։


Թոնձ

s.

shell-fish.

• «հաւալուսն, փորահաւ, pélican». մէկ անգամ ունի Փիլ. լիւս. 140. ուրիշ վկա-յութիւն չկայ։ Սակայն Փարպ. էջ 10 կայ թանձր թռչունը, որ անշուշտ պէտք է ուղղել թանձ կամ թոնձ և հասկանալ նոյնը։

• ՆՀԲ, ՋԲ և ԱԲ մեկնում են «ծովաւեն ժժմակ կամ խեցեմորթ». և ստուգաբա-նում «թերևս իբր թոնծ անդամօք»։ Ա-ռաջին անգամ Նորայր, Հայկ. բառաք.

• տող 1098-1112՝ փորահաւ թռչունի հա-մար գտնելով ճիշտ նոյն նկարագրու-թիւնը ինչ որ Փիլոնի մէջ տրուած է թոն-ձի համար, և երկրորդ՝ Փիլոնի լուսանց-քի վրայ թոնձին իբրև մեկնութիւն տրու-ած պեղական բառը յն. πελεϰαν հաս-կանալով՝ տուաւ թոնձ բառին վերի ու-ղիղ մեկնութիւնը։


Թոռոպ (ից)

s.

rag, tatter;
mail, coat of mail.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն սեռ. թոռոպի Մագ.) «զրահ» Մագ. թղ. 138 «վատ զգեստ» Երզն. մտթ. 469 (Չչարութեա-նըն թօռոպ).-գրուած է նաև թօռոպ, թո-ռապ. -որից ասղնաթոռոպ կամ ասղանեթո-ռոպ «քուրձ, խորգ» Վրք. հց. Ա. 709 Մաշտ։

• ՆՀԲ թրք. թօռ «ցանց» և թօրպա «տոպրակ»։ Թիրեաքեան, Բազմ. 1913 էջ 340 նոյնպէս թրք. թօռ «ցանց» բառի հէյլ,


Թոր

adj.

that flows down, drops, falls;
— աչք, blear eyes;
—ք, fall;
tear;
— աչաց, blearedness.

• «ջրի պէս վազելը» Ոսկիփ. Հին բռ. «արցունք» Մամբր. բ. տպ. էջ 58. «աչքի ճի-պըռ, բիժ» ՋԲ. որից թորել «հոսիլ» Պիտ. 32-կաթ. Մագ. թորացուցանել «վազեցնել» Բե-նիկ. Ճառընտ. Երզն. մտթ. կամ թորեցուցա-նել Փիլ. իմաստն. արիւնաթոր Անան. եկեղ. աւրտաւսուաթոր Յհ. եթ. Խոսր. մշտաթոր Աբ յայտաթորեալ Նար. տաղ. ցօղաթորիլ Գր. սք. թորակ (նոր բառ). կրկնութեամբ՝ թոր-թորել Յհ. կթ. 326. թորթորումն Փիլ. ար-մատը գրուած է նաև թուրել ԱԲ։

• ՆՀԲ լծ. ծոր, սոր, ջուր, յն. ի՛տօռ։ Pe-term 62 լծ. սորիլ, ծորիլ։ Tomaschek Die alten Thraker II, էջ 21 թրակ. τορελλή «մեռելի ողբ»! Canini, Et. ét-ym. 78 սանս. tarala «հեղուկ», tariša «ծով»։ Հիւնք. լտ. torrens և պրս. թէ-րապ «ծորում»։ Գեանջեցեան ZAPh 1, 47 իրար է կցում թորել, թրել, թրմել՝ իբրև լտ. tero «շփել, տրորել»,-Karst, Յուշարձան 420 ծով, ծորել, սորել ձևե-րի հետ՝ թթր. sub, suv, su «ջուր» ար-մատին է կցում։ Petersson դնում է հնխ. ter-արմատից, որի ժառանգները տե՛ս թարախ բառի տակ։

• ԳՒՌ.-Գործածական է թորալ կամ թոր-թորալ ձևով՝ «անձրևի կամ ձիւնի թեթև տե-ղալ» իմաստով.-Խրբ. թօրթրալ, Ալշ. թօ-րալ, թօրթրալ, Սլմ. թօռթռալ կամ թռթռալ


Թորթ

s. bot.

s. bot. scammony.

• , որ և թորթն, թուրթ «մի տեսակ բոյս է. մարեմայ խոտ, եզնալեզու, զուիրակ կամ մի ուրիշ բոյս. ըստ Քաջունի՝ anehusa, ըստ Նորայր՝ Բանաս. 1901, էջ 110 orcanét-» Բժշ. Մխ. բժշ. 147. (Seidei § 412 իմաստը անորոշ է թողնում). Լծ. փիլ. Գաղիան. որից թորթիկ խոտ «մարեմայ խոտ» Ախտարք. «մեղրածծուկ» էֆիմ. 288. «լտ. borrago» ըստ ՀԲուս. § 804. (ըստ Մշեցոց՝ թորթիկ համարւում է «mvosotis alpestris Schm». տե՛ս Տիրացուեան, Contributo § 369 և 380)։

• ԳՒՌ.-Չանազան ուտելի բոյսերի անուն-ներ են Կր. Ք. Խիան՝ թօրթ, Ոզմ. թուրթ, նաև թորթիկ Ասլ. Մշ. Ք. թորթոռիկ Մշ. Նբ., թոր-թուտակ Մշ.։

• ՓՈԽ.-Ասոր. [syriac word] todrig «erysi-mum, sisymbrium polycerum» (կոտեմի կամ անանուխի նման մի բոյս է), [arabic word] ︎ todrā «եզնալեզու բոյսը» (Brockelmann, Lex. syr. 130 և 394, ուր համարւում է պաոս-կերէնից փոխառութիւն).


Թուզ (թզոյ)

s.

fig.

