Definitions containing the research լ : 10000 Results

Բազմորակ

adj.

having many qualities or accidents;
of many colours.

NBHL (1)

Շինեցեր զտուն քո զեկեղեցի ի բազմորակ նիւթոց ի միասին հաւաքելոց. (Սկեւռ. աղ.։ Զբազմորակ փետուրս բերէ. Մագ. ՟Ծ՟Է։)


Բազմորդի

adj.

having many children.

NBHL (4)

Բազմորդի լինելոց ես։ Զամուլն արար բազմորդի. (Գէ. ես.։)

Վարուժանի տեսեալ զբազմորդի զլոր՝ գոհանայր զԱստուծոյ. (Մխ. առակ.։)

Բազմորդի լինելն (տիրապէս՝) ի ձեռն ուսման եւ հանճարոյ է. ապա ուրեմն բազմորդիք են բազմուսմունքն. (Փիլ. ել.։)

Մի՛ վասն բազմանուն անուանելոյ՝ բազմորդիս կարծեօք համարիցիս. յն. բազում որդիս. (Կոչ. ՟Ժ։)


Բազմորդութիւն, ութեան

s.

state of a person having many children.

NBHL (4)

Ոչ բազմորդութիւն զբարեպաշտութիւն, այլ բարեպաշտութիւն զբազմորդութիւն պատուէ։ Բազմորդութիւն առանց բարեպաշտութեան՝ Աստուծոյ օտարոտի է. (Եփր. համաբ.)

Ընդ այնպիսւոյն ես ոչ ընդ բազմորդութիւն, եւ ոչ ընդ յոլովութիւն կենացն նախանձէի. (Ածաբ. ժղ.։)

Բազմորդութեանն աճմամբ հնարեցայց աղաչել. (Պիտ.։)

(Աբրահամ) զբազմորդութիւնն ընկալաւ հաւատոց. (Մագ. ՟Է։)


Բազմոց, աց

s.

altar or resting-place;
chair, seat;
mattress;
couch, sofa.

NBHL (3)

Տեղի բազմելոյ ի կոչունս. բազմական, եւ գահ. նստելու տեղ, աթոռ.

Ապա զորդիսն տասնեսին (զյոբայ), սպան յապարանս ի բազմոցին։ Ո՞ւր մեծամեծքն ի բազմոցի, կամ ո՞ւր սեղանն ամենալի. (Շ. յիսուս որդի. եւ Շ. եդես.։)

Առեալ եբարձ զնա ի բազմոցէն. այսինքն ի հանդիսէ կոչնոց. (Եփր. յհ. մկր.։)


Բազմութիւն, ութեան

s.

multitude, great number, quantity, crowd, gross, heap, mass, bulk, body;
abundance, increase, inundation;
multiplicity, plurality, infinity;
people, troops, regiment, force, retinue.

NBHL (6)

πλῆθος multitudo Գումար բազում անձանց կամ իրաց. յոլովութիւն. շատութիւն.

Անթիւ լիցի ի բազմութենէ։ Որպէս զաստեղս երկնից բազմութեամբ։ Աճեաց ի բազմութիւն։ Հայր բազմութեան ազգաց։ Զօր բազում իբր զաւազ առ ափն ծովու բազմութեամբ։ Հասանէին իբրեւ զմարախ բազմութեամբ եւ այլն։ Զնոսա ոչ կարաց նուազեցուցանել ի բազմութենէն. (Եղիշ. ՟Գ։)

Կամ Յաճախութիւն, առատութիւն, առաւելութիւն, ճոխութիւն. եւ Յերկարութիւն.

Բազմութիւն ցորենոյ, եւ բազմութիւն գանձուց կամ փառաց։ Բազմութիւն նաւաց, կառաց, ջուրց։ Բազմութիւն աւուրց, ժամանակաց, եւ այլն։

Իսկ ուր ի յոյնս դնի՝ Բազմութիւն ողորմութեան, գթութեան, զօրութեան, եւ այլն. ի մեզ դնի՝ Բազում ողորմութիւն. եւ այլն։

Անուամբ քով եկաք ի վերայ բազմութեանս այսորիկ։ Եկն միաբան բազմութիւնն եւ խռնեցաւ, եւ այլն։ Առեալ զամենայն բազմութիւննլ խաղայ յարեւելս հիւսիսոյ. (Խոր. ՟Ա. 11։)


Բազմուսումն, մանց

adj.

very wise, learned, skilful, scientific.

NBHL (4)

πολυμαθής eruditus, doctus Քաջ ուսեալ. յոյժ գիտուն. աղէկ սորված, մեծ կարդացօղ.

Բազմուսումն փիւնիկեցի զպորփիւրոս անուանելով. (Անյաղթ պորփ.։)

Մատուցանէ բազմուսմանց զհանճարս։ Բազմուսումն ոգի, կամ ոգիք։ Փիլ. (լին.։)

Բազմալուրս առնելով, եւ բազմուսմունս՝ զբոլոր քերթողսն ուսանելով. (Պղատ. օրին. ՟Է։)


Բազմօրինակ, աց

adj. adv.

in several ways or manners, divers, various;
in many shapes.

