Definitions containing the research զ : 10000 Results

Գինըմպելիք, լեաց

cf. Գինարբուք.

NBHL (1)

Բազում իսկ յափշտակութեամբ լի են այնպիսի գինըմպելիք. (Ոսկ. մ. ՟Բ. 23։)


Գինըմպու

cf. Գինարբու.

NBHL (2)

οἱνοπότης, οἱνοποτήρ vini potor Ըմպօղ զգինի. cf. ԳԻՆԱՐԲՈՒ. գինի խմօղ. եւ խում սիրօղ.

Բազումք եւ այժմ գինըմպուք լինին. թէպէտեւ Յովհաննէս չսպանանիցի, այլ Քրիստոս անդամքն. (Ոսկ. մ. ՟Բ. 23։)


Գինըմպութիւն, ութեան

s.

cf. Գինարբուք.

NBHL (2)

Ըմպելն զգինի. գիարբութիւն. խում. իլկի.

Մանկագոյն քան զդրախտն գինըմպութիւն։ Մի՛ առնիցես գինըմպութիւն. (Ճ. ՟Գ.։)


Գիշախանձ

adj.

that eats dead bodies, carnivorous, ravenous.

NBHL (1)

ԳԻՇԱԽԱՆՁ կամ ԳԻՇԱԽԱՆԾ. σαρκοβόρος, ἁνθρωποβόρος carnivorus, hominum vorans Խանձեալ՝ իբր վառեալ ի գէշ, կամ խանծանօղ զգէշ. գիշակեր. շաղղակեր.


Գիշակեր, աց

cf. Գիշախանձ.

NBHL (2)

σαρκοβόρος, ἀρπατικός carnivorus, rapax Կերօղ գիշոյ. ուտօղ զմեռելոտի. շաղղակեր. դիշախանձ.

Գիշակեր գազանք, կամ արծուիք, թռչունք կամ հաւք. (Փարպ.։ Յճխ. ՟Թ։ Եզնիկ.։)


Գիշեմ, եցի

va.

cf. Գիշատեմ.

NBHL (3)

Գիշատել. գզել. բրդգզել. գիշաքարշ առնել.

Սատանայ առիւծ ասի վասն շաղղակերութեան, եւ գազանաբար կապտելոյն եւ գիշելոյն զկենդանիսն. (Մխ. դտ.։)

Իմաստասիրաբար ի քեզ ամփոփել (զբանս) եւ ո՛չ զնա ցիր եւ ցան գիշել գռեհից. (Մագ. կբ։)


Գիշերագնաց, ից

adj.

that walks, goes by night.

NBHL (2)

Յղեցաք գիշերագնաց զոմն առ թագաւորն. (Զենոբ.։)

Գիշերագնաց եղեալ հինգ արանցն, կամ զօրն պարսից. (Ճ. ՟Բ.։)


Գիշերախառն

adv.

by night, nightly.


Գիշերական, ի, աց

adj.

nocturnal.

NBHL (2)

Արհաւիրք եւ բոմբիւնք գիշերականք։ Թռեաւ իբրեւ զտեսիլ գիշերական։ Զբազմամբ գիշերականաւ. (Յոբ. ՟Դ. 13։ ՟Ի. 8։ ՟Լ՟Գ. 15։)

Արժանաւորեա՛ զմեզ՝ զգիշերական չափս անբծապէս անցուցանել, եւ անփորձ ի չարէ. (Ճշ.։)


Գիշերակերպ

adj.

obscure, dark.

NBHL (1)

Անկաւ գիշերակերպ գազանն այն երկրորդ. (Կոչ. ՟Զ։ չիք յայնժմու յն։)


Գիշերաղուէս

s.

great mole.

NBHL (2)

νυκταλώπηξ Աղուէս գիշերաշրջիկ. կամ անծանօթ կենդանի, որ ըստ ոմանց մուկն հնդկային ասի, որպէս ազգ անճոռնի խլրդան.