• , ո հլ. (յետնաբար ի հլ.) «թուզ պը-տուղը» ՍԳր. «թուզի ձևով մի տեսակ պա-լար» Բժշ. որից թզենի ՍԳր. թզաբեր Ոսկիփ. թզենապատ Զքր. կթ. թզենակասփած Աթ. ի. կոյսն. մոլաթուզ Վեցօր. 96. ժանտաթզենի Ղուկ. ժթ. 4. մոլաթզենի ՍԳր. Վեցօր. 98. ա-դամաթուզ (նոր գրականի մէջ). թզկերուկ «մի տեսակ թռչուն՝ որ շատ է սիրում թուց ուտել. ֆր. becfigue» մհյ. բառ (տե՛ս Նո-րայր, Բռ. ֆրանս. էջ 140բ). թզորակ «թուզի նման»? Մագ. թղ. 96 (տե՛ս իմ Հայ նոր բա-ռեր հին մատ. Բ. էջ 185)։

• = ⦿ոխառեալ է հին Միջերկրեա՛, լեզուից (ինչպէս գինին կամ իւղը), որից փոխառեալ են նաև յն. բէովտ. τῦϰον, ուտ. t'ōqina, հո-մեր. σῦϰον, լտ. ficus (որից էլ հսաքս. figa, հոլլ. vijg, գերմ. Feige, ֆրանս. figue ևն), բոլորն էլ «թուզ»։

• Lag. Urgesch. 820, յետոյ Fick BВ 1, 173 և աւելի ուշ Müller SWAW 136 (1897), էջ 36 յիշում են յոյն ձևերի նը-մանութիւնը։ Հիւնք. պրս. թուխթէն (ար-մատը թուզ) «կծկել, ամփոփել»։ Pat-rubány ՀԱ 1908, 278 յն. և լտ. ձևերի հետ՝ հնխ. tū «ուռչիլ» արմատից։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Meillet MSL 15, 163, որ ընդունել են նաև Walde 288 և Boisacq 924։-Oštir, Btrg. alarodisch. էջ 1-33 ունի մի ընդարձակ քննութիւն, ուր ընդունելով վերի մեկնութիւնը, աշ, խատում է բոլոր լեզուների «թուզ» նը-շանակող բառերը կցել սրանց, մինչև անգամ չին. a-tsang և վրաց. լեղվի։

• ԳՒՌ.-Ախց. Երև. Զթ. Խրբ. Կր. Հճ. Հմշ. Մկ. Մշ. Ննխ. Ջղ. Սեբ. Տիգ. թուզ, Տփ. թու-զը (սեռ. թզան), Ոզմ. թօւզ, Ագլ. Գոր. Ղրբ. թօ զնը, Վն. թիւզ. -ծառը նշանակելու հա-մար՝ Կ. Սարաֆեան, Բանալի գիտութ. Սանկ-պետերբ. 1788, էջ 54 ունի թզնենի.-գաւա-ռականների մէջ (Ասլ. Ոզմ.) թուզ նշանա-կում է նաև «կանացի ամօթոյք». այսպէս է նաև յն. σῦϰον «կոպի կամ սրբանի վրայ այ-տուց, կանացի ամօթոյք»։


Թութակ (աց)

s.

parrot;
էգ —, female -;
փոքրիկ —, paroquet;
— խօսի, the parrot talks.

• (գրուած նաև ղուղաք՝ ըստ նոր տառառարձութեան) «պապկայ, փափառան թռչունը» Դամասկ. նոր գրականի մէջ ըն-դունուած է միայն թութակ ձևը, որից էլ թութակաբար, թութակօրէն։

• = Պրս. [arabic word] totak, [arabic word] totī, որից էլ արաբ. [arabic word] tūti, [arabic word] tūtaq, քրդ. [arabic word] tuti, վրաց. თუთი թութի, արևել. թրք. ︎ toti, նյն. ντουντοῦς, սերբ. tutija, բոլորն էլ նոյն նշանակութեամբ։-Հիւբշ. էջ 264։

• Առաջին անգամ ուղիղ մեկնեց ԳԴ. նոյնը նաև Հիւբշ. KZ 23, 9։


Թուխու

s. zool.

s. zool. porpoise, sea-hog.

• «Դանուբ գետին յատուկ մի տե-սակ մեծ ձուկ, որից ձկնկիթ են հանում. ❇s-turgeon? լտ. porcus marinus, huso (ըստ Նորայր, Բառ. ֆր. 493 ա), թառափ, açi-penser huso (ըստ Կոյլաւ, Բռ. գերմ. էջ 819 ա)» Աշխ. Բռ. ստ. լեհ։


Թուրինջ (ընջի)

s. bot.

bitter orange, Seville orange;
— խոտ, balm-mint;
ծառ թուրնջոյ, cf. Թրնջի.

• «մի տեսակ նարինջ, լտ. citrus vulgaris» Վրք. հց. Ա. 183, Վստկ. 154, որ և թրունջ Վրք. հց. Ա. 183, Բ. 422. Օրբել. հրտր. Էմ. էջ 56. Վստկ. 125. որից թրնջի «թուրինջի ծառ» Վստկ. 42, 143. կայ նաև թուրինջ խոտ «լտ. melissa», որ թուրինջի նման հոտ ունենալու պատճառաւ ստացել է այս անունը. կոչւում է նաև թրնջխոտ, թու-րունճուկ խոտ. բոլորն էլ Բժշ. Վստկ.-ըստ ՀԲուս. էջ 176 կայ նաև էթրէնճ ձևը՝ փոխա-նակ թուրինջ։

• ՆՀԲ արդէն յիշում է թուրունճ, թու-րուննան ձևերը։ Muller SWAW 38 580 համարում է փոխառեալ։ Ուղիղ են մեկ-նում նաև Lag. Arm. Stud. § 869, Տէրվ. Altarm. 23 ևն։ Տե՛ս վերջին անգամ Seidel Մխ. հեր. § 275։


Թրանէ

cf. Թրայիանէ.

• տե՛ս Թրիանէ։


Թրթնջուկ (ջկի)

s. bot.

s. bot. sorrel;
lurk.

• «գառնադմակիկ, լտ. rumex acetosa թթուաշ բոյսը». արդի գրականի ըն-ղունած ձևն է. հների մէջ գրուած է զանա-զան ձևերով, ինչ. թթռկիչ, թթռնիճ, թթռնուկ, բրկիճ, թրթուին, թաթառին, թրթկիճ, թրթճուկ Բժշ. Վստկ. 208 (ՀԲուս. § 788 և էջ 200). ըստ Ռոշք. թնդռչուկ. -(Տիրացուեան, Con-tributo § 97-99 և § 319 ռնում է «rumex acetosa, rumexacetosella, rumex scutatus, oxalis corniculata»)։

• ԳՒՌ.-Երև. թրթնջուկ, Ղրբ. թրթնջիւկ, Գոր. թmրթm՛նջուկ, Ոզմ. թըռթըկէ՛չ, Մշ. թի-տրոճիկ, Պրտ. չըթըռդիչ.-այլուր գտնում ենք թթռկիչ Ակն. Արբ. Բիւթ. Խրբ. Մշկ. Սվ. Ք. թթռտիչ, Ասլ. թթոշաղ Արտ։


Լիբանոն

s.

frank-incense;
cf. Կնդրուկ.