NBHL (3)

πολύτροπος multiplex varius Որ ինչ լինի կամ գտանի բազում օրինակաւ. բազմայեղանակ. բազմակերպ. բազմազան, բազմապիսի, բազմապատիկ. շատ կերպ, կերպ կերպ.

Բազմօրինակք են մարդկան մեղանքն։ Ծանունս եւ բազմօրինակս ի վերայ հասուցանեն մահս։ Արուեստի պէտք են իմաստնոյն՝ բազմօրինակի, ըստ որում օգուտ արասցէ. (Փիլ.։)

Բազմօրինակաբար Աստուած յարժանաւորսն իւրում լինի. (Նիւս. երգ.։)


Բազումողորմ

cf. Բազմագութ

NBHL (1)

Երկայնամիտ եւ բազումողորմ։ Բազումողորմ առ ամենեսեան. լ.։ Սղ. եւ այլն։)


Բազրիք, րաց

s. pl.

flight (of stairs), balusters, balustrade (—);
bed.

NBHL (1)

Նեցուկք (որպէս բազուկք), կամ յենարանք (բազմելոցն). եւ վարդակք կամ ձողք՝ որք դնին յերկոսին կողմանս գահոյից, որպէս եւ սանդղոց, յորս (Յակոբայ՝) խաչն ... եւ բազրիքն՝ քահանայութիւն եւ թագաւորութիւնն Քրիստոսի. (Տօնակ.։)


Բազրոտն

s.

stair, step.

NBHL (1)

Շինել թագաւորին տախտս գեղեցիկս մեծ վանդակաւ ... մի բազրոտան փայտն պակա՛ս էր։ Կոփեա՛ զբազրոսդ ցայդ կարգաւ ի վերուստ մինչեւ ի վայր։ Ա՛ռ զերկուց կողմանց բազրոտն. (Ոսկիփոր.։)


Բաժակեմ, եցի

va.

to soak, to water;
— զգետինն, զտունկս, to water the ground, the plants.

NBHL (5)

ποτίζω potum praebeo, rigo, irrigo որպէս թէ Բաժակաւ արբուցանել. իմա՛ Ոռոգանել զտունկս՝ փոս բանալով ի ձեւ բաժակի առ արմին. փոս բանալով ջրել.

Թողուլ ինչ երկրագործին դարման՝ խնամոց գործ, իբրու թէ բաժակել զնա, շուրջ խնամել, կակղել, բրել, փոս հատանել, ջուրբ ոռոգել. (Փիլ. լին. ՟Ա. 14։)

Կա՛մ նուրբ երկրի հերձածով գնաց ջրոյ անցի գործեն անարգել, կամ շուրջ զծառովն բաժակելով, զի մնալով ի նմա ջրոյն, զայն՝ որ հազիւն ոռոգանէին, ջեռուսցեն. (Փիլ. յովն.։)

Տաժանէ (որթն զերկրագործն) ի բրելն եւ ի բաժակելն, զաւելորդ ուղէշս յապաւել, ջուրբ արբուցանել։ Տանել զյանձանձանս աճեցմանն՝ միայն շուրջ զինքեամբ բոլորակաբար բաժակելովն, եւ այնպէս անկարօտ ի վտակացն ոռոգմանէ դարմանեալ սնանի. (Պիտ.։)

Ոռոգանել ջուրբ վարդապետութեամբ, շուրջ բրել եւ կակղացուցանել ... եւ կարծրութեամբ երկաթոյն բաժակեալ, որ է բանին սրբոյ. (Սարկ. քհ.։)


Բաժակիկ

s.

small cup.

NBHL (1)

Զիւր բաժակիկն նմա մատուցանիցէ, ասելով՝ թէ ուրախացի՛ր. (Մանդ. ՟Զ։)


Բաժամիտ

adj.

distrustful.

NBHL (2)

Խուժախումբ եւ բաժամիտ ժողովն բժշկեալ լինէին ի հարուածոյ օձին. (Թէոդոր. խչ.։)

Բեւեռեա՛ զբաժամիտ տարամերժեալս ի սէր քո եւ յերկեղ. (Բենիկ.։)


Բաժամտութիւն, ութեան

s.

mistrust, suspicion

NBHL (1)

Պատիր պտղովն՝ կաղակարծելի բաժամտութեամբ ամայացեալ (ի դրախտէն). (Թէոդոր. խչ.։)


Բաժանաբար, աց

adv.

dividedly, separately.

NBHL (4)

μεριστῶς dividendo, ex parte, separatim Բաժանմամբ, մասն մասն. մասնաբար. եւ Անջատմամբ. ուրոյն ուրոյն. բաժնըւելով, բաժին բաժին, զատ զատ.

