Definitions containing the research զ : 10000 results

Ագահամիտ

adj.

very covetous, griping, miserly.

· Calfa

NBHL (1)

Զագահամիտն ի յանօթն քո՝ զգեցուցեր սքանչելեօքն քո. (Գանձ.։)


Ագահանամ, ացայ

vn.

to be avaricious, niggard, to save sordidly;
to be sparing of, to hoard avariciously.

· Calfa

NBHL (1)

Եթէ (քաղցր քեզ երեւեսցի) ագահանալ, զմտա՛ւ ած՝ թէ Քրիստոս ոչ կամի. (Ոսկ. յհ.։)


Ագահութիւն, ութեան

s.

avarice, niggardliness, stinginess.

· Calfa

NBHL (8)

Տեսէ՛ք եւ զգո՛յշ լերուք յամենայն ագահութենէ. (Ղկ. ՟Ժ՟Բ. 15։)

Եւ Անյագութիւն անկարգ յօժարութիւն ի կերակուրս կամ յայլ հեշտալիս. աջ կէօզլիւլիւք.

Ագահութիւն ի զանազան իրս տեսանի, յինչս նմանապէս եւ ի փառս եւ յուսմունս, եւ յաշակերտացն յոլովութիւնս, եւ յայլս սոյնպիսիս։ Առ ագահութեանն (շուն) ի փսխածն իւր դառնայ ուտել. (Սարգ. ՟բ. պետ. ՟Դ։)

Լիացուցանել զագահութեանն իւրոյ ինեւ ջանայր զուսումնասիրութիւն. (Յհ. իմ. ատեն.։)

Ոչ է պարտ քեզ առաւել ճգնել, որպէս ագահութեան աղագաւ աշխատեցուցանել զանձնդ. (Վրք. հց. ՟Բ։)

Եւ Կաշառք. իրք յափշտակեալ, զրկանօք առեալ, եւ կամ խնայութեամբ տուեալ։

Այնպէս իբրեւ զագահութիւն. (Բ. Կոր. ՟Թ. 5։)

Դարձոյց ի կամսարականն ... ոչ իբրեւ զանիրաւ ագահութիւն հօր իւրոյ արշակայ, այլ որպէս պարգեւս ընդ վաստակոց. (Խոր. ՟Գ. 38։)


Ագանելիք, լեաց

s.

clothes, attire, dress, garb, raiment.

· Calfa


Ագարակ, աց

s.

farm, land, field;
country, village;
— տեղիք, rural or country places.

· Calfa

NBHL (3)

Որ է ի վիճակի ագարակի իւրոյ։ Հրձիգ արար զամենայն անդս եւ զագարակս նոցա։ Որ գայր յագարակէ (կամ յանդէ)։ Յագարակս եւ ի գիւղս։ Զագարակս նորա եւ զաւանս նորա։ Ի վերայ ագարակացն, եւ այլն. (ստէպ ի սուրբ գիրս։)

Կալուած գետնոյ շուրջ զքաղաքօք եւ զգեղիւք. արփալըգ.

Հրամայէ զսահմանս գիւղից եւ ագարակաց որոշել։ Որում տուեալ զաւանն Տատեանս հանդերձ ագարակօք. (Խոր. ՟Բ. 53. 59։)


Ագարականամ

vn.

to be deserted, unpeopled.

· Calfa

NBHL (2)

Որպէս զագարակ լինել, կամ անշէն մնալ։

Ագարակն քաղաքացեալ էր, եւ քաղաքն ագարակացեալ. (Մամբրէ ի ղզր.։)


Ագարակիկ

s.

small field.

· Calfa

NBHL (1)

Փոքր կամ անպիտան ագարակ. անդ փոքրիկ. արտիկ. չիքթճիյէզ.


Ագեւոր

adj.

tailed;
— աստղ, comet.

· Calfa

NBHL (3)

Ունող զագի. պոչ ունեցօղ. գույրուգլու.

Գազան ագեւոր. (Խոր. աշխարհ.։)

ԱԳԵՒՈՐ ԱՍՏՂ. Գիսաւոր աստղ. պոչով աստղ. Գույրուգլու էըլտըզ.


Ագոնարար, ի, աց

s.

athlete, wrestler.

· Calfa

NBHL (1)

ἁγονιζόμενος, certans in agone Որ առնէ զագոն, այս ինքն որ հանդիսանայ ի մրցմունս. ախոյեան. նահատակ. փէհլիւվան, կիւրէշճի.