• «մի տեսակ կնդրուկ՝ որ յեռա-նոս ծառի խէժն է». Նէեմ. ժգ. 5, 9. եռևուսն էլ եզ. հյց. (տային զմաննայն և զլիբանոն), զրուած է նաև լէբանան, լիբանօն, լիբանան Վրք. և վկ. Ա. 657։

• = Յն.. λίβανον ձևից տառադարձուած, որ եզ. հայցականն է λίβανος հոմանիշի. այս բառն էլ փոխառեալ է եբր. [hebrew word] ləbōna «խունկ» բառից. հմմտ. արաբ. [arabic word] lu-bān «խունկ», ասոր. [syriac word] lbūnta, ասուր. lubānu, (սեմական արմատն է lbn «սպիտակ»)։-Հիւբշ. 352։

• ՀՀԲ և ՆՀԲ դրին եբր։


Լիճ (լճից)

s. fig.

lake, mere, pool, pond;
— լուսոյ or արտասուաց, lake of tears, eye;
— հրոյ, lake of fire, hell.

• «ճորտ, աւատական իշխանութեան մի աստեճան՝ որ ենթարկւում է պարոնին» Բ. Թղ. ման. առ շնորհ. (տե՛ս Շնորհ. ընդհ. տպ, Եէմ. էջ 155), Անսիզք 3, 9. Սմբ. պատ. էջ 104. որից լճութիւն «ճորտութիւն» Անսիզք 9. անլիճ «որ ճորտ չէ» Անսիզք 27. գրուած է նաև լեն Լմբ. առ լև. 1865, էջ 240. դարձեալ նոյն բառն է լիզիոն «ճորտ» Վրք. շնորհ. Սո-փերք ԺԴ. էջ 76. Ա. Թղ. ման. առ շնորհ. (տե՛ս Շնորհ. ընդհ. տպ. Եէմ. էջ 144. միև-նոյն անձի համար մի անգամ լին է գրուած և մի անգամ լիզիոն)։

• = Հ. ֆրանս. lige «պարոնին հաւատարիմ ենթակայ աւատական աստիճանաւոր», որից ligence, ligeauté «աւատ, վասալութիւն». ծագում է լտ. ligium ձևից, որի յետին յոյն տառադարձութիւնն է λίζιον և սրանից էլ հյ. լիզիոն։-Հիւբշ. 391։

• Ուռիղ մեկնեց նախ Էմին, Iepeвoды (1865), էջ 180, յետոյ Ալիշան, Շնորհ. և պրգյ. էջ 419, որից յետոյ Նորայր, Բառ. ֆրանս. 748բ։ Սոփերքի հրատա-րակիչը (հտ. ԺԴ, ծան. 11) համարում է ըստ «յունական ձայնին՝ Լուծիչ, այսին-քըն մեկնիչ և լուծիչ խնդրոց բանից», ինչ որ սխալ է։


Լիմպոս

s.

limbo.

• «նախաքրիստոնէական արդար-ների և այժմ անկնունք մեռնող մանկանց հո-գիների օթևանը» Տաթև. հարց. 504, 506. Մխ. ապար. գրուած է լինպօս Լծ. պրպմ. 663 (Եւ տե՛ս զի ասէ աւերեաց զդժոխս, և ո՛չ մի-այն զլինպօսն, որպէս ասեն ազգքն լատի-նացւոց)։-ՀՀԲ գրում է ուղիղ տառադարձու-թեամբ լիմբոս։

• = Միջ. լատ. limbus, որից փոխառեալ են նաև գերմ. Limbus, իտալ. limbo, ֆը-րանս. limbes նոյն նշ.-լատին բառի նախ-նական նշանակութիւնն է «ծայր, եզերք»։-Հիւբշ. 352։

• ՀՀԲ «է բառ յն. և թարգմանի շատա-կուլ, անյագ, խաւար» (իմա՛ միջ. յն. λιμβός «շատակեր, անյագ» Sophocles 715)։ ՆՀԲ «լտ. limbus, իբր քղանցք և գօտի, որպէս և lumbus է մէջք. վարի նմյանըլթէամը»։


Լիրբ (լրբից)

adj.

impudent, insolent, impertinent, brazenfaced, bold;
immodest, indecent, shameless;
cynic.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկա-յութեան) «անամօթ, լպիրշ» ՍԳր. Եղիշ. ո-րից լրբիլ Ոսկ. յհ. բ. 1, մ. բ. 27, Մծբ. լըր-բութիւն Երեմ. խթ. 16. Ոսկ. յհ. ա. 40. լըր-բենի Առակ. է. 13. Սիր. իգ. 6. լրբախօս Ոսկ. ես. լրբաբանութիւն Ուխտ. բ. 88 լըր-բաբանական (ըստ յն. ուղղելի լրբական) Ոսկ. մ. ա. 1. լրբագոյն Ոսկ. յհ. բ. 3, 12, 26. լրբական Փարպ։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. slibr-ձևիզ։ Այս բառի պարզական արմատն է slei-(կամ նաև lei-) «լպրծիլ, սահիլ»։ Ինչպես երևում է յն. λεῖος «յիղկ, հարթ» (<*lei-ue), լտ. levis «յիղկ, ողորկ, լերկ» (հնխ. leiuis) ձևերից։ Արմատը այնուհետև ստանալով զանազան աճականներ՝ արտադրեց շատ բազմաթիւ բա-ռեր. -այսպէս օրինակ -b-աճականով (այն է հնխ. slei-b-ձևից)՝ յն. ὸλιβrός «սահուն, լպրծուն», հբգ. slīfan «սահիլ, յղկել, սրել», slèffar «սահուն», մբգ. slipfen «սահիւ» šlipfig «սահուն», գերմ. schleifen «քաշել, սահիլ, յղկել», schleppen «քաշ տալ», պը-րուս. Schleife «սահնակ», հիսլ. sleipr «լը-պրրծուն». անգսք. tóslipan «կորնչիլ», հիռլ. slemun (<*slibno-) «լպրծուն», միռլ. slī-paim (<*slibno-) «շփել, յղկել», հկիմր. limnint «քերծել», կիմր. IIyfn (<*slibnos) «հարթ, ողորկ», llyfr cār «սայլի այն մասը որ հողին է քսւում» ևն։ Արմատի ձայնաւորը փոխելով՝ այն է հնխ. sleu-b-ձևից՝ անգսք. slupan «սահիլ», գոթ. sliupan, հբգ. sliofan «սահիլ, սողոսկիլ», լտ. lūbricus «սահուն, լպրծուն, յիղկ, անհաստատ, մեռև. անա-ռակ» ևն։-dh-աճականով՝ (այն է հնխ. klei-dh-կամ sli-dh-ձևից) լն, ὄλισϑανω «սահիլ», ὄλισϑηρός «լպրծուն», ὄλισδος «լպրծոտ տեղ», հբգ. slito, գերմ. schlitten, հհիւս. sleδi, մ. անգլ. slede «սահնակ», ան-գըսք. slidan «սահիլ», slidor «յիղկ, ողորկ, լպրծուն», լիթ. slidus «ողորկ, յիղկ, սա-հուն», slysti «սահիլ», լեթթ. slids «հառթ» Slidas «սահելու կօշիկ, patin», հսլ. ռուո-+дeлъ «հետք».-m-աճականով (հնխ. slei-m-ձևից)՝ յն. λειμών «թաց ու խոնաւ տեղ, մարգագետին», λιμήν «նաւահան-գիստ» (որից թրք. [arabic word] liman նոյն նշ. = ռմկ. իլիման), λίμνη «ճահիճ», լտ. limus «ցեխ», մբգ. slīm «լպրծուն, ցեխ, մա-ղաս, խուխ», հբգ. slimen «ողորկել, յղկել», անգլսք. slim «լպրծուն, ցեխ», գերմ. Sch-leim «թուք, մաղաս, խուխ», յն. λεἰμας = լտ. limax և ռուս. cлимакъ «շողուկ, խը-խունջ», լտ. līma (>իտալ. lima>ռմկ, լիմա) «խարտոց».-n-աճականով (հնխ. slei-n-ձևից)՝ հսլ. slina, ռուս. cлииа «թուք», լեթթ. sliē̄nas «թուք» և այլ բազմա-թիւ ձևեր (Walde 427, 430, 441, Trautm. 269, Boisacq 564-7, 697, Berneker 717)։ Հայերէնի մէջ հնխ. slibr-տուած է նախ լիպր, որից շրջմամբ լպիր և տ, ծ և շ ա-ճականներով՝ լպրտել, լպիրծ, լպիրշ.-նոյն *լիպր ձևից՝ տարբեր շրջմամբ է լիրբ, որի մեջ պ դարձել է բ, որովհետև -րպ-խումբը սովորական չէ հայերէնի ձայնաբանութեան մէջ։ (Ի հարկին կարելի է ենթադրել հնխ. šlibh-ro-, որից ուղղակի հյ. լիրբ, ինչպէս ունին հնխ. k'ubh-ro->սանս. cubhrá-=հյ. սուրբ)։ Իմաստի զարգացման համար հմմտ. լատ. lubricus «սահուն, լպրծուն. 2. անա-ռակ, մեղկ», ֆրանս. lubrique «զեղխ, անա-ռակ», հյ. լպրծիլ «սահիլ. 2. լրբանալ», Վն. ւպզտրուկ «սահուն, լպրծուն. 2. լիրբ, անե-րես», լպստալ «սահիլ»> լպստած «աներես» և նմաններ։ Տե՛ս Pokorny 2, 710, 391, Er-rout-Meillet 534։-Աճ.