Ի քեզ ընկալար (զտէրն բոլորից), ոչ ի մասնէ, այլ ի լրութենէ. ոչ հատմամբ, այլ հաստատութեամբ. ոչ բաժանաբար, այլ ամբողջապէս. (Նար. կուս.։)

Զտարբերութիւն սահմանեսցուք, զիա՛րդ բաղկացաբար, եւ բաժանաբար առեալ գոյ. (Անյաղթ պորփ.)

Սոցա ապաքէն եւ աղօթքն՝ բաժանաբար ըստ իւրաքանչիւրոցն վայել է լինել. (Յհ. իմ. ատ.։)


Բաժանական, ի, աց

adj.

divisible.

NBHL (3)

μεριστός dividuus, divisus Բաժանելի կամ բաժանեալ. անջատական. տրոհական. մասնական.

(Հրեշտակաց է) ո՛չ բաժանականօք, եւ կամ ի բաժանականաց ժողովել զաստուածայինն գիտութիւն։ Միատեսակ, ոչ բաժանական. եւ այլն. (Դիոն. ածայ. Դիոն. եւ եկեղ։)

բաժանականն (հնարք)՝ համեմատիլ բնաւորեցաւ հրոյ. (Սահմ. ՟Բ։)


Բաժանակից, կցի, կցաց

adj.

that partakes with another.

NBHL (8)

Արժանի իսկ են բաժանակից նմա լինելոյ. (Իմ. ՟Ա. 16։)

μεριστής, συμμεριστής particeps, divisor, ἱσόμοιρος equalem partem habens Կցորդ բաժնի, կամ բաժանեալ իրի. մասնակից, հաղորդ, հասարակորդ. ընկեր.

Որ բաժանակից լինի գողոց, ատեայ զանձն. (Առակ. ՟Լ. 24։)

իբրեւ վաղիւն գայ, չար բաժանակիցն (կամ բաժնակիցն) մեր եկեալ մաղթէ՝ զայսօրն ինքեան, եւ զվաղիւն տեառն. (Բրս. մկրտ.։)

Մաքսաւորութիւն՝ օտար աշխատութեանց բաժանակից ... Բաժանակից նորա շահիցն լինի։ Բաժանակից եւս արար զքեզ իւրոյ սեպհականացն. (Ոսկ. ապաշխ. եւ Մտթ.։)

Դնէ զինչսն ընդ այլ ստացուածսն, եւ լինի բաժանակից եղբարցն. (Մխ. դտ.։)

Զաստուած ընկեր եւ բաժանակից ունելով ստացուածոցն. (Վրդն. ղեւտ.։)

բաժանակից եղեաք մեք Քրիստոսի ի սկզբանէ ի ձեռն կոչմանն։ Բաժանակից լինել ընդ հոգւոյն սրբոյ. (Եփր. եբր.։)


Բաժանարար, աց

s.

distributer;
divisor.

NBHL (1)

Զոր տէրն եկն արկանել յերկիր զբաժանարարն՝ որոշել զհաւատացեալս յանհաւատից. (Վրդն. սղ.։)


Բաժանեմ, եցի

va.

to divide, to separate;
to share, to distribute;
to cut, to decompound, to disjoin, to uncouple, to disunite, to split, to cleave, to scatter, to behead, to make an incision;
— վիճակաւ, to allot.

NBHL (15)

ԲԱԺԱՆԵՄ ԲԱԺԱՆԻՄ. գրի եւ ԲԱՐԺԱՆԵԼ. μερίζω, διαμερίζω , ἁπονέμω, ἁποδιαστέλλω, διαιρέω partio, dispertio, distribuo, divido Բաժին բաժին կամ մասն մասն առնել զմի ինչ բոլոր , եւ բաշխել, վիճակել. մասն բաժին ընել՝ տալ. բաժնել.

Բաժանեցից զաւարն։ Տո՛ւր ինձ բաժին. եւ նա բաժանեաց նոցա զկեանս։ Ասա՛ ցեղբայր իմ բաժանել ընդ իս զժառանգութիւնն։ Բաժանեցէ՛ք զերկիրն եօթն բաժին։ Դու բաժանեսցես ժողովրդեանդ այդմիկ զերկիրն։ Վիճակաւ բաժանեսցեն զժառանգութիւն նոցա։ Բաժանեա՛ զերկիրս զայս ի ժառանգութիւն ինն ցեղիցն։ Բաժանեաց նոցա ճարակս։ Բաժանէ իւրաքանչիւր՝ որպէս եւ կամի։ Ոչ բաժանեաց նոցա. եւ այլն։

Բաժանեցան զհանդերձս իմ ի մէջ իւրեանց. (Սղ. ՟Ի՟Ա. 19։ Մտթ. ՟Ի՟Է. 35. եւ այլն։)

Կամ Բաշխելով սփռել, ծաւալել, ցրուել.