Ագուցանեմ, ուցի

va.

to clothe, to dress;
to enchase, to set, to fit in;
to harbour, to lodge;
— կօշիկս, to put on the shoes of;
— մատանիս ումեք, to put a ring in a person's finger.

· Calfa

NBHL (5)

Ագուցէ՛ք նմա (զպատմուճան)։ Ագուցի քեզ զերկնագոյն։ Զուլենիսն ագոյց ի բազուկս նորա։ Ադոյց զրահս։ Ագուցին նոցա կօշիկս։ Ագուցեալ գոտս. Ագուցեր ձիոյ զօրութիւն. (Ղկ։ Եզեկ։ Ծն. եւ այլն։)

Անցուցանել. մուծանել զիմն յայլ ինչ, եւ պնդել. անցընել. խոթել. կէչիրմէք. կիյտիրմէք. սօգմագ.

Ագուսցես զլծակսն յօղամանեակսն. (Եղ. ԻԷ. 14)

Կոչեաց զնոսա ի ներքս, եւ առ իւր ագոյց. (Գործ. Ժ. 23)

Ողջագուրեալ զիս՝ ագոյց առ իւր զաւուրս. (Վրք հց. Ձ.)


Ագռաւ, ու

s.

raven, crow;
cf. Կռնչեմ;
cf. Կռչեմ.

· Calfa

NBHL (3)

Արձակեաց զագռաւն։ Իբրեւ ագռաւ միայնացեալ։ Ձագուց ագռաւուց. (Ծն.։ Երեմ.։ Սղմ. եւ այլն։)

Ագռաւուց գնալն. (Եզնիկ.։)

ագռաւ դնի ի մեզ եւ իբր Գիշերագռաւ ըստ յն. որ եւ Բու, եւ Հաւապատիր։ (Օրին. ՟Ժ՟Դ. 16։ ՟Ա. Թագ. ՟Ի՟Զ. 26։)


Ադամանդական, ի, աց

adj.

cf. Ադամանդեայ.

· Calfa

NBHL (1)

Իբրեւ զքար հատեալ յադամանդական վիմէ. (Տօնակ.։)


Ադամանդեայ, դէի, դեայց

adj.

adamantine;
hard;
magnetic.

· Calfa

NBHL (5)

Իբրեւ զլեառն ինչ անդամանդեայ. (Խոր. ՟Գ. 37։)

Յովբ՝ որ ադամանդեայն էր, եւ քան զվէմ եւս հաստատուն։ Ամուր վառեաց զնոսա, եւ երկաթիս անդամանդեայս գործեաց. (Ոսկ. մտթ. ՟Ա. 15։ եւ ՟Բ. 8։)

Բաւական էր ապա եւ զանձինս անդամանդեայս դարձուցանել. (Ոսկ. յհ.։)

Ադամանդեայ կարծրութեամբ սպառազինեալ. (Պիտ.։)

Արժան էր ստանալ զգօնութիւն, թէեւ ադամանտեայ եւ վիմեղէն ոք ունէր հոգի. (Սարկ. հանգ.։)


Ադովնա, յի

s.

Adonaï, the Lord God.

· Calfa

NBHL (1)

Զչորեքգրեանն (Եհուահ) յայլում վայրի գտաք ադովնայի իսկ գրեալ ... Ադովնայի եւ ահիւահ զԱստուծոյ անունն նշանակեն. (Ոսկ. ես. ՟Ժ՟Ա։)


Աթոռագործ, աց

s.

chair-maker.

· Calfa

NBHL (2)

Շինօղ զաթոռ. եւ Աթոռ շինել՝ հիւսնելով.

Է՛ որ աթոռագործ. կամ՝ Է՛ որ աթոռագործէ. (Երզն. եւ Քերթ. քեր.։)


Աթոռակ, աց

s.

stool;
foot-stool.

· Calfa

NBHL (1)

Պարառեալ զիւրն աթոռակ եւ զտեսիլ շրթանն՝ ցուցանէր զտարազ սանի. (Մագ. ՟Հ՟Է։)


Աթոռակալ, աց

s.

vicar;
vice-president;
successor.

· Calfa

NBHL (3)

διάδοχος successor Որ կալեալ ունի զաթոռ իշխանութեան նախորդին իւրոյ. աթոռաժառանգ. գահակալ. յաջորդ. նոյն աթոռը անցնօղ, տեղը բռնօղ. եէրինէ կէչէն, խալէֆ. առաւել սեպհական կաթուղիկոսաց.