Ընդ մտանել լուսնին գիշերաղուէսք յաւազուն ի վեր վազէին հինգկանգնեայք, եւ այլք ութկանգնեայք. (Պտմ. աղեքս.։)


Գիշերամարտ

adj. s.

that makes war during the night;
cf. Գիշերամարտութիւն.

NBHL (4)

Անգիտանայ զմերձաւորսն զո՛ր օրինակ ի գիշերամարտի. (Բրս. պհ. ՟Ա։)

Բազում անգամ ի գիշերամարտի լեալ՝ հանդիպէին միմեանց. (Վրք. ոսկ. ձ։)

Իբրեւ ի գիշերամարտութեան դանդաչէին ոչ որոշելով զթշնամին եւ զբարեկամն. (Սարգ. ՟ա. պ. ՟Բ։)

Զբանակն մադիանացւոց իմաստութեամբ ի գիշերամարտութիւն գեդէոնեան վարէր զօրութիւն. (Պիտ.)


Գիշերամարտիկ

cf. Գիշերամարտ.

NBHL (1)

Գունդք առաքելոցն զարհուրեալ փախան, գիշերամարտիկ աշխատութեամբ կէին. (Տաղ.։ Տե՛ս եւ զյաջորդ բառդ։)


Գիշերամարտութիւն, ութեան

s.

nocturnal combat.

NBHL (4)

Անգիտանայ զմերձաւորսն զո՛ր օրինակ ի գիշերամարտի. (Բրս. պհ. ՟Ա։)

Բազում անգամ ի գիշերամարտի լեալ՝ հանդիպէին միմեանց. (Վրք. ոսկ. ձ։)

Իբրեւ ի գիշերամարտութեան դանդաչէին ոչ որոշելով զթշնամին եւ զբարեկամն. (Սարգ. ՟ա. պ. ՟Բ։)

Զբանակն մադիանացւոց իմաստութեամբ ի գիշերամարտութիւն գեդէոնեան վարէր զօրութիւն (Պիտ.։)


Գիշերայած

adj.

noctivagant.

NBHL (2)

Լուսաւորեաց զգիշերայած միտս մարդկան. (Նար. յովէդ.։)

Գիշերայածու բուն առ արծիւն ի տունջեան մրցի։ Գիշերայածու գազան, գերեզմանակրկիտ բորէ. (Մագ. ՟Ծ՟Է։)


Գիշերայածու

cf. Գիշերայած.

NBHL (2)

Լուսաւորեաց զգիշերայած միտս մարդկան. (Նար. յովէդ.։)

Գիշերայածու բուն առ արծիւն ի տունջեան մրցի։ Գիշերայածու գազան, գերեզմանակրկիտ բորէ. (Մագ. ՟Ծ՟Է։)


Գիշերային

adj.

nocturnal.

NBHL (1)

Լուսինն գիշերայնոյ մխիթարիչ. (Երզն. լուս.) իմա՛ իբր ՟Գ. ժամանակի գիշերայնոյ։


Գիշերայն

adv.

by night, nightly, in the night time.

NBHL (1)

Գիշերայն զնաւահանգիստսն հրաձիգ արարին. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Բ. 6։ Իսկ Գծ. ՟Ժ՟Է. 10. եւ ՟Ի՟Գ. 31. յայլ ձեռ. գիշերեայն։)


Գիշերանամ, ացայ

vn.

to grow dark, to become obscure.

NBHL (2)

Լինել իբրեւ զգիշեր. եւ Հասանել գիշերոյ. գիշերնալ, մթըննալ.

Միջօրեայ աւուրն այնորիկ մեզ ի խաւար փոխարկեալ գիշերացաւ։ Ի գիշերանալ մեզ աւուրն։ Գիշերացաւ ժամն. (ռմկ. գիշերը կոխեց. կամ վրայ հասաւ ). (Լաստ. ՟Ժ՟Ա. ՟Ժ՟Գ։)


Գիշերանման

cf. Գիշերակերպ.

NBHL (1)

Ըզտիւն արար գիշերանման. (Շար.։ եւ Յիսուս որդի.։)


Գիշերապահ, աց

adj. s.

nocturnal guard;
—ք cf. Գիշերապահութիւն.