Զայս ամենայն աջողէ մի եւ նոյն հոգի, եւ բաժանէ իւրաքանչիւր՝ որպէս եւ կամի։ Երեւեցան նոցա բաժանեալ լեցուք իբրեւ ի հրոյ։ Բաժանեցից զնոսա ի մէջ Յակոբայ, եւ ցրուեցից զնոսա ի մէջ Իսրայէլի։ Տէր կորո՛ զնոսա, եւ բաժանեա՛։ Բաժանեցան նոքա ի սրամտութենէ երեսաց նորա.եւ այլն։

ԲԱԺԱՆԵԼ. διαιρέω, διαμερίζω, ἁφορίζω divido, separo Տրոհել, զատուցանել, անջատել. մեկնել յիրերաց. որոշել. քակել. (եւ ըստ այսմ առաւել կրաւորաբար վարի ի սուրբ գիրս ). բաժնել, զատել.

Կտրեաց եւ բաժանեաց ի միմեանց. (Փիլ. ՟ժ. բան.։)

Զհայեցուածսն յերկուս բաժանեալ. (Խոր. ՟Գ. 55։)

Զմիաւորեալն ինքն ըստ ինքեան բաժանէր ջուր յերկաքանչիւր կողմանս։ Յիրարաց բաժանեալ սահմանաւ (զճշմարտութիւն եւ զստութիւն). (Պիտ.։)

Առ զզօրն, եւ բաժանեաց յիրս առաջս։ Եւ անտի բաժանի ի չորս առաջս։ Բաժանեցաւ ջուրն յայսկոյս եւ յայնկոյս։ Բաժանեսցի Իսրայէլ ընդ երկու։ Բաժանեսցի հայր յորդոյ, եւ որդի ի հօրէ։ Ամենայն թագաւորութիւն բաժանեալ յանձն՝ աւերի.եւ այլն։

Զի մի՛ տգէտ մարդիկ երկմտեալ բաժանեսցին ի մեր հաստատուն օրինացս. (Եղիշ. ՟Ը։)

Երկմտեալ բաժանեցաւ, կամ բաժանէր. (Եփր. ել.։)

ԲԱԺԱՆԵԼ. որպէս Զանազանել.

Յերիս անձինս բաժանեալ, աստուածութեամբ միաւորեալ. (Շար.։)

Ըստ ձերո՞ց կամաց պարտիցիմ զանձն ինչ բաժանել, եւ ըստ ձերոց հաճոյից վաճառել զարդարութիւն. (Սեբեր. ՟Թ։)


Բաժանումն, ման

s.

division, share, distribution, partition, repartition, dispensation;
decomposition, dismemberment, disengagement, disjunction, distraction, dissolution;
stitch, rupture, departure;
separation, disunion, scission, retrenchment, section, segregation.

NBHL (6)

Բաժանեաց անդ զերկիրն Իսրայէլի՝ ըստ բաժանմանց իւրեանց. (Յես. ՟Ժ՟Ը. 10։)

Զերկրորդն՝ ամենիմաստին (Աստուծոյ) մատուցանել՝ պարսաւելի բաժանումն (է Կայենի). (Փիլ. լին. ՟Ա. 64։)

ԲԱԺԱՆՈՒՄՆ. διαίρεσις divisio Տրոհումն, անջատումն, զատումն, քակտումն, ցրումն. զատելը, զատուիլը.

Որ զմիաբանեալսն յաշտարակին՝ բաժանմամբ լեզուացն քակեաց. (Շար.։)

Բաժանմամբ յերկուս թագաւորութիւնս։ Խախտեալ եւ քայքայեալ՝ մատնեցաւ ի բաժանումն մեծ իշխանութիւն թագաւորութեան. (Փարպ.։)

Եւ որ այլ ինչ իր բաժանման տեսանի ի բանս նոցա (աւետարանչաց). (Իգն.։)


Բաժեմ, եցի

va.

to tax, to levy a duty.

NBHL (2)

Առնուլ կամ տալ զբաժ, զմաքս.

Այլ տո՛ւր ըզձայն մաքսաւորին, բաժեալ հոգւոյս մաքսապետին. աղաղակել բանիւ նորին, Աստուած՝ քաւեա՛ զմեղ իմ անձին. (Յիսուս որդի.։)


Բաժին, ժնից

s.

part, share, portion, quota, proportion, distribution, equality, parcel, piece;
dose;
lot;
— հարկաց, assessment.