Ոչ պակասեցին աթոռակալք եւ գահակալք մինչեւ ցՀերովդէս այլազգի. (Տօնակ.։)

ըստ յետին դարուց առաւել, որպէս Փոխանորդ. երկրորդն. տեղակալ. վէքիլ, վէզիր. լտ. վիգարիուս.


Աթոռակալութիւն, ութեան

s.

vicarship, vicarage;
possession of a chair, succession to a dignity.

· Calfa

NBHL (2)

Ունելն զիշխանութիւն իրիք աթոռոյ. գահակալութիւն. եւ Յաջորդութիւն, կամ փոխանորդութիւն.

Հանդերձեալ էք զանուանակցութիւնդ եւ զաթոռակալութիւնդ (ճշմարտին Էմմանուէլի) ոչ միայն օրինակաւ կոչել, այլ եւ արդեամբք եւ ճշմարտութեամբ. (Շ. թղթ.։ ՟Յոքն. Աթոռակալք, գահակալք.)


Աթոռակից, կցի, կցաց

s.

colleague or companion in the same dignity, or on the same throne.

· Calfa

NBHL (6)

Աթոռակից լինել քեզ խոստացար։ Աղօթիւք սորա եւ աթոռակցացս ամենեցունց։ Հանդերձ աթոռակցաւ մերով։ Եղբօր սիրելւոյ եւ աթոռակցի. (Շար.։ Ոսկ. ապաշխ.։ Խոր. ՟Գ. 19. 57։)

παρακαθήμενος, συγκαθήμενος, σύνεδρος assidens, consedens, una solium obtinens Առընթեր գլխաւորին նստեալն յաթոռ. բարձակից. հարազատ. ընտանի. համապատիւ. պիլէ օթուրուճու, հէմսէր.

Թագաւոր եթէ ոչ ունի զիմաստութիւն աթոռակից իւր։ Ընդ անզգամ կին, ընդ աթոռակից ժանտն. (Եղիշ. ՟Բ։ Սարգ. ՟ա. պետ. ՟Է։)

Զիւր աթոռակիցն զխադ. (Բուզ. ՟Դ. 15։)

Աթոռակից հօր (որդի), եւ նմին պատուի, ի նոյն մեծարանս. Զաթոռակիցն նորա եւ զպատուակից բանն։ Աթոռակիցն հօր. (Սեբ. ՟Բ։ Կիւրղ. գանձ. եւ Կիւրղ. պրպմ.։)

(Ամբարտաւանն) ամենակալ համբաւէր զինքն, եւ Աստուծոյ աթոռակից. (Լաստ. ՟Ծ՟Զ։)


Աթոռակցութիւն, ութեան

s.

company on the same throne.

· Calfa

NBHL (1)

Առնես անուսմանցն բանաւորացն յոլով աթոռակցութիւնս։ Արանց բարետոհմից աթոռակցութիւն։ Ընդգրկեմ զնոյն որպէս զՔրիստոսի աթոռակցութիւն։ Ընդ Պետրոսեան աթոռակցութեանցն վերապատուիլ. (Առ որս. ՟Ա. ՟Ը։ Լմբ. առ լեւոն.։ Մաշտ.։)


Աթութայք, յից

s. pl. elements, letters, characters, alphabet.

· Calfa

NBHL (3)

իբր Աթ եւ աթ, աթերք. այս ինքն Յօդք եւ զօդք տառից եւ վանկից. կապք կամ տարերք փաղառութեանց ըստ կանոնաց առոգանութեան. զի աթ կամ հադ, ըստ եբր. քաղդ. եւ ասոր. է Յօդ, մասնիկ. նիշ. նշան. որ եւ յն. լտ. ἅρθρον articulus իսկ ասոր. աթութա է տառ, նշանախեց.

Առ ձեռն պատրաստ Մեսրոպայ փոխատրելով զհայերէն աթութայսն ըստ անսայթաքութեան սիղոբայից հելլենացւոց. (Խոր. ՟Գ. 53։)

Երանելին Մաշթոց հանդիպեցուցանէր զհայերէն աթութայսն ըստ կարգման սալովբայիցն յունաց, ստէպ հարցմամբ եւ ուսանելով ի սուրբ կաթողիկոսէն Իսահակայ զաթութայիցն գաղափար ըստ անսայթաքութեան յունին. (Փարպ.։)


Աժան

adj. adv. cheap, cheaply;
— գնել, to buy cheaply.