NBHL (4)

Կոտորէր զգիշերապահ դռնապանսն։ Գիշերապահս եւ խրամապահս կացուցանել. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Գ. 15։ ՟Գ. Մակ. ՟Ե. 24։)

Ունիս զաղօթսն գիշերապահս. (Բրս. մկրտ.։)

Զայլ պահ գիշերապահ շուրջ զնոքօք զգուշութեամբ բիւրազգի ածէին. (իմա՛ պահպանութիւն գիշերային. ՟Գ. Մակ. ՟Ե. 3։)

Կայցեն ի գիշերապահս զգուշութեամբ. (Ագաթ.։)


Գիշերավար, ի

s.

Venus, the evening star;
cf. Գիշերագնաց.

NBHL (6)

Զգիշերավարն, եւ զսայլն. (Յոբ. ՟Թ. 9. եւ ՟Լ՟Ը. 32։)

Զի՞նչ է արուսեակն, եւ կամ զի՞նչ է գիշերավարն. (Կոչ. ՟Զ. 1։)

Արուսեակն՝ զվեց ամիս արուսեակ է, եւ զվեց ամիս՝ գիշերավար. (Գիւտ թղթ. առ վաչէ։)

Զլուսաբերն եւ զգիշերավառն։ (Պղատ. օրին. ՟Է.)

Զգիշերավարն խաւարասէր՝ սկզբնաներհակ բարւոյն աստուծոյ (սադայէլ). (Նար. ՟Լ՟Է։)

Իբրեւ զգիշերավարն (կամ զգիշերավառն) պայծառասցու՛ք հոգւով խաւարային կողմ աշխարհիս. (Նար. յովէդ.։)


Գիշերաց

cf. Գիշերայն.

NBHL (1)

Գիշերաց կանխէ ոգի իմ առ քեզ աստուած. (Ես. ՟Ի՟Զ. 9։ Կայ եւ ձեռ. ի գիշերաց. յն. ի գիշերոյ։)


Գիշերի

cf. Գիշերայն.

NBHL (1)

Գիշերի սատակեսցի, կամ կործանեսցի։ Եկեալ աշակերտքն գիշերի։ Սա եկն առ նա գիշերի։ Պնդեցաւ զկնի նոցա գիշերի։ Մտին առ քեզ գիշերի։ Օր տեառն իբրեւ զգող՝ գիշերի (կամ ի գիշերի) այնպէս հասանէ.եւ այլն։


Գիջակն, կանց

adj.

blear-eyed.

NBHL (3)

ԳԻՋԱԿՆ գրի եւ ԳԻՃԱԿՆ, ԳԷՃԱԿՆ. Որոյ աչքն է զգածեալ խոնաւութեամբ. բժաբեր. ջրջրկած աչքով, ճպռոտ.

Կուրացուցանէ արեգակն զգիջակունսն. (Ոսկ. ՟բ. կոր.)

Կուրացուցանէ եւ արեգակնս զգէճակունս։ (Կոչ. ընծ. ՟Զ. 38.)


Գիջային

adj.

damp, moist;
lascivious, wanton.

NBHL (3)

Ի ձեռն հրոյ արագութեան ամենեւին յափշտակեալ զգիջայինն. (Պղատ. տիմ.։)

Փոփոխեաց զգիջային կենացն յուրախութիւն եւ ի զգուշութիւն. (Դամասկ.։)

Մի՛ զգիջային եւ շփոթեալ զբազմամբ զկեանս խնդրեսցուք, եւ զվնասակար խրախճանութիւնս. (Ոսկ. գծ.։)


Գիջին

cf. Գիջային.

NBHL (1)

Զգաստ միտք լինին ի ցամաքուտ վայրս. իսկ վարք գիջինք ընկղմեն զմիտս. (Նեղոս.։)


Գիջանամ, ացայ

vn.

to get humid, to become damp;
to pollute one's self.