NBHL (9)

μερίς , μερισμός pars, portio, partitio Մասն բոլորի բաշխելոյ՝ վիճակեալ իւրաքանչիւր տռողաց. վիճակ. որ եւ գրի ԲԱԺԻՆ. ... (լծ. եւ լտ. բօ՛րցիօ, պա՛րս. թ. բա՛յ, բարչէ, բարէ՛ )

Մասն արանցդ՝ որ եկին ընդ իս. նոքա առցեն զբաժին իւրեանց։ Բաժին եւ ժառանգութիւն ի տան հօր մերոյ։ Բաժին քո ընդ նոսա մի՛ լիցի, զի ես եմ բաժին քո եւ ժառանգութիւն։ Բաժին իմ ես դու տէր։ Եւ այս են բաժինք, զոր բաժանեաց Մովսէս որդւոցն Իսրայէլի։ Գնել անդ բաժին ի մէջ ժողովրդեանն։ Սոցա ել բաժին վիճակաւ։ Այս վիճակ բաժնիւ դարապանաց՝ որդւոցն կորխայ։ Մասն բաժնի։ Մասն ի բաժնի։ Բաժինք շնորհաց կամ պաշտամանց։ զԻ՞նչ բաժին կայ հաւատացելոյն ընդ անհաւատին։ Այս եղեւ բաժին իմ յամենայն վաստակոց իմոց. եւ այլն։

Սահմանաց եւ բաժնից պայմանս (յն. զերկրաչափութիւն) ուսուցանել. (Եւս. քր. ՟Ա։)

Ասեն... եօթն մոլորակացդ իշխանութեամբ (այսինքն ազատութեամբ) շրջել, եւ ոչ ի բաժնի կալ. (Շիր.։)

Զմարդն խառնէր ի բաժնին (այսինքն հաղորդ առնէր) եղելոցն անուանս դնելոյն. (Սեբեր. ՟Է։)

Համարի՞ք, եթէ խաղաղութիւն եկի տալ յերկիր. ո՛չ ասեմ ձեզ. այլ՝ բաժինս. (Ղկ. ՟Ժ՟Բ. 51։)

Որք յանբաժանելի բնութիւնն (Աստուծոյ) բաժինս արկանեն. (Մամբր.)

ԲԱԺԻՆ. որպէս κλίμα iglim Կլիմայ

Որ կային յերկրորդ կլիմն, որ է երկրորդ բաժին երկրի. (Վրդն. ծն.։)


Բախած, ից

adj.

foolish, wanton, mad, cracked.

NBHL (3)

μωρός stultus, fatuus Բախեալ յայսոյն չարէ. հարեալ ի խելսն. թափեալ ուղեղ. խելագար. անմիտ. մորոս. փախուկ. խենթ

Թէպէտ եւ ոք ասել (զճշմարիտն) քաջալերցաւ, ամենայն իրօք իբր բախած եւ յիմար ծաղր արարաւ. (Փիլ. լին.։)

Ունէին զնա իբրեւ անմիտ ... մինչեւ անուն կոչել նմա բեխած. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)


Բախեցուցանեմ, ուցի

va.

to knock one against another.

NBHL (2)

Նոյն ընդ Բախել, եւ բաբախել. զարնել, ձան հանել տալ.

Ձկնոսաց բախեցուցեալ զնաւս վարչօք. (Մագ. ՟Լ՟Է։)


Բախիմ, եցայ

vn.

to be beaten;
to fight, to combat, to attack;
— ընդ միմեանս, to fight together, to knock, to dash against each other.

NBHL (2)

Արմատ Բախելոյ կամ Բեղխելոյ. Բախումն. ընդհարումն, որպէս եւ պատահումն զօրաց պատերազմաւ ընդ միմեանս. եւ ըստ այսմ ասի՝ յն. եւ լտ. συμβολή commissio, congressio մէկ տեղ կամ իրարու զարնուիլը.

Եւ յանկարծակի (կամ, դարձեալ) լինէր բախ նոցա ի տեղւոջն. (Սոկր.։)


Բախիւն

s.

heating, percussion, blow;
knock, shock;
rencounter, combat.

NBHL (1)

Միթէ բարբա՞ռ լո՛կ իցէ՝ բախիւն լեզուի ընդ օդս. (Ագաթ.։)


Բախումն, ման

s.

cf. Բախիւն.

NBHL (5)

որ եւ ԲԱԽՈՒԹԻՒՆ. Բախելն եւ բախիլն՝ ըստ ամենայն նշ. հարումն. ընդհարումն. զարկուած. թնդիւն, եւ այլն. զարնելը, զարնուիլը.

Ընդհարումն եւ բախումն գործեսցէ. (Փիլ. այլաբ.։)

Որ ողբալով՝ բախմամբ սրտին, տեառնըդ իմոյ մայր առ խաչին. (Յիսուս որդի.։)

Ի կարծրութենէ բախման վանեցեալ։ Ի բախմանէ ալեաց, փոթորկաց։ Ընդ ուժգնակի բախման թնդելոյ ներքնային խորոց՝ հարթէ զլերինս. (Նար.։)

Արկանել զնոսա յամենայն չարչարանս, եւ բախմունս կտտանաց ... ի բարկ բախման անչափ աղէտիցն.


Բախտախնդիր

adj.

adventurous;
լինել, to seek fortune, to adventure.


Բախտանոց

s.