• Հիւնք. լտ. liber «ազատ», նաև մակ-դիր Բաքոսի, liberalia «բաքոսական տօն»։ Վերի մեկնութեանս համամիտ է նաև Meillet։ Պատահական նմանութիւն ունին յն. λιρός «անամօթ», պրս. [arabic word] lūr «լիրբ»։

• ԳՒՌ.-Ագլ. լիրբ, լիրփ, Ախց. Կր. Մկ. Սլմ. Տիգ. Տփ. լիրփ, Սչ. լի՛ըրբ՝, Երև. լիռփ, Ղրբ. Ննխ. Շմ. լէրփ, Ալշ. Մշ. Ջղ. լեռփ։

• ՓՈԽ.-Վրաց. լիրբի, լիրփի, լիբրի, լիրծի ռանամօթ», լիրփոբա, լիրծոբա, գալիրփեբա ռանամօթիլ», սիլիրբե, սիլիրփե «անամօ-թութիւն»։


Լլուկ

s.

torment, vexation;
affliction, trouble.

• «նեղութիւն, չարչարանք» Ոսկ. հռովմ. 315 (չունի ՆՀԲ), որից լլկել «չար-չարել, նեղել, տանջել» ՍԳր. Ոսկ. ես. և յհ. բ. 12. «բռնաբարել» ՍԳր. լլկանք «չարչա-ոանք, նեղութիւն» ՍԳր. Եզն. Եփր. վկ. ա-րևել. լլկիչ «չարչարող» Ոսկ. ես. և մ. ա. 24 լլկոց «բոզանոց» Շնորհ. առ. 65. լլկութիւն «չարչարանք» Գ. մակ. զ. 19. է. 3. Ոսկ. ես եբր. Ագաթ. չարալլուկ Երեմ. իգ. 9. Եւս. քր. Ոսկ. մ. ա. 2. Վեցօր. 170. Մծբ. դիւալլուկ Նար. բքալլուկ Յայսմ. սովալլուկ Սարգ. Ճարընտ։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. lel-արմատից, որի առաջին իմաստն էր «շարժել, ցնցել». հմմտ. լիթ. leliuoǰu, leliuoti «օրօրել, ճօճել». լեթթ. leluoǰu, leluōt «օրօրոցի մէջ մանկան օրօրել, նանիկ ասել», ռուս. лелеять «գը, գուել, փայփայել», ուկրայն. tel'ijaty «ճօ-ճել, օրօրել, գգուել», բուլգար. lél'am «օրօ-րել», leléjka «օրօրոց», սերբ. lêliam «շար-ժուիլ, տատանիլ», հչեխ. leleju «յուզուիլ». հլեհ. lelejanie «ծովի ծփանք», սանս. le-láyati «ճօճուիլ, տատանիլ, դողալ», la-layati «գգուել, փայփայել», lálati «պա-րապ բաներով զբաղիլ, կատակել, խաղալ» (Trautm. 156, Berneker 699)։ Հայերէնի մէջ հնխ. արմատը պահուած է երկու ձևով. հնխ. lel, որ տուած է հյ. լելալ (տե՛ս տակը գւռ.) և հնխ. lēl, որ տուած է հյ. լիլ-, ուկ մասնեևի ւաւելումով *լիլուկ, որից էլ լլուկ։ Նախնական «շարժել» իմաստը պահում են դեռ գաւառականները։ Pokorny 2, 377 համեմատուած բառերը դնում է la-, le-բնաձայն արմատի տակ։-Տե՛ս և լող։-Աճ.

• Աճառ. ՀԱ 1899, 206 կրկնուած է դը-նում լու, լուկ արմատից, ինչ որ սխալ է։ Հիւնք. լքանել բայից։

• ԳՒՌ.-Վն. լելալ «շարժիլ, երերալ» (օր. վնասուած ատամը), լլկալ, լըլկվիլ «շարժիլ, երերալ, այս ու այն կողմ ընկնիլ», Կր. լլկէլ «չարչարել», Մկ. լլկիլ «չարչարել», Ախց. լլկէլ «տրորել», Ալշ. լլգել «ցնցել, թափահա-րել», Մշ. լլգել «մանկան օրօրել. 2. քնած նայ», Ոզմ. լլկիլ, լալկիլ «հրել հրմշտկել», Մրղ. լիլիկէլ և Խրբ. լլգիլ «օրօրել մանկան օրրանում», Ղզ. լլկիլ «մարմինը շատ քորե-լուց՝ միսը քերթուելով արիւն դուրս գալը», խն. լլկիլ «շատ բան շալկուորիլ»։


Լման

adj. adv.

entire, whole, complete;
entirely, totally, quite.