NBHL (1)

Գիջացեալ աչօք ոչ իմանայր զոր ընթեռնոյր. (Վրդն. ծն.։)


Գիջացուցանեմ, ուցի

va.

cf. Խոնաւեցուցանեմ;
cf. Տամկացուցանեմ

NBHL (2)

Խոնաւութիւն յարեգականէ է ... ասի՝ եթէ Քրիստոս գիջացուցանէ զմատնիչն. վասն զի յանդիմանէ (այսինքն յերեւան ածէ) զգիջութիւն նորա. (Իսիւք.։)

Արեգակն գիճացուցանէ զմոմ. (Վանակ. յոբ.։)


Գիջութիւն, ութեան

s.

humidity, moisture;
pollution, masturbation, onanism;
impurity

NBHL (6)

Ամենայն երանք ապականեսցին գիջութեամբ. զեկ. ՟Ի՟Ա. 7. (կամ ՟Է. 17. խոնաւութեամբ։))

Ցօղ է գիջութիւն ի պարզոյ բերեալ ըստ անօսր բաղկացութեան. (Արիստ.։)

Դու զաստուածային զօրութիւն ի գիջութիւն աշխարհի գործու՛ն կամէիր, զի մի՛ ցամաքեալ ծաղկաթափ լիցի դդմենին. (Փիլ. յովն.։)

Արեգակունք բազմահոլովք՝ գիճութեան չարեաց ցամաքեցուցիչք. (Նար. առաք.։)

Հետեւեալ լինի ազատականութեան եւ բարուց գիջութիւն եւ բարեբարոյութիւն. (Արիստ. առաք.։)

Զի՞նչ է պղծութիւն, եւ զի՞նչ է գիջութիւն. (Բրս. հց.։)


Գիսաբուղխ

adj.

that which makes the hair grow.

NBHL (2)

Որ բղխէ կամ բուսուցանէ յիւրմէ զգէս.

Զսամփսոն զգիսաբուղխն զվարսագեղն գերծոյր. (Ոսկ. ի հերոդ.։)


Գիսագերծ

adj.

cut or shaved head of hair.

NBHL (2)

Գերծեալ գիսովք կամ զգէսս.

Ի ձեռն կնոջ զքաջ եւ զառաքինին զսամփսովն գիսագերծ կուրացուցանէր. (Ոսկ. ի հերոդ.։)


Գիսախռիւ

adj.

dishevelled hair.

NBHL (2)

Որոյ գէսքի են որպէս զխռիւ. խռուացեալ (հերք, կամ հերօք). փաչատած մազերով.

Ընդ այսակիր անզգայելոցն ... քստմնելի գիսախռիւ հերացն. (Նար. ՟Ժ՟Ը։)


Գիսակ, աց

s.

head of hair, long hair.

NBHL (3)

Հանդերձ գիսակօքն եւ զզօրութիւն ի բաց եհատ. (Փիլ. սամփս.։)

Ցմօտակայսն հարցանես եւ ցվարսավիրայսն, եթէ գեղեցի՞կս զգիսակսդ յօրինեաց։ Խոնարհութիւն այնր գլխոյ ո՛չ վարսք են, եւ ո՛չ գիսակք. (Ոսկ. մ. ՟Ա. 3։ ՟Բ. 22։)

Զարդարելով զգլուխ արանց գիսակօք՝ զօրէն կնատ կանանց զարդու. (Սանահն.։)


Գիսակալ

s.

cf. Ծամակալ.

NBHL (1)

Իբր Ծամակալ։ (Երզն. քեր.։)


Գիսարձակ

cf. Հերարձակ.

NBHL (1)

Տեսանելով զհոնս՝ ի ձեւ իգական գիսարձակս. (Կաղանկտ.։)


Գիսաւոր, աց

adj. s.

hairy, long-haired;
comet;
Greek monk.

NBHL (7)

κομάων, πολύκομος comats, crinitus Ունօղ զգէսս կամ զվարսս երկայնեալս եւ հիւսեալս. գիսարձակ. հերարձակ. եւ Գեղմնաւոր.