Temple of Fortune.

NBHL (1)

Ժողովել ի բախտանոցն, եւ ի միասին տօնել։ Եթէ ոչ կամիս զոհել, գոնեա՛ ի բախտանոցն ե՛կ։ Ո՛չ ի բախտանոցն, այլ ի բանդ երթամք. (Ճ. ՟Ա. Գ. եւ այլն։)


Բախտացի

adv.

fortunately, luckily;
at all events or hazards, by chance, by good luck.

NBHL (1)

Մարթն (կարելին՝ լինի) ... ի նուազն, որպէս բախտացի. քանզի պակաս՝ ոք ի փորել ինչ եդիտ գանձ. (Անյաղթ վերլծ. ՟Ժ՟Գ։)


Բախտաւոր, աց

adj.

fortunate, lucky.

NBHL (2)

εὑτυχής fortunatus, felix Հասեալ իմիք բախտի. բարեբաստիկ. պէխթավէր

Առ զգայութիւնս ոչ բախտաւորք, ոտիւք եւ ձեռօք հաշմեալք, հիւանդոտք. (Փիլ. նխ. ՟բ.։)


Բախտաւորութիւն, ութեան

s.

happiness, good fortune, luck.

NBHL (3)

εὑτυχία secunda fortuna, felicitas Ունելն զբախտ կամ զյաջողութիւն, բարեբախտութիւն.

Ոչ ընդ աստեղս պչուցանել, թէ նոքա ինչ իցեն պատճառք բախտաւորութեան։ Բարեբախտութեանց եւ չուառութեանց զաստեղսն դնեն պատճառք. (Եզնիկ.։)

Որոյ բախտաւորութիւն՝ բազում ժամանակս ունի. (Փիլ. նխ. ՟բ.։)


Բակառեմ, եցի

va.

to encompass, to begird;
to contain, to comprehend.

NBHL (9)

Կամ Բակ առնուլ. որպէս շուրջ պատել. առընթեր կալ շուրջանակի. περιΐστημι circumdo, cingo, circum sto եւ παρίσταμαι assisto

περιλαμβάνω complector, comprehendo Բակ առնուլ. պարփակել. բագձաձել. բովանդակել.

Որ կենդանի ասէ, մակաւելի բակառէ, քան թէ որ զմարդն. այսինքն ի սեռն բազում ինչ փակի քան ի տեսակն. (Արիստ. ստորոգ.։)

Որով տարբերի բոլորն բակառեալ բանական եւ մահկանացու սեր. (Մագ. ՟Ձ՟Թ։)

Բակձաձական լսի բակառականն. որպէս՝ պա՛ր ասելովն, եղական թուովն զբազմօք բակառեաց. (Մագ. քեր.։)

Բակառեալք ի բանիս եւ այլն. (Երզն. քեր.։)

Ծառայքդ Աստուծոյ, որ շուրջ յամենայն կողմանց բակառեալ կան. (Ճ. ՟Ա.։)

Զորդիս քրմացն զինքեամբ կացուցանէր՝ բակառեալ բազմութիւն յոյժ. (Կաղանկտ.։)

Իբրեւ զսատանայական թատերբ բակ առեալ (կամ բակառեալ) կայաք եւ հայէաք։ Հրաշտակք ի տանս Աստուծոյ շուրջ բակ առեալ (կամ բակառեալ) զթագաւորաւն. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. եբր.։)


Բակեղաթ, ի

s.

wallet, bag.

NBHL (3)

Եբեր առնն Աստուծոյ ... նկանակս գարեղէնս, եւ պաղատիտս բակեղաթաւ. ((ա՛յլ ձ. բակեղեթաւ). ՟Դ. Թագ. ՟Դ. 42։)

Բեդեկ բազմակ բեղուն բակաղեթիւ քեզ նուիրեալ. (Մագ. ՟Կ՟Գ։)

Բակաղթ, շալակ։ (Հին բռ.)


Բակուղ

s.

stick, staff.

NBHL (1)

Բեկեղբ ջախջախեալ զծամելիսն. (Ոսկիփոր.։)


Բաղադրեմ, եցի

va.

to compose, to conjoin;
to ally;
to mingle, to mix;
to compound.

NBHL (5)

ԲԱՂ որ եւ ՓԱՂ. (լծ. թ. պիլէ) Մասնիկ նոյնանշան ընդ ձայնիցս՝ կից, համ, հաղ, շաղ, շար, յար, եւ այլն. ըստ յն. συν, συγ-, συλ-, συμ-, συρ- լտ. cum, con-, col-, com-, cor- եւ այլն. cf. ԿՈՂԱԲԱՂ։

Աստուստ եւ անուն հաւաքաբանութեան գտաւ, որ նշանակէ բաղհաւաքումն. քանզի բաղ՝ յորոց վերայ առադրի, բազմութիւն նշանակէ, որպէս մարտակից. (Անյաղթ վերլծ. ՟Թ։)

συντίθημι, προστίθημι compono, appono Ի միասին դնել. կցել. յարել. որ եւ ՇԱՐԱԴՐԵԼ. մէկտեղ դնել.