• տե՛ս Լի։


Լովիաս

s. bot.

s. bot. kidney-bean.

• «լոբի» Մխ. առակ. Մխ. բժշ. գրուած է նաև լուվիաս Բժշ. լուպիա, լու-պիաս, լուպիայ, լօվիաս Բժշ. Ամիրտ. լո-վէստ Բառ. երեմ. յաւել. 575. նոր գրակա-նում ընդունուած է՝ արևմտեան բարբառով լուբիա, արևելեան բարբառով լոբի։

• = Արաբ. [arabic word] lubiya, պրս. lubiyā, lu-νiva «լոբի», որոնցից փոխառեալ են նաև ա-րևել. թրք. lobya, քրդ. lobia, lupék, լազ. lobya, վրաց. ლობიო լոբիո, թուշ. լոբիվ հոմանիշները։ Հայ բառը ծագում է արաբ. և պրս. ձևերից. սրանք էլ ծագում են արամ. [hebrew word] lubiyā = ասոր. [syriac word] lu-byā «լոբի» բառից. իսկ բոլորի մայրն է յն. λοβός «բլթակ (ականջի, լեարդի). 2. ընդե-ղէնների պատեանը, ինչ. լոբիի, բակլայի, սիսեռի ևն». նշանակութեան զարգացման համար հմմտ. հյ. պատին «ընդեղէնների պատեան», իսկ Ննխ. «կանաչ լոբի, սլիկ»։-Հիւբշ. 287։

• ՆՀԲ յն. λοβός բառից։ Ուղիղ մեկնա-թիւնը տուաւ Հիւբշ. ZDMG 35(1881), 660։ Pictet բ. տպ. Ա. 356 նախնակա-նը դնում է սանս. lobhya, որից փոխա-ռեալ են պրս. lubya, հյ. լուբիա, արաբ. lubiya։

• ԳՒՌ.-Ջղ. լուբյա, Ագլ. Ալշ. Երև. Ղրբ. Ելմ. Տփ. լօբի, Խտջ. լօբա, Մրղ. լօբը՛, Շմ. լօբի, լօբյm, Ախց. Կր. լօբյա, լօբլա, Ննխ. լօբյա, յօբյա, Զթ. լըվիյօս, լըվիյոս, Խրբ. լօ-վիգ՝, լօյլաս, Ակն. լօվյաս, լօյվաս, լօլվաս. Երզ. Կր. լօբիգ, Հմշ. լօբգէ, լօբգյա.-նոր բառեր են լոբախաշու, լոբաճաշ, լոբեսպաս, լոբուտ, լոբահատիկ, լոբատեղ։


Լորուստ

s.

obscene song.

• , ի-ա հլ. անստոյգ բառ. մէկ ան-գամ գործածուած է սեռ. լորստաց ձևով՝ Վե-ցօր. էջ 66 «Զի ձայնք երգչացն պէսպէս նուագովք գեղգեղեալք և բարբառք ւռոստա-զըն տեղի ապականութեան և աղտեղութեան յիշատակեն ի միտս նոցա»։ Այս բառը չունի ՆՀԲ. իսկ ՋԲ (իբր անստոյգ բառ) և ԱԲ մեկ-նում են «անհամեստ երգ, անամօթ՝ բաց երգ»։ Սեռ. լորստաց ձևից կարելի է ենթադրել ուղ. թէ՛ *լորուստ և թէ՛ *լորիստ. բուն ձևը ան-յայտ է։ Նշանակութիւնն էլ ըստ իս «երգիչ» է, և ո՛չ թէ «երգ». որով համազօր ձևեր են դառնում «ձայնք երգչացն և բարբառք լորըս-տացա»։


Լուրտ

s.

spirit, imp;
cf. Լորտու.

• տե՛ս Լորտու։


Լուք

s. zool.

s. zool. cf. Թոդան;
shad.

• «ըմպելի բժշկական մեղմացուցիչ» մհյ. բառ. ունի միայն Նորայր, Բառ. ֆր. 758 ա։

• -Արաբ. [arabic word] lu'uq նոյն նշ. (տե՛ս Մ. Ոբիկեան, Բառ. տճկ.-հյ. Պօլիս 1892, էջ 3Ո0), որից փոխառեալ է նաև ֆրանս. looch, lek։

• Ուղիղ մեկնեց Նորայր, անդ։

• (կամ նաև լաք, լէօք) «դոճի խէժ, Մխ. բժշ. 77. Ամիրտ. (ունի միայն ՀԲուս § 942). գրուած է նաև լօք «նոյն խէժը» Վնկն. վրդ. Մխ. բժշ. 145 (ունի միայն ՀԲուս. § 954, որ իբրև տարբեր բառ է յիշում)։

• = Արաբ. [arabic word] luk, որի հետ նոյն ենն արաբ. laika, պրս. [arabic word] lak, թրք. [arabic word] lok միջ. յուն. λϰϰϰϰ, սանս. [other alphabet] laksa, հինդ. lákh «դոճի խէժ». այս բոլորի մասին աւելի ընդարձակ տե՛ս լայքա բառի տակ։

• Ուղիղ մեկնեց Seidel, հրտր. Մխ. հեր. § 212.


*Լպուտ

s.

bowyer, cotton beater.

• «աղեղով բամբակ գզող». ունի մի-այն ԱԲ։

• + Արաբ. [arabic word] lbd արմատից, որի ածանց-նից են արաբ. [arabic word] libād «թաղիք պատրաս-տող», փոխառութեամբ՝ պրս. [arabic word] ilbad «լպուտ, բամբակ գզող», քրդ. [arabic word] libod «բուրդ գզելու աղեղ, բուրդ գզող կամ ծա-խող»։-Աճ.


Լօդիկ (դկի)

s.

frock;
surtout;
cloak.