· Calfa

NBHL (1)

յաժան. մ. առաւել ռմկ. այս ինքն Դիւրագին. դիւրագնի. ուճուզ.


Աժէք, էից

s. pl. value, price.

· Calfa

NBHL (1)

Տուեալ նմա տեղիս, որ յոյժ պակաս էր ըստ աժէիցն անւոյ։ Առնու զաժէքն՝ մինչ նոր էր. (Լաստ. ՟Ժ։ Մխ. դտ.։)


Ալեւոյթ, ութի

s.

cf. Ալեւորութիւն.

· Calfa

NBHL (1)

Որ ի ծերութեան զպատշաճն գործիցէ, որ յալեւոյթն դառնայցէ (ի լաւ անդր). (Ոսկ. եբր. ՟Է։)


Ալեւոր, աց

s.

gray-haired;
old man.

· Calfa

NBHL (1)

Գարշելի ալեւոր։ Ի մեծամեծաց եւ յալեւորաց իսկ զոք ի մէջ ածցուք։ Միթէ զերիցա՞նց պատուոյ ասիցէ. ո՛չ, այլ զալեւորաց։ Այր ալեւոր իբրեւ հին աւուրց, եւ լի իմաստութեամբ ... Ասեն՝ ո՛չ զսովորական ձայնն, թէ ահաւասիկ ես եւ մանկունք իմ, այլ թէ մեք եւ ալեւորս մեր. (Խոր. ՟Բ. 85։ Ոսկ. մտթ. եւ Ոսկ. ՟ա. տիմ.։ Արշար.։)


Ալեւորիմ, եցայ

vn.

to grow gray-haired, to grow old.

· Calfa

NBHL (3)

Ալեւորեալ եւ լի աւուրբք։ Մինչեւ յալեւորել եւ ի ծերանալ մի՛ թողուր զիս. (Ծն. ՟Ի՟Ե. 8։ Սղ. ՟Հ. 18։)

Սպիտականալ հերաց կամ մօրուաց իբրեւ զալիս փրփրեալ. աղարմագ.

Հեր գլխոյն ալեւորեալ էին, այլ մուրուքն սեաւ. (Բուզ. ՟Դ. 56։)


Ալէլուիա

s.

hallelujah.

· Calfa

NBHL (4)

Գլուխ բանից բարբառոյն եւ վախճան եդին զալէլուիայ. (Գ. Մակ. ՟Է. 9։)

Լուայ ձայն մեծ բազմութեան յերկինս՝ ասելով, ալէլուիա։ Եւ կրկին անգամ օրհնեցին եւ ասացին, ալէլուիա. (Յայտ. ՟Ժ՟Թ։)

Ալէլուիա, որպէս նախագոյն թարգմանեցին, գովեցէ՛ք զՏէր է. եւ արդ նշանակէ ալէլու՝ գովեցէ՛ք. իսկ իա՝ զՏէր կամ զԷն. (Եպիփ. սղ.։)

կամ ԱԼԷԼՈՒԻԱՅ. որ եւ ԱԼԷԼՈՒ. ἁλληλοώια alleluja բառ եբր. հալելու իահ Օրհնեցէ՛ք զԱստուած, կամ գովեցէ՛ք զՏէր. երգ փառաբանութեան.


Ալէկոծեմ, եցի

va.

to beat to and fro;
to agitate violently, to trouble.

· Calfa

NBHL (5)

Կոծեալ՝ ծփեալ՝ բախեալ յալեաց. խռովեալ. ուր իցեն յոյզք ինչ եւ ծփանք. չալգանըճը. մուղդարիպ.

Մինչդեռ ալէկոծն ծովածուփ իցէ ի մէջ բազում փորձութեանց։ Նմանեալ իսկ էր ծովածուփ ալէկոծն խռովութեանց։ Ակնկալցեն ամենայն հոսանաց, եւ ալէկոծ ծփանաց։ Հեղձեալ ի ծով աշխարհիս ալէկոծ կենօք. (Ոսկ. մ. ՟Ա. 24։ Եղիշ. ՟Բ։ Մաշկ.։ Երզն. մտթ.։)

Բռնութիւնք հողմոյն ամբոխեալ զծովն՝ ալէկոծս առնիցեն զեզերսն. (Վեցօր. ՟Ը։)

Ալեաց սաստումն ալէկոծէ զնա անհաստատուն։ Ալիք յանցանաց զիս ալէկոծեն. (Նեղոս.։ Շար.։)

Ալէկոծեն զմիտս եւ զզգայութիւնս։ Որ ալէկոծէ զմիտսն։ Մի՛ խռովեցուցաներ զամբոխեալս, մի՛ ալէկոծեր զբքացեալս. (Յճխ. ՟Ժ՟Ը։ Լմբ. սղ.։ Նար. ՟Ժ՟Է։)


Ալէկոծիմ, եցայ

vn.

to float, to chafe, to grow troubled or agitated.