Որ զնախադատական ապացուցուեանցն զմակերեւութիւն բաղադրեալ հոգիաներկ եւ մարմնաքնար երգողին. (Թէոդոր. խչ.։)

Բաղադրեսցի անուանցն. (այսինքն յարեսցի ընդ անուանս)։ Յատուկ ստորոգեալն յամենայն ձայնս՝ եւ ճշմարտեալք զումեքէ, արդեօք եւ բաղադրեալք ի միասին՝ ճշմարտիցե՞ն զնմանէ. (Անյաղթ պերիարմ.։)


Բաղադրութիւն, ութեան

s.

compound, composition, synthesis, combination, condition, confection, formation, mixture.

NBHL (1)

Եւ ո՞ զթուոց բնութիւն (եցոյց), եթէ ոչ ասացեալքն ըստ մասանցն ամանակի բաղադրութիւնք. (Փիլ. քհ. ՟Է։)


Բաղազան

adj.

suitable.

NBHL (3)

(ի բաղ, եւ զան, իբր Ազն). συγγενής cognatus, proximus, adfinis, cohaerens, concivus որ եւ ԲԱՂԱԶԱՆԵԱԼ. որպէս թէ Ազգակից իմն ըստ իմիք, միաբան, ընդակից, յարմար. հանգէտ. քաջադէպ բաղարկոցեալ. յերիւրեալ.

Են սոքա այնոցիկ բաղազանք, խառնեալք ընդ անխառնելիսն։ Բաղազան դառնութեան՝ մասամբ վարելով. (Պղատ. տիմ.։)

Երաժշտականն բաղազան է, զի ի բանից եւ ի ձայնից եւ յեղանակաց է, եւս ի փողոց եւ ի քնարից։ Բաղազանեալ ասէ զհինգ եւ զտասն, որ է տասն եւ հինգ. եւ թէ տասն երկու հինգ է. եւ այս որ մինչեւ ի տասն է՝ ո՛չ է բաղազան. այլ որ անտի ի վեր չարին՝ թէպէտ չեն յատուկ բաղազան, այլ ասին. (Լծ. սահմ.։)


Բաղազանեմ, եցի

va.

to conform, to make conformable.

NBHL (5)

Ազդակից իմն կացուցեալ. յարել. յարմարել. միաւորել. կցորդել. համեմատել. բաղդատել.

Բաղազանել զթիւ առ այլ թիւ, որպէս զտասն առ հինգ, ասելով, թէ տասն հինգին կրկնապատիկ է. (Սահմ. ՟Ժ՟Է։ Երզն. քեր.։)

Զայսոսիկ բաղազանէ ընդ միմեանս, եւ օտարացելոցն բնութեամբ եւ պատահմամբ՝ համեմատութիւն առնէ բարոյից. (Լմբ. առակ.։)

Ոտն ընդ ոտն բաղազանեալ կապեցաւ (երկուց կապելոցն). (Կաղանկտ.։)

Աստուած ի մարմնի բաղազանեալ կերպիւ ծառայի. (Զքր. կթ.։)


Բաղազանութիւն, ութեան

s.

fitness, relation, conformity, connection;
alliance.

NBHL (2)

Զի՞նչ են բաղազանութիւնքն. կրկնապատիկն առ կէսն, եւ կիսոյն առ կրկնապատիկն։ Ունի երիս բաղազանութիւնս. ի հերակլեայ առ բազմութիւն հերակլեանց, եւ ի բազմութենէ հերակլեանց առ հերակլէս, եւ ի հերակլեանց առ միմեանս. (Անյաղթ պորփ.։)

Զբաղազանութիւն ցուցանէ երից ներանձնութեանցն՝ ո՛չ պատահաբար, այլ՝ գոյեղապէս. բաղազանութիւն Հոգւոյ եւ Որդւոյ ի ծոց Հօր լիակատար, եւ Հօր եւ Հոգւոյ ի ծոց որդւոյ անթերի, եւ Որդւոյ եւ Հօր ի ծոց հոգւոյն լրմամբ լիացեալ. (Քեր. քերթ.։)


Բաղաձայն, ից

adj.

consonant;
unanimous.

NBHL (5)

σύμφωνος, συνηχῶν consonans որ եւ ասի Ձայնակից. Ձայնորդ. Շարաձայն. Բարբառակից. Տառ կամ գիր հարկաւ կցելի ընդ ձայնաւոր տառից, զի եւ ինքեան մարթասցի տալ զիւր հնչումն, զի ըստ ինքեան կա՛մ է բոլորովին անձայն. զոր օրինակ բ, գ, դ եւ այլն. եւ կամ կիսաձայն, զ, չ, ս եւ այլն.