Լնուլ զպասքումն ազգի գիսաւոր (հոնաց)։ Գլխագերծաց եւ գիսաւորաց. (Կաղանկտ.։)

Գիսաւոր նոխազօք առատացոյց զոհս կրակին. (Եղիշ. ՟Ա։)

ԳԻՍԱՒՈՐ. որպէս Ուխտաւոր աստուծոյ, որ ոչ կտրէ երբէք զհերս. ըստ նմին եւ վանական կարգ ինչ ըստ յունաց.

Որպէս գիսաւորն (կամ հերաւորն, ի լս) սամուէլ յորժամ պարգեւեաց (մատոյց) զգառն. (Մաշտ. ջահկ.։)

Քռթենաւորին, թազենաւորին, եւ գիսաւորին. (Գանձ անտ. եւ Գանձ ճգն.։)

Գիսաւոր ասացեալքն ... Կոմիտք, որ են գիսաւորք. Արիստ.։ Երեւեցաւ աստղ զարմանալի տեսլեամբ վարսաւոր ... զոր անուանեալ կոչէին աստղ գիսաւոր. (Ղեւոնդ.։)


Գիտակ, աց

adj.

knowing, wise, experienced.

NBHL (3)

Գիտակն աստուած հարցանէր իբրեւ զանգէտ. գիտակն զգիտակն (խղճին) հարցանէր. (Եփր. ծն.։)

Գիտակ էր ... եւ ոչ իւիք անտեղեակ։ Գիտակ արարին զթագաւորն վասն սրբոյն Գրիգորի. (Ագաթ.։)

Գիտակ արարեալ (այսինքն եղեալ) զհակառակորդին չարէն. (Կոչ. ՟Ժ՟Ե։)


Գիտակից, կցի, կցաց

adj.

conscious, acquainted, confident.

NBHL (1)

Տանջանս կրելով յաղագս զեկուցանելոյ զգիտակիցսն. (Փիլ. նխ. ՟բ.։)


Գիտանամ, ացայ

vn.

to know, to have commerce or intimate relations with some one.

NBHL (1)

Ընդ մեծի ումեմն գիտացաւ. եւ վիշապ ծնաւ. (Երզն. քեր.։)


Գիտացուցանեմ, ուցի

va.

to acquaint, to instruct, to inform.

NBHL (2)

ԳԻՏԱՑ ԱՌՆԵԼ. Ազդումն կամ իմաց առնել.

Նայելով ի ծառն ինքն եւայ՝ ոչինչ գիտացոյց զայնմանէ ադամայ. (Եպիփ. ծն.։)


Գիտելի, լւոյ, լեաց

adj. s.

that may be known, perceivable;
—ք, note, remark.

NBHL (2)

Պա՛րտ է գիտողին պատկանիլ գիտելումն։ Գիտող ասեն զանձն, իսկ գիտելի զենթակայ իրն։ Ամենայն գիտելիքն, եւ այլն. (Սահմ. ՟Ա։)

Գիտելի էր սրբոցն։ Գիտելի է քեզ։ Վասն ամենեցուն այսպէս գիտելի լինելոյ շնորհիս. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. թղթ. եւ Լմբ. ստիպ.։)


Գիտնագոյն

adj.

very learned.

NBHL (2)

Որ գիտնագոյն են քան զձեզ. (Եղիշ. ՟Ը։)

Ասէ ցնա այլ ծեր գիտնագոյն (կամ գիտնականագոյն) քան զնա. (Վրք. հց. ձ։)


Գիտնական, ի, աց

cf. Գիտուն.

NBHL (2)

Կատարեալ փիլիսոփոս երկոքումբք կերպարանի. բարեաւն ասեմ, եւ գիտնականաւն, եւ կատարելեաւն։ Ի ձեռն տեսականին զգիտնական զօրութիւնս հոգւոյն զարդարեսցէ. (Սահմ. ՟Դ. եւ ՟Ժ՟Ե։)

Գիտնական զօրութիւնք ասին միտք, երեւակայութիւն, զգայութիւն. եւ այլն. (Վրդն. սղ.։)


Գիտնականութիւն, ութեան

s.

cf. Գիտութիւն.