· Calfa


Ալէկոծութիւն, ութեան

s.

agitation of the sea, storm, tempest;
trouble, agitation.

· Calfa

NBHL (2)

κύμανσις fluctuatio, κλύδων, χειμών tempestas, aestus Կոծումն ալեօք. ծփումն. տատանումն. եւ Ծուփք. խռովութիւն. յոյզք. փորձանք. արկածք. թէմէվվիւճ. ֆուռթունա. հարեքէթ.

Նաւապետես, զնաւդ զերծո՛ յալէկոծութենէ։ Զծովային մրրկացն ալէկոծութիւն լուծանել ... Յաշխարհականս ալէկոծութենէ ... Ալէկոծութեամբ սահուն եղեալ կենցաղս։ Ալէկոծութիւն ծփանացս։ Պատմեաց զնեղչացն դաւաճանութիւն, եւ զազգի ազգի ալէկոծութիւնն։ Համօրէն աշխարհի ալէկոծութիւնն (յերեսաց ջրհեղեղի). (Մանդ. ՟Գ։ Պիտ.։ Նար. ՟Լ՟Բ։ Յհ. իմ. եկեղ.։ Շ. մտթ.։)


Ալէկոծումն, ման

s.

cf. Ալէկոծութիւն.

· Calfa


Ալէտանջ

adj.

floating, swelling, rough.

· Calfa

NBHL (2)

Ի ծուփս բազմավտանգս ալէտանջ հողմոց։ Յալէտանջ նոցին (կանանցն) ծփմանց զերծեալ. (Նար. ՟Ծ՟Դ։ Լմբ. առակ.։)

Ծով միշտ հանապազ ի ծուփ է, եւ յալէտանջ լինել. (Լմբ. սղ.։)


Ալիք, ալեաց

s. pl. wave, billow, surge, swell of the sea;
gray hairs, old age;
ծաղկիլ ալեաց, խոնարհիլ յալիս, to grow gray-haired, to get old;
ալիս յարուցանել, to agitate the waves;
հերձանել՝ պատառել գալիս, to cleave the waves.

· Calfa

NBHL (14)

Որ խռովեմ զծով, եւ գոչեցուցանեմ զալիս նորա։ Ընդ ամեհի ալի կամիցի ճանապարհորդել։ Անսաստ ալիք ծովու։ Իբրեւ զծով ալեօք կուտակեալ։ Այդրէն ի քեզ խորտակեսցին ալիք քո։ Այն ինչ կամէր ի վերայ ալեաց ծովու սաստել. եւ այլն։

Ցնդմամբ ալեացն՝ ծովն զձուկն արտաքս ընկենլով։ Բարկացայտ ալիքն կուտակին։ Ոչ լուծական ալեօք կոծեցեալ։ Զալեաց ծովու բերէր զնմանութիւն։ (Յհ. կթ։ Ագաթ։ նար մծբ։ Լաստ. Ժ)

Նմանութեամբ՝ Յոյզք կրից. խռովութիւն. հարէքէթ, իզդիրապ.

Πολιἁ. Canities. Πολιαί, Cani capilli. Սպիտակացեալ հերք ծնօտի արանց. մօրուք փրփրացեալ իբրեւ զալիս ծովու. ճերմակ կամ ճերմկած մօրուք. աղարմըզ՝ ագ սագալ.

Փառք ծերոց ալիք։ Ալիք՝ իմաստութիւն մարդոյ են. (այս ինքն բուն ալիք մարդոյ՝ իմաստութիւն իւր է)։ Մի՛ խորշեսցուք ի բազմաժամանակեայ ալեաց ծերոյն։ Ծաղկեցին ալիք նորա, եւ նա ոչ զգաց։ Յառաջ քան զժամանակն ածեն ալիս հոգք։ (Առակ։ Իմ։ Ովս։ Սիր. լ. 26։)

Բան իմաստնոյն, որ ալիս զիմաստութիւնն կոչէ. (Յիզատ. ի շմբ։)

Անդէն իսկ ի հացին քարշեն զալիսն արգամայ։ Ծաղկեալ ալեօք մօրուսն։ Խայտայր ալեօքն ծերունին. (Խոր. Բ. 48։ Յհ. կթ։ Շար։)

Ոչ զուր տարապարտուց եկին ալիքս իմ. (Եւս. պ. Բ. 24։)

Եւ Սպիտակ հերք զլխոյ կանանց. ճերմկած մազեր. ազարմըշ սաշ.