• (սեռ. -ի) «վերարկու» Ա. թագ. ժը. 4, իդ. 6, 12. Եփր. քն. 212։ Կարծեմ նոյն է և լութակ, լօթակ՝ որ յիշում է Բառ. երեմ. էջ 18 և 99՝ զառտնին արկանելի բառի բացա-տրութեան մէջ։ Տես նաև օդիկ Բուզ. զ. 8, որ թերևս ուղղելի է լօդիկ։

• = Բառիս հետ հմմտ. լտ. lodix, սեռ. lo-dicis «վերմակ», lodīcula «վերմակիկ», որ walde 439 համարում է հիւսիսային (թերևս կելտական) բառ և կցում է հբգ. lodo, ludo, մբգ. lode, գերմ. Loden «հաստ կտաւ», հբգ. ludilo «մի տեսակ կտաւ», հսաքս. lotho, հֆրիզ. lotha, անգսք. loδa «վերարևու. ծած-կոց», հիսլ. loδe «կոպիտ վերարկու» բառե-րի հետ։ Սրանք ազգակից են և ծագում են հհիւս. loδenn «թաւ, մազոտ, կոշտ» բառից (Kluge 309)։ Գերմանականից են փոխա-ռեալ ռուս. лудa «վերարկու», lуданъ «Դա-մասկեան կտաւ», ուկր. lúдунa «հագուստի պարագաներ», չեխ. luda «ծածկոց» (Ber-neker 743)։ Թէ ի՛նչ ճամբով այս հիւսիսա-յին բառը հասել է մեզ՝ յայտնի չէ։

• La Croze (ըստ Lag. Arm. Stud. § 951) համեմատեց լտ. lōdīc-ձևի հետ։ Pictet 2, 298 սանս. lāta, լտ. lodix, իռլ. lothar բառերի հետ։ Հիւնք. յն. λῆδος, λήδιον «թեթև հագուստ»։

• ԳՒՌ.-Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 255 նոյն է համարում Մշ. լոդ «վերնազգեստ, կրկնոց» (Գրոց բրոց 170)։


*Լաթ

cf. Ձորձ.

• «շոր, զգեստի՝ շորի կտորը». Վստկ. 85 (Պարտ է հալաւով մտանել, որ քիրտն ի լաթն արգելանի և չկաթէ ի խաղողն) Քուչ. էջ 57. (Տեսի լաթեր լուացած, ի յան լաթե-բուն մէջէն լուացած շապիկ մ'էր փռած). ո-րից մոմլաթ «մոմշոր, մուշամբա» Առաք. պտմ. 138. լաթակազմ (նոր բառ)։

• = Պոս. [arabic word] lat «մաս, կտոր. 2. կտաւե-ղէն, կտորեղէն», որի հետ նոյն է սանս. la-ta «զգեստ, շոր», իրանեանից են փոխառեալ արև. թրք. [arabic word] latta «շորի կտոր, մի տեսակ չիթ», չաղաթ. latta «քուրջ, հին ու մաշած շոր», ուտ. լաթ նոյն նշ.։ Սրանցից են փոխառեալ, ըստ իս, նաև ռուս. лата «շորի կտոր», лaтать «հնացած՝ մաշուած շոր, ցնցոտի», ла́тать «կարկատել», ուկր. látka «քուրջ», չեխ. látati «կարկատել», látka «կերպասեղէն, կտորեղէն», լեհ. laty «ցըն-Արմատական բառարան-17 ցոտի». (այս բառերը Berneker 693 սխալ-մամբ համարում է բնիկ սլաւական, և սրա համար է որ հնդևրոպական այլ լեզուների մէջ ցեղակից ձևեր չի գտնում)։-Աճ.

• ԳՒՌ.-Ակն. Խրբ. Ննխ. Պլ. Սչ. Վն. լաթ, Հճ. լօթ «քուրջ», լադ'դ'եյ «հագուստ» (իբր եզակի գործածուած), Սեբ. լաթ, Ղրբ. լանթ, Ղզ. լանձի «պատառոտուած շոր»։


Լախտ (իւ)

s.

club, mace, mall, bat;
ոստախիտ —, knotty club.

• «մահակ, կոպալ, ծեծի փոկ» Յայսմ. յնվ. 31, Կեչառ. աղէքս. Գնձ. Ուռհ. Պտրգ. էջ 642. յետնաբար գրուած նաև լախթ Զքր. սարկ. Բ. 97։

• Ուղիղ մեկնեց նախ Klaproth, Asia nol. 102։ Böttich. ZDMG 1850, 355, «մահակ, կոպալ»։ Lag. Arm. Stud. § 905 պարսկերէնի հետ։

• ԳՒՌ.-Երև. Գոր. Ղզ. Ղրբ. լախտ «ծայրին կապարեայ գնդակ կապուած խարազան», Երև. լա՛խտի «կտաւեայ գօտիէ պինդ ոլո-րած պարան», փխբ. Ղրբ. «ձկան փորի կըռ-ճիկը. 2. փիփերդի փռուած թերթերը», որից Ղրբ. ագին լախտ անել «պոչը ոլորել (շան)», Տփ. լախտ, Ալշ. Երև. Ղրբ. լախտի «լախտով իրար ծեծելու խաղ»։

• ՓՈԽ.-Վրաց. ლახტი լախտի «լախտ» ենթադրելի է ուղղակի պարսկերէնից, ըստ ո-րում հայերէնը յետին ժամանակի բառ է։


Լակիշ

cf. Ղակիշ.

• (սեռ. -ի) «բանակ, ճակատ, բա-նակի պատնէշ» Բուզ. որ և ղակիշ Բուզ. Փարպ. Եղիշ. դ. էջ 74. Կղնկտ. ղաշիկ Արծր. հրտր. Պատկ. էջ 84։

• ՆՀԲ պրս. [arabic word] laškar «րանաև» [arabic word] laskargāh «բանակատեղի» բա-ռերի հետ, որոնք համաձայն չեն ձևով։ Բ. Խալաթեանց ՀԱ 1902, 398 ասուր. rakasu «պատնէշ» բառի հետ։


Լակոտ (ի, կոտոյ)

s.

puppy, pup, whelp;
cf. Սկունդ.

• «շան ձագ» Մարթին. Վստկ. 221-2. Տաթև. ամ. 230. յոգնակին՝ լակոտանի Վստկ. 221, լակոտունք Սամ. անեց. շար. լշջ.

• = Կովկասեան լեզուներից փոխառեալ ձև հմմտ. վրաց. ლეკვი լեկվի «շան լակոտ, ա-ռիւծի կորիւն» (Չուբինով 647), լազ. լակի, լաքի, լաճի «շուն», լակոտի «շան ձագ».-հայերէնը փոխառեալ համարելու պատճառն այն է՝ որ արմատը լակ՝ գտնւում է միայն կովկասեաններում։-Աճ