NBHL (1)

Զհնազանդութիւն գիտնականութեամբ գեղեցկացեալ՝ ասացին թշնամի մարմնոյն. (Կլիմաք.։)


Գիտող, աց

s.

scholar, learned man;
prophet.

NBHL (1)

Ոչ են գիտող առնելոյ զբարիս. (Լմբ. ժղ.։)


Գիտութիւն, ութեան

s.

science, knowledge;
doctrine, understanding, wisdom, study, art;
— լիցի, know, you are informed, you must know;
գիտութեամբ, knowingly.

NBHL (3)

Աստուած՝ գիտութեանց տէր։ Նա ետ ինձ զանվրէպ գիտութիւն զեղելոցս։ Ուսուցանէ մարդոյ զգիտութիւն։ Ընկալարու՛ք զգիտութիւն քան զոսկի ընտիր։ Յամենայն բանս իմաստութեան եւ գիտութեան.եւ այլն։

Աստուած յայլմէ ոչ ընդունի զգիտութիւն, այլ ինքն այլում շնորհէ. (Կիւրղ. ծն.։)

Գիտութիւն լիցի քեզ թագաւոր, կամ թագաւորիդ ... (՟Բ. Եզր. ՟Դ. 13։ ՟Ե. 8։)


Գիտուն, տնոց

adj. s.

learned, lettered, literate, wise, knowing, well performed;
skilful, intelligent;
diviner, foreteller;
— լիցի, know, you are informed, you must know;
— առնել, to inform.

NBHL (13)

Ծածկեցեր զայս յիմաստնոց եւ ի գիտնոց. (Մտթ. ՟Ժ՟Ա. 25։ Ղկ. 21։)

Յառաջ կոչել զտգէտս ի գիտնոց. (Եղիշ. ՟Բ։)

Անցուցանէր զբազում գիտնովք. (Փարպ.։)

Իբրեւ գիտուն խորհրդոց նոցա՝ յայտնէր զնոցա կասկածն. (Արշ.։)

Կամիմ, զի գիտունք իցէք եղբարք։ Նորին գիտուն սիրովն գիտասջիք որոշել եւ ընտրել ինչ որ լաւն իցէ. (Եփր. փիլիպ.։)

Տգէտքն տայցեն զկամս իւրեանց գիտնոյն ամենայն. (Երզն. մտթ.։)

Խօսէր զբանն ոգւոցն արթուն, արքայութեան առնէր գիտուն. (Շ. խոստ.։)

Բաղաամ գիտուն։ Ջնջեցին յերկրէ զգիտունս եւ զհարցուկս. (Եփր. յես. եւ Եփր. թագ.։)

Գիտուն լիցի քեզ տէր մեր. (՟Ա. Եզր. ՟Բ. 18։)

Որում ամենայն ինչ ծանօթ է, եւ գիտուն։ Որ ինչ միանգամ ոչ ծանօթ եւ գիտուն ի բազմաց. (Փիլ.։)

Հաւաստի գիտուն առնել զասացեալն. (Նիւս. կազմ.։)

Զի եւ հեթանոսաց գիտուն արասցէ զսրբոցն գորով՝ որ առ նա. (Նար. երգ.։)

Եւ զի ոչ իմացայք դուք զմարդկանն ի մարդկապէսն, գիտուն արարաւ ձեզ ի չմարդկապէսն. (Ագաթ.։)


Գիրանամ, ացայ

vn.

to fatten, to grow fat.

NBHL (1)

Գիրացեալ լնու զորովայն մարմնոյն։ Որչափ գիրանայ մարմինն, այնչափ նուազի հոգին. (Վրք. հց. ՟Բ. ՟Ժ՟Ա։)


Գիրացուցանեմ, ուցի

va.

to fatten, to make fat;
to make clammy.

NBHL (1)

Գիրացուցանես զարմինդ քո թանձրութեամբ. (Մաշկ.։)