Դուսար քաղգէացւոց՝ ընկեա՛ զքօղ քո, քարշեա՛ զալիս քո. (Ես. Խե. 2։)

Զստինսն ցուցանէր, եւ առաջի կարկառէր զալիսն։ Եբաց զգլուխ իւր տեկուսա, եցոյց զալիսն։ Առեալ ի պարկեշտ պառաւուն ալեացն մասն ինչ. (Ածաբ. մակաբ. Հ = Յ։ ՃՃ։)

Ոչ իջուսցես զալիս նորա խաղաղութեամբ ի դժոխս։ Իբրեւ զի գեղեցիկ է ալեաց՝ առնել դատ. (Գ. թգ. Բ. 6։ Սիր. ԻԵ. 6։)

Այր հասակաւ խոնարհեալ յալիս։ Եթէ իցես ծեր եւ ծոյլ, ալիքն զքեզ ոչ շահեցուցանեն. (Լաստ. ԺԸ։ Սրգ. Բ. պ. Գ։)

Առաջի ալեաց յարիցես։ Տանէին զբազմութիւն ծերակոյտ ալեացն հնացելոց. (Ղեւտ. ԺԹ. 37. Գ. մկ. Դ. 5։)


Ալուց, ալցի

s. adj. hollow, cavity, inside;
hollow, interior, deep.

· Calfa

NBHL (1)

Եզինն ձմերանի ընդ ալուց կողմն նստելոյ, եւ մօտ ի գարունն ընդ դրաց կողմնն դառնալոյ. (Եզնիկ.։)


Ալփաբետք

s. pl. alphabet.

· Calfa

NBHL (1)

Առանց ալփափետաց ուսուցանէ։ Նշանագիրս աղփաբետաց հայերէն լեզուին։ Աղփափետացն զառաջինն եւ զանուանսն անգամ զգրոյն չհամարձակի երկրորդել։ Ըստ գծագրացն գումարութեան, որ յալփափետաց անտի վերաթուի։ Մեսրովպ եգիտ նշանագիր դպրութեան հայերէն լեզուին՝ վարելոյ ալփափետացն հանգամանս։ Զի՞նչ ինչ թեթեւ քան զալփափետսն ուսանել կայցէ.(յն զտառս στοιχεῖα) (Մամբր.։ Կորիւն.։ Մանդ. ՟Բ։ Նար. ՟Ղ՟Գ։ Եզնիկ երէց.։ Ոսկ. մ. ՟Բ. 24։)


Ալքիմիա

s.

alchemy.

· Calfa

NBHL (2)

cf. ՔԻՄԻԱ. (որ են նոր եւ այլազգական բառք)

Ոչ միայն սէրն է ոսկի, այլ եւ ալքիմիա, որ զայլս ոսկի առնէ. (Առաք. 243։)


Ախմարաբար

adv.

cf. Տխմարաբար.

· Calfa

NBHL (1)

Զի մի՛ ոք ախմարաբար զանյարմարն բարբառիցի. (Երզն. մտթ.։)


Ախմարագոյն, գունի, ից

adj.

very ignorant.

· Calfa

NBHL (2)

Ախմարագունիցն զթեթեւաշարժ երագութեան երեւեցուցանէ կարծիս։ Այս անիրաւ դատաստան եւ ոչ ի կարի չար դատաւորացն եւ յախմարագունից հաստատին։ (Պիտ.։)

Զպարզամիտս եւ զախմարագոյնս յինքեանս ձգելով։ Զի մի՛ վարկպարազի գիտացեալ ախմարագունիցն եւ այլն. (Շ. բարձր.։)


Ախմարութիւն, ութեան

s.

cf. Տխմարութիւն.

· Calfa

NBHL (1)

Եւ յանբան կենդանիս անկար է այսպիսի ինչ գտանել ախմարութեան կուրութիւն։ Զախմարութիւն ի բոլորն բարիս։ Տեսեալ զզրկանսն, եւ զախմարութիւն զրկելոյն։ Զնոցա ախմարութիւնն արգելու. (Պիտ.։ Մագ. ՟Ի՟Թ։ Լմբ. սղ.։ Գէ. ես.։)


Ախոյան, ի, ից, աց

s.

antagonist, adversary, opponent;
rival, competitor;
champion, hero;
triumpher.