• ՀՀԲ լակել բառից՝ իբր լակող։ Պատկ. Maт-р. для арм. сcлов. I. 9, 10 Ատրպ. թրք. [arabic word] lekte «շան լակոտ» բա-ռից փոխառութիւն։ (Նոյնը ընդունում է և Հիւբշ. 267)։-Ըստ Будaговъ 2, 191 այս բառը արտասանւում է läkätä նշա-նակում է «լակոտ. 2. տխմար», և բառի Ատրպատականից ուրիշ թրքական լե-զուի մէջ չկայ։-Այս բառն է որ տուել է գւռ. լաքաթայ ձևը, և կասկածելի է որ միևնոյնը նաև լակոտ ձևը տուած լի-նի։-Մառ ЗВО 19, 072 իբրև յաբեթա-կան բառ՝ կցում է վերի կովկասեան ձեերին.-at դնում է իգականի վերջաւո-րութիւն։ (Այժմ աւելացնում և նրանց է կցում նաև սումեր. lu «առիւծ», ափ-խազ. la «շուն». տե՛ս Cpeд. nepeдвиж էջ 10)։ Վերի մեկնութիւնս հրատարա-կուած է նախ Արրտ. 1910, 449 և 1911,

• 418։ Սագրզեան ՀԱ 1909, 335 և Kars։ Յուշարձան, էջ 406 սումեր. lik «շուն»։

• ԳՒՌ.-Ջղ. Սլմ. լակոտ, Ախց. Երև. Կր. Շմ. լակօտ, Ալշ. Մշ. լագող, Ննխ. Պլ. Ռ. լա-գօդ, Հճ. լmգոդ, Գոր. Ղրբ. Մկ. Տփ. լակուտ, Մրղ. լակուիտ, Տիգ. լmգուդ, Հմշ. Սեբ. լա-գէօդ, Ասլ. լագէօ՝դ, լագէօ՝*. -նոր բառեր են լակոտահան, լակոտատել, լակոտակախ, լակոտ-լուկուտ (կրկնական), Ղրբ. կոչական ձև է՝ լա՛կու, ա՛ լակու։


Լաճ

s.

boy, lad;
waiter;
pot-boy;
shop-boy;
page, servant;
serf.

• = Կայ նաև շրջակայ զանազան լեզուների մէջ. այսպէս՝ իմերել. լաճի «մանչ, տղայ». քրդ. [arabic word] laǰ, զազա lā̄ǰ, դուժիկի lajik, և մա-նաւանդ եթովպական ամհարիկ լեզւով [other alphabet] ləi «որդի» (տե՛ս MSL 23. 80)։ Բայց թէ ո՛րն է այս բոլորի աղբիւրը և ի՛նչ կապ ունին ի-րար հետ՝ չէ՛ յայտնի։-Աճ.

• Տէրվ. Մասիս 1881 մայ" 25՝ ի պա-տասխան ոմն Պարոյրի՝ որ հյ. լաճ և անգլ. lad «մանչ, տղայ» բառերի նմա-նութիւնը տեսնելով՝ նրանց մեկնութիւ-նը խնդրած էր, յայտնում է թէ երկուսն էլ նոր բառեր են և չեն կարող համեմա-տուիլ իրար հետ։

• ԳՒՌ.-Մկ. Մրղ. Վն. լաճ, Մշ. Ննխ. լաջ, Սեբ. լաջ (միայն թուրքի տղայոց համար է գործածւում), Ասլ. լաջ, լաժ. գործածւում է նաև ուրիշ գաւառականներում. ինչ. Ապ. Բզ. Երև. Խ. Խզ. Խլ. Խն. Խրբ. Սլմ.-նոր բառեր են՝ լաճանակ «տղի պէս, արիաբար», լաճիկ «տռեկ», լաճպլուզ «կտրիճ տղայ», լա՛ճօ «ա՛յ տղայ»։-Բոլորովին ուրիշ է պրս. [arabic word] lāǰ «էգ անասուն, մասնաւորապէս՝ էգ շուն, քած»։


Լաշկար (ի, աւ)

s.

army, troop, power;
battalion, regiment.

• , ի-ա հլ. «զօրք, բանակ» Եղիշ. ը. էջ 111. Զքր. սարկ. Ա. 50. ուրիշ օրինակ չը-կայ. այս նոյն բառը Բառ. երեմ. էջ 192 դը-նում է ղաշկար «առամրութիւն»։

• -Պհւ. *laškar, որից պրս. [arabic word] las-kar «բանակ, գունդ զինւորաց». սրանից են փոխառեալ նաև վրաց. ლამკარი լաշկա-րի, լաշքարի, լասքարի, քրդ. leškir, laskir, արաբ. [arabic word] 'askar «զօրք, զինւոր»։-Հիւբշ. 157։

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ. յետոյ Lag. Btre baktr. Lex. 75։


Լափ (ից)

cf. Լակ;
paste;
pap (for the babies);
hasty-pudding, hodgepodge.

• (սեռ. -ի) «շան կերակուր» Մանդ. «երեխայի փափուկ ուտելիք» Մարթին. ո-րից լափել «լակել, լեզուով խմել, լիզելով ու-տել, 2. ուտել, ոչնչացնել, սպառել» ՍԳր. Մծբ. 149, 151. լափումն Նոնն. լափլէզ Մագ թղ. 228. լափլիզել կամ լապլիզել Փիլ. տես. էջ 21. լափլիզող Նար. լափատել «չարաչար լափել՝ կեղեքել» Փիլ. տես. 21։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. laph-«լիզել» ար-մատից. հմմտ. յն. λαφύσσω «ագահաբար ուտել (անասունների, յատկապէս շան), գի-շատել, ուտել սպառել (կրակի)», ալբան. l'ap «լակել (շան և կատուի)», թերևս նաև ռուս. ուռ. lopati «լափել, գիշատել», lopa «որկրամոլ»։ Նոյն արմատի հնխ. lab ձևից ևն գալիս լտ. lambo, յն. λάπτω, հբգ. laffan, անգլ. lap, անգսք. lapian, իսլ. lepia, ֆրանս. laper «շան լակել», հբգ. leffil, զերմ. Lói-fel, հպրուս. lapinis «գդալ», բուլգար. lá-pam «լափել, կուլ տալ», սերբ. läptati «շան պապակիլ, հևալ», läbati «շան կամ կատուի պէս լակել», չեխ. lábati «խմել», s-յաւելու-ածով գերմ. schlampfen «խպշտել» ևն (Wal-de 409, Boisacq 561, Berneker 726, 690, C81, Kluge 309, Pokorny 2, 383)։-Հիւբշ. 45լ,

• ՆՀԲ յն. λάπτω, լտ. lambo, եբր. la-qaq։-Peterm. 74 լտ. lambo։ Müller SWAW 42(1863), 252 և Հիւբշ. кz 2։ 35 յն. λάπτω, Riggs, Քերակ. էջ 61 անգլ. lap բառի հետ։ Հնխ. արմատների զանազան ձևերի և նրանց հետ հայերէ-նի յարաբերութեան վրայ տե՛ս Bartho-lomae BВ 10, 289 (յն. λάφυσσειν հբգ. laffan ևն), 17, 120, Meillet MSI. 10, 278 և 16, 239-242, Osthof SA 2. 50։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 173 պրս. [arabic word] lab «եզր, շրթունք» բա-ռից. Մառ, Teксть I, էջ 90 լափել և կլափ դնում է յաբեթ. klp արմատից. հմմտ. վոազ. klapva «կլանել»։