Այլքն ամենայն (արտաքոյ ձայնաւոր տառից) բաղաձայնք են, բ գ դ զ թ եւ այլն։ Յորժամ յերկուս բաղաձայնս յանգսցի, ո՛րկէն, աղց. (Թր. քեր.։)

Ի ձայնաւորաց տառիցն եւ ի բաղաձայնիցն յարմարելով. (Շ. բարձր.։)

Իսկ յասելն (Գանձարանի.)

Զանբանականն ի բաղաձայնս թողլով զգիր՝ որբասցուք զհօրն զվտանգ. իմա՛ զանձայն տառդ մ (մարդ), կամ բ (բանական). կամ այլ ինչ այսպիսի։


Բաղաձայնութիւն, ութեան

s.

consonance.

NBHL (2)

Լսօղ լինել աղերսալի իմոցս բանից, եւ բաղաձայնութեան խրատու. (Յհ. կթ.։)

Զօրէն երաժշտական գործւոյ յարմարել առ մի եւ նոյն բաղաձայնութիւն եւ հնչակցութիւն կամաց առ բանս, եւ բանից առ գործս։ Յարմարական եւ նուագաւոր բաղաձայնութիւն կատարէր, եւ արդարեւ երաժշտական. (Փիլ. ել. եւ Փիլ. տեսական.։)


Բաղանապետ, ի, աց

s.

bath-keep-er, bather;
bath-woman.

NBHL (2)

Եկեալ առ բաղանապետ մի՝ տայր զինքն ի մշակութիւն նմա. (Ճ. ՟Ա.։)

Բաղապետն յաղագս քաղաքական պիտոյից զսովոր ժամուն փոխեաց զկարգն. (Փիլ. նխ. ՟բ.։)


Բաղանէպան, ի, աց

cf. Բաղանապետ.

NBHL (1)

Զտեղի կոչման նորա վիճակին ելից բաղանէպանն. (Ճ. ՟Բ.։)


Բաղանունութիւն, ութեան

s.

cf. Փաղանունութիւն.

NBHL (2)

συνωνυμία Փաղանունութիւն. անուանակցութիւն, եւ նշանակելն զնոյն.

Առաջին, եւ սկիզբն՝ ըստ բաղանունութեան է ասացեալ, նոցունց ի միմեանց զեկուցելոց. (Փիլ. ել.։)


Բաղարկեմ, եցի

va.

to assemble, to compound.

NBHL (3)

συμβάλλω confero, congero Ի մի բերել, արկանել, ձգել, ժողովել.

Զամենայն աշխարհն յինքն բաղարկեալ. (Թէոդոր. խչ.։)

Քոյդ ճոխութիւն, զոր յաստիսս բաղարկեալ ունիս. (Նանայ. յռջբ։)


Բաղարջակերք, րաց

s.

the feast of unleavened bread.

NBHL (2)

Իբր Բաղարջակերութիւն. ժամանակ ուտելոյ հրէից զբաղարջ. տօն բաղարջոց. ըստ յն. բաղարջք.

Եւ էր զատիկն, եւ բաղարջակերք յետ երկուց աւուրց։ Յառաջնում աւուր բաղարջակերաց։ Զտօն բաղարջակեացն պահեսջիք.եւ այլն։


Բաղափուշտ

s.

bladder.

NBHL (3)

κύστις vesica որ գրի եւ Փաղաբուշտ, Բաղաբուշտ, Փալափուշտ, Փամբուշտ. Աման մաշկեայ, յոր հաւաքի մէզ կենդանւոյն. խալափուշտ.

Ջրատեսակն ընդ ցնցուղ քաղրդին ի բաղափուշտն ժողովի, եւ մէզ լինի. (Ոսկիփոր.։)

Խոյլս ունին իբրեւ զզբաղաբուշտ մեծ. (Մարթին.։)


Բաղբաղայք, յից

s. pl.

pretext, colour, cloak;
calumny, false accusation;
cf. Բաղայք.

NBHL (1)

Ի ծննդենէն մինչեւ ի կատարած առանց բաղբաղայից։ Բաղբաղայս պատճառելով՝ զսահմանեալ ժամանակաւն անցանեն։ Զամենեսին ոչ է հաստատուն բաղբաղայիւք հարկանել։ Բանականապէ՞ս բաղբաղայս ի վերայ դնէ, եթէ անբանաբար։ Գեղեցիկ բաղբաղայս ի վերայ դնէ. (Փիլ. քհ. ՟Է. ՟Ժ՟Է. եւ Փիլ. նխ. ՟Ա։)


Բաղբաղանք

s.

cf. Բաղբաղայք.

NBHL (2)

Այնուհետեւ այլ իմն բարուրս եւ բաղբաղանս ի մէջ բերէին. (Նանայ.։)

Իբրու զհոգին ամենայն բաղբաղանօք անմաքուր ունելով. (Պղատ. տիմ. յն. յանցանք, ստգտանք։)