· Calfa

NBHL (8)

ԱԽՈՅԵԱՆ. πρόμαχος, προμαχητής , ἰππαρχίς, ἁριστεύς. antesignatus, propugnator, omnium fortissimus. Յառաջամարտիկ բանակին խաղացեալ ընդդէմ թշնամեաց. նահատակ զօրավար. դիմակաց. ոսոխ. առջի կտրիճ, առաջ նետուօղ. սէրտէն կէչտի, մուգատտէմէի ասգէր, իյիտ, փէհլիւվան.

Իբրեւ զախոյեանս հարձակեսցին։ Ախոյեանք հեծելոց. (Յովէլ. ՟Բ. 7։ ՟Բ. ՟Թ՟Գ. ՟Ա. 6։)

Զօրականն փախուցեալ, ախոյեանն գերի վարեալ։ Աւադիկ ախոյեան ելանեմ քեզ ի մերոց աստի։ Դաւիթ զինեալ ընդդէմ այլազգոյն գնայր ախոյեան։ Զախոյեանն ընկէց։ Այր զախոյեան իւր հարուածեալ յերկիր կործանէր։ Յաշխարհօրէն պատերազմին ախոյեանն եկեղեցւոյ. (Բրս. ՟խ. մկ.։ Ագաթ.։ Պիտ.։ Եղիշ. ՟Ե։ Յհ. կթ.։ Շար.։)

Ընդդէմ խրոխտ ախոյենին (կամ ախոյանին)։ Ոչ գոյր չափ գլխանոյն ախոյենիցն։ Յաղթել ախոյանից ... Կործանին վատանուն յախոյանէ անտի։ Ի փախուստ կացուցանելով զինքն առանց նահատակեցելոցն ախոյանից։ Նախամարտիկ եւ առաջին ախոյանից։ Ախոյանաց քաջալերութիւն. (Խոր. հռիփս։ Բուզ. ՟Ե. 4։ Եզնիկ.։ Պիտ.։ Սարկ. քհ.։)

Առ զյաղթութիւն ի վերայ ախոյանին իւրոյ ... Յախոյանէ անտի իւրմէ. (Եփր. ծն.։)

Մեռուցանէ յանդամս իւր զչար ախոյեանն։ Որպէս անմարմինս քաջացան ընդդէմ չար ախոյանիցն. (Սարգ.։)

Ախոյեան ընդդէմ իմ հանին զյուսահատութեան խռովութիւնն։ Նորա է մարտն եւ կռիւն, նորին եւ յաղթութիւն ի վերայ անմարմին ախոյանիցն. (Լմբ. սղ.։)

Ուրանօր մահն թագաւորեաց, անդ զախոյեանն կանգնեալ. իբրեւ յախոյանի ուրուք (այս ինքն իրիք) վերայ այնպէս եդ զգիրն. (Ոսկ. յհ. ՟Բ. 39։)


Ախոնդանոտ

adj.

hypochondriac.

· Calfa

NBHL (2)

Բառ յետնոց, իբր ախտացեալ յախոնդանս, կամ սեւամաղձոտ. սեվտալը. (հայի ի յն. ձայն ὐποχοιδριακός քանզի եւ χόνδρος, ὐποχονδρία, մերձի ի յն. ախոնդ։)

Տխուրք են ախոնդանոտք, եւ ցնորիւք ախտանան բազմիցս. (Բժշկ. առ Լեհ.։)


Ախոնդանք, դանաց

s. pl. cf. Ախոնդիք.

· Calfa

NBHL (5)

Զախոնդանսն՝ զտիրագոյնն գործարան շնչոյն։ Որոց ախոնդանքն ախտացեալ են. (Նիւս բն. եւ կազմ։)

Փորոտիք եօթն. ախոնդանք, սիրտ, փայծաղն, լեարդ, թոքք, երիկամունք երկու։ Մարմնոյն մեծութիւնն, եւ որ էր ի նմա ախոնդացն՝ յայտնի է եւ ի կերակրոյն կազմածոյ (զոր կարէ ուտել). (Փիլ. այլաբ. եւ Փիլ. լին.։)

Անապակն զախոնդանսն պասքեցուցեալ. (Պիտ.։)