• ԳՒՌ-Եռև. Լ. Ջղ. լափ «շան կամ ուրիշ և ենդանիների տրուած ջրոտ ուտելիք», Լ. «խմորի գունդ՝ որ տալիս են գոմէշներին՝ ու-տելու», Ախց. «կովին տրուած լոյծ ուտելիք», Ղրբ. լէփ «շան ուտելիք», բայական ձևով Սշ. լափել, Ախց. Սեբ. լափէլ, Ասլ. լափէ՝լ, Վն. լmփել, Գոր. լm՛փէլ, Մկ. Շմ. լmփիլ, Հճ. լmբ'բ'ել, Ղրբ. լէ՛փիլ, Սլմ. լըփիլ, Մրղ. լփըէլ, Տիգ. լփփէլ.-նոր բառեր են՝ լափլը-փել, լափակեր, լափակոլոլ, լափռտել, լափ-լըփոտել, լափխռտել ևն։

• ՓՈԽ.-Հայերէնից են վրաց. ლაუი լափի «ջրոտ ցեխ» (որից էլ Տփ. լափ՝ նոյն նշ.). სალაუავი սալափավի «թէփով ու ջրով պատրաստած խիւս՝ որ կենդանիներին են տալիս ուտելու», ն. ասոր. läp'i «լափել».-թերևս նաև թրք. [arabic word] lapa «խիւս» (յատկա-պէս բրինձով պատրաստուած շիլա), չա-ղաթ [arabic word] lapa «արգանակ», քրդ. lape «վեր-քի վրայ դնելու խիւս, cataplasme» (նոյնը նաև թրք.).-իբրև բնաձայն՝ պատահական նմանութիւն ունին արաբ. ❇ laff «մի քանի բան իրար խառնելով ուտել, տգեղ ու անշնորհք կերպով ուտել», սաստկականը՝ [arabic word] laflafa «չափազանց շատ ուտել» (Կա-մուս, թրք. թրգմ. Բ. էջ 842-3)։


Խրուկ

s. chem. bot.

s. chem. cinnabar, vermilion;
dragon's blood.

• «կինաբարիս. մի տեսակ կարմիր ներկ» Գաղիան. Հին բռ.-ըստ Նորայր ՀԱ 1926, 67 սխալ է այս մեկնութիւնը. խրուկ բանջարի անուն է։


Խօլ (աց)

adj. adv.

foolish, senseless, inconsiderate, extravagant, rash, absurd;
— առատութիւն, profusion;
— մանկութիւն, imprudent youth;
ընդ —, ground-lessly, wildly, inconsiderately.

• , ի-ա հլ. «անմիտ, անխելք, յիմար» Փաոպ. Խոր. Փիլ. «խեղճ, հէգ», Իմաստ. 4և 14. որից ընդ խօլ «անխորհուրդ կերպով» Իւս. օր. ա. 230. խօլանալ Ոսկ. եբր. ժե. խօլեալ «թշուառ» Ոսկ. մ. ա. 15. խօլութիւն Փիլ. այլաբ. խօլառատ «շատ առատ» Ոսկ. ես 243 (ձեռագրում եղծեալ). խօլաբանու-թիւն Իրեն. հերձ. 134. խօլաբար (նոր բառ). սխալ գրչութիւն է խուլութիւն Բուզ. դ. 2 փխ. խաւլութիւն.-այս բառի՞ց է արդեօք նաև խոլոմուկն «մի տեսակ չղջիկ» Վանակ. հց. որի դէմ գտնում ենք այժմ խլմուկ Ալշ. Ապ. Մկ. «խլուրդ» (ըստ Ամատ. Հայոց բառ ու բան, էջ 280)։

• ՆՀԲ խեղ կամ խելայեղ բառից է հանում. իսկ ուրուական բառի տակ՝ լծ. արաբ. [arabic word] xayal «ցնորք»։ Հիւնք. խելք բառից։ Յ. Արշէզ ՀԱ 1896, էջ 268 իբր եբր. [hebrew word] yāl «խենթենալ» ձևից։ Petersson տե՛ս խօթ։ Պատահա-կան նմանութիւն ունի պրս. [arabic word] xul «խենթ», որ գաւառական առում է մի-այն և յառաջացած է պրս. xul «ծուռ, թիւր» բառից։

• ԳՒՌ.-Նո՞յն են արդեօք խօլ Բիւթ. «տր-գեղ», Ալշ. Բլ. Մշ. «անպոչ», խօլօ Մշ. «ան-պոչ», խօլպոչ Մշ. «անպոչ», խօլօ Տիգ. և ղօլ Ալշ. «անկոթ (գդալ)», խօլ Բլ. «շատ կարճահասակ»։-Բայց Ալշ. ղօլ ձևի գոյու-թիւնը ենթադրել է տալիս օտար ծագում։


Ծանծ (ոյ)

s.

chaff, straw.

• , ռ հլ. «ցորենի կճեպ և յարդ». ունի միայն ԱԲ. մէկ անգամ գործածուած եմ գտնում Ոսկ. պօղ. ա. 472 «Ոյժն իսկ ռո-րենոյն են կղկղանքն. զծանծոզն առեմ.» սրա հետ նոյն են ծնծոյ, ծնծոց «պտղի դրսի կեղևը» Միս. խչ. (Բազմ. 1911, 259 ա 260 ա)։

• =Նոյն է ծեծ արմատի հետ, իբրև կալի ծեծած ռան. այս երկուսի կապը հաստա-տում են ծանծ և ծեծ բառերի վրացերէն փոխառեալ ձևերը՝ որ տե՛ս։-Աճ.

• ՆՀԲ ուզում է հանել ձունձ, ջնջոց, չնչին ձևերից։

• ԳՒՌ.-Խրբ. ձ'անձ «ցորենի ցօղուն», Ջղ. ձենձոն «ետաւատը կալսելուց և հատիկնե-րը հանելուց յետոյ մնացած կոթերն ու ցո-ղունները». Խտջ. ձ'անձ'մաղ «մի տեսակ մաղ՝ որ քարերն ու յարդը պահում է, իսկ ցորենը անց է կացնում»։ Նոյն արմատից են նաև ձանձատ «սանդի մէջ ծեծած բան» և ձանձտել «սանդի մէջ ծեծել» (Կոյլաւ, Բառ. ռերմ. 1632 ա)։

• ՓՈԽ.-Վրաց. ძენძა ձենձա «վուշը ծեեւ», ძენძი ձենձի «խծուծ», ნაძინძი նա-ձենձի կամ ნაწეწი նածեծի «խծուծ, վու-շի, կանեփի ևն մնացորդները»։