Ախոնդեացն ներգործութիւն զիա՞րդ զյոքնաբեղուն ճաշակս զօրէ արիւնացուցանել։ Ջղացն ամոլեաց՝ ախոնդեացն վնասակարութիւն որդւոցն իսրայէլեան։ Յախոնդիսն պատսպարեալ օթեւանեաց։ Տաղտկացուցեալ ի յախոնդեացդ արտաքս բերցես։ Յախոնդեացն ումիտայն (ի միջոյ սատափին մարգարիտս) ընկալեալս, զոր շիթք ամպոց զնա գործեն. (Մագ.։)

Իւղն զախոնդանս (այս ինքն զներքսակողմն) զգայարանացս հեշտացուցանէ. (Լմբ. սղ.։)


Ախոռապան, աց

s.

groom.

· Calfa

NBHL (1)

Դիցէ զնա ախոռապան երիվարացն իւրոց. (Մարթին.։)


Ախոռապետ, աց

s.

equerry;
groom.

· Calfa

NBHL (1)

Դիցէ զնա ախոռապան երիվարացն իւրոց. (Մարթին.։)


Ախորժաբար

adv.

with appetite;
with pleasure, readily, willingly.

· Calfa

NBHL (1)

Ի սոցանէ ոչ ոք գտանի անախորժաբար ասել կամ ախորժաբար ծնանել զորդի. (Կիւրղ. գանձ.։)


Ախորժալուր

adj.

who grants;
accords, listens willingly;
pleasurable to the ear, gratifying.

· Calfa

NBHL (1)

Ընկալեալ ի յախորժալուր ի տըւչէն զգիւտ խնդրոյ իւրոյ. (Փարպ.։)


Ախորժական, ի, աց

adj.

pleasing, agreeable, sweet, amiable, delightful.

· Calfa

NBHL (3)

Զախորժականսն ասաց. զի յախորժականն դիւրաւ մեղկէին։ Ասասցուք նմա զախորժական զձայնն։ Ախորժական էր նոցա չարչարել վասն Քրիստոսի։ Զքոյոցդ ախորժականաց կնդրկաց։ Երեւելիքն դաժանք են, եւ աներեւոյթքն ախորժականք. (Ոսկ. մ. ՟Ա։ Լծ. կոչ.։ Խո եւ Նար. երգ.։)

Զընչից չքաւորութիւնն ուրախութեամբ տանէին, եւ բազում ախորժական դիւրութեամբ. (Ոսկ. ես.։)

Ո՛չ ի հարկէ էր, այլ ի զեղխ եւ յախորժական կամաց։ Վասն մարմնասիրութեան եւ ախորժական ցանկութեանն։ Չար գոլն՝ ախորժական կենցաղավարութիւն (է) ... Ոչ զբնաւորական մահն, այլ զախորժականն. որով մեռելութիւն գործէ ախտից. (Գէ. ես.։ Եզնիկ.։ Սահմ. ՟Ը։)


Ախորժահամ

adj.

pleasing to the taste, savoury, sweet;
good to eat, savoury.

· Calfa

NBHL (1)

Ախորժ համով. համեղ. քաղցրահամ. աղէկ համով. տաթլը, լէզիզ, լէզէթլի.


Ախորժանք, նաց

s. pl. appetite;
desire, pleasure;
ախորժանօք, with appetite;
with pleasure.

· Calfa

NBHL (1)

Նա ախորժանօք համբերէ այսմ ամենայնի, եւ ախորժելով քաղցնու, զի դու կերակրեսցիս. (Ոսկ. յհ. ՟Ա. 26։)


Ախորժելի, լւոյ, լեաց

adj.

desirable, pleasing, agreeable.

· Calfa

NBHL (3)

προσηνής jucundus, suavis Ախո՛րժ. ախորժական. հաճելի. հաճոյական. սիրելի. բաղձալի. ցանկալի. քաղցր. խօշլանաճագ, հազ էտէճէք, խօշ, մագպուլ, լէզիզ, լադիֆ.

Ախորժելի վերնոցն։ Բարեբանեալ կամաց քոց ախորժելիք։ Ախորժելի (Աստուծոյ) բնակարանք։ Յաւէտ ըղձական եւ ախորժելի խորհուրդ ցուցանի։ Ընդ անտկար կարելոյդ՝ եւ կամելդ է ախորժելի։ Յոր զկենդանութիւն շնչոյս լքանելն է ախորժելի. (Նար.։)

Իմանան զախորժելին կամ զոչն ախորժելին. (Շ. թղթ